Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս

Մարտ 05,2014 17:55

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս: Այցը կազմակերպվել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից:

MG_0765 MG_0769

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդական կազմակերպությունն եւ ուսումնական հաստատությունները շատ ակտիվ համագործակցում են բանակի հետ, եւ այս միջոցառումը առանձնահատուկ խորհուրդ ունի.

«Մենք նշում ենք մեր սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակը, եւ այս տարիների ընթացքում մենք անընդհատ այցելել ենք թե՛ Եռաբլուրում տարբեր ծրագրերի տեսքով, թե՛ թանգարանում եւ թե՛ զորամասում»:

Կարեն Ավագյանը հայտարարեց, որ իրենք երիտասարդության համար իրականացնում են դաստիարակչական եւ լուսավորման գործընթաց՝ ներկայացնելով Վազգեն Սարգսյանին՝ որպես սպարապետ, ազգի հերոս եւ ՀՀԿ կուսակցության նախագահ.

«Մեր այստեղ գալը զարմանալի չէ, մենք պարտավոր էինք, որովհետեւ պետք է կարողանալ ճիշտ ներկայացնել մեր ազգի հերոսներին ընդհանուր առմամբ եւ փաստացի, նաեւ ներկայացնել սպարապետին, որ մեր երիտասարդությունը հասկանա, թե հերոսներ ովքե՞ր են դառնում, հերոսներ ինչպե՞ս են դառնում եւ հերոսներին ինչպե՞ս են մեծարում»:

Իսկ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանի ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել այցը Վազգեն Սարգսյանի անվան զորամաս.

«Վազգեն Սարգսյանը հանդիսանում է թե՛ պետականաշինության, թե՛ բանակաշինության հիմքում կանգնած մարդկանցից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, որովհետեւ մենք ձեռք բերեցինք անկախություն, հաղթեցինք Արցախյան հերոսամարտում, եւ մեր խաղաղ կյանքը, որ այսօր ապրում ենք, պարտական ենք Վազգեն Սարգսյանին»:

Մանկավարժական համալսարանի ուսանողները համերգով հանդես եկան Վազգեն Սարգսյանի անվան զորամասում, որի ընթացքում Կարեն Ավագյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին շնորհակալագրեր եւ նվերներ շնորհեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31