Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. «Դինքի» գործով գլխավոր կասկածյալին ազատ են արձակել

Մարտ 08,2014 15:12

Թուրքիայի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին մարտի 7-ին ազատ է արձակել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:

Թունջելն ազատվել է Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարած փոփոխության հիման վրա, ըստ որի, հանցանքի համար նախնական կալանքը 10 տարուց նվազել է 5 տարվա: Օրենքը փոփոխության է ենթարկվել Թուրքիայի ժողովրդավարացման ծրագրի շրջանակներում: Այդ օրենքով ազատազրկված են մի շարք լրագրողներ և քաղաքական գործիչներ:

2007թ. «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության ժամանակ Թունջելը Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչն էր: Նա  մեղադրվում է հայազգի լրագրողի դեմ կազմակերպված ոճրի մասին ոստիկանությանը չտեղակացնելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31