Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը պահանջեց նվիրված ու համակարգված աշխատել

Փետրվար 28,2014 18:12

Երևանի քաղաքապետարանի և մարզերի առողջապահության վարչության պետերի, ինչպես նաև Երևանի խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր քննարկվեցին  Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը նախարարի հրամանով կանանց առողջության պահպանման միամսյակի կազմակերպչական հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարի  տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց, որ միամսյակի ընթացքում մարզեր կմեկնեն Երևանի այն բժշկական կազմակերպությունների մասնագետները, որոնք նախարարի հրամանով արդեն իսկ կցված են այդ մարզերին և երկար ժամանակ համագործակցում են։  Բազմապրոֆիլ հիվանդանոցների նեղ մասնագետների հետ մարզեր կմեկնեն նաև ուռուցքաբաններ և ակնաբույժներ։ Իսկ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը միամսյակի ընթացքում մարզային այցեր կկազմակերպի առանձին ժամանակացույցով։

Մանրամասն ներկայացվեցին  գործընթացը սահուն կազմակերպելու մեխանիզմերը, քննարկվեցին  կազմակերպական հարցեր։

«Մենք ձեզ հետ միասին ամեն ինչ պետք է անենք, որ լայնածավալ այս ակցիան ինքնանպատակ չլինի։ Բոլորից խնդրում ու պահանջում եմ, որ գործին ամենայն պատասխանատվությամբ ու հոգածությամբ մոտենաք։ Խոսքը մեր մայրերի, քույրերի, աղջիկների առողջությանն է վերաբերում։ Տարվա ընթացքում մենք նման ակցիաներ էլի կկազմակերպենք ` մեր բնակչության առողջական վիճակի մասին առավել ստույգ տեղեկություն իմանալու և նրանց մոտ  ժամանակին բժշկին դիմելու վարքագիծ ձևավորելու նպատակով։ Ես վստահ եմ, որ բոլորդ տեղերում այնքան նվիրված ու համակարգված կաշխատեք, որ ոչ մի կին դժգոհ չմնա»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728