Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են քաղաքական կառավարման ու կուսակցական ռազմավարության սկզբունքներին

Մարտ 10,2014 10:45

Մարտի 7-9-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և <<Կոնրադ Ադենաուեր>> գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էին «Քաղաքական կառավարում և կուսակցական ռազմավարություն» խորագրով ծրագիր: Ծրագրին մասնակցում էին 30 երիտասարդ ՀՀԿ-ական Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից:

Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին էին ներկայացնում հմուտ փորձագետներ: Ծրագրի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներն էին քաղաքական և կուսակցական կառավարում, քաղաքական PR, իմիջմեյքինգ, կուսակցական ռազմավարություն, կուսակցության կողմից քաղաքական տեխնոլոգիաների կիրառումը ԶԼՄ-ների հետ աշխատանքում, ճարտասանության հիմունքներ և այլն:

ԵՊՀ սոցիալոգիայի ֆակուլտետի դասախոս Նվարդ Մելքոնյանն ընդգծեց, որ շատ վաղուց է աշխատում հանրապետականների հետ և ամեն անգամ զարմանում է, թե որքան լավ, հետաքրքրասեր, հետաքրքրված, սովորելու հանդեպ պատրաստակամ և բաց են երիտասարդ ՀՀԿ-ականները: <<Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ոչ միայն կուսակցության զարգացման, այլ նաև երիտասարդների շարունակական կրթության համար>>,-նշեց տիկին Մելքոնյանը:

ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Նարեկ Գալստյանը կարևորում է նման միջոցառումների իրականացումը, քանի որ Հայաստանում կուսակցական դպրոցների գաղափարը դեռևս զարգացած չէ, և կուսակցությունները չունեն իրենց ներքին դպրոցները. «Չափազանց կարևոր եմ համարում այս ծրագրերը կուսակցության կադրային ներուժի ճիշտ գնահատելու, նրանց մոտ մասնագիտական տեսական և գործնական հմտություններ զարգացնելու և հետագայում այդ վերապատրաստված կադրերին կուսակցական համապատասխան աշխատանքի նշանակելու տեսանկյունից»:

ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը բարձր գնահատեց քաղաքական ոլորտում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը: «Ժամանակակից քաղաքական գործունեության ընթացքում ցանկացած կազմակերպության մեջ վերապատրաստման, նոր գիտելիքների ձեռքբերման գործընթացը ռազմավարական պահանջ է: Ես ուրախ եմ իմ անձնական փորձն ու գիտելիքը ներկայացնել երիտասարդ սերնդին, որոնք կօգտագործվեն ի նպաստ մեր երկրի: Տարիների ընթացքում այդ փորձը կուտակվելով՝ կդառնա մի պաշար, որ կփոխանցվի հետագա սերունդներին ևս»,- նշեց պարոն Շահգելդյանը:

Երիտասարդ հանրապետականները հանդիպեցին նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանի և Կառավարման ակադեմիայի պատմության ֆակուլտետի դասախոս Գոհար Իսկանդարյանի հետ, ովքեր դասախոսություններ և գործնական աշխատանքներ անցկացրին։ Եղավ ֆիլմի ցուցադրություն և քննարկում:

Տիկին Ավետիսյանը բարձր գնահատեց այն աշխատանքը, որն տարվում է նոր սերնդի կուսակցականների հետ, քանի որ անընդհատ կրթման գործընթաց է տեղի ունենում. «Մենք պետք է դաշտ ստեղծենք երիտասարդների համար՝ նրանց տալով հնարավորություն և գիտելիք, որի օգնությամբ նրանց մուտք կգործեն քաղաքական ասպարեզ և իրենց ունեցած պաշարը ի նպաստ դնեն մեր հասարակության և երկրի զարգացմանը»:

Գոհար Իսկանդարյանը ողջունեց նման ծրագրերի գաղափարը՝ շեշտելով, որ դրանք նպաստում են երիտասարդների զարգացմանն ու նպատակների հստակեցմանը:
Մասնակիցները արժևորում են նման ծրագրերը իրենց մասնագիտական զարգացման գործում և հույս հայտնում, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31