Օրվա լրահոսը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոնրեալի պատվիրակության հետ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում. «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և մեր դռները միշտ բաց են մեր բոլոր հայրենակիցների առջև: Նաև հաշվի առնելով,
Անի Գեւորգյան. «Ոստիկանությունը ժամանակավոր զինադադար է սկսել»
«Ես դեռեւս այն պահին, երբ հայտնի դարձավ տարբեր ուղղությամբ քննություններ սկսելու մասին, ես ասացի, որ չեմ կարծում դրանք օբյեկտիվ լինեն: Բոլորս ապրում ենք Հայաստանում ու գիտենք, թե ինչպես են քննություններն ընթանում, երբ ոչ քննիչից, ոչ քննչական բաժնից երբեւէ կախված չի լինում քննության ելքը: Քննության ելքը միշտ կախված է լինում իշխանությունների ցանկությունից»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում
Օլգա Հակոբյան. «Ես իմ երեխաներին չեմ նվիրում»
Կանանց միջազգային օրվա և մայրության, գեղեցկության տոնին ընդառաջ մարտի 5-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ «Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի Ժողովրդական վարպետ, Արհեստների Մոսկովյան պալատի, Ռուսաստանի նկարիչների միության եւ Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Օլգա Հակոբյանի ձեռքի աշխատանքները: Ներկայացված էին թանկարժեք և կիսաթանկարժեք հուլունքներից և թելերից հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան. (Ֆոտոշար, տեսանյութ)
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակի առթիվ այսօր Եռաբլուրը կրկին բազմամարդ էր՝ հավաքվել էին նրա ընկերներն ու զինակիցները, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ սկսած վարչապետից, երկրապահներ, զոհված ազատամարտիկների հարազատներ եւ նորաթուխ երկրապահներ, հանձին՝ Երեւանի քաղաքապետի, Սյունիքի նախկին մարզպետի եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, ՀՀԿ-ական պատգամավորներ եւ երկու ՕԵԿ-ական նախարար՝ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության, որոնք սակայն Սպարապետին հիշատակի տուրք մատուցելուց
Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին
Մարտի 5-ին Ժնևում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ: Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. “Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում: Անցյալ
Ռուբեն Թովմասյան. «Յանուկովիչը տիպիկ օլիգարխ է, թալանչի, եղել է քրեական աշխարհին մոտ»
«Յանուկովիչն իր անցյալով էլ չի փայլել՝ մինչեւ նախագահ դառնալը: Նա եղել է քրեական աշխարհին մոտ եւ կարծեմ մեկ-երկու անգամ դատապարտվել է իր այդ արարքների համար: Եկավ պատահական, ժողովրդի այդ համաժողովրդական ալիքի վրա պատահական զբաղվեց նրանով, ինչով զբաղվել է: Նա տիպիկ օլիգարխ է, տիպիկ թալանչի: Ցույց տվեցին նրա ունեցվածքը, նրա դղյակները, որտեղ մարդիկ գնացել էին էքսկուրսիաների:
«Նիկոլայ Ծատուրյանը հրաժարական չի տվել». Գյումրու թատրոնի մենեջեր
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը պարզաբանելով տարածված այն տեղեկությունները, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հրաժարական է ներկայացրել՝ ասաց. «Թատրոնում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել. Նիկոլայ Ծատուրյանը երկար ժամանակ հայտարարում էր, որ ինքը պատրաստում է թատրոնի վաղվա օրվա գեղարվեստական ղեկավարի, իր տեղը զբաղեցնողի: Նա թատրոնի տնօրենին խնդրել է
Մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս: Այցը կազմակերպվել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդական կազմակերպությունն
Վետերան գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի եւ Արտաշես Մինասյանի խաղամակարդակը շատ բարձր է
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում երկու տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ցույց տված հայաստանցի չորս շախմատիստներից մեկը գրոսմայստեր, 47-ամյա վետերան Արտաշես Մինասյանն է: Aravot.am-ի խնդրանքով գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը խոսեց Հայաստանի հավաքականում իր երբեմնի թիմակիցներ Արտաշես Մինասյանի եւ հայկական շախմատի կենդանի լեգենդ` 63-ամյա Ռաֆայել Վահանյանի (նա երկու տուրում վաստակել է 1,0 միավոր) խաղի մասին: «Իհարկե, շատ
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարի ծրագիր կունենանք
Բժշկագիտության պատմության մեջ հակաբիոտիկների հայտնաբերումը նոր ժամանակաշրջանի սկիզբ էր և հնարավորություն տվեց փրկել միլիոնավոր կյանքեր: Սակայն դրանց չարաշահումն այսօր շատերին զրկում է արդյունավետ բուժման հնարավորությունից: Հակամանրէային դեղերի ոչ տեղին և ոչ պատշաճ օգտագործումը հանգեցրել է դրանց արդյունավետության անկման և հակաբիոտիկակայուն վարակների զարգացման, որը կարող է իրական սպառնալիք դառնալ աշխարհի ողջ բնակչության համար: ՀՀ ԱՆ առողջապահության
Լյուդմիլա Հարությունյանն ու Սեդրակ Հովհաննիսյանը ներկայացել էին դատարան, մյուս ամբաստանյալը բացակա էր
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարվա սեպտեմբերի 29-ից վարույթ է ընդունվել Հովհաննես Կուրղինյանի, Սեդրակ Հովհաննիսյանի եւ Լյուդմիլա Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը: Այն մինչեւ նոյեմբերի 28-ը գտնվել է դատավոր Մխիթար Պապոյանի մոտ, ապա՝ Մեսրոպ Մակյանի: Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին: Նրանցից հիվանդ լինելու պատճառով դատարան չէր ներկայացել
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Իրենց ձեռագիրը չի փոխվել եւ չի փոխվելու հարյուրամյակներ». Վահան Բաբայանը՝ ադրբեջանցիների մասին
Այսօր «Երիտասարդների կողքին» հ/կ-ն կազմակերպել էր համաժողով- քննարկում՝ «Չճանաչված ցեղասպանություն» խորագրով: Համաժողովը մեկնարկեց 1988 թվականի Սումգայիթի ջարդերի մասին պատմող վավերագրական ֆիլմով, շարունակվեց մասնակից երիտասարդների կողմից նույն թեմայով պատրաստած զեկույցների ներկայացմամբ եւ քննարկմամբ: Համաժողովին ներկա էին նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահան Բաբայանը եւ Վահե Էնֆիաջյանը: «Երիտասարդների կողքին» հ/կ-ի նախագահ Աղվան Պողոսյանը հիշատակեց, որ
ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ բերման ենթարկվածները` բաժանմունքում տեղի ունեցածի մասին (Տեսանյութ)
«Սա օրինականության և ՀՀ Սահմանադրության լրջագույն խախտում է: Ոստիկանությունն իրավունք չունի միջամտել քաղաքական գործընթացներին»,-Aravot.am-ի հարցին` ոստիկաններն իրավունք ունեի՞ն Պուտինի վարած քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիներին թույլ չտալ իրենց բողոքի ձայնը հայտնել ՌԴ դեսպանատան մոտ, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ «Պուտին ֆաշիստ», «Կեցցե Ուկրաինան» կոչերով իրենց
414.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 7,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.3 դրամ: NASDAQ OMX Armenia
Ռուբեն Թովմասյան. «Ո՞վ է ԱՄՆ-ին իրավունք տվել, Պուտինի տեսակետը ճիշտ է»
«Տեսեք ինչ է կատարվում այսօր Արաբական աշխարհում, իբր ժողովրդավարություն են տարածում, մտնում են զենքով, զինամթերքով, ռակետներով: Ո՞վ է Ամերիկային իրավունք տվել գնդակահարել երկու երկրների նախագահներին: Այդ ի՞նչ ժողովրդավարություն է, որ նա տարածում է: Ուկրաինան սովետական նախկին հանրապետություններից մեկն է, ժամանակին Խրուշչովը, ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ ուղղակի Ղրիմը նվիրաբերեց Ուկրաինային: Ուկրաինան հզոր, մեծ պետություն է՝ 45-46 մլն
Արսեն Եղիազարյան. «Մեկնարկային երկու տուրերում աչքի ընկան մեր պատանի երկու շախմատիստները
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր երրորդ տուրի օրն է: Aravot.am-ը գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին խնդրեց ընդհանուր գծերով գնահատել առաջին երկու տուրերում մեր երկրի ներկայացուցիչների մրցելույթները: «Առաջնությունը նոր է մեկնարկել եւ գնահատականներ տալու համար դեռ վաղ է: Սակայն մեկնարկային երկու տուրերում աչքի ընկան մեր պատանի երկու շախմատիստները` ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Մարտիրոսյանը
«Պարարտանյութ, սերմացու և դիզվառելիք կմատակարարվի միայն նախապես վճարումները կատարելու պայմանով». Սամվել Գալստյան
«Գյուղատնտեսական մթերքների արտադրության բոլոր տեսակների գծով բուսաբուծության ոլորտում զգալի աճ է նկատվել: Ավելացել են համախառն ներքին ծավալները և աճը կազմել է 6.6 տոկոս: 2013 թ.-ին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 318 հազար 60 հեկտար»,- այսօր «Արմենպրես»-ի մամուլի ակումբում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը և ավելացրեց. «Յուրաքանչյուր տարվա կայուն և բարձր բերքի արժեքները ձևավորվում
Տարածքային կառավարման նախարարությունում կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները
Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները: Բացելով հանդիպումը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգը բավականին լուրջ բարեփոխումների նախաշեմին է: «Համայնքների խոշորացման հարցը տարբեր ձեւաչափերով քննարկվել է, մշակվել ու հաստատվել են հայեցակարգերը,
Հայտարարություն. «Մեր սոլիդարությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին»
Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա իրականացրած ակտիվիստները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության՝ կոչ անելով վերջիններին հրաժարվել ագրեսիայից և շանտաժի քաղաքականությունից։ Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով, մեր սոլիդարությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին՝ տարածելով հետևյալ հայտարարությունը. Մենք չենք ընդունում իմպերիալիստական և
Հայաստանի ազգային հավաքականի կազմն արդեն հայտնի է
Մոտ մեկ ժամից՝ 18:00-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կսկսվի Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Արդեն հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը. 1.Ռոման Բերեզովսկի 15.Հրայր Մկոյան 5.Ռոբերտ Արզումանյան 3.Վարազդատ Հարոյան 17.Արտակ Եդիգարյան 10.Գևորգ Ղազարյան 6.Կառլեն Մկրտչյան 18.Հենրիխ Մխիթարյան 8.Մարկոս Պիցելլի 11.Արթուր Սարկիսով 14.Յուրա Մովսիսյան ՀՖՖ
ԵԱՀԿ-ը զինծառայողներ է ուղարկել Ուկրաինա
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության 18 անդամ երկրներ որոշել են ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, ասված է ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության մեջ: Մարտի 4-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի և անվտանգության համագործակցության ֆորումի համատեղ նիստի ժամանակ որոշվել է Ուկրաինայի խնդրանքի հիման վրա 35 ոչ մարտական զինծառայողներ ուղարկել այդ երկիր: Ուկրաինայի հայցին հավանություն են տվել Կանադան, Չեխիան, Դանիան, Էստոնիան,
Տրանսվիստիտները հիմա էլ Մանկական երկաթուղու մոտ են. «Ա1+»
Տրանսվիստիտները կոմայգուց տեղափոխվել են Մանկական երկաթուղուն կից տարածք՝ ահազանգում է «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ փոխնախագահ Սեւան Աղաջանյանը։ «Փաստորեն մի տեղից տեղափոխվեցին մեկ այլ տեղ, որտեղ կրկին երեխաներ են»,- «Ա1+»-ին ասաց նա։ Նրա խոսքերով՝ Կոմայգու տարածքում լուսավորություն կա, այգին բարեկարգվում է, այդ իսկ պատճառով էլ հեռացել են այդտեղից։ Կիրովի անվան մանկական զբոսայգու, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքը
Կարեն Զադոյան. «Հայաստանում լուրջ խնդիր է կոռուպցիա երեւույթը» (Տեսանյութ)
Իրավիճակը վերահսկելու համար ստեղծվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը: «Կոռուպցիայի դեմ պայքարում միայն իշխանությունների կամքը դեռ բավարար չէ, այստեղ նաեւ քաղհասարակության ներգրավվածությունն է պետք, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել այդ խնդիրը»: Այդ մասին այսօր Լոռու մարզպետարանում լրագրողների հետ զրույցում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարի ժամանակ ասաց «Կոռուպցիայի
Դատապարտյալի կինը, «Ջիպ»-ի ուղևորը և «Տոյոտա Պրադո»-ի վարորդը` թմրամիջոց ձեռք բերելու, փոխադրելու կասկածանքով
Մարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Քանաքեռ-Զեյթունի, Հրազդանի բաժինների և ՀՀ ԱՆ ՔԿ վարչության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, իրացնելու և գործածելու կասկածանքով, Ազատության պողոտայի, Պարույր Սևակի և Թբիլիսյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գուլիա Դ.-ն: Խուզարկությամբ նրա դրամապանակում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ու պանթեոն այցելած հազարավոր երկրապահների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետի հիշատակին: Ծաղիկներ են դրվել նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի,
Спорт-Экспресс. Հայաստանն ինձ հարազատ է, բայց ռուսների կողմից եմ. Նիկիտա Սիմոնյան
Արարատ-73-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը տան տերերին է աջակցելու: «Սպորտ-Էքսպրես»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կուզենա՞, որ խաղը ոչ ոքի ավարտվի, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի առաջին տեղակալը պատասխանել է. «Հայաստանն ինձ հարազատ է, բայց ցանկանում եմ, որ մեր՝ Ռուսաստանի հավաքականը հաղթի»: Սիմոնյանը խոստովանել է, որ Հայաստանի հավաքականը հետաքրքիր թիմ է և էականորեն աճ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել դասախոսությամբ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 5-ին այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ «Թուրք-ադրբեջանական դաշինքը որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք» թեմայով: Դասախոսության ժամանակ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացմանն ու ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաեւ նրան, որ Թուրքիան ռազմական, ֆինանսական եւ տնտեսական օգնություն
Վերաքննիչ դատարանը մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբանի բողոքը՝ ձերբակալման որոշման վերաբերյալ. NEWS.am
Վերաքննիչ դատարանն այսօր՝ մարտի 5-ին, մերժել է փոխել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Ձերբակալման որոշման վերաբերյալ դիմումը մերժելիս Վերաքննիչ դատարանը հիմնավորում չներկայացրեց, բայց, Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ, դատական նիստին ժամանակ աբսուրդ փաստարկներ էին ներկայացնում, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո
Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, մարտի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ