Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին միանալու պայմանագրին ՀՀ քաղաքացին կուզենար իրազեկ  լինել. «Ազգ»

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական վերջին լսումները պետք է դառնային առաջին հանրային մեծ քննարկումն այս թեմայով, որտեղ ակնկալվում էր ստանալ ծագող բազմաթիվ հարցերի գոնե մասնակի պատասխաններ, սակայն ոչ միայն այդ հարցերի պատասխաններն այդ լսումներին չէին տրվում, այլեւ կիսատ-պռատ բացատրությունները նոր հարցեր էին առաջացնում: Մեր թանկարժեք պատգամավորների մեծ մասը չբարեհաճեց մասնակցել այդ լսումներին, մասնակցողներից էլ

«Փաշինյանի ներկայացրած նախագիծն այլ բան չէ, քան պայքար հանուն ընդդիմության դափնեպսակի».  «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ -Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցություններին է ներկայացրել «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծ: Քաղաքական ի՞նչ նպատակներ է հետապնդում նա. հակված չե՞ք կարծելու, որ Փաշինյանը այս նախագծով եռյակի առաջ լակմուսի թուղթ դրեց ու իմպիչմենտի իմիտացիա ստեղծելով՝ փորձում է բացահայտել նրա իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն լինելը:

Ամանդա Փոլ. Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ. «168 ժամ» 

«Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տվյալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը`

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Մեր սիրո թեժ աշունը Էլ երբեք չի կրկնվի:

Ընդդիմության «փորձաքարը»

Նիկոլ Փաշինյանի «Իմպիչմենտի մասին նախագիծը» ոչ այնքան նախագիծ է նախագահի պաշտոնանկության մասին, որքան ուղերձ, որի հասցեատերը Եռյակն է: Ինչպես ցանկացած քայլ, որն արվում է ինչ-որ մեկին «ինադու» («այ, հիմա ես կպատռեմ ձեր դեմքը, ցույց կտամ, թե ով է իսկական ընդդիմությունը, բնական լյուստրացիա կանեմ»), այդ քայլը որոշակի հարցեր է առաջացնում: Մասնավորապես, ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր,

Դրամն արժեզրկվեց, ինչու՞ եւ ի՞նչ սպասել դրանից. «Ազգ»

Նոյեմբերի 24-ի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում դրամը 16 դրամով արժեզրկվեց եւ կազմեց 435 դրամ 1 դոլարի դիմաց: Այդ օրը վաճառվեց գրեթե 32 մլն դոլար: Մինչ այդ, երկու շաբաթվա ընթացքում հայկական դրամն աստիճանաբար արժեզրկվում էր` 405-410-ից հասնելով մինչեւ 421 դրամ 1 դոլարի դիմաց: Կտրուկ տատանման օրը ՀՀ Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, որն աչքի էր

Ինչպես են պայքարում գրանտներ տնօրինող հանձնաժողովի մեջ ԱԱԾ-ին մտցնելու համար. epress.am

«ԱԱԾ-ի մասին ՀՀ օրենքով այդ մարմիններն իրականացնում են հետախուզական, հակահետախուզական գործուներություն, հանցագործությունների դեմ պայքար և սահմանների պաշտպանություն։ Նշվածներից ո՞ր գործառույթն է ԱԱԾ-ն իրականցնելու հանձնաժողովում», – հարցրել է Լարիսա Մինասյանը։

Նավասարդ Կճոյանն էլ միացավ Միքայել Սրբազանին ու 464 հազար դրամ, 2 դոլար ուղարկեց Գյումրի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գլխավորությամբ Շիրակի թեմի Սուրբ Յոթ վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ» հ/կ անդամները երկրորդ տարին է՝ իրագործում են «Մեկ բացիկ = մեկ բնակարան ծրագիրը»: Այսինքն` որոշակի քանակի բացիկներ տպագրելով ու դրանք սիմվոլիկ գումարով՝ մի հատը 400 դրամով վաճառելով՝ նրանք ձեռք են բերում բնակարան  գյումրեցի անօթևանների համար: Անցած տարի 15 հազար բացիկ վաճառելով՝ ջոկատը

Քրեական գործ Երվանդ Զախարյանի հովանավորած բիզնեսի վերաբերյալ

Բիզնեսին «փայ են» բարձրաստիճան 4 պաշտոնյա

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրն է

Նոյեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Ներկա էին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և այլք: Նիստի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ հատուկ քննչական

Հայ-ադրբեջանական հարաբերություններում նոր սրացումներ են սպասվում. փորձագետ

Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը պնդում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր ալիք է սպասվում: «Եթե հիմա էլ հետեւենք Մինսկի համանախագահների, ամերիկացի եւ ռուս պաշտոնյաների  հայտարարություններին, կտեսնենք, որ իրավիճակը եւս մեկ անգամ սրվելու է: Այսինքն, Արեւմուտքը ամեն ինչ անելու է, որ Ալիեւը մի անգամ էլ հարձակվի, որովհետեւ Ալիեւին կանգնեցրել են այլընտրանքի առջեւ՝ կամ դու

Մյուզիքլ, որտեղ խոզուկներն արվեստագետներ են

Կամերային երաժշտական թատրոնի «Երեք խոզուկների նոր արկածները», ըստ թատրոնի տնօրենի, 3-103 տարեկանների համար է

Խուդոյաններին նախագահականի դիմացից բռնի ուժով հանել են, որ Պուտինի առաջ խայտառակ չլինե՞ն

Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Խուդոյաններն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի գործով նախնական դատական նիստը (նախագահող դատավոր՝ Գևորգ Սոսյան): Հիշեցնենք, որ հայցվորներ Աշոտ Խուդոյանն ու Հեղինե Մակարյանը ՀՀ ոստիկանապետի դեմ դատական հայց են ներկայացրել՝ Աշոտ Խուդոյանի՝ հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը ճանաչելու, հայցվոր Հեղինե Մակարյանի՝ հավաքների ազատության,ազատ տեղաշարժի իրավունքների խախտման փաստը ճանաչելու

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ելույթ է ունեցել Եվրասիական համաժողովում (Տեսանյութ)

ՌԴ Կազան քաղաքում ընթացող Եվրասիական հասարակական համաժողովին մասնակցող  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդես եկավ ելույթով: Նախարարը, մասնավորապես, խոսեց  վերջին տարիների Հայաստանի ձեռքբերումներից, ինտեգրացիոն նոր բլոկում մեր մարդկային և աշխարհագրական առավելություններից, կրթական ոլորտում կուտակած հարուստ փորձից:  Նախարար Աշոտյանը հիշատակեց նաև Հայոց Ցեղասպանության մասին ու օգտվելով առիթից ներկա գտնվող բարձրաստիճան անձանց հրավիրեց 2015թ-ին

«Մենք ոչ հաց ունենք, ոչ՝ նավթ ու բենզին». Քաղաքագետը ԵՏՄ-ի օգուտների մասին

Քաղաքագետ Ռուբեն Բարենցի գնահատմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կլուծի մեր երկրի ռազմական ու պարենային անվտանգությունը: «Lուծվում է հայ ժողովրդի անվտանգության խնդիրը: Մենք ոչ հաց ունենք, ոչ նավթ ու բենզին, այսինքն, էներգետիկ լուրջ խնդիրներ. մեր ատոմակայանը կախված է Ռուսաստանից: Երկու բան, որը պետք է թույլ տա պետությանն ապրել, մենք չունենք, այնպես որ պարենային  ու էներգետիկ

Երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Եղվարդի մանկապարտեզում արձանագրված  թունավորման դեպքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ  հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:   Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետների խումբը տեղում  իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ: Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ` 2015թ. բյուջեի նախագիծը հստակ սոցիալական ուղղվածություն ունի

Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետը շնորհավորել է ներկաներին հեռուստամարաթոնի անցկացման առթիվ` կարևորելով յուրաքանչյուր հայի ոչ միայն նյութական, այլև բարոյական աջակցությունը հայրենիքում իրագործվող ծրագրերին: Նա կոչ է արել գերատեսչությունների ղեկավարներին` բոլոր աշխատակիցներին ներգրավել համազգային դրամահավաքին, որն ուղղված  է  հանրապետության ենթակառուցվածքների, դպրոցաշինության և

Հարուցվել է 6 քրեական գործ՝ Երեւանի տարբեր վարչական շրջաններում ավտոմեքենաների հրկիզման դեպքերի կապակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում ստացվել են նյութեր՝ Երեւանի տարբեր հասցեներում  6 ավտոմեքենաների հրկիզման դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ նախապատրաստված նյութերով 4 դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի,

«Գարիկ Սմբատյանը մոնումենտալ արվեստի հիմնադիրն է»

Գույներ, խոհեր, հիշողություններ ու անցած ճանապարհ.վաստակավոր նկարիչ Գարիկ Սմբատյանի մասին հիշեցրել են ոչ միայն իր՝ ուրույն ձեռագրով ստեղծված կտավները, այլև  նրա հետ ճանապարհ անցած մարդիկ,ընտանիքի անդամները, արվեստագետներն ու արվեստասերները: Այսօր Նկարիչների միության ցուցասրահում, իր իսկ ծննդյան օրը, բացվեց վաստակավոր գեղանկարիչ Գարիկ Սմբատյանի՝ 85 ամյակին նվիրված հետմահու անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի ՝ կյանքի տարբեր

«Ակնհայտորեն երեւում է, որ ՀՔԾ-ն չի ուզում օբյեկտիվ քննություն վարի». «Ա1+»

«Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանն այսօրվանից ճանաչվել է տուժող։ Գլխավոր դատախազության կարգադրությամբ՝ երկրորդ անգամ է վերացվում քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ-ի որոշումը, ըստ որի`Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմ չկա։ «Դա մի քիչ հուսադրող է, որ դատախազությունը ի վերջո որոշում կայացնի այս գործով, որը ձգձգվեց եւ ծիծաղելի վիճակի մեջ մտավ»,- ասաց «Ա1+»

Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Գ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է փոխվարչապետ եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. 1. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Թրայան Հրիսթեա. «ԵՄ պատվիրակությունը երկարաժամկետ հատվածում պատրաստ է օժանդակել ՎՊ­-ին»

Նոյեմբերի 28-ին` Կառավարության ընդունելությունների տանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախաձեռնած միջազգային համաժողովը` «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով: Համաժողովի մասնակիցներն էին ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ: Համաժողովի

«Պահանջում ենք դադարեցնել իշխանական տեռորը». «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Առաջին տարին չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները, մասնավոր ներդրողների հետ հանցավոր համագործակցությամբ, քաղաքում իրենց դուր եկած տարածքների բնակիչներին ստիպում են կնքել պայմանագրեր և փոխհատուցման չնչին գումարի դիմաց դուրս գալ բնակարաններից, իսկ դիմադրության հանդիպելու դեպքում գործը հասցնում հարկադրանքի, տեռորի և բռնության։ Նշված սցենարը քաղաքապետարանը` ի դեմս Տարոն Մարգարյանի, և «Լոկալ Դեվելոփերս» ՍՊԸ-ն՝ ի դեմս տխրահռչակ օլիգարխ

«Աստված օրհնի Թուրքիային». Հռոմի Պապը՝ Անկարայում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն այսօր եռօրյա այցով ժամանել է Թուրքիա: Նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հույս է հայտնել, որ Թուրքիան տարածաշրջանի համար «մեծ խաղաղարար» կդառնա, փոխանցում է «Հուրիեթ»-ը: «Աստված օրհնի Թուրքիային ու մեծ խաղարար դարձնի», – ասել է Պապը Անկարայում՝ նախագահի նոր «Աք Սառայ» նստավայրում՝ նշելով, որ Թուրքիան պատասխանատու է

Երկաթուղային տրանսպորտի ոլորտը պատրաստ է ԵՏՄ անդամակցությանը

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շակալովը, ոլորտի

Կոլեգիայի նիստ ՊՆ-ում՝ նվիրված զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի

Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի, ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում  էին պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Նիստին ներկա էին նաև ՀՀ ՊՆ հետ

Կայացել է պետական բժշկական համալսարանի 50-րդ ուսանողական փառատոնը

Նոյեմբերի 28-ին Երևանի պետական բժշկական համալսարանն անցկացրեց 50-րդ հոբելյանական ուսանողական փառատոնը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ Միջոցառման ընթացքում բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին փառատոնի հիմնադիրներ Ա.  Ազնավուրյանը, Ա. Ենգիբարյանը և Դ. Խուդավերդյանը։ Բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը բժշկական համալսարանի ոսկե մեդալով պարգևատրեց նաև ուսանողական խորհրդարանի նախկին

Ծննդատներում արգելվում է նորածիններին կաթնախառնուրդ տալ

Առանց բժշկի ցուցումի կաթնախառնուրդ տվողին տույժ-տուգանք է սահմանվելու

Հարձակման ենթարկված ակտիվիստ. «Ռեժիմը մնացել է նախնադարում, չի հասկանում, որ նման ակտերը մեզ չեն վախեցնում»

Երեկ երեկոյան ժամը 18-ի սահմաններում անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը, որը գլխին ուժեղ հարված ստանալուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գեւորգ Սաֆարյանը տեղեկացրեց, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: Գեւորգ Սաֆարյանը պատմեց, որ երեկ երեկոյան ժամը 18-ին ինքը դուրս է եկել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031