Օրվա լրահոսը

Հարձակման ենթարկված ակտիվիստ. «Ռեժիմը մնացել է նախնադարում, չի հասկանում, որ նման ակտերը մեզ չեն վախեցնում»

Երեկ երեկոյան ժամը 18-ի սահմաններում անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը, որը գլխին ուժեղ հարված ստանալուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գեւորգ Սաֆարյանը տեղեկացրեց, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: Գեւորգ Սաֆարյանը պատմեց, որ երեկ երեկոյան ժամը 18-ին ինքը դուրս է եկել

Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար խարդախությամբ գումար հափշտակելու գործով ձերբակալվել է երկու անձ

Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում  քննվող քրեական գործի շրջանակներում  նոյեմբերի 28-ին ձերբակալվել է երկու անձ՝ ՀՀ քաղաքացիներ Լ.Կիզոկյանը եւ Լ.Քոսյանը։ Վերջիններս կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի

Զարուհի Փոստանջյան. Նիկոլ Փաշինյանի նախագծում բացակայում է առնվազն 3 կետ

Հեղինակի կողմից վերոնշյալ 3 կետ-մեղադրանքները փաստաթղթում ներառելու դեպքում ես այլևս առանց որևէ վերապահման կմիանամ նախագծին:

Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի անդամ Սեպուհ Գալփակյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում և կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում

Դանակի սպառնալիքով ավազակային հարձակում Երեւանում. հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում  բացահայտվել է քաղաքացի Ռ.Խաչատրյանի նկատմամբ Երեւանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2014թ. նոյեմբերի 23-ին Ռ.Խաչատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթարկվել է հարձակման. Երևան քաղաքի Կորյունի փողոցում՝

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացվել է 174 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 174 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 89-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 61 հեռախոսազանգ, որոնցից 33-ին  լուծում է տրվել, իսկ

Օֆշորի գործը հասել է Եվրոպական դատարան

«Իմ դիմումը, որն ուղարկել էի մոտ երեք ամիս առաջ, ընդունվել է Եվրադատարանում: Եվրադատարանից նամակ եմ ստացել, որով տեղեկացվում է, որ գործն ընդունվել է վարույթ և քննելու են իմ գործը, հո ողջ երկրագունդը կեղծ չէ՞»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց օֆշորային սկանդալի գործով հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը: Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի պատճառով Փայլակ Հայրապետյանը կորցրել էր ողջ ունեցվածքը:

Քաղաքացիները Կիևյան կամրջի վրա կանխել են եղբայրների ինքնասպանությունը. shamshyan.com

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 2 բնակիչներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները եղբայրներ են՝ 27-ամյա Գեղամը և 21-ամյա Դավիթը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով եղբայրներն այսօր փորձել են Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել, սակայն այդ պահին նրանց են մոտեցել Աշոտ անունով մի քաղաքացի և ևս մեկ

Ուշադրության. հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն 

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը  17:30-ի  դրությամբ՝   Ստեփանավանի,  Տաշիրի, Մարտունու, Վարդենիսի,  Ջերմուկի  ինչպես նաև   Վարդենյաց   և Սարավանի լեռնանցքներում տեղում է  թույլ  ձյուն: Վարդենյաց լեռնանցքում  (Մարտունու կողմից ) տեղ- տեղ  մերկասառույց է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության

Խոսրով Հարությունյան. Ընդդիմությունը ես եմ. «Ա1+»

Ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է ԱԺ-ում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցի արտահերթ քննարկել։ Ըստ նրա՝ դրա հանրության պահանջը չկա, բացի այդ. «Այ, իրական ընդդիմությունը ես եմ, որովհետեւ մեր քաղաքական իրականության մեջ, ցավոք սրտի, ընդդիմություն է դիտվում այն, ով կարող է նախագահին հայհոյել»,-ասաց նա։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Արմավիրն արդեն ԵՏՄ-ո՞ւմ է

Եվրասիական տնտեսական միություն մտնելու առավելություններից կառավարությունը նշում է ԵՏՄ երկրներից ներդրումների հոսքը Հայաստան: Ոնց որ թե Արմավիրի սիրտը մի բան վկայել է, որ «Արմավիր-լադան» պահպանել-փայփայել է լավ օրերի համար: Բա որ ռուսներն իրոք Արմավիրում «Լադայի» գործարան կառուցեն: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 27.11.2014

Զարուհի Փոստանջյան. ԱԺ երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում այդպես էլ  չներկայացվեց  ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում  28 նոյեմբերի 2014թ., Երևան: Սիրելի հայրենակիցներ,  խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում  ձեզ այդպես էլ  չներկայացվեց  ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ և իրականացման ժամանակացույց: Քաղաքական վիճահարույց ընթացքը անհրաժեշտություն է առաջացրել խմբագրելու  մեր պայքարի  քաղաքական  մարտավարության,  ռազմավարության, համագործակցության և դիմադրական էներգիայի հզորացման հարցերը։ Միասնական հրապարակի

Խորհրդարանական լսումներ հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 28-ին կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը եւ Էլինար Վարդանյանը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Բացելով լսումները՝ ԱԺ մարդու

Ռեժիմը ստիպված եղավ դիմել քրեական բնույթի ուժային գործողությունների

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը  Այս օրերին ռեժիմն աննախադեպ հարձակումներ է գործում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման վրա: Նոյեմբերի 26-ին և 27-ին հրկիզվել են Շարժման ծրագրերի մասին իրազեկող ավտոերթերին մասնակցած Հիմնադիր խորհրդարանի թեկնածուների և Շարժման աջակիցների ավտոմեքենաները, իսկ նոյեմբերի 27-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, մահափորձ է կատարվել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի նկատմամբ՝ նրան գլխի

Կույր դատապարտյալ. «Աստված մի անգամ ինձ համաներում ուղարկեց, այն էլ չեք ուզում, պարոն դատախազ»

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ այսօր քննության դրվեց ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմինների վրա հսկողություն իրականացնող գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Ա.Փանոսյանի բողոքը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Վարդանյանին դատապարտել է հինգուկես տարվա ազատազրկման: Նա նաեւ նախկինում դատապարտվել է երեք անգամ: Դատարանը Հայկ Վարդանյանի նախկինում երեք անգամ դատված

Աշոտ Մանուչարյան. «Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին՝ ԱՄՆ-ի հանձնարարականով»

Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները սպասարկում են մի Աստծու՝ փողին

Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Ջոն Հեֆերնի ներդրումը

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ ձեւաչափով: Նշենք, որ հանձնաժողովը մշտապես հանդիպումներ է կազմակերպում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ եւ սա նմանատիպ հերթական հանդիպումներից

Մեսրոպագիր. ՀՔԾ-Հանցագործությունների քողարկման ծառայություն

Եթե պարկեշտությունս մի քիչ կորցնեմ, հենց հիմա ու հենց էստեղ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀՔԾ հապավումը, բացի վերնագրում նշվածից, նաեւ մի էնպիսի «գեղեցիկ» ձեւով կբացեմ, որ դուք, սիրելի իմ ընթերցող բարեկամներ, նախ, իհարկե, կծիծաղեք, ապա եւ կասեք՝ բա ամոթ չի՞, Մեսրո՛պ: Ամոթ է, ինչ խոսք: Դրա համար էլ չեմ բացում: Բայց ես էլ հակընդդեմ հարցը

Դանակահարություն՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում

Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում են Շիրակի մարզային ոստիկանությունից, դանակահարություն է տեղի ունեցել Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, դանակահարել են 1979 թվականին ծնված Երեմ Վարդանյանին, որն աշխատում է լոկոմոտիվային դեպոյում ՝որպես մեքենավարի օգնական: Տարվում է քննություն՝ պարզելու հանցանքը կատարած անձի ինքնությունը: Տուժածին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, նրա վիճակը ծանր

«Մոսկվայի տանը» ամփոփվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռուսաց լեզվի դպրոցական օլիմպիադայի արդյունքները

Նոյեմբերի 28-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում հանդիսավոր հայտարարվեցին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռուսաց լեզվի դպրոցական օլիմպիադայի արդյունքները: Հիշեցնենք, որ  մասնակիցները շաբաթ օրը, նոյեմբերի 22-ին շարադրություն էին գրել «Նրանց սխրանքն անմահ է» թեմայով: Չնայած որ Օլիմպիադային բացի երևանյան ավագ դպրոցներից, մասնակցել էին նաև Չարենցավանի, Էջմիածնի, Սևանի, Մարտունու, Սիսիանի դպրոցի աշակերտները, երեք մրցանակային տեղն էլ զբաղեցել

Խոպանչիների սկանդալ՝ Գյումրու գիշերային «Ռիո» ակումբում

«Ցայգ» հեռուստաընկերության տեղեկացմամբ, երեկ գիշեր հերթական ծեծկռտուքն է գրանցվել Գյումրու Սևերսկի թաղամասում գտնվող «Ռիո» գիշերային ակումբում: Այս կապակցությամբ Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ Առափի գյուղից երկու երիտասարդներ, որոնք խոպանչիներ են ու մոտ ընկերներ, գալով ակումբ, խմել- հարբել են ու իրար քաշքշել: Երբ նրանց վիճաբանությանը խառնվել է ակումբի տերը՝ 35-ամյա Արտակ Շահինյանը, փորձելով բաժանել վիճաբանողներին, երիտասարդներից

434.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 434.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 434.75 դրամ:   NASDAQ OMX Armenia

Կամ ռուսը կգժվի ու Պուտինին կասի՝ «դավայ», կամ եվրոպամետները նրան կքշեն

Խաչատուր Քոքոբելյանն ու Զարուհի Փոստանջյանը՝ ՌԴ-ում հավանական հեղափոխության սցենարների ու ԵՏՄ-ի մասին Օրերս ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել: Այդ լսումներն անցան բավական պասիվ, որովհետեւ պատգամավորներից միայն Խաչատուր Քոքոբելյանը եւ Զարուհի Փոստանջյանը արտահայտվեցին ԵՏՄ անդամակցության դեմ՝ հակադարձելով կառավարության անդամներին, թե ԵՏՄ-ն դրախտ է Հայաստանի համար: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ»

ՀԵՀ-ը մի շարք հանդիպումներ անցկացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության  եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 21-28-ն իրականացրել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական ծրագիրը: Ներգրավված էին առավելապես երիտասարդներ, ովքեր հանդիպումների ընթացքում ստացել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, մասնակցել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման, վարակի տարածման ուղիների վերաբերյալ քննարկումների, դիտել են թեմային առնչվող ֆիլմ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մոնիթորինգի և գնահատման ծառայության

Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, ուղղաթիռի խոցման հարցը կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին: Հանդիպման ընթացքում

«Մեզ մոտ աշխատանք չկա հաշմանդամների համար» կարծրատիպը դեռեւս կա գործատուների մեծ մասի մոտ

«Ունիսոն» հ/կ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը հույս ունի նվազեցնել աշխատանք չունեցող հաշմանդամների թիվը

ԱՆ պաշտոնյան՝ ալյուրին ֆոլաթթու խառնելու մասին. «Ա1+» (տեսանյութ)

Կառավարությունը հաստատել է Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծի փաստաթղթերը, որոնց համաձայն ալյուրի մեջ պետք է լինեն արհեստական հավելումներ՝ մասնավորապես` ալյուրը հարստացվելու է երկաթով և ֆոլաթթվով։ «Ալյուրի աղալու գործընթացում կորում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը, և այս ծրագրով փորձում ենք հացամթերքների մեջ վերադարձնել աղալու ընթացքում կորած այդ բաղադրիչները։ Իսկ դրանք կորում են այն պարզ պատճառով, որ

«Գյուղի կինը» համաժողովրդական շարժման կողքին է

«Լայն համախմբման ֆոն» ապահովելու գործընթացը բարեհաջող է ընթանում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը քաղաքական եւ հասարակական այրերին առաջարկում է գնալ համեմատաբար արդար ճանապարհով, ինչպես ժամանակին արեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այն հասարակական գործիչները, ովքեր ունեն սեփական համակրանքներ ու հակակրանքներ, գտնում են, որ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակն է, կարող են արդարացիորեն վերակազմակերպվել` լուծարել հասարակական կազմակերպությունները` ստեղծելով

Ջերմուկն արդեն մաքրման կայան ունի

Կեղտաջրերն այլեւս չեն աղտոտի Կեչուտի ջրամբարը Ջերմուկ քաղաքի կոյուղաջրերը, որոնք, տարիներ ի վեր, առանց մաքրման, թափվել են Կեչուտի ջրամբար ու այնտեղից էլ հոսել դեպի Սեւանա լիճ, շրջակա միջավայրի համար այլեւս վտանգ չեն ներկայացնի: Ջերմուկից 7 կիլոմետր հեռավորության վրա «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը, «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում, Եվրոպական միության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031