Օրվա լրահոսը
Երվանդ Զախարյանի ամանորյա «նվերը» կամ պայքարի նոր փուլ. «168 ժամ»
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծարվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
Դատախազության պատասխանը ՀՔԾ-ին. «Ժողովուրդ»
Այսպիսով՝ հիմա էլ դատախազությունը «մեջլիս է մտել» մեկ այլ քննչական մարմնի՝ հատուկ քննչական ծառայության հետ։ Տեսնենք, թե այս հակամարտությունն ինչ արդյունք կունենա։
Արթուր Սաքունց. Չունենք այն մտայնությունը, թե իբր ՀՔԾ-ն կամ դատախազությունը այդպես մտահոգված են իրավունքի պաշտպանությամբ. «Հայկական ժամանակ»
Չկա նման վստահություն, ավելին՝ կան հիմքեր մտածելու, որ այդ ծառայությունները չեն ղեկավարվում մարդու իրավունքի պաշտպանությամբ, այդ հիմքերը պնդելու բազմաթիվ փաստեր ունենք:
Ռոլանդուն հունվարից հաճույքով կխաղա Ռուսաստանի առաջնությունում, եթե…
«Պորտուի» պաշտպան, 26-ամյա Ռոլանդուի գործակալ Ֆրանկո Կամոցցին հայտարարել է, թե իր խնամարկյալը հաճույքով կխաղա Ռուսաստանում: «Ես պաշտոնական բանակցություններ չեմ վարում «Սպարտակի» հետ, բայց ակումբից հարցում եղել է: Ռոլանդուն կարիերան հունվարից հաճույքով կշարունակի Ռուսաստանում, եթե լավ առաջարկ լինի: Նա հիմա լավ թիմ է փնտրում ու կարեւոր չի՝ այն կլինի ռուսակա՞ն, իտալակա՞՞ն, թե՞ անգլիական: Շատ բան կախված
Մանվել Բադեյան. «Որեւէ բյուջե, որեւէ երկրում, որեւէ ժամանակ կտրուկ ոչինչ չի կարող փոխել». «Ժողովուրդ»
Իսկ ինչպե՞ս եք այդ դեպքում պատկերացնում բյուջեի ավելացումը, հարկերի մեծացմամբ, չէ՞, իսկ ովքե՞ր են այդ հարկերը վճարում, ժողովուրդը, չէ՞։
Կոնգրեսական Ֆ. Փալլոունի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետեւանքները
Նոյեմբերի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն: Դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ
Հաջորդ փուլի համար «Անտարեսը» նախատեսել է ընդգրկել մեր սպորտի հայտնի դեմքերին. «Հրապարակ»
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակներում «Անտարես» հրատարակչությունն այս անգամ ներկայացնում է քաղաքական գործիչների կողմից ընտրված գրքերն ու դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները։ Առաջիկայում ընթերցողի հետ իրենց կարդացած գրքերի մասին կխոսեն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստյոպա Սաֆարյանը։
Շարունակվում է անօթևաններին ժամանակավոր կացարանի տրամադրման և հանցագործությունների սոցիալական կանխարգելմանն ուղղված ծրագիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2011թ. դեկտեմբերից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունն իրականացնում է անօթևանների հավաքագրման և ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագիրը: Հերթական անօթևանը դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ներքո գործող անօթևանների ժամանակավոր կացարան,
ԿԲ-ն ծախել է ոչ թե 92 մլն այլ 93 մլն 840 հազար դոլար. «Հայկական ժամանակ»
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին շրջանում խուսափում է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց։ Անցած հինգշաբթի կառավարության նիստից հետո դեպի իր ծառայողական մեքենան շտապող Ջավադյանին ընդամենը երկու հարց հասցրեցինք ուղղել. – Պարոն Ջավադյան, ինչո՞ւ ծախսեցիք 92 միլիոն դոլար։ – Մենք 92 միլիոն դոլար չենք ծախել, դա սխալ տեղեկություն է։ – Այսինքն՝ ավելի քի՞չ եք ծախսել։
Հայաստանի համար ռուս-թուրքական ծուղակը. «Ժամանակ»
Թուրքիայում Պուտինի և Էրդողանի հանդիպումը տևել է նախատեսված ժամանակից մի քանի անգամ ավելի՝ մոտ երեք ժամ: Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներն իհարկե խոսելու շատ բան ունեն, քանի որ ներկայում նրանք հայտնվել են չափազանց ծանր վիճակում: Պուտինն ու Էրդողանը համաշխարհային իզգոյի կարգավիճակում են, իհարկե՝ Պուտինը փոքր-ինչ ավելի, սակայն Էրդողանն էլ ընդամենը հետևում է նրան: Այս իրավիճակի ապացույցն
Արցախը Հայաստան է, հետեւաբար, ամեն տեղ պետք է լինի նույն սակագինը. «Հրապարակ»
Երեկ մոտ 1600 բաժանորդներ անջատել էին իրենց բջջայինները՝ ի նշան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործող ռոումինգի սակագների դեմ բողոքի: «Նախաձեռնությանը շատ ավելի մեծ թվով մարդիկ են միացել, քան ֆեյսբուքյան միջոցառման համար գրանցված 1600-ից ավելի քաղաքացիները»,- ասաց նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: Նախաձեռնության անդամները համոզված են, որ իրենց պայքարը ոչ անմիջապես, բայց ժամանակի ընթացքում արդյունք կտա,
Վրացական մեքենաները խցանվել են անվադողերի անսարքության պատճառով
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00–ի սահմաններում, Գյումրի–Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում վրացական ծանրաքաշ 3 մեքենաներ անվադողերի անսարքության պատճառով խցանվել են: «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Մտքի հիգիենայի պակասը
Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես վերջերս ավելի եւ ավելի հաճախ եմ անհրաժեշտություն զգում կտրվել համակարգչից, գիրք կամ թերթ բացել եւ կարդալ հանգիստ, առանց ուշադրությունս շեղելու: Կամ էլ նստել հեռուստացույցի առաջ ու ծայրից ծայր նայել որեւէ ֆիլմ կամ որեւէ հաղորդում՝ նույնիսկ եթե դրանք գլուխգործոցներ չեն: Եթե մարդը (մեկն էլ՝ ես) հեռուստաէկրանից ինչ-որ ճիշտ կամ սխալ բաներ
Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, մրրիկ է Ապարանի տարածաշրջանում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով,
Հռոմի պապը հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի. «Ազատություն»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Թուրքիա կատարած եռօրյա այցելության ծրագրում հայկական մաս չկար, բայց դեպի Իտալիա վերադարձի ճանապարհին՝ մինչ օդանավակայան մեկնելը, նա այցել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց, որտեղ պառկած է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: 2008 թվականից պատրիարքը գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների մշտական խնամքի տակ: Վեց տարի առաջ նրա առողջական վիճակը խիստ վատթարացել էր,
Բացահայտվել է Երեւանում այսօր տեղի ունեցած սպանությունը
Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը: 2014թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 շենքի 16/3 բնակարանում հայտնաբերվել է քաղաքացի Գ.Պողոսյանի դին: Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ
Աշոտ Փիլիպոսյան. «Ադրբեջանցի հնագետները լոյալ էին»
Նոյեմբեր 20-22-ը Թբիլիսիում անցկացվել է «Կովկասի եւ Անատոլիայի վաղ երկաթի դարաշրջանի հնագիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցել են նաեւ հայ մասնագետները: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը մասնավորապես հանդես է եկել «Մեծամորի պեղումները» վերնագրով զեկուցումով: Ինչպես նշեց գիտնականը Aravot.am-ի հետ զրույցում,
ՖԻՖԱ-ն իր հրապարակել է 2014 թ. ֆուտբոլային մրցանակների հավակնորդների անունները
«Լավագույն մարզիչ». Կառլո Անչելոտի («Ռեալ»), Իոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»): Կանանց «Ոսկե գնդակ». Նադին Կեսսլեր (Գերմանիա), Մարթա (Բրազիլիա), Էբբի Վամբահ (ԱՄՆ): «Պուշկաշի մրցանակ», մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլ. Ստեֆանի Ռոչե, Խամես Ռոդրիգես, Ռոբին վան Պերսի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fifa.com-ի
Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց բուհ-գործատու կապի քննարկմամբ
Մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հայտարարված կրթության որակի ապահովման շաբաթը: Միջոցառումների մեկնարկը տրվեց այսօր ՀՊՏՀ-ում «Տեմպուս»-ի «Արարատ» ծրագրի ներկայացմամբ: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին երկրում որակի ապահովման մշակույթի կայացմանը մասնակցության համար, նշեց, որ «Արարատ» ծրագիրը կարևոր գաղափար է հետապնդում: Թոփչյանն ասաց, որ բուհ-գործատու կապի ստեղծմամբ հնարավոր կլինի հստակեցնել,
«Պատնեշ» ՄԻԱՎ վարակակրի և մասնագետի միջև. պատճառը վախն է
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հրապարակած վիճակագրական տվյալները հուսադրող չեն: 1988թ մինչև 2014թ դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) վարակի 1924 դեպք, որոնցից 305-ը՝ 2014թ. 11 ամիսների ընթացքում, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը: Կոտայքի մարզում վարակի տարածվածության և հասարակության իրազեկվածության
Հայրիկյանը ԵՏՄ-ի մասին դրական արտահայտվողներին անվանեց «հոգեկան հիվանդներ»
«Ամենախիստ գնահատականներով կարելի է բնութագրել նրանց, որոնք կողմ կքվեարկեն եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի միանալու պայմանագիրը, իրենց մարդկային նկարագրից պետք է հեռացած կամ հոգեկան առողջության վատթար վիճակում պետք լինեն»,- այսօր ԱԺ-ի դիմաց ընդդեմ ԵՏՄ-ի հավաքի ժամանակ Aravot.am-ին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու
Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ
Բարեգործական տոնավաճառ Վիեննայում
Նոյեմբերի 28-ից 29-ը Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառին, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է կարիքավոր երեխաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ, զարդեր, հայկական արտադրության բազմաթիվ ապրանքատեսակներ: Տեղեկանք: ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի բարեգործական միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության ամենամյա ակտիվ
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով: Ժողովին ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարվեց օրերս համացանցում տարածված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին: Այս առնչությամբ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Մեր մտահոգությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան
Հայ-լիտվական գործարար համաժողով Վիլնյուսում
Նոյեմբերի 27-28-ին Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Զարգացման հայկական գործակալությունը Լիտվայի Արդյունաբերողների միության հետ համատեղ Վիլնյուսում կազմակերպել էին հայ-լիտվական գործարար համաժողով և հայկական արտադրանքի համտես: Համաժողովին մասնակցում էին տարբեր ոլորտներ ներկայացնող 15 ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանից և 55 ընկերությունների ներկայացուցիչներ Լիտվայից: Ներկա էին նաև Լիտվայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Լիտվայի Արդյունաբերողների միության նախագահ
Հակոբ Հակոբյան. «Գործարար պատգամավորները թողել են իրենց գործը եկել ձերն են անում, դեռ մի բան էլ մուննա՞թ եք գալիս»
«Կամ դուք կամովին կտաք ՀՀ ժողովրդին ազատ և արդար ընտրություններ, կամ ժողովուրդը ազատ և արդար ընտրությունները կնվաճի իր ուժով»,-այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատճառաբանելով մեծամասնական համակարգից հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցման անհրաժեշտությունը: Ըստ նրա միայն ազատ ու արդար ընտրությունների պարագայում վերջ կտանք մենաշնորհային ապօրինություններին: Միևնույն ժամանակ շեշտեց, թե «հասկանում
Արմեն Երիցյանը նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՊՀ ՄԽՎ նիստում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակման անընդունելիության հարցը
Նոյեմբերի 27-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նիստին քննարկված էական հարցերի շուրջ զրուցեցինք Հերմինե Նաղդալյանի հետ: -Տիկին Նաղդալյան, ի՞նչ կարևորություն ունեին հանձնաժողովում քննարկված հարցերը Հայաստանի համար և արդյո՞ք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ինչ-ինչ


















































