Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Դուք ինչ ուզում ասում եք, ես էլ ինչ ուզում, անում եմ»

«Հայտարարում եմ, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկություններին»,-ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, մինչ ՀՀ ԱԺ-ի՝ ՀՀ կառավարության որոշումները քվեարկության դնելը հայտարարեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա այս որոշումը պատճառաբանեց նրանով, որ քվեարկությունն անցնում է ՀՀ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի խախտումով ու հավելեց. «Մենք ընդհանրապես դատապարտում ենք ձեր մոտեցումը, թե բերեք փաթեթով չքննարկված օրենքներ դակենք

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց ՀԱԿ անդամի քննադատությանը

Լրագրողներից մեկը ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրեց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի մեկնաբանությունը իր ասածների վերաբերյալ, թե եռյակը միասնական չէ, միասնական օրակարգ չունի : Հիշեցնենք, որ այդ հարցում խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հակառակ կարծիքն էր հայտնել, ինչից հետո Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ  «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, որովհետեւ ամեն մեկը մի բան

Չլսող եւ չխոսող երեխան գրատախտակի մոտ սկսել է խոսել եւ խնդիրը լուծել

«Երբ ներառական կրթությունը սկսեց մուտք գործել դպրոց, ես առաջիններից մեկն էի, որ դեմ էի, որովհետեւ, նախ՝ չէի պատկերացնում ինչ պետք է անեմ, ոնց պետք է անեմ, ամեն անգամ, ահաբեկված փորձում էի դեմ դուրս գալ, ու ինձ որքան էլ հանգստացնում էին, թե նորմալ կլինի, որ թիմը մեր կողքին է եւ մեզ կաջակցի, ես, միեւնույն է, չէի

ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը բոյկոտեցին նպաստների մասին խնդրահարույց որոշման քվեարկությունը. որոշումն ընդունվեց

ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ կառավարության որոշումը: Մինչ քվեարկությունը ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն մասնակցելու քվեարկությանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Քանի որ մենք դեմ ենք ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում կատարվելիք փոփոխություններին, ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Պաշտոնյաների կանայք

Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին հորդորեց նախ մտածել, հետո օրենքի նախագիծ ներկայացնել

ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում թեժ քննարկում ծավալվեց  ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի շուրջ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության չի արժանացրել նախագիծը: Այս առիթով Զարուհի Փոստանջյանը, դիմելով Գալուստ Սահակյանին, հայտարարեց. «Երբ բացեցիք այսօրվա նիստը, նշեցիք, որ Բոլիվիան ճանաչել է

Արցախյան պատերազմի մասնակից կինովավերագրողը փակագծեր է բացում

Գագիկ Հարությունյանի «Հաղթանակի կոդը» ֆիլմաշարը շարունակություն կունենա Երեկ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ արցախյան պատերազմի մասնակից, կինովավերագրող Գագիկ Հարությունյանի «Հաղթանակի կոդը» խորագրով ֆիլմաշարի երրորդ՝ «Գութաներգ» նկարի ցուցադրությունը։ Ֆիլմը հանդիսատեսին տանում է Լոռու շրջան՝ Վարդաբլուր գյուղ, որտեղ Կոմիտաս վարդապետը, տեսնելով գյուղացու տքնաջան աշխատանքը, լսելով նրա երգն ու զրնգուն ձայնը, տեղում գրի է առնում այն՝ հայտնի

Լոռու մարզում էր ԵՄ պատվիրակության ղեկավարը

Ամիսներ առաջ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագիր նաև Լոռու մարզում ներդնելու վերաբերյալ: Շատ ժամանակ չի անցել և ներդրումային որոշ ծրագրեր արդեն իսկ տեսանելի արդյունք ունեն և խոստումնալից հեռանկար են ենթադրում: Դրանց նախնական արդյունքների ու համագործակցային հետագա

Վարչական պատասխանատվության են ենթարկվել «Կորեայի ձոր» կոչվող տեղանք շինարարական թափոններ ապօրինի տեղափոխողները

2014թ. նոյեմբերի 27-ին էլեկտրոնային կայքերով տարածվել էր տեսանյութ, որով տեղեկացվում էր Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձոր» կոչվող տեղանքում շինարարական թափոնների ապօրինի տեղադրման դեպքի մասին: Տեսանյութում ամրագրվել էր վերոհիշյալ գործողությունը կատարող 048 ՕՍ 64  և 077 OV 61 պետհամարանիշների երկու ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Վարորդներից մեկը ներկայացել էր որպես «Միկշին» ընկերության աշխատակից և ասել, որ իրեն

Ինչպես սփռել հայ հոգեւոր երաժշտության մարգարիտները

Երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանն այդ գործին է ձեռնամուխ եղել Երգչուհի Հասմիկ Բաղդասարյան -Դոլուխանյանը ծնվել է Երեւանում: Միջնակարգ դպրոցի հետ համատեղ՝ հաճախել է Հայաստանի երգչախմբային ընկերություն, այնուհետեւ ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` դոցենտ Վիլենա Եսայբեկյանի վոկալի դասարան: Ի շնորհիվ ուսուցչուհու, արդեն կոնսերվատորիայի ավարտին, Հասմիկը հստակ կողմնորոշվել էր կատարվող երաժշտական ոճի ընտրությունում` դա կամերային երաժշտությունն էր: Զգալով

Ըստ ՀԱԿ անդամի, Նիկոլ Փաշինյանը տառապում է ձախության մանկական հիվանդությամբ

Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը անիմաստ նախաձեռնություն է համարում: «Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 44 ստորագրություն պետք է հավաքի, բայց այդպիսի գործընթաց սկսելու համար 66 ստորագրություն է անհրաժեշտ. Նիկոլ Փաշինյանը ունի՞ այդքան ստորագրություն հավաքելու հնարավորություն, եթե չունի, ապա այդպիսի ձախության մանկական հիվանդությամբ պետք չէ

ԲՀԿ-ն գնահատում է Փաշինյանի իմպիչմենտի նախագիծն ու կիսում մտահոգությունը

«Մենք այն բոլոր մտահոգությունները եւ երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում ենք եւ ընդունում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած իմպիչմենտի նախագծի  հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց: Նրա դիտարկմամբ՝ «Որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66

Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագծին միացել է արդեն երեք պատգամավոր

Քիչ առաջ մեկնարկեցին ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր ներկայացրած՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագծին արդեն միացել են երեք պատգամավորներ և բոլոր պատգամավորին հիշեցրեց, ովքեր պաշտպանում են Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գաղափարը, թող մինչև ժամը 13.00-ն միանան նախագծին, որ ԱԺ-ում կարողանան քննարկել հարցը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի արձագանքը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը

ԲՀԿ խմբակցությունն այսօր, ԱԺ հերթական քառօրյային նախորդող  խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև պատգամավոր Ն. Փաշինյանի առաջարկը:  Փորձեմ համառոտ ներկայացնել մեր հիմնական մոտեցումները: 1.    Նախաձեռնության մեջ մենք տեսնում ենք երկրի առաջ ծառացած խնդիրների և մարտահրավերի  վերաբերյալ պատգամավորի  մտահոգությունները: 2.    Օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել արմատական և

Ապրել ՄԻԱՎ-ով. ՄԻԱՎ-ը չի խանգարում ապրել, ամուսնանալ և առողջ երեխաներ ունենալ

Երբ Լևոնն իմացավ իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին, հրաժարվեց սիրած աղջկանից: «Պատճառը մեկն էր՝ չէի ուզում ճշմարտությունն ասել, բայց նաև չէի ուզում ստել: Պարզապես հետ կանգնեցի նրանից, ասացի՝ առողջական խնդիրներ ունեմ ու չեմ կարող ամուսնանալ իր հետ: Մտքովս անգամ չէր անցնում, որ կարող է ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ, վստահ չէի: Բաժանվեցինք՝ մնալով ընկերներ, ու ես

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Նոյեմբերի 29-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1974 թ. ծնված Աստղիկ Խ.-ին, որը նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Տիգրան Մեծին էկրանավորելով՝ օտարներին կապացուցեինք, որ մենք էլ ենք տիրել

Այս օրերին, դիտելով ռուսական ՀՁՀ ալիքով «Եկատերինա» բազմասերիանոց ֆիլմը, ակամա մտածեցի ահա թե ինչի մասին: Խոսում ենք երեքհազարամյա հայ մշակույթի եւ փառահեղ պատմության մասին, բայց արի ու տես, որ անկախ Հայաստանում ոչ մի արվեստագետի, պետական գործչի կամ բուն մշակույթի նախարարության մտքով անգամ չի անցնում մարմնավորել որեւէ գեղարվեստական ֆիլմով մեր պատմության ամենափայլուն ու վեհ էջը՝ Տիգրան

Հայը եւ հոգեւորը. Նոր եկեղեցիներ

Պե՞տք է նորանոր մեծ եկեղեցիներ կառուցել: Դրանք չեն, որ պիտի խորացնեն մեր հավատը և մեզ տանեն հաղթանակների:

Մոսկվայի միջազգային ֆորումի մասնակիցները անհրաժեշտ են համարում ցեղասպանություն երևույթին հակազդելու միասնական քաղաքականության մշակումը

Ցեղասպանության խնդիրը հրատապ ու սուր է մնում ժամանակակից աշխարհում և հասարակությունը պետք է այդ երևույթին հակազդելու միասնական քաղաքականություն մշակի, հայտարարում են «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումի մասնակիցները, որը կայացավ Մոսկվայում: Ֆորումը տեղի ունեցավ նոյեմբերի 28–ին, Պրեզիդենտ-հոթելի մեծ դահլիճում, քննարկումը տևեց յոթ ժամ: Միջոցառումը համատեղ կազմակերպել էին «Արդար աշխարհ» ինստիտուտը, Քաղաքական

Բուքն ու անբավարար տեսանելիությունը շարունակվում է, սակայն ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նարեկ Գալստյան. այսօր Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ

Սակայն իբրև այն գործադրողներ չեն կարող հանդիսանալ ո’չ օրվա իշխանությունները, ո’չ եռյակը, քանի որ իրենք են կրում երկրում առկա արատավոր երևույթների պատասխանատվության մի զգալի մասը:

Ավարտվեց Օձունի տաճարի վերականգնումը (տեսանյութ)

Երևան, 1 դեկտեմբերի 2014 թ. – Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի ՍԲ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին: Կատարող «ԼևԳուկ» ընկերությունն ուժեղացրեց շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով՝ որմերի մաքրում և որակը կորցրած կրաշաղախի փոփոխություն: «Մենք ավելի շուտ հնագույն տաճարի բուժմամբ էինք զբաղված, քան նորոգմամբ: Ջանում էինք նվազագույնս

Ծառուկյանի ֆենոմենը-2

Անցած անգամ փորձեցինք հասկանալ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հաջողությունների գաղտնիքը, բայց չհասցրինք, ավելի ճիշտ՝ չկարողացանք, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի եւ իր ԲՀԿ–ի քաղաքական առաջընթացը ոչ միայն բացատրելն է դժվար, այլեւ՝ հասկանալը: Որովհետեւ Գագիկ Ծառուկյանն անկախացած Հայաստանի քաղաքական կյանքում իր զուգահեռն ու նախադեպը չունի: Անցած անգամ փորձեցինք զուգահեռ անցկացնել իր ու Տիգրան Կարապետիչի միջեւ, բայց անմիջապես զգացինք,

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու

Տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը

Քրեական գործ`«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության հետ կապված

Հատուկ պահպանվող տարածքում բազում ծառեր են հատվել

Արցախյան բրենդը դուրս է գալիս միջազգային շուկա

Ստեփանակերտի կոնյակի գործարանի երևանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մարտիրոսյանն առանձնակի շեշտեց այն հանգամանքը, որ այս հաջողությունները այն հաստատուն քայլերից մեկն են, որոնք, ի հեճուկս Ադրբեջանի բազմաթիվ ջանքերի, նպաստում են աշխարհում Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչելիության մակարդակի բարձրացմանը:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Դակարում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ «Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է

Օսկանյան. Նորից կոմպլեմենտարության վերադառնալու հարց կա. «Ազատություն» ռ/կ

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորություններից օգտվելու համար Հայաստանը խնդիր ունի հարաբերությունները դնել «հավասարը հավասարի հիմունքների վրա»: «Մի բան շատ ակնհայտ է, որ գործընթացը շատ սխալ տարվեց, իշխանությունները մի ճանապարհով գնացին, մեկ այլ տեղ հայտնվեցին: Ես չեմ ուզում ասել, որ վատ տեղ հայտնվեցին կամ լավ տեղ: Փաստ է՝ որ մենք

Արամ Մայիլյան. «Այս քաղաքական արկածախնդրությունը հղի է հայոց ինքնիշխան պետության կորստով»

ՀՀ Գերագույն խորհրդի հարգելի՛ պատգամավորներ, Պատմական դեպքերի օբյեկտիվ զարգացման ընթացքում մեզ և մեր սերնդին բախտ է վիճակվել առանձնահատուկ դեր ունենալ հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ. կատարել քաղաքական որոշիչ քայլեր՝ թելադրված մեր նախնիների հավերժական կանչով ու սեփական պետություն ունենալու բազմադարյա երազանքով: Եվ մենք այդ որոշումներն ընդունեցինք ժողովրդական լայն զանգվածների ձգտումների հիման վրա, քաղաքական խորազնին վերլուծությունների

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծ

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031