Օրվա լրահոսը
Վարդան Օսկանյանը «փախավ» , իսկ Արամ Մանուկյանը պաշտպանեց նախկին կոալիցիոներներին (տեսանյութ)
Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ այսօր պետք է ելույթ ունենար նաև ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ով 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ արտաքին գործերի նախարար էր: Երեկ Օսկանյանը հերթագրվել էր ելույթ ունենալու համար, սակայն այսօր, իր ելույթի ժամին նա դահլիճում չէր: Իսկ ընդմիջումից հետո, երբ վերադարձավ դահլիճ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ
Մակեյան. «ՀԱԿ-ը դահիճների հետ է համագործակցում»
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ, այս պահին Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ չկան: « Հայաստանում տեղի են ունենում իմիտացիոն գործընթացներ»,- այսօր « Հայելի » ակումբում կարծիք հայտնեց պարոն Մակեյանը: Նրա խոսքով, Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ. «Ցանկացած օր Հայաստանում կարող է Մայդան հավաքվել, և դրան պետք է օգնի ընդդիմությունը, իսկ ընդդիմությանը խանգարում են այսօրվա
Ռոստովում կատարած գողության հետքերով
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին, ժամը 13.40-ին, Ջրվեժի Մայակ թաղամասի 31 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ահազանգ.«Ոստիկանությունը մենաշնորհում է պահպանության ոլորտը»
Այսօր Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները («Տրանս Սֆեր» ՍՊԸ, «Պանտերա Սեքյուրիթի», «Գրիֆ» ՍՊԸ, Բերկուտ քոլեջ, «ԳՌԱՆԴ Ս» ՍՊԸ, «Լեգիոն Ե.Ս.Է.» ՍՊԸ, «ՍԱՌԳԱՌԴ» ՍՊԸ, «Սիազ» անվտանգության ակադեմիա, «ԳՈԼԴ ԴԵԼՏԱ», «ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ, Ալիգատոր, «Պարտնյոր» ՍՊԸ, «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ) հայտարություն են տարածել. «Հանրային քննարկման բոլոր կազմակերպությունները դեմ են «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծին: Մենք գտնում ենք, որ Ոստիկանության
Երիտասարդ ՀՀԿ-ականները նշեցին Վարդանանց տոնը
Փետրվարի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ «Եռաբլուր» պանթեոնում նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցն ամեն տարի նշում է Վարդանանց տոնը։ «Մենք առանձնահատուկ դեր ենք տալիս այս միջոցառմանը, քանի
Ինչո՞ւ է «Նաիրիտը» հետաքրքրում Ռուսաստանին (Տեսանյութ)
«Նաիրիտի» վաճառքը պետության համար էլ ձեռնտու է, քանի որ այն այսօր կառավարության կոկորդին կանգնած է. ինչպե՞ս կուլ տալ` եթե չես կարողանում կուլ տալ, ուրեմն պետք է այլ մեխանիզմով լուծել` վաճառել»,-այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի «Նաիրիտ» գործարանի վաճառքը, «Հայնյուզ» ակումբում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը: «Ինչո՞ւ է Նաիրիտը հետաքրքրում Ռուսաստանին, նախ մի կողմ դնենք, որ
Հայտնաբերված օձին տեղափոխել են կենդանաբանական այգի
Փետրվարի 27-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 26 շենքի բակի աղբամանում նկատվել է օձ: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն: Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել կենդանաբանական այգի: ԱԻՆ
Իրանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Փետրվարի 24-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի բնակարաններից մեկից բերման են թարկել ԻԻՀ քաղաքացի, 1970 թ. ծնված Ասադ Փ.-ին, ով 2013 թ. հունիսի 9-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Մարգարիտ Եսայան. «Ես ունեմ այդքան տղամարդկություն, որ կանգնեմ ու ասեմ`ես կողմ եմ այդ հանձնաժողովին» (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը «մարտի մեկի» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումներում իր ելույթը սկսեց հնդկական առածով`հնդիկ առաջնորդներից մեկն իր մոտ եկած մարդկանցից մեկին ասում է`ինձ համար կարեւոր չէ, թե դու որտեղի՞ց ես եկել, ինձ համար կարեւոր է`դո՞ւ պատրաստ ես, արդյոք, բոբիկ ոտքերով, ինձ հետ միասին, կանգնել կրակի վրա եւ դիմակայել այնքան`հաստատ իմանալով, որ որքան երկար
Խորհրդարանական «քնարերգության» «մարգարիտների» անթոլոգիա
Համեստ բանագետի մեկնություններով «ՀՀԿ-ն իր գործունեության ողջ կենսագրությունը կերտել է՝ անցնելով ավելի լուրջ եւ բարդ մարտահրավերներ դիմակայելու ճանապարհով, որոնք ուղղված են եղել ի շահ ժողովրդի եւ պետության»: Երդվում եմ մորուքովս՝ սա ես չեմ ասել, ոչ էլ որեւէ ընդդիմադիր պատգամավոր: Այս, ներողություն բառիս համար, միտքը արտահայտել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը (տե՛ս ): Ես որոշել էի
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի հանրությունը գուցե համբերատար, բայց անինքնասեր չէ» (տեսանյութ)
2008 թվականի մարտի մեկին Երևանի կենտրոնում զոհվեցին տասը մարդիկ, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չբարեհաճեցին անգամ մարտյան այդ օրերը սգի օր հայտարարել. այսօր խորհրդարանում «մարտի մեկի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ բանախոսի՝ տասը սպանությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը: Փաշինյանի
«Գյումրին Հայաստանի կրիմինալ մայրաքաղաքը չէ»
Հայտարարում է Շիրակի նորանշանակ ոստիկանապետը Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու ու կրիմինալի հանդեպ գյումրեցիների վախը կոտրելու նպատակով սկսել է հանդիպումների ու զրույցների շարք այս քաղաքի բնակչության տարբեր շերտերի հետ: Երեկ Գյումրու Արվեստների ակադեմիայում ոստիկանապետը լսեց արվեստագետների սուր քննադատությունները ոստիկանական համակարգի, Գյումրիում տարիներ շարունակ գրեթե գործ չանելու մասին ու
Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանցիները .am տիրույթի անվան հետ են խաղում»
Այսօր «Ուրբաթ» ակումբում տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ հայկական կայքերի վրա ադրբեջանցիների կողմից փետրվարի 26-ին իրականացրած հարձակմանը, որի արդյունքում շուրջ 300 կայք էր շարքից դուրս եկել: Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցիների հարձակումից վնասված կայքերն աշխատել են հակահայկական քարոզչություն տարածելով: Տեղեկատվության անվտանգության մասնագետը նշում է, թե դա պլանային երկրորդ հարձակումն էր: Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ, ամեն տարի
Հովիկ Աբրահամյանը Լյուդմիլա Սարգսյանին պաշտպանեց Գալուստ Սահակյանից (տեսանյութ)
«Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության մեր բոլոր փորձերը Հանրապետական մեծամասնության կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին: Նման պահվածքի բացատրությունը մեկն է. հավանաբար, դուք վաղուց համոզված եք, որ իշխանությունը մարտի մեկին կատարել է հակասահմանադրական, հակաիրավական գործողություններ, գիտակցում եք կատարված գործողությունների իրավական հետևանքների ծանրությունը, և դա է պատճառը համառ դիմադրության»,- իր ելույթում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն`անդրադառնալով «մարտի մեկի» ժամանակավոր
Sportingbet-ը համարում է, որ Ռոբերտ Շտիգլիցը կհաղթի Արթուր Աբրահամին
Մարտի 1-ին Մագդեբուրգում կայանալիք սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի երրորդ մենամարտից առաջ Sportingbet բուքմեյքերական ընկերությունը ֆավորիտ համարում է Շտիգլիցին՝ նրա հաղթանակը գնահատելով 1,4 գործակցով, Աբրահամինը՝ 2,87-ով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ allbixing-ի
Նախագահի հանձնած բնակարանը խլել են մեզնից
1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման եւ բաշխման մասին կառավարության որոշումը եւ հետագա փոփոխություններն ունեն բազմաթիվ թերություններ եւ կիրարկման ընթացքում քննություն չեն բռնում: Պարզ է՝ իդեալական օրենք չի լինում, սակայն իրականացման ժամանակ այն պետք է շտկվի եւ կատարելագործվի: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը օգտվելով օրենքի անկատարությունից, ունի մշակված սցենար, այն է՝ բնակարանների սեփականաշնորհման
Մերուժան Հովհաննիսյան. «Հուդան օլիգարխ էր»
Ի՞նչ վիճակում է Հայաստանում գրական մթնոլորտը, ի՞նչ զարգացումներ կան Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում, ինչպե՞ս ենք ընկալում ներկա իրողությունները… այս եւ այլ հարցերի շուրջ այսօր «Դեբատ» բանավեճային ակումբում քննարկում էին ծավալել ակումբի հյուրերը՝ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրող Մերուժան Հովհաննիսյանը, նկարիչ Անատոլի Գրիգորյանը և Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ Նաիրա Տողանյանը և Մայա Գրիգորյանը:
Դ!ԵՄ ԵՄ. Ոտնձգության և ահաբեկման փորձեր
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հրավիրում է իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունն այն ցավալի իրողության վրա, որ արդեն իսկ սկսել են նկատվել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր: ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ցանկացած անդամի հանդեպ ահաբեկման ցանկացած փորձ՝ անհայտ կամ ինքնակոչ
Հոգեբուժական կլինիկայի բժիշկները` Դերենիկ Դումանյանին
ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկները ՀՀ առողջապահության նախարարին ուղղված նամակով պատասխանում են փետրվարի 26-ին «Aravot.am» կայքում տեղադրված ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների` առողջապահության նախարարին ուղղված անանուն նամակին: «Մեծարգո պարոն նախարար, ի պատասխան 2014 թվականի փետրվարի 26-ին Aravot.am կայքում տեղադրված իբր ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղղված անանուն նամակի տեղեկացնում ենք Ձեզ,
Մայրաքաղաքի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները տարեցտարի համալրվում են նոր գրականությամբ: Գրադարանային ֆոնդերի թարմացման աշխատանքների շրջանակում 2013թ. գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: Նկատենք, որ 2012 թվականի համեմատ այն ավելացել է 16432 գրքով: Դրանք ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր են եղել: Զգալի աշխատանքներ են տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Մասնավորապես,
Չիրականացավ Մոսկվայում, կիրականանա Երեւանում
Գերմանացի ժամանակակից կոմպոզիտորի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտն առաջին անգամ կհնչի Հայաստանում «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 28-ին համաշխարհային պրեմիերա է. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, գերմանացի ճանաչված դիրիժոր Իսրայել Յինոնը եւ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը կներկայացնեն գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտը: «Առավոտի» հետ զրույցում Իսրայել Յինոնն ասաց, որ Դոթը այսօր գերմանացի ամենահայտնի կոմպոզիտորներից է, որի ստեղծագործությունները
Զուգագուլպաների գողություն սուպերմարկետից
Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեում գործող սուպերմարկետի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Հարություն Շ.-ին: Նա ժամը 19.00-ի սահմաններում սուպերմարկետից գողացել է կանացի զուգագուլպաներ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Խղճներիս մեղք չվերցնենք…
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում միշտ էլ եղել է մեր Երեւանի արտաքին տեսքի խնդիրը: Սակայն այն, ինչ ցանկանում եմ ստորեւ շարադրել, միշտ գտնվել է ածանցյալի կարգավիճակում` ֆունկցիոնալը զիջելով քաղաքաշինությանը, կանաչապատմանը եւ կոմունալին: Խոսքը վերաբերում է, ըստ իս, ամենակարեւորին` մայրաքաղաքի երթեւեկությանը, որն ի տարբերություն վերը նշված իբր ֆունկցիոնալի` մարդկային զոհերի պատճառ է դառնում: Եթե սրան ավելացնենք մեր քաղաքի
Խաչիկյանի գործով մնացինք առանց դատավոր
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով ընդունեց ինքնաբացարկի միջնորդությունը: Նա այլեւս «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» գործով նախագահող դատավորը չէ: Դատավորը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, հայտնեց, որ այն կտրամադրվի կողմերին, գործը կփոխանցվի, կմակագրվի: Միեւնույն ժամանակ դատավորը հայտնեց, որ Վազգեն Խաչիկյանի հետ սովորելու տարիներին ուներ լավ հարաբերություններ, եւ
Արզումանյանը Բաբուխանյանին. «Արա, ես նստելուց չեմ վախենում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա» (տեսանյութ)
Ազգային ժողովում Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ չէր կարող այս նախաձեռնության տակ չստորագրել, քանի որ յոթի գործով դատապարտվածներից մեկն է: Բայց, պատգամավորի համոզմամբ, միաժամանակ իր համար անհասկանալի են այս փուլում նորից հանձնաժողով ստեղծելու հարցն առաջ քաշելու դրդապատճառները: Ըստ պատգամավորի՝ մեկ բան ակնհայտ է` քանի դեռ
Հարաբերական չափանիշներով
Դուք կարո՞ղ եք պատկերացնել որեւէ վատ ջութակահարի, որը, գիտակցելով իր սահմանափակ հնարավորությունները, այնուամենայնիվ, արդարացնում է իր սարսափելի կատարումները՝ նշելով, որ աշխարհում կան իրենից վատ ջութակահարներ: Ինքնին այդ վերջին պնդումն անվիճելի է. միշտ վատից ավելի վատը կգտնվի, տխմարից՝ ավելի տխմարը, ստորից՝ ավելի ստորը: Որքա՛ն տխուր է այն մարդկանց կյանքը, ովքեր նպատակ են դրել մրցել վատերի հետ
Ահարոն Ադիբեկյան. «Ռուսաստանը աշխարհում ֆինանսապես ամենակայուն երկիրն է. Ամերիկան եւ Չինաստանը փուչիկ են»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում խոսում էր «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի մասին: Նրա կարծիքով «Նաիրիտի» վերաբացումը կարող է հանգեցնել պրոբլեմների, քանի որ հումքը բավականին բարձր գին ունի. «Նաիրիտի տեխնոլոգիան մշակված է հումքի որոշ գնի աստիճանի համար: Բարձր գնի դեպքում՝ արդեն իմաստ չունի արտադրել»: Սոցիոլոգն ասաց, որ կաուչուկ արտադրելու համար հիմնական հումքը
Պրիւքսելի մէջ բողոքի ցոյց Ատրպէյճանի դեսպանատան դէմ
Փետրուար 26, 2014-ի յետմիջօրէին, Պրիւքսելի մէջ բողոքի ցոյց մը տեղի ունեցաւ Ատրպէյճանի դեսպանատան դէմ, ի յիշատակ Ատրպէյճանի հայերու դէմ եղած փոկրոմներու զոհերուն՝ Սումկայիթի, Պաքուի, Մարաղայի, Մինկեշահուրի, Կիրովապատի եւ այլ քաղաքներու մէջ։ Ցոյցը կազմակերպած էր Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբը։ Մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրօշներով, ինչպէս նաեւ պաստառներով, անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն ու հայերէն կանչերով, մօտ Ատրպէյճանին յիշեցուցին
Սոչի 2014-ը նրանց մեծահարուստ դարձրեց (Ֆոտոշարք)
КП-ն հաշվել է, թե Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած եւ մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկներից ովքե՞ր են ամենից շատ պարգեւավճարներ ստացել: Տեղեկացնենք, որ որպես կանոն, պետական պարգեւավճարներից բացի, իրենց հերոսներին խրախուսում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Եվ այսպես: Դարյա Դոմրաչեւա, Բելառուս, բիաթլոն, $ 450 հազար Վիկտոր Ան, Ռուսաստան, շորթ-տրեկ, $ 395 հազար Արիանա Ֆոնտանա,
Լարիսա Ալավերդյան. «Մեր իշխանությունները համար չեն գտել այս խնդիրը վերցնել ու պետական մակարդակով լուծել»
«Սումգայիթում տեղի ունեցածը ոչ թե խուլիգանական, ինչ-որ մի իրարից անկախ գործողություններ ու սպանություններ էին, այլ մտածված ու նպատակային գործընթաց, որ արդյունքում ոչ միայն սումգայիթցիները, այլև ողջ հայությանը պիտի տեղահանեին»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նա նկատեց, որ Սումգայիթի դեպքերին համարժեք գնահատական տալն ու հետևողական քաղաքականություն վարելը պետք է