Օրվա լրահոսը
Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 310 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են
2014թ. մարտի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 43-ում` ավագանու անդամի ընտրություններ: Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 93 քաղաքացի, որոնցից մերժվել է միայն մեկի գրանցումը` ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու հիմքով: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված
Մեր իշխանությունները մինչեւ չհայտնվեն Յանուկովիչի վիճակում, ԱՄՆ Պետդեպի զեկույցներից վատ չեն զգա
ՀՀ ոստիկանությունը ձերբակալությունների ու հարցաքննությունների ժամանակ քաղաքացիներին ծեծի է ենթարկում. սա ԱՄՆ Պետդեպի փետրվարի 27-ին 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցում է նշված։ Զեկույցում նկարագրված փաստերը հղում են արվել իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, որոնց փոխանցած տվյալներով` ոստիկանական բաժանմունքներից բանտեր տեղափոխված մեծ թվով անձինք հայտարարել են, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց խոշտանգել ու ահաբեկել են, հիմնականում`խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:
Հակոբ Մովսես. «Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»
Ճանաչված արձակագիր, Մարդ եւ Քաղաքացի Լեւոն Խեչոյանի առաջին գիրքը` «Խնկի ծառերը», լույս է տեսել 1991 թվականին: Նրա վերջին` «Մհերի դռան գիրքը» վեպի ազդօրինակը լույս տեսավ գրողի մահվանից տառացիորեն մեկ շաբաթ առաջ: Ցավոք, հեղինակին կորցրինք՝ հիվանդությունը խլեց նրան, տարավ մեզանից ու երկրային կյանքից, եւ Լեւոն Խեչոյանը գնաց ապրելու երկնային կյանքով: Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Հանցագործության մասին հաղորդմանը ընթացք չտված տեսուչը դատարանում դժգոհեց ֆինանսական վիճակից. «Փաստինֆո»
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր սկսվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ էդգար Մելքոնյանի գործով դատավարությունը: Ամբաստանյալ տեսուչը դատարանին խնդրեց տրամադրել հանրային պաշտպան՝ հայտնելով, որ իր խնամքին են գտնվում կինն ու մեկ տարեկան երեխան և ֆինանսական
Ագահությո՞ւն, իներցիա՞, թե՞ «չափից ավելի թաղվածություն». ինչո՞ւ բռնակալների պատիժը մյուսների համար դաս չի դառնում
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ ոսկե պատերով դղյակների նկարները հեղեղել են ողջ լրատվադաշտը: Յանուկովիչի ագահության և նրա ստացած պատժի թեման այսօր արդիական է: Թվում է, թե հասարակական այսպիսի բացասական արձագանքը և Յանուկովիչի՝ համապատասխան պատասխանատվության ենթարկվելը կարող է դաս դառնալ մյուս ղեկավարների համար, որոնց մոլուցքն է պետական միջոցների յուրացումը: Բայց փորձն ու պատմությունը ցույց են տալիս,
Յանուկովիչը ներողություն է խնդրել Ուկրաինայի ժողովրդից. «News.am»
Ես ներողություն եմ խնդրում Ուկրաինայի ժողովրդից, որ իմ ուժերը չներեցին կայունությունը պահպանելու համար, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում փետրվարի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Ես ցանկանում եմ ամենից առաջ ներողություն խնդրել վետերաններից, Ուկրաինայի ժողովրդից` Ուկրաինայում կատարվածի համար, այն բանի համար, որ չկարողացա պահպանել կայունությունը, որ թույլ տվեցի այն ամենաթողությունը, որը կատարվում
Դոլարի փակման գինը կազմել է 413.5 դրամ
Փետրվարի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ: NASDAQ OMX Armenia
«Գորշ գայլերի» հայ թեկնածուները Աթաթուրքին իրենց հայրն են համարում. Tert.am
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) կամ այլ կերպ ասած «գորշ գայլերի» կողմից Բաքըրքյոյում քաղաքապետի հայ թեկնածուի առաջադրումը շատերին է զարմացրել։ «Ակօս» թերթը զրուցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ազգայնականների ցուցակներով առաջադրված թեկնածուների հետ։ Նրանցից մեկը 67-ամյա Ներսես Երամյանն է։ Հայրը հայ է, մայրը՝ հույն։ Կրթությունն ստացել է Մարմարայի համալսարանում. Ատամնաբույժ է։ Որոշ ժամանակ դասավանդել է
Նախարարը պահանջեց նվիրված ու համակարգված աշխատել
Երևանի քաղաքապետարանի և մարզերի առողջապահության վարչության պետերի, ինչպես նաև Երևանի խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր քննարկվեցին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը նախարարի հրամանով կանանց առողջության պահպանման միամսյակի կազմակերպչական հարցեր։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց, որ միամսյակի ընթացքում մարզեր կմեկնեն Երևանի այն բժշկական կազմակերպությունների մասնագետները, որոնք
Ինչո՞ւ է արտագաղթը ձեռնտու ՀՀ իշխանություններին
«Այն երկրում, որտեղ համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը կախված է արտագաղթից, ապա իշխանությանը ձեռնտու պետք է լինի արտագաղթը»,-այսպիսի կարծիք է հայտնում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Շարքային քաղաքացու համար էլ է ակնհայտ այն փաստը, որ տրանսվերտներն ու դրսից եկող մյուս միջոցները ՀՀ պետական բյուջեն լցնելու հարուստ աղբյուր են: Արտագաղթի տեմպերի աճի մասին վկայում է նաև վիճակագրությունը: Այն,
Ս. Սաֆարյանը Պետդեպարտամենտի զեկույցի մասին. «Արեւմուտքին պետք է, որ այս պահին ավելի ուժգին հիշեցնի ՀՀ իշխանությունների արատների մասին»
«Անցած տարիներին Պետդեպարտամենտի կողմից հրապարակված զեկույցները, որոնք մենք կարդացել ենք` թրաֆիքինգի, մարդու իրավունքների կամ ընտրությունների վերաբերյալ, անկեղծ ասած, երբեք մեծ կասկածների տեղիք չեն տվել, կասկածի տեղիք տվել են այդ զեկույցների հիման վրա կայացվող այդ զեկույցների վերջնական եզրակացությունները»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ Պետդեպարտամենտի` մեր երկրի մասին այսօր հրապարակված Մարդու իրավունքների զեկույցը, որտեղ լրջագույն խնդիրներ
Ոստիկանները դատարանում են սպայական կոչման «առուվաճառքի» համար
Արտակ Հովհաննիսյանի եւ Մեսրոպ Հունանյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ քրեական դատարան բողոք է բերել: Դատախազությունը պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով վճիռը և նրա նկատմամբ սահմանել պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով : Նաեւ՝ բեկանել Մեսրոպ Հունանյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քր.օր.
Վարչապետը ՀԽ անդամների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրին, ինչպես նաև մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի: Հանրային խորհրդի նախագահը ներկայացրել է պարտադիր
Ավարտին են մոտենում մայրաքաղաքի փողոցների փոսալցման ժամանակավոր աշխատանքները
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, հունվարի 25-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են գլխավոր ու երկրորդական փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Ցուրտ, նաև՝ ջերմաստիճանային տատանումներով աչքի ընկնող եղանակի պայմաններում հատկապես երկար տարիներ չնորոգված փողոցներում փոսեր էին գոյացել, որոնք կարող էին վթարների պատճառ հանդիսանալ: Այս հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքները մեկնարկեցին մինչև Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի փողոցների
«Որ արտգործնախարարը Բութանի 7 աստղանի հյուրանոցները չվայելի, գյումրեցի երեխաները սոված չեն քնի». կինոռեժիսոր
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ծնունդով գյումրեցի կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարել իր ծննդավայրի մասին, որը կոչվելու է «Գողացված մանկություն»: Կինոռեժիսորի ներկայացմամբ, այս ֆիլը վաղուց էին նախատեսել նկարահանել , սակայն տարբեր խոչընդոտների պատճառով այն հետաձգվել է: «Մերժում ենք ստացել մշակույթի նախարարությունից և մյուս կառույցներից, որոնք զբաղվում են կինոյով: Իսկ
Ընկերների հանդիպումը՝ Էջմիածնում
Մոտ մեկ ժամ առաջ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, իր Ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկարներ, եւ գրել. «Գտնվելով Հայաստանում՝ ես չէի կարող առիթից չօգտվել եւ չայցելել իմ վաղեմի ընկերոջը»: Նկարիչ Ռոբերտ Աբրահամյանի հետ Գիորգի Մարգվելաշվիլին ծանոթ է դեռ բանակային տարիքից, երբ ծառայում էր Էջմիածնում: Ռոբերտի հետ ծանոթացել է պատահաբար
Արմեն Աշոտյանը` ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին. Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս ձեռնարկել միջոցներ` դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար
Շրջաբերական նամակ ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում, մասնավորապես նշվում է. “Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով, Մարտի 8-ի
Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռոսստանդարտի ղեկավարին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է իր հրավերով Երևանում գտնվող ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Գրիգորի Էլկինին, ով նաև ԱՊՀ անդամ երկրների ստանդարտիզացման հարցերով միջպետական խորհրդի նախագահն է: Կողմերը քննարկել են ստանդարտացման և չափագիտության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության
Ուկրաինայի մասնատումն իրականությո՞ւն է, թե՞ արհեստական ներդրված գաղափար
Ուկրաինայում գոյություն ունեցող ներկայիս իրավիճակը բազմաթիվ վերլուծաբանների և ընդհանրապես ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են: Ուկրաինական հեղափոխությունից հետո այս երկրում ստեղծված իրավիճակն ամենաքննարկվող հարցերից է: Արդյոք Ուկրաինան կմասնատվի՞, թե՞ այն ոտքի կկանգնի և ձևավորված նոր իշխանությունը երկիրը նոր որակի քաղաքականության հունով կտանի: Հայ վերլուծաբանների կարծիքները տրամագծորեն տարբերվում են Ուկրաինայում գոյություն ունեցող իրավիճակին գնահատական տալու առումով: Օրինակ`
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի նորանշանակ դեսպանին
Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով դեսպանին` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև առկա սերտ փոխգործակցության համար: Այնուհետև անդրադարձ կատարվեց Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Իտալիայի դեսպանատան հետ Մայր Աթոռի
Պոլիկլինիկաներում համավճար կկիրառվի հուլիսի 1-ից
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։ Այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի
ՀՀ պաշտպանության նախարարի այցը Բելգիա
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր: Բելգիայի Թագավորություն կատարած այցի
«Վախի զգացումն է, որ վաղը շատերին հրապարակ չի տանի». Լեւոն Մութաֆյան (Տեսանյութ)
«Դա արդյունք էր կեղծված ընտրությունների, արդյունք էր երկրում ստեղծված բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, արդյունք էր «բեսպրեդելի», որը տարիներ շարունակ իշխում էր երկրում եւ մարտի 1-ին ի վերջո հորձանք տվեց: Դա արդյունք էր իշխանությունների անհավասարակշիռ գործունեության եւ գործողությունների, միեւնույն ժամանակ այն ինքնավստահության, որ «մեզ ամեն ինչ կարելի է»,- այսօր՝ փետրվարի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, այսպես հիշեց
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական խաղերի մասնակիցներին
Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` ուղեկցությամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի: Զրույցի սկզբում տիար Իշխան Զաքարյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Համահայկական խաղերի անցած ճանապարհը և ձմեռային խաղերի ընթացքը` ընդգծելով, որ տարեցտարի մեծանում
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը
Փետրվարի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարության “Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Ս. Հարոյանը: Զեկուցողը նշեց, որ փառատոնը համակարգող աշխատակազմը ձեռնամուխ է եղել նախապատրաստական աշխատանքներին, սփյուռքի համայնքներին են ուղարկվել փառատոնի ծրագիրը,
«Մուտիլովկեն» անհաջող է». Սուրեն Սարգսյան
«Վաղվանից սկսած՝ պետք է սկսվի Սերժ Սարգսյանի եւ իր հանցախմբի երկրից արտաքսելու եւ պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Վաղվանից սկսած՝ պետք է Հայաստանի գարունը գա հայ ժողովրդի համար եւ այդպես հավերժ շարունակվի»,- այսօր՝ փետրվարի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։ Նա կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, ինչպես նաեւ 1999 թվականի հոկտեմբերի
Ծաղկաձորում հայտնի դարձան նաեւ սնոուբորդի մրցանակակիրները
Համահայկական ձմեռային 1-ին խաղերի ծրագրով Ծաղկաձորում անցկացվեցին սնոուբորդի մրցումները: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ներկայացված հայտերով մրցուղի պետք է մտնեին 33 սնոուբորդիստներ` 29 տղա եւ 4 աղջիկ: Սակայն մարզման ժամանակ վնասվածք ստացած Անի Ստեփանյանի բացակայության պատճառով աղջիկների պայքարն ընթացավ Երեւանի երեք ներկայացուցիչների միջեւ, որոնք դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Լուսինե Հարությունյան, Մարիանա Թովմասյան,
Ուկրաինան դիմում է ՄԱԿ-ին
Ria.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան դիմում է ՄԱԿ-ին` խնդրելով հրավիրել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, ինչպես նաեւ Ղրիմում տիրող իրավիճակ վերաբերյալ մոնիթորինգ անցկացնել եւ քայլեր ձեռնարկել նրա ինքնիշխանությունը ոտնահարելու դեպքում: «Պահանջում ենք Ուկրաինայի առանձին շրջանների, Ղրիմում իրավիճակի մոնիթորինգ անցկացնել: Իրավիճակն այնպիսին է, որ կարող է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վտանգ ստեղծել: Էսկալացիայի դեպքում երաշխավոր պետություններից պահանջում ենք ՄԱԿ-ի
Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի պաշտպանի բողոքը 90 էջ էր (տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, դատավորներ՝ Կարինե Ղազարյանի եւ Հենրիկ Տեր-Ադամյանի մասնակցությամբ այսօր քննեց Սեդրակ Զատիկյանի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գեւորգյանի բողոքները: Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվել է, որ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական