Օրվա լրահոսը

Hurriyet. «Դինքի» գործով գլխավոր կասկածյալին ազատ են արձակել

Թուրքիայի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին մարտի 7-ին ազատ է արձակել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը: Թունջելն ազատվել է Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարած փոփոխության հիման վրա, ըստ որի, հանցանքի համար նախնական կալանքը 10 տարուց նվազել է 5 տարվա: Օրենքը փոփոխության է ենթարկվել Թուրքիայի ժողովրդավարացման ծրագրի շրջանակներում: Այդ օրենքով ազատազրկված են

«Կանայք պետք է ձգտեն օգտագործել իրենց կանացիությունը իրենց խնդիրները լուծելու համար». Մարգարիտ Եսայան

«Մենք ցույց կտանք այն մայրերին, ովքեր հերոսաբար բազմաթիվ երեխաներ են ունենում, վստահաբար ունենան բազմաթիվ երեխաներ եւ չմտածեն, այլ պարզապես մտածեն, որ պետությունը իրենց կողքին է, եւ իրենք որքան խնդիրներ ու խոչընդոտներ ունեն, անպայման պետական հոգածությամբ լուծվելու են այդ խնդիրները»,- այսօր՝ մարտի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Նա, անդրադառնալով

Ինչպես լուսաբանել Ուկրաինայի իրադարձությունները

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Արամ Աբրահամյան.- Մի մասնագիտական խնդիր ունեմ, որն այսօրվա եթերում էլ է արտացոլվում. ինձ համար շատ դժվար է գտնել Հայաստանում մի քիչ թե շատ հայտնի լրագրողի կամ մեդիափորձագետի, որը կասի՝ Ռուսաստանը մտել է Ղրիմ՝ լավ

«Հրայր Թովմասյանը ներկայացնում է բյուջեն թալանողների շահերը»

Ստյոպա Սաֆարյանը՝ ՎՊ-ի մասին նոր որոշման փաթեթի եւ դրա վերաբերյալ արդարադատության նախարարի կարծիքի մասին Կառավարությունը մարտի 6-ի իր որոշմամբ հանձն է առնում Վերահսկիչ պալատը վերածել ՊՈԱԿ-ի մի անդեմ, ամորֆ մարմնի: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի բնորոշում տվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը կառավարության կողմից մշակված եւ ընդունված «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ

«Ղրիմի ճանաչումը որեւէ կերպ չի բերի մեր խնդիրների լուծմանը»

«Ղրիմի հետ կապված վերջին դեպքերը եւ Ղրիմի խորհրդարանի որոշումը ինչով էլ ավարտվի, դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ հարցի վրա»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նրա համոզմամբ, եթե Ղրիմում հանրաքվեն անցկացվի եւ Ղրիմը միանա Ռուսաստանին՝ որպես ՌԴ սուբյեկտ, ապա այդպիսի միավորների թվի շատացումը որեւէ կերպ

Մասնագիտության ընտրություն՝ ըստ խառնվածքը բացահայտող թեստերի

«Եթե ուզում ես ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, ապա գրեթե միշտ ի՞նքդ ես սկսում առաջինը խոսել, ի՞նչ աշխատանք կատարելիս ես բավարարվածության զգացողություն ունենում, դու արա՞գ ես կողմնորոշվում»: Սրանք հարցեր են՝ վերցված անգլիացի գիտնական-հոգեբան Այզենկի հարցարանից: Դրանք օգնում են բացահայտել քո բնավորության գծերը: Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի հոգեբան Լամարա Գրիգորյանը հաճախ է նման

Արամ Սաթունցը «ներկայացավ» նաեւ իր գերդաստանով

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ անվանի կոմպոզիտոր Արամ Սաթունցի (լուսանկարում) ծննդյան 100-ամյակին նվիրված երեկոն, որի ընթացքում հնչեցին հոբելյարի, նրա եղբոր՝ Աշոտ Սաթյանի եւ որդու՝ Արամ Սաթյանի ստեղծագործություններից, այդ թվում՝ «Հայկական ֆանտազիան», Կոնցերտինոն՝ քանոնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Մարտիկի երգը», Կանդիդի արիան «Ցախես» օպերայից եւ այլն: Դրանք դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ բարձրարվեստ մատուցեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ

Կանաչ եւ կարմիր փխալի

Վրացական խոհանոցի հետաքրքիր եւ համեղ ուտեստներից է փխալին, որը պահքի այս օրերին շատ տեղին եւ հարմար է: Փխալին պատրաստում են մի քանի տեսակի բանջարեղենից, բայց ամենահայտնիները կանաչ եւ կարմիր փխալիներն են: Դրանք պատրաստվում են համապատասխանաբար՝ բազուկի տերեւներից եւ արմատներից: Կանաչ փխալի պատրաստում են նաեւ սպանախից, կանաչ լոբուց: Կանաչ փխալիի համար մեզ պետք է 2 կապ

Դ!ԵՄ ԵՄ – Կոչ չիմանալով կամ պարտադրված ֆոնդ ընտրած ՀՀ քաղաքացիներին

Dem.am. Հարգելի Հայրենակից, Մենք բնավ ցանկություն չունենք մարդկանց ապակողմնորոշելու: Եթե Դուք հավատում եք, որ Ձեր այսօրվա գումարները 23-45 տարի հետո թոշակի տեսքով կվերադարձվեն Ձեզ, ապա համարեք, որ Դուք ճիշտ եք վարվել ֆոնդ ընտրելիս: Մենք նախընտրում ենք ինքնուրույն տնօրինել մեր միջոցները՝ թույլ չտալով որևէ ոտնձգություն մեր սեփականության նկատմամբ, և ոչ ոք չի կարող մեզ համոզել հակառակը: Սակայն եթե

Քաղաքապետի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մեր ժողովրդի դարավոր պատմության վճռորոշ բոլոր պահերին դուք ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել մեր բոլոր հաղթանակների ու մեր պետության կայացման գործում։ Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով շարունակում եք ձեր ավանդը բերել մեր երկիրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը: Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու

Համագործակցության պսակը

Հնարավոր է, որ Հայաստանի իշխանական շրջանակներում կան մարդիկ, որոնք դժգոհ են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունից: Հավանական է նաեւ, կան այնպիսիք, որոնք այդ համագործակցությունից շատ են վախեցել, ինչպես որ դա ներկայացնում են ընդդիմադիր գործիչները: Բացառված չէ նաեւ, որ այդ պատճառով «ռեժիմը խուճապի մեջ է»՝ չնայած «խուճապի» եւ «հոգեվարքի» մասին ես լսում եմ արդեն առնվազն 22 տարի: Մնում է

Բաց նամակ միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներին

Բոլորիս աչքի առաջ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ, իրենց բնորոշ հերթական վայրագությունը: Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ունի հոգեկան խնդիրներ, ս/թ հունվարի 28-ին, մոլորվելով հայ-ադրբեջանական  սահմանին, հայտնվել էր Ադրբեջանում, որտեղ արժանացել էր խոշտանգումների և վնասվածքներով վերադարձվել Հայաստան: Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող

Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «Հայ ժողովրդի գոյատևման, պայքարի, մաքառումների, ինքնահաստատման և զարգացման գործում անփոխարինելի է եղել հայ կնոջ դերը: Նա ոչ միայն բնության մենաշնորհով շարունակել է ազգիս գոյը, այլեւ ամուր սյուն է հանդիսացել նրա պահպանման գործում: Եվ այսօր էլ,

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը` մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ` տարվա ամենագեղեցիկ ու գարնանային տոնի կապակցությամբ։ Միայն հայ կնոջը բնորոշ անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հիմնասյունն ու արժանի եք ամենաբարձր գնահատականի: Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների, մեր ձեռքբերումների, մեր

Քառյակը պայմանավորվել է չխոսել կառավարության անվստահության հակասություններից. «Հրապարակ»

 Թեեւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանական ոչ իշխանական քառյակի օրակարգում կար մինչեւ մարտի 1-ի հանրահավաքը, սակայն  հիմքերը հստակեցված չէին: Իսկ հստակեցնելու համար պահանջվում են երկարատեւ ու խորքային քննարկումներ, քանի որ չորս ուժերից յուրաքանչյուրն իր ձեւաչափն ու շեշտադրումներն ունի: Երեքը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», համակարգային փոփոխության պահանջի ընդհանուր եզրեր ունեն, իսկ ԲՀԿ-ի պահանջը կոնկրետ է` վարչապետի պաշտոնը:

Սերժ Սարգսյանը այցելել է Վազգեն Սարգսյանի մորը. News.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 8-ին, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝  տիկին Գրետային: Այս մասին NEWS.am-ին ասել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նախագահին դիմավորել է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Անատոլի Գնունին նշեց, որ տիկին Գրետայի վիճակը կայուն է՝ առանց բացասական դինամիկայի: Առայժմ նրան այլ բաժանմունք տեղափոխելու մասին

Արթուր Աբրահամը շնորհավորում է կանանց

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Հարգարժան մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը և մաղթում եմ լավագույնը: Եղեք առողջ, անհոգ, ապրեք բարձր տրամադրությամբ` առաջիկա տոնական ամսվա և ողջ տարվա ընթացքում: Շարունակեք ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել ձեր ընտանիքների բարօրությանը և

Նախագահը շնորհավորում է կանանց

President.am. Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով: Հայաստանի բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ամենաաշխույժ ներգրավման շնորհիվ: Անգնահատելի է այն դերը, որ

Առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գոծողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:  ԼՂՀ  ՊՆ

Կաթողիկոսի օրհնության խոսքը կանանց տոնի առթիվ

Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց` մարտի 8-ի առիթով: Գարնանամուտին, բնության զարթոնքի այս օրերին մարտի 8-յան տոնը խնդություն է հավելում մարդկանց սրտերին` առանձնահատուկ կարևորելով կանանց լուսավոր առաքելությունը աշխարհում: Գործունեության տարբեր բնագավառներում մեր մայրերը, քույրերն ու դուստրերը իրենց հատուկ սիրով, հոգատարությամբ ու հավատարմությամբ արդյունավորում

«Ժառանգությունը» կքննարկի ԲՀԿ-ի հետ հանդիպման հարցը, եթե հրավերք ստանա. «Ժամանակ»

Երեկ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաալիքին ասել է, թե մյուս շաբաթ ԲՀԿ-ն ուրախ կլինի հյուրընկալել Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» ներկայացուցիչներին: Այս հայտարարության վերաբերյալ զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: – Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» մյուս շաբաթ կգնա՞ հանդիպման «Բարգավաճ Հայաստանի» հետ: – Եթե նմանատիպ հրավերք լինի, խնդիր չեմ տեսնում: Համենայնդեպս, այս պահին

Վստահության դեֆիցիտ. «Հրապարակ»

Վստահության հսկայական դեֆիցիտ կա մեր երկրում: Ոչ ոք ոչ մեկին չի վստահում: Բոլորն ամենուրեք փնտրում են թշնամիներ, դավաճաններ, ստախոսներ: Հասարակությունը չի հավատում, որ իշխանությունն այս երկիրը կայացնելու նպատակ ունի, եւ իր գործողությունների հիմքում ազնիվ մղումներ են ընկած: Շարքային մարդու աչքերում բոլոր չինովնիկներն ի սկզբանե գողեր են, կաշառակերներ, որոնք երկիրը քանդելու եւ դատարկելու ծրագիր ունեն: Իշխանությունը

Հայաստանին և Ուկրաինային պետք չէ պարտադրել ընտրություն կատարել. Civilnet.am

«ՍիվիլՆեթ». «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության խնդրանքով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված է գրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը հրապարակվել է «Ալ Ջազիրա»-ի կայքում: «Նախկին խորհրդային հանրապետություններ. վախ, մտահոգություն, վրդովմունք: ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արևմուտքը դեռևս վիճում են միջազգային նոր կարգի համար» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:   Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացումից ի վեր

Սեյրան Օհանյանին չի կարելի տեղաշարժել մարտական պոստից. «Հայոց աշխարհ»

Սկսեմ նրանից, որ համացանցից չեմ օգտվում, ճիշտ ինչպես որ չեմ օգտվում համակարգչից։ Իմ բոլոր գրքերը, հոդվածները, «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերից  ուղարկված ռեպորտաժները տպված են գրամեքենայով, որին վաղուց փաղաքշանքով կոչում եմ «Երկաթե լեդի»։ Սա ասում եմ հասկանալի դարձնելու համար, որ պատկերացում չունեմ, թե ինչ են գրում այնտեղ՝ այդ նույն համացանցում, որն ինչ-որ մեկն անվանել է «համաշխարհային

Անտեսվող Հայաստան. «168 ժամ»

Երբ սեպտեմբերի 3-ից հետո ընդդիմությունը, փորձագետները կարծիք են հայտնում, որ Մաքսային միությանն անդամակցության մասին հայտարարելով` Հայաստանը հայտնվելու է միջազգային մեկուսացման մեջ, դադարելու է ընկալվել` որպես ինքնիշխան սուբյեկտ, իշխանությունները պատասխանում էին ու են, թե դրանք շահարկումներ են, որ «և-և»-ի քաղաքականությունը շարունակվում է, որ ՀՀ-ն աշխարհում ընկալվում է` որպես հավասարակշռված ու իմաստուն քաղաքականություն իրականացնող երկիր, և այլն:

Ի՞նչ է թաքնված ոչ իշխանական ուժերի փափուկ ձեւակերպումներում. «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ՀՀԿ  պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ    –Ընդդիմադիրները հայտարարում են՝ իշխանությունը մեկը մյուսի հետեւից սխալներ է գործում, մասնավորաբար տնտեսության ոլորտում, ինչը երկրում հասունացրել է ոչ հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու պահանջը: Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ո՞րն է ձեր գնահատականն այս առնչությամբ: -Բոլոր երկրներում հեղափոխություն կամ հեղաշրջում տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ, ինչպես հայտնի խոսքն

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ՝ տխուր ու տրտում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ձեր էդ կուտակայինից խելքս բան չի կտրում:

Թուրքիայում կարգելվեն «Facebook»-ն ու «YouTube»-ը. Էրդողան. «Ամերիկայի ձայն»

«Մենք վճռական ենք այս հարցում: Մենք այս երկիրը չենք թողնի «YouTube»-ի և «Facebook»-ի քմահաճույքին», – ասել է Թուրքիայի վարչապետը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք տեղական ընտրություններից հետո երկրում կարգելվեն «Facebook» ու «YouTube» կայքերը, որոնք, ըստ վարչապետի, չարաշահում են քաղաքական իր թշնամիները: «Մենք վճռական ենք այս հարցում: Մենք այս երկիրը չենք

Դինքի սպանության գործով առանցքային կասկածյալը ազատ է արձակվել. «Ազատություն»

Թուրքիայում ուրբաթ օրը բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը՝ ռազմական ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը: Այսպիսով Դինքի սպանության գործի վերաքննությունը կարող է անարդյունք անցնել: «Ագոս» թերթի նախկին խմբագրապետի ընտանիքի անդամները, ինչպես նաև մի խումբ մտավորականներ, փաստաբաններ համոզված են կամ առնվազն կասկածներ ունեն, որ պետությունը մեղսակից է Դինքի սպանությանը: Սա

Մեր շախմատիստուհիները համեստ տեղեր են զբաղեցնում

Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ առաջնության հինգերորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող աղջիկներն առայժմ համեստ դիրքեր են զբաղեցնում: Նրանցից լավագույնները ընթանում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հարյուրյակում: Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը (նկարում) 2,5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 122-րդ, 131-րդ եւ 147-րդ հորիզոնականները, իսկ Լիլիթ Գալոյանը 2,0 միավորով 187-րդն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031