Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. «Գովազդային շուկան շրջանցում է մամուլը». «Հրապարակ»

Մարտ 06,2014 10:42

«Ազգ» օրաթերթը ժամանակավորապես դադարել էր տպագրվել ֆինանսական ծանր խնդիրների պատճառով։  Իսկ օրերս,  հուրախություն ընթերցողների, «Ազգը» սկսել է լույս տեսնել, բայց որպես շաբաթաթերթ։ Գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանից փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ. նախ, ինչպե՞ս եւ ո՞ւմ աջակցությամբ են լուծել ֆինանսական խնդիրները, եւ

ո՞րն էր պատճառը օրաթերթի պարբերականությունը շաբաթաթերթի փոխելու։ «Բոլոր ֆինանսական խնդիրները՝ եւ տպարանի հետ, եւ հարկայինի, լուծել ենք, պարտքերի առումով եկել ենք զրոյական վիճակի։ Բաժնետերերի խորհրդի ջանքերով եւ Արա Աբրահամյանի հատկացումով կարողացանք պարտքերը մարել եւ փորձում ենք, այսպես ասած, տնտեսությունը կարգի բերել ու անցնել առաջ։ Իսկ թե ինչու սկսեցինք շաբաթաթերթից, այստեղ երկու պատճառ կա. նախ փոքրացել է շուկան, միայն Երեւան քաղաքում

12 օրաթերթ կա, իսկ ամբողջ Հայաստանում գնորդ-ընթերցողը մոտավորապես 8 հազար է։ Մյուս կողմից, գովազդային շուկան է շրջանցում մամուլը, թերթերը փաստական, առեւտրային գովազդ չունեն։

Մի ուրիշ խնդիր էլ կա. մեր օրերում պետք է ունենաս։շատ հզոր նյութական բազա, որպեսզի կարողանաս դիմակայել անհամեմատ ավելի հզոր համացանցին, իսկ եթե չունես, դա լավ բան չի խոստանում։ Հետեւաբար, անհրաժեշտ է վերլուծական, մեկնաբանական իմաստով թերթ ստեղծել, որն այս պարագայում մենք փորձում ենք անել»։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31