Օրվա լրահոսը
Սեյրան Օհանյան. Խոցված ուղղաթիռի փաստով քրեական գործ է հարուցվել. Azatutyun.am
Պաշտպանության նախարարի խոսքով, ուղղաթիռի խոցումն անպատասխան չի մնալու։
Ապրել ՄԻԱՎ-ով. «ՄԻԱՎ-ը ո՛չ կրոն է հաշվի առնում, ո՛չ ռասա, ո՛չ բարոյականություն, ո՛չ նյութական վիճակ, ոչ ոք ապահովագրված չէ»
Զղջման ու ափսոսանքի, մեղադրանքի ու կշտամբանքի խոսքերը Սառայի համար չեն: Հայացքում առողջ լավատեսությունն է, կյանքի նկատմամբ մեծ սերը: Սկզբում մտածել է՝Աստված է իրեն պատժում, բայց ավելի ուշ հասկացել, որ եթե չլիներ ամուսնու կողքին, ապա այսօր նա կենդանի չէր լինի, իր կարգավիճակը բացահայտելուց հետո չէր ամուսնանա, մինչդեռ ամուսնացել է՝ առանց իմանալու: «Ես ուժեղ մարդ եմ, ու
Պաշտպանական ճառով է հանդես գալիս Վազգեն Խաչիկյանը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր հանդես եկան 7 փաստաբաններ, որոնց միացան նաեւ նրանց պաշտպանյալները։ Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների գործով այսօր հանդես եկած պաշտպանները դատարանին ներկայացրեցին անդորրագրեր՝ որոշակի գումարներ մուծելու մասին։ Պաշտպանական ճառերով հանդես եկան Վաղինակ Աթոյանը (Արթուր Սուքիասյանի պաշտպան), Արշակ Թովմասյանը (Սարգիս Սարգսյանի պաշտպան), Գեղամ Հակոբյանը (Սամվել Էլբակյանի պաշտպան), Երվանդ Վարոսյանը (Հովհաննես
Գյումրեցիներից շատերը ձմեռը դիմավորում են չոր հացով ու սառը վառարաններով
«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որն այս օրերին զբաղված է բարեգործությամբ՝ Գյումրու ծայրահեղ աղքատ ընտանիքներին վառելափայտ բաժանելով, պնդում է, որ գյումրեցիների սոցիալական վիճակն անցած տարվա համեմատ ավելի է վատթարացել: «Գյումրու տնակային ավաններում նախորդ տարիների համեմատ վառելիքի կուտակման առումով ավելի վատ են պատրաստվել ձմռանը: Սա պարզ ապացույցն է այն փաստի, որ շատերը օրեցօր համալրում են
Գրոսմայստեր Սամուել Սեւյանը վստահ հաղթեց Սենթ Լուիսում
Սենթ-Լուիսում ավարտվեց «2014 CCSCSL Invitational GM» մրցաշարը, որում փայլուն հաղթանակ տարավ ամերիկահայ Սամուել Սեւյանը: Պատանի գրոսմայստերը 9 տուրում չկրեց ոչ մի պարտություն եւ 7,5 միավորով պայքարն ավարտեց որպես միանձնյա առաջատար: Նա երկու միավորով գերազանցեց 2-րդ տեղն զբաղեցրած եգիպտացի Սեմի Շոկերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` horizonweekly.ca-ի
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցելու համար
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կողմից մի շարք աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու համար նիստում ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է մոտ 120 մլն դրամ: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության
«Բաց երկնքով դու դառնում ես «проходной двор» (Տեսանյութ)
Շահեն Պետրոսյանն ասում է, որ բաց երկնքի քաղաքականությունը մեզ պարտադրել են
ՀՀԿ պատգամավորների համար մութ անկյուններ չկա՞ն
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիստը , որտեղ քննարկվել է Հայաստանի`ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը: Նիստի փակ լինելու հանգամանքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արտառոց ոչինչ չի տեսնում, քանզի խմբակցության բոլոր նիստերն էլ փակ են լինում: ԵՏՄ հարցով լսումներից, հարցը ՀՀԿ ԳՄ-ում քննարկելուց հետո հերթական քննարկումը նա նույնպես արտառոց չի համարում`շատերը գործուղումների են եղել, լսումներին չեն մասնակցել
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը ՀԱՊԿ ԽՎ նիստում
Նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի Է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է. «2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը. արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը: Ուղղաթիռն ընկել է 1994 թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային
7 մլն եվրոյի վարկ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վերանորոգման համար
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը, որը բխում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ի օրենքից (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից): ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճարի չափը, ինչպես և նախկինում, սահմանվել է 40 հազար դրամ: Պատվովճար է նշանակվել և վճարվում
Ի տարբերություն Երևանի, Բաքուն մեր հարցումներին չէր պատասխանում. Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված լրագրող. Oxu.az
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Վոլկովը մեկնաբանել է Ղարաբաղ այցելելու պատճառով իր անվան շուրջ բարձրացած աղմուկը: «1+1» հեռուստաալիքի համար պատրաստած «15 հանրապետություններ» հերթական հաղորդման առնչությամբ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոք էր ուղարկել Կիևին՝ ծրագրում Հայաստանն ու Ղարաբաղը համակրանքով ներկայացնելու համար, իսկ Վոլկովին և հաղորդման մյուս համահեղինակին՝ Կոնստանտին Անդրիյուկին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել: Ինչպես փոխանցում է «Oxu.az»-ը, Վոլկովը
Էդուարդ Շարմազանովը չի անդրադառնում եռյակին եւ նրա թեսթերին
«Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունը իրական հիմքեր ունի, չեմ էլ կարծում, որ այդ նախաձեռնությունը որևէ հաջողություն կունենա»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի`Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնությանը: Լրագրողներից մեկի հարցին`արդյո՞ք դա թեսթ չէ եռյակի համար, նա ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ եռյակին ու նրա թեսթերին: Անդրադառնալով արդեն եռյակի`ԲՀԿ,
Հայ շախմատիստները` Քաթարում
Դոհայում մեկնարկել է շախմատի «Qartar Masters Open 2014» ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցող 153 շախմատիստներից 111-ը գրոսմայստեր է: Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Մեկնարկային տուրում Մովսիսյանը, Մելքումյանը եւ Հովհաննիսյանը հաղթանակ են տարել, Սարգսյանը, Հակոբյանը եւ Գաբուզյանը բաժանել են միավորը եւ միայն Էլինա Դանիելյանն
Արդարացում. հանրային պաշտպանն անդրադառնում է
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, Տիգրան Մուշեղյանի եւ Ռադիկ Եսայանի վերաբերյալ կայացրեց արդարացման դատավճիռ: Անկեղծ ասած, երկար էի մտածում սույն քրեական գործը վերլուծելու վերաբերյալ, քանի որ ինձ համար գոնե պետք է պարզ լիներ կոնկրետ մեղադրանքն ու այն հիմնավորող ապացույցները, իսկ այս պարագայում, ըստ իս, մինչեւ վերջին դատական
Ծխելը և երկրորդային ծուխը` անպտղության, սեռական և վերարտադրողական խնդիրների պատճառ
Ծխելը և երկրորդային ծուխը կանանց մոտ անպտղության պատճառ կարող է դառնալ, այն առաջացնում է պտղի մոտ տարբեր արատներ՝ ներառյալ ուռուցքային հիվանդությունները: Մասնագետներն ահազանգում են, որ ծխելը և երկրորդային ծուխը բացասաբար են ազդում ոչ միայն սեռական, այլև վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ուստի «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ-ն «Ծխախոտի և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունը սեռական և վերարտադրողական առողջության վրա»
Կայացել է «Քաղաքաշինության ապագան» խորագրով գլոբալ համաժողովը
Օրերս Միացյալ Ազգերի Կազմակերպության Տնտեսական Հանձնաժողովի (UNECE) հրավերով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը մասնակցել է Ավստրիական Հանրապետության Գրաց քաղաքում կայացած «Քաղաքաշինության ապագան» խորագրով գլոբալ համաժողովին: Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը համաժողովում հանդես է եկել «Ինչպե՞ս են անցումային տնտեսություն ունեցող երկրների կառավարություններն աջակցում «խելացի քաղաք» նախաձեռնությանը» թեմայով (Power Point Presentation), ներկայացնելով ՀՀ տարածական զարգացման ու պլանավորման
Ալեքսանդր Ամարյան. «Կրոնական կառույցներն, օգտագործելով ցանցային մարքեթինգը, զբաղվում են ինքնաֆինանսավորմամբ»
«Qnet» ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերությունում կան կրոնական կազմակերպությունների մոտ 70 ներկայացուցիչներ
Միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարությունների միջև
Նոյեմբերի 26-ին Մինսկում կայացան հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի և Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչի մասնակցությամբ: Քննարկվեցին հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները: Պատշաճ ուշադրություն դարձվեց ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը:
Քաղաքացիները կազատվեն տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից
Այս դրույթը նպատակ ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտերի վրա տարածել սույն օրենքի հետադարձ ուժը:
Էդուարդ Շարմազանովի դրական պատասխանը Չավուշօղլուին (Տեսանյութ)
Ermenihaber.am կայքի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշoղլուն դժգոհել է, որ Հայաստանը չի արձագանքում Թուրքիայի դրական ուղերձներին: Aravot.am-ի հարցին որո՞նք են Թուրքիայի դրական ուղերձները եւ ինչո՞ւ Հայաստանը չի պատասխանում դրանց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում`Հայաստանը չի արձագանքում իրենց դրական ուղերձներին: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի դրակա՞ն է Հայաստանի շրջափակումը, Եվրոպայի միակ փակ սահմանը պահելը,
Հովհաննես Մանուկյանն առանց փաստերի Նախախորհրդարանի հրկիզված մեքենաների դեպքին գնահատական չի տա (Տեսանյութ)
Հովհաննես Մանուկյանը ԴԱՀԿ ղեկավարին համարում է լավ աշխատող
Տնտեսվարողները կաշխատեն առավել նպաստավոր պայմաններում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, և դա նաև մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝
ՀՀԿ-ն փակ նիստում քննարկում է ԵՏՄ-ի պայմանագիրը
Արդեն մոտ երկու ժամ է խմբակցության նիստում իշխող ՀՀԿ-ն քննարկում է Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցության հարցը: Քննարկումը փակ է: ՀՀԿ նիստին ներկա են կառավարության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության
«Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում»
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սերգեյ Ավագյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» գիրքը: Հեղինակը, ով արդեն 88 տարեկան է, այն նվիրել է անցած դարի 18-20-ական թվականներին Արեւելահայաստանում թուրք յաթաղանին զոհ գնացած մոտ մեկ միլիոն նահատակների հիշատակին: Գրքում համռոտ բերել է Արեւելահայաստանի՝ նախճիրի ենթարկված տարածքների անվանումները՝ զոհվածների թվաքանակով, որտեղ թուրք ջարդարարներն իրականացրել են իրենց սեւ գործը,
Ալեքսանդր Արզումանյան. «Ես խնայողություններ, դոլարային եկամուտներ չունեմ, ստանում եմ աշխատավարձ դրամով»
Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, մենք, մտնելով ԵՏՄ, այսպես թե այնպես ունենալու ենք լուրջ գնաճ եւ լուրջ սոցիալական պրոբլեմներ՝ անկախ նրանից, թե ռուբլու կուրսը քանի տոկոսով կընկներ՝ 30 տոկոս, թե՝ 17:
«Դոլարի փոխարժեքի համար խուճապի, տագնապի կարիք չկա, մեկօրյա է». Թաթուլ Մանասերյան
«Մենք պարբերաբար ունենում ենք այսպիսի իրավիճակներ, երբ դրամն է սկսում արժեւորվել կամ դոլարը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով՝ ներմուծողներն արագ օգտագործում են այս իրավիճակները հօգուտ իրենց եւ ոչ միշտ է, որ կոռեկտ են: Նրանք պատճառաբանում են, որ ավելի թանկ են բերում, եւ գները պետք է բարձրացնեն. «Կա գնաճի միտում,
Որոշել են քանդել Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեների բնակելի շենքերը. բողոքում են բնակիչները (Տեսանյութ)
Նրանցից մի քանիսին արդեն ծանուցում է եկել ԴԱՀԿ-ից
Ցեղասպանության մասին կխոսեն օտարները
«Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի աշխատանքները կավարտվեն, եթե օր առաջ լուծվի ֆինանսավորման հարցը: «Ման Փիքչերս» ստուդիոն 2012 թվականից ձեռնամուխ է եղել «Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի ստեղծմանը: Բնօրինակի լեզուն անգլերենն է, ֆիլմը կթարգմանվի նաեւ հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն եւ այլ լեզուներով: «Փրկության քարտեզ» պայմանական վերնագրով ֆիլմը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ
Ապամոնտաժվել է հերթական ապօրինի շինությունը
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ այս ապօրինի շինության մասին երեկ Երեւանի քաղաքապետին ահազանգել էր Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Բանակում զոհվածների ծնողների նամակը իմաստ չուներ. ակցիայի մասին նախագահականում գիտեին. Epress.am
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն այսօր հանդիպել են ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ և նամակ հանձնել՝ պահանջելով հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այս քայլն էլ արվում է, որ հանկարծ նախագահականից չպատճառաբանեն, թե


















































