Լրահոս
Օրվա լրահոսը

Դ!ԵՄ ԵՄ – Կոչ չիմանալով կամ պարտադրված ֆոնդ ընտրած ՀՀ քաղաքացիներին

Մարտ 08,2014 13:55

Dem.am. Հարգելի Հայրենակից,

Մենք բնավ ցանկություն չունենք մարդկանց ապակողմնորոշելու: Եթե Դուք հավատում եք, որ Ձեր այսօրվա գումարները 23-45 տարի հետո թոշակի տեսքով կվերադարձվեն Ձեզ, ապա համարեք, որ Դուք ճիշտ եք վարվել ֆոնդ ընտրելիս: Մենք նախընտրում ենք ինքնուրույն տնօրինել մեր միջոցները՝ թույլ չտալով որևէ ոտնձգություն մեր սեփականության նկատմամբ, և ոչ ոք չի կարող մեզ համոզել հակառակը: Սակայն եթե դուք հոգու խորքում Ձեզ խաբված կամ վիրավորված եք զգում, որ անկարողությունից պարտադրված եք ընտրել այդ Ֆոնդը, և ելքեր եք որոնում այդ ֆոնդերից հրաժարվելու համար, ապա այս Կոչը Ձեզ է ուղղված:

Ցավոք, այս պահին, ֆոնդից հրաժարվելու մեխանիզմներ օրենքում չկան, և դա նաև այն պատճառներից մեկն է, որ մենք պայքարում ենք այդ թերի օրենքի դեմ: Եթե Դուք չունեք հիմքեր, որ Ձեզ խաբել են կամ ստիպել են ֆոնդ ընտրել, ցավում ենք, բայց այս պահի դրությամբ և օրենքի այսպիսի խմբագրությամբ Դուք չեք կարողանալու դուրս գալ այդ համակարգից: Սակայն մենք հավատում ենք մեր գործադրած ջանքերին, որ հասնելու ենք նրան, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժը կորցրած ճանաչվի, որից հետո մենք բարձրացնելու ենք այն աշխատողների խնդիրները, ովքեր անտեղյակ լինելով կամ աշխատանքը կորցնելու վտանգից դրդված կամ արտաքին ճնշման ու ազդեցության տակ հարկադրված են եղել ընտրել ֆոնդի կառավարիչ, որի արդյունքում էլ իրենց աշխատավարձերից կատարվել են պարտադիր վճարումը:

Մեզ և Ձեզ մաղթում ենք հաղթանակ այս դժվարին պայքարում: Ոչ ոք չի խոստացել, որ այն դյուրին է տրվելու:

Այժմ, երբ Ձեզ խաբված եք զգում, մի՛ հուսահատվեք, հավատացե՛ք, որ հիմա առավել ևս արժի պայքարել այդ անօրեն «օրենքի» դեմ: Միացեք պայքարին ու ներգրավեք որքան հնարավոր է շատ մարդկանց:

Սպասում ենք Ձեզ և Ձեր բոլոր ընկերներին մեր հետագա հավաքներին և ակցիաներին` կոչ անելով չհուսահատվել և պայքարել մինչև հաղթական ավարտ:

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» Թիմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31