Օրվա լրահոսը
Կդադարեցվի Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. դեկտեմբերի 3-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ բնակելի զանգվածի, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների, ինչպես նաեւ Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ
Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որն այդպես էլ չթեժացավ. Էդուարդ Շարմազանով
Հարգելի խորհրդարան, Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: Ինչպես ասում են, իշխանություններն աշխատում են, ընդդիմությունը՝ քննադատում, երբեմն էլ` անհարկի աղմկում: Իշխանությունների օրակարգը ամբողջական է եւ միտված է բարեփոխումների միջոցով երկրի զարգացմանը: Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ: Հարգելի
Կարեն Ավագյան. նյարդայնացողներին, ինչպես Վլադիմիր Գասպարյանն է ասում, մի մխիթարանք կա՝ սառը ցնցուղ ընդունեք
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Երեկ Ադրբեջանի միապետը նշել է, թե Հայաստանը չի ցանկանում առաջընթաց Արցախյան հիմնահարցում՝ փորձելով պահպանել ստատուս քվոն։ Ալիևը հիշեցրել է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնք իբրև թե անտեսվում են Հայաստանի կողմից։ Ադրբեջանի նախագահի կողմից նշված չորս բանաձևերի վերաբերյալ շահարկումներին լավագույնս անդրադարձել է
Կենտրոնական բանկի հայտարարությունը
Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին: Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների
Բաց նամակ ի զորակցություն «Ազդարար» ամսագրի հրատարակիչ, քաղաքացի Մարտիկ Սարգսյանի
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանին Հարգելի պ. դատավոր, Ձեր վարույթում է գտնվում «Ազդարար» ամսագրի հրատարակիչ, քաղաքացի Մարտիկ Սարգսյանի հետ առնչվող հ. 57119613 քրեական գործը: Խնդրում ենք Մարտիկ Սարգսյանի նկատմամբ պատիժ սահմանելիս հաշվի առնել հետևյալ հանգամանքները. Մ. Սարգսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտին և ստացել է հրազենային վնասվածք եւ կոնտուզիա,
Ռուսաստանը նվազեցնում է Թուրքիա մատակարարվող գազի գինը. «Ազատություն» ռադիոկայան
«Եվրամիության և Ռուսաստանի էներգետիկ հակամարտության արդյունքում շահեկան դիրքում հայտնվեց Թուրքիան», – գրում է The New York Times-ը:
Դատարանը նախազգուշացում-սանկցիա կիրառեց Վարդան Պետրոսյանի պաշտպաններից Բաղդասարյանի նկատմամբ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի պաշտպանությունն այսօր շարունակեցին իրականացնել Նիկոլայ Բաղդասարյանն ու Սամվել Ջաղինյանը: Այս գործով չորս տուժողներն ու երկու տուժողի իրավահաջորդները ներկա չեն: Ավտովթարի գործով նախորդ նիստում արված միջնորդության հետ կապված իրենց առարկությունները ներկայացրեցին մեղադրող Արթուր Սարգսյանն ու տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը: Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել էր կրկնակի հանձնաժողովային եւ
Վարդան Այվազյան. «Կորեացի վանականն ինքն` իր տելեվիզորը, իր գառդերոբը, որտեղ կուզի, այնտեղ կդնի» (Տեսանյութ)
«Վարդան Այվազյան ջան, համենայն դեպս այս նստաշրջանում Դուք ռեկորդակիր եք: Հազարավոր էջանոց պայմանագիրը ներկայացրիք երկուսուկես րոպեում»,-այսօր ՀՀ ԱԺ նիստի ընթացքում դիմելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին այսպես արտահատվեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Այնուհետև հորդորեց Վարդան Այվազյանին զերծ մնալ «Ձեր չսիրած Ռուսաստանը» արտահայտություններից, քանի որ անձամբ ինքը կրթություն է ստացել
«Հավեսս հանել եմ» ակումբային համերգներից». Վահան Արծրունի
Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու երկամյա ակումբային համերգաշարը կամփոփվի դեկտեմբերի 7-ին կայանալիք համերգով: Երաժիշտն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկու տարվա ընթացքում մոտ 60 ակումբային համերգ է ունեցել: Իսկ դեկտեմբերի 7-ին «Մեցցո» ակումբում կայանալիք համերգով կեզրափակի համերգային տարին: Նույն օրը Վ. Արծրունին կներկայացնի նաև իր նոր՝ «LIVE-2014» ձայնասկավառակը, որն ընդգրկում է ակումբային կատարումների կենդանի
Վանաձորի թիվ 24 դպրոցի բակից դանակահարված 17-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
shamshyan.com -ի տեղեկություններով՝ քիչ առաջ դանակահարված վիճակում Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դանակահարվածը 17-ամյա Տիգրան Գևորգյանն է, ով այս պահին վիրահատարանում է: Նա վնասվածքը ստացել է ձախ կրծքավանդակի մասում՝ սուր կտրող-ծակող առարկայից: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում քննարկվեց ՈԱՇ-ի և կրթական ծրագրերի վերջնարդյունքների համապատասխանությունը
Այսօր ՈԱԱԿ-ի հայտարարած կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Տեմպուս»-ի ALIGN, ARMENQA, TNE-QA ծրագրերի ձեռքբերումների ու մարտահրավերների քննարկումը: Ներկաներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, «Էրազմուս + » ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: ՀՊՄՀ ներկայացուցիչ Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց ARMENQA եռամյա ծրագիրը, որի նպատակն է նպաստել որակավորումների ազգային
Վարդան Այվազյանը` Զարուհի Փոստանջյանին. «Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են» (Տեսանյութ)
«Պատկերացնենք, որ այս ավանտյուրան կյանքի է կոչվում, այս պուտինիզմի շարունակության ներքո Ադրբեջանն էլ է ԵՏՄ-ին անդամակցում: Այս դեպքում ձեր կառավարությունն ի՞նչ դիրքորոշում կհայտնի, թե՞ մեր ապրանքները տանելու ենք այնտեղ վաճառելու»,-այսօր ՀՀ ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ այսպիսի հարց բարձրացրեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Ազգագրագետ. «Լավաշը մարդկության ամենամեծ նվաճումներից մեկն է»
Սուրեն Հոբոսյանի կարծիքով՝ լավաշ թխողների թիվը գնալով պակասում է
Ամբողջությամբ ավարտվել է շախմատի դպրոցներ հիմնելու 2014թ. ծրագիրը
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ միասին մասնակցել է շախմատի հերթական նորաստեղծ դպրոցների հանդիսավոր բացման արարողություններին: Մայրաքաղաքի Նոր Նորք, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների շուրջ 800 շախմատասեր փոքրիկների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորաստեղծ դպրոցներն ունեն կահույքով և պարագաներով կահավորված դասասենյակներ ու դահլիճներ,
Նիկոլ Փաշինյան. «Հիմա ի՞նչ, կանայք տրայնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են սկսելու օգտագործել» (Տեսանյութ)
«Չգիտեմ` ի՞նչ գիշերվա մասին եք խոսում, բայց կարող եմ հստակ ասել, որ մեկ գիշերվա մեջ երբևէ լուրջ որոշում չի կայացվել»,-ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե Պրահայում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը` «մեկ գիշերում չէի կարող բոլորիդ
«Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կառավարական կոռուպցիա է» (Տեսանյութ)
Բնապահպաններն ահազանգում են`Ամուլսարի հանքի
շահագործման դրական եզրակացությունը բազմաթիվ խախտումներով է տրվել
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը Պուտինն ուղարկել է Պետդումա` վավերացնելու. РИА Новости
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին օրինագիծը՝ վավերացնելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին ասված է ստորին պալատի տվյալների բազայում: «Վավերացնել Եվրասիական տնտեսական միության 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին` Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը՝ ստորագրված հոկտեմբերի 10-ին, Մինսկ քաղաքում», – ասված է փաստաթղթում: Սպասվում է, որ ԵՏՄ անդամ երկրների՝
Արարատ Զուրաբյան. «Երաժշտություն պատվիրողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է»
Արարատ Զուրաբյանը համարում է, որ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ իր հարաբերությունները չի փչացնի
80 երկրներ ԼՂՀ հարցի հետ կապված հայտարարություն են ընդունել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում
Շուտով 40 երկրների պատվիրակությունների ղեկավարներ Մարգարիտ Եսայանի հրավերով գալու են Երեւան, մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Երեխաների մեծ մասն ապաքինվել է
Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժում ստացող 17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս են գրվել: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդասենյակներով, հետաքրքրվեց երեխաների
ՀՀ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով միայն արխիվ է հավաքում
2014 թ. սեպտեմբերի 13-ին Արզնիում տեղի ունեցած ոստիկանության զորավարժությունների ժամանակ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողի Մարտի 1-ի դեպքերի և հանցագործների բացահայտման վերաբերյալ հարցին ասել էր. «Մարտի 1-ին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, և ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել եմ
Հանցագործության երրորդ մասնակիցը հայտնաբերվեց
Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը՝ նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին էր ահազանգել 1967 թ. ծնված Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում,
Արարատ Զուրաբյան. «Թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ռեւերանսներ գործելու համար պատրաստ են Հայաստանը տանել կործանման»
Արարատ Զուրաբյանի կանխատեսմամբ՝ անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է հայտնվելու
Սոցիալական խնդիրներ լուծող հայկական CityBugs նախագիծը առաջինն է Եվրոպայում
CityBugs նախագիծը մրցանակ է շահել «Future Living» անվանակարգում
Հարություն Առաքելյանի խոհերը Չեխիայում հայկական դիվանագիտական անգործության մասին
Օրեր առաջ ետկուլիսային քննարկումների ժամանակ Չեխիայի և Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչներ` սենատորներ, պառլամենտի պատգամավորներ և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ իրենց տարակուսանքն էին հայտնում Պրահայում տեղի ունեցած` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Չեխիայի Դիվանագիտական Ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված սիմպոզիումի ավարտից հետո: Նրանք միաբերան կրկնում էին այն միտքը, թե ի՞նչու է Ադրբեջանի դեսպանատան
Հարժիս – Շինուհայր ճանապարհահատվածում բուքը դադարել է
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Արարատ Զուրաբյան. «Եթե խորհրդարանական լինեի, ապա կստորագրեի Փաշինյանի նախաձեռնության տակ»
Արարատ Զուրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կատարած փորձն անհրաժեշտ է, բայց այն ոչինչ էլ չի փոխում
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագիրը կամրապնդի տեղական ինքնակառավարման մարմին եւ համայնք կապը
ՏԻՄ-ը, համայնքը եւ կենտրոնական իշխանությունը պետք է իրար հետ լինեն փոխկապակցված
Տիգրան Խզմալյանը` մկների ժողովի ու Թուրքիա մեկնած Պուտինի մասին (Տեսանյութ)
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի դիտարկմամբ, խորհրդանշական է, որ մինչ Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԵՏՄ-ի` Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, Թուրքիա է մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մինչ Ազգային ժողով կոչված մկների ժողովը Հայաստանի անկախությունն է վաճառում 30 արծաթով, ընկեր Պուտինը, որը երազում է վերականգնել Խորհրդային միությունը, գտնվում է Թուրքիայում: Դա ճակատագրական հեգնանք է: Ուղիղ մեկ տարի առաջ
«Մանտրաներ» ԱԺ-ում` ԵՏՄ անդամակցության թեմայով
ՀՀ ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի վերաբերյալ թեժ քննարկումներ են ընթանում: Զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը փորձում է ամեն գնով հավաստիացնել, որ ԵՏՄ-ին անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում ՀՀ-ի առաջ, մինչդեռ պատգամավորներից շատերը մտահոգություններ են հայտնում այս առումով: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը


















































