Օրվա լրահոսը

Հայաստանին ձեռնտու է, որ ուկրաինական այս թոհուբոհից Ռուսաստանը շահած դուրս գա. «Չորրորդ իշխանություն»

Իսկ Ուկրաինայի կիսվելուց Հայաստանին վնաս չկա։ Մե՞զ ինչ, թող թեկուզ 20 մասի բաժանվի։ Ինչո՞ւ ենք այդքան մտահոգվել Ադրբեջանի ամենասկզբունքային դաշնակիցներից մեկի ճակատագրով:

«Ինչպէ՞ս կրնայ թարգմանուիլ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցութիւնը, երբ այս կուսակցութիւններու ղեկավարները հանրութեան առջեւ իրար ձեռք սեղմելու դեռ պատրաստ չեն»

ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Ընկ. Յակոբ Տիգրանեանի հարցազրոյցը կուսակցութեան Մամլոյ Դիւանին տրուած: Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստանի ներկայ քաղաքական ներքին իրավիճակը: Հայաստանի քաղաքական ներքին իրավիճակը լարուած է: Առաւել եւս օրէ օր կը ծանրանայ ժողովուրդին տնտեսական եւ ընկերային վիճակը: Ի տես այս բոլորին, արտառոց երեւոյթ է որ քաղաքական վերնախաւին մէջ երկխօսութիւն գոյութիւն չունի: Այլ, ընդհակառակը, մենք ականատեսը

Մամիկոն Խոջոյանին տեղափոխում են Երեւան

Վ. Մարգարյանը հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հոգում է Մամիկոն Խոջոյանի բուժման հետ կապված ծախսերը:

Հակոբ Ինջիղուլյանի`երրորդ երկրում հայտնվելը լավագույն ելքն է

«Իմ փորձը վկայում է եւ ես այն կարծիքն ունեմ, որ Ադրբեջանի որեւէ մի քայլ կարվի, որ նա վերադարձվի Հայաստան: Բոլորը գիտեմ, որ գործողությունները անցել են ՄԱԿ-ի լիազորությունների ներքո եւ փնտրվում է այն երկիրը, որը պատրաստ է ընդունել Հակոբին»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և Մաքսային միության միջև

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը` հավելելով,

Մամիկոն Խոջոյանի գործը կվիճարկվի ԵԴ-ում (Տեսանյութ)

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կզբաղվի Մամիկոն Խոջոյանի իրավունքների պաշտպանությամբ`միջազգային ատյաններում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այդ մասին հայտարարեց կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Կազմակերպությունը հետամուտ կլինի, որ հարցը ԵԴ-ում դրական լուծում ստանա`նաեւ ՄԱԿ-ի կոնվենցիաների շրջանակներում, արդեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Տիկին Ալավերդյանն ասաց, որ այս հարցով զբաղվելու համար իրենց կազմակերպությանն արդեն իսկ դիմել են մի

«Օրենքի չեղյալ հայտարարվելուց հետո իր գրպանից կվճարի» աշխատակիցներից պահված գումարները». «Ժողովուրդ»

Լոռու մարզի Ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Կուտակային ֆոնդի հետ կապված անհրաժեշտ պահումներն արդեն փոխանցվել են։ «Օրինապաշտ մարդիկ են։ Օրենքը ոնց կասի, այնպես էլ իրենք կշարժվեն։ Եթե օրենքը հետո չգործի էդ մարդկանց գումարները հետ կտանք իրենց։ Դրա եղածն ի՞նչ է, որ»,-նշեց համայնքապետը։ Իսկ Կողես համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը վստահեցրեց, որ

Գյուղնախարարությունը՝ Վարդան Պետրոսյանի գործով հայցվոր. «168 ժամ»

Պարզվում է՝ Վարդան Պետրոսյանի քրեական գործով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական կազմակերպությունը (այս մասին տեղեկացանք Datalex դատական տեղեկատվական համակարգից): Երեկ «168 ժամը» «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է կազմակերպությունն այս գործով քաղաքացիական հայց ներկայացրել, որքա՞ն գումար է պահանջում և ումի՞ց։ Գ. Խաչատրյանն ասաց, որ

Ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառները պարզվում են

Մարտի 4-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան 4-րդ շարք թիվ 29 տան դիմաց կայանված, 1990 թ. ծնված Արկադի Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան այրվում է: Հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են: Շիրակի մարզի հրդեհային տեսչությունում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն

Մարգարիտ Եսայանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին. «Գագոյին շիրա կուտա». «Հայկական ժամանակ»

Ես կարծում եմ, այստեղ հենց այդ տրամաբանությունն է եւ ուղղակի շատ լավ կլինի, որ նրանք, ովքեր ոգետրվել են առաջին նախագահի այդ հայտարարությունից, հիշեն, թե նույն մարդը ինչ էր ասում Ծառուկյանի մասին սրանից 7-8 տարի առաջ:

Դրամ և ռուբլի գողացողը` խոստովանությամբ

Մարտի 3-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1937 թ. ծնված Ռոմիկ Ա.-ի տնից գողացել են 335.000 դրամ և 25.000 ռուբլի: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը: Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Ուկրաինական դեպքերի հետեւանքով մտահոգիչ իրավիճակ կստեղծվի նաեւ ԼՂ խնդրում. «Ժողովուրդ»

Անկախ զարգացումներից, Ուկրաինական դեպքերի հետեւանքով մտահոգիչ իրավիճակ կստեղծվի նաեւ ԼՂ խնդրում։ Կա տեսակետ, որ եթե Ղրիմը ինքնորոշման անվան տակ անջատվի Ուկրաինայից, սա ավելի կամրապնդի ԼՂ դիրքերը՝ հնարավորություն ընձեռելով հայկական կողմին որպես լավ փաստարկ ունենալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառումը՝ այդպես բացառելով երկակի մոտեցումները։ Նշենք, որ Ղրիմի իշխանությունները մտադիր են մարտի 30-ին անցկացնել ինքնավար հանրապետության ապագա կարգավիճակի

Ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված զորքերի մարտական պատրաստականության խնդիրներին

Մարտի 5-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված զորքերի մարտական պատրաստականության խնդիրներին: Նիստը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ իրենց տեղակալներով, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, զինկոմիասարիատների, հրետանու, հակաօդային պաշտպանության, կապի, ինժեներական ծառայության, տեխնիկական

1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Գյումրու «Անի» թաղամասի բազմահարկերից մեկի կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում, մենք հանդիպեցինք բառիս բուն իմաստով անօգնական վիճակում հայտնված, աչքի տեսողությունից զուրկ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինների: Այդ կացարանը նրանք տակավին վերջերս են վարձակալել: Նրանց ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը թեև որոշել ենք ներկայացնել առանց

Ռուսական տնտեսությունը համակարգային ճգնաժամի մեջ է. «Հայկական ժամանակ»

Նման դեպքերում ասում են, որ մեր կառավարությունը «բոլոր ձվերը դրել է մեկ զամբյուղի մեջ»։ Իսկ ինչպիսին է այդ «զամբյուղը», այսինքն՝ Ռուսաստանի տնտեսության վիճակը։ Պետք է նկատել, որ նույնիսկ ոչ խորը մասնագիտական հայացքով դիտարկելու դեպքում ակնհայտ կդառնա, որ այդ «զամբյուղը» փտած է, տակ չունի, ոչ էլ բռնակ։

Պուտինի հումորը. «168 ժամ»

«Սա հումորի լավ զգացում է»,- 168.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևն այսպես գնահատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, թե Ղրիմի ինքնավարությունում ռազմավարական օբյեկտները գրաված ուժերը չեն պատկանում ռուսական ստորաբաժանումներին, այլ դրանք «տեղական ինքնապաշտպանական ուժերի» ջոկատներն են, որոնք կազմավորել են Ղրիմի բնակիչները: Ինչ վերաբերում է բուն ուկրաինական ճգնաժամին և Ղրիմի հարցին, այդ մասին քաղաքագետը

Շորթում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննչական վարչությունում` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` քաղաքացիներ Վ. Գ.-ի և Գ. Մ.-ի կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցներ Վ. Ա.-ից և Ն. Ս.-ից զգալի չափի գումար պահանջելու միջոցով շորթում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ

Հակոբ Ավետիքյան. «Գովազդային շուկան շրջանցում է մամուլը». «Հրապարակ»

«Ազգ» օրաթերթը ժամանակավորապես դադարել էր տպագրվել ֆինանսական ծանր խնդիրների պատճառով։  Իսկ օրերս,  հուրախություն ընթերցողների, «Ազգը» սկսել է լույս տեսնել, բայց որպես շաբաթաթերթ։ Գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանից փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ. նախ, ինչպե՞ս եւ ո՞ւմ աջակցությամբ են լուծել ֆինանսական խնդիրները, եւ ո՞րն էր պատճառը օրաթերթի պարբերականությունը շաբաթաթերթի փոխելու։ «Բոլոր ֆինանսական խնդիրները՝ եւ տպարանի հետ, եւ հարկայինի,

Ինքնասպանության փորձ Ստեփանավանում

Մարտի 5-ին, ժամը 22.11-ին քաղաքացին ահազանգել է, որ փորձում է ինքնասպան լինել իր տանը (Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց): Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1956 թ. ծնված Գ. Գ.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինիս հոսպիտալացրել են Ստեփանավան քաղաքի ԲԿ: ԱԻՆ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Լսել ե՞ս. ասում են՝ էս մեր վեցերորդ հարկի պրոֆեսորը գալուբոյ ա: – Չեմ հավատում: – Ինչի՞ն չես հավատում: – Չեմ հավատում, որ էդ գալուբոյը պրոֆեսոր ա:

Նարինե Թուխիկյան. «Մեր դպրոցներին պակասում է այդ լրացուցիչ բան տալու ցանկությունը». «Հրապարակ»

Հատված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ հարցազրույցից: – Այսօր մեր դպրոցներում ճի՞շտ են ներկայացնում հայ գրողներին, այդ թվում՝ Թումանյանին, եւ նրա ո՞ր շրջանին լավ ծանոթ չէ մեր հասարակությունը։ – Ընդհանուր առմամբ, կա ստերեոտիպային մոտեցում, սա մեր ամենամեծ դժբախտություններից մեկն է, որ մենք մտածում ենք կաղապարված, իսկ այդ կաղապարային մտածողությունը սովետական դպրոցից է եկել,

Երիտասարդ ՀՀԿ-ականները մշտարթուն են պահում սպարապետի գործը

Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պատվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։ ՀՀԿ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդ ՀՀԿ-ականների մեծամասնությունը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները։ «Նման միջոցառումներն են

Առաջարկում են ձևավորել ժամանակավոր հանձնաժողով կամ միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 104 ցմահ դատապարտյալների գործերը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ԴԻՄՈՒՄ-ԱՌԱՋԱՐԿ Օրեր առաջ ինքնասպանություն գործեց 18-ամյա Սյուզի Քոչարյանը՝ ցմահ դատապարտյալ, 19 տարի բանտում գտնվող, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի դուստրը՝ չդիմանալով կյանքի հարվածներին. մայրը մահացել էր, հայրը՝ կողքին չէր ծնված օրվանից: Կործանվեց մի ամբողջ հայ ընտանիք: Ցավում

«Դեմ առ դեմ». Մեսրոպ Հարությունյան եւ Աշոտ Մելիքյան

Մարտի 6-ին, ժամը 17.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ զրույցը: Թեման՝ ինչպե՞ս են հայաստանյան լրատվամիջոցները լուսաբանում Ուկրաինայի իրադարձությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է մարզպետարանի ծառայողական բնակարանը

Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը վստահեցնում է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի ռազմավարական նշանակության թիվ մեկ  ձեռնարկության՝ Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր ընկերության գործադիր տնօրեն, իր հորեղբորորդի Սասուն Խաչատրյանի հետ այդ ընկերությունից տարիներ շարունակ հափշտակել են տասնյակ միլիոնավոր դոլարներ: «Վերջերս հրապարակումներ  եղան, որ իբր լավ գործարք են կատարել 180 միլիոն դոլարով, բայց

Սյունեցի անասնապահ. «Միսը շուկայական գներով վաճառելը մեզ ձեռնտու չէ»

Սյունիքի մարզի  Շաքի գյուղի բնակիչ Վաղինակ Հարությունյանն արդեն 20 տարի է անասնապահությամբ է զբաղվում: Ծղուկ գյուղում  վարձակալած տարածքում իր ֆերման է հիմնել, որտեղ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է պահում: ֆերմերի խոսքով՝ անցած տարի ոչ մի կգ միս չի վաճառել, քանի որ մսի շուկայական գինը ձեռնտու չէր իրեն: «Միսը 1800-1900 դրամով հազիվ է վաճառվում, որը

Աշխատանքային այց «Հավաքական թիմերի մարզական կենտրոն»

2014 թվականի մարտի 3-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանն այցելեցին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի մարզակառույց: Նրանց ընդունեց կառույցի տնօրեն Յուրի Բեգլարյանը: Հանդիպման ընթացքում ուսումնասիրվեցին մարզական կենտրոնի, հյուրանոցային համալիրի, մարզադահլիճների հիմնախնդիրները և քննարկվեց վերանորոգման հարցը: Նախարարը նկատեց, որ կառույցը կարող է ծառայել ոչ միայն տարբեր մարզաձևերի Հայաստանի

«Իմ ամեն քննադատությունից հետո Սուրիկ Խաչատրյանի պաշտոնը բարձրացնում են»

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի բողոքի քննությանը այսօր ՀՔԾ-ից եւ ՀՀ գլխավոր դատախազությունից ոչ ոք չներկայացավ: Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը բողոքարկում է ՀՔԾ ու գլխավոր դատախազության անգործությունը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների մասին իր ավելի քան 60 հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու համար:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ. «Ազատություն»

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորող Բուդապեշտի հռչակագիրը ստորագրած չորս պետություններից երեքի` Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քիչ առաջ Փարիզում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով անհապաղ կարգով միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Ղրիմ և Արևելյան Ուկրաինա: Այս հայտարարությունն ընդունվեց Ջոն Քերիի, Ուիլյամ Հեյգի և Անդրեյ Դեշիցայի`մոտ երկու ժամ տևած բանակցությունների ավարտին: BBC-ի տեղեկություններով,

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031