Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանես Նազարյանը պայքարից դուրս մղեց ադրբեջանցուն

Հուլիս 28,2025 15:33 Share

Հունաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի հինգ ըմբիշներից միայն 65 կգ քաշային Ջանես Նազարյանն է շարունակում պայքարը: Մեր ըմբիշը որակավորման փուլում հաղթեց ամերիկացի մրցակցին եւ 1/8 եզրափակչում հանդիպեց Ադրբեջանը ներկայացնող Հուսեյն Իսգանդարովի հետ: Հայ ըմբիշը 9:1 հաշվով նրան էլ պարտության մատնեց եւ քիչ հետո գոտեմարտելու է ֆրանսիացի Կիլիան Էդդունի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել