Օրվա լրահոսը

Ադրբեջանը Կիևին բողոքի նոտա է հղել՝ Հայաստանն ու Ղարաբաղը համակրանքով ներկայացնելու համար. Trend

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը «1+1» հեռուստաալիքով ցուցադրված հաղորդման պատճառով, որը Բաքվում հակաադրբեջանական են համարել, այդ մասին դեսպանատնից հայտնել են «Թրենդ»-ին: Բաքվին դուր չի եկել, որ «15 հանրապետություններ» հաղորդման մեջ Հայաստանն ու Ղարաբաղը ներկայացված են դրական լույսի ներքո: Ադրբեջանցիները նաև նեղսրտել են, որ Ուկրաինայում Ղարաբաղի մասին հաղորդում է պատրաստվել

Դանակահարություն Վանաձորի դպրոցում. armnewstv.am

Դպրոցում աշակերտների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Դասընկերոջ անունը ծաղրի ենթարկելու փորձի մասին իմացան ոչ միայն դասընկերները: Դանակի վերածված կատակի մանրամասների քննությամբ հիմա ոստիկանությունն է զբաղվում: Վեճը ծագել է Գառնիկ Հարությունյանի և Յուրա Համբարյանի միջև: Յուրան դասընկերոջը անվան պատճառով կենդանու հետ է համեմատել, Գառնիկին դուր չի եկել ընկերոջ կատակը: 11-րդ դասարանցիների խոսակցությունը շարունակվել է դպրոցի մարզադահլիճում:

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին շրջանների մեծ մասում, 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում `ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 29-30-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական

Երեւանը մի «քույր» էլ ունեցավ

Այսօր Երեւանի ավագանու որոշմամբ՝ Երեւանը մի քույր էլ ունեցավ: Մեր մայրաքաղաքն իր նոր քրոջը ձեռք է բերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հորդանան կատարած այցի շրջանակներում: Երեւանի եւ Հորդանանի Հաշիմյան թագավորության Ամման քաղաքի միջեւ համաձայնագիր է կնքվել, որի հաստատման լիազորությունը վերապահված էր Երեւանի ավագանուն: Այսօր ավագանին միաձայն հաստատեց Երեւանի եւ Ամմանի քույրանալու որոշումը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Այս ձևաչափով ավանդական դարձած հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին և համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը,

84-ամյա քաղաքացին ուղղաթիռո՞վ պետք է իր սեփական տուն մտնի

Գրեթե 20 տարի է՝ դատարանները չեն կարողանում քաղաքացու տան ճանապարհի հարցը օբյեկտիվ լուծել Ալեքսանդր Միրզոյանը, որը 1980-ական թվականներից շատ հայրենակիցների հետ Բաքվից գաղթել է Հայաստան՝ փորձելով աշխատել եւ ապրել Հայաստանում, 1989 թվականին Երեւան քաղաքի Վարշավյան 57 հասցեում տուն է գնել՝ չիմանալով, որ օրերից մի օր իր իսկ գնած տունը դառնալու է «անառիկ» ամրոց եւ ոչ

Արմեն Աշոտյանը կարևորել է հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 25-ին ՀՀ դեսպանությունում հանդիպումներ ունեցավ Բուխարեստի համալսարանի հայոց լեզվի դասախոս, դոկտոր Աիդա Մարկոսյանի և միջպետական կրթաթոշակներով Ռումինիայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ: Կարևորելով հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից, ինչպես նաև բարձր գնահատելով դոկտոր Աիդա Մարկոսյանի

434 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 434 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 434 դրամ:   NASDAQ OMX Armenia  

Ռոբերտ Քոչարյանը Վահագն Հովնանյանին թույլ չի՞ տվել ձեռք տալ Դալմայի այգիներին

«Տեսնում եմ, որ սիրո պակասություն կա Հայաստանում»,-այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտորատի նիստերի դահլիճում Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպումն այս մտահոգությամբ սկսեց ամերիկահայ գործարար, բարերար, «Հովնանյան գրուպ» ընկերության նախագահ, «Վահագնի» թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը: Նա հայտնեց, թե չգիտի՝ Հայաստանում ինչու են ամեն ինչից այդքան դժգոհ, մանավանդ, որ այդ դժգոհությունը հաճախ առաջացնում է ծուլություն:

Եթե Երեւանի ավագանին համաձայնի, ավագանու նիստերն ուղիղ կհեռարձակվեն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Երեւանի ավագանու նիստի ավարտին հայտնեց, որ խմբակցությունները դիմել են` ավագանու նիստերը առցանց հեռարձակելու առաջարկով: Պարոն Մարգարյանը խմբակցություններին խորհուրդ տվեց մեկ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի հետ քննարկումներ ունենալ եւ մեկ նախագծով հանդես գալ եւ եթե ավագանու անդամները համաձայն լինեն` ավագանու նիստերի հաջորդ շրջանից սկսած՝ ուղիղ հեռարձակում լինի:   Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Վարդան Պետրոսյանի գործով դատավորին ինքնաբացարկ են հայտնել

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով այսօր դատարան էին ներկայացել տուժողներ Արթուր Հակոբյանը, Նաիրա Հայրապետյանը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը խորհրդակցական սենյակ է մտել այն բանից հետո, երբ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդությամբ: Ռ.Բալոյանը տարակուսանք հայտնեց մեղադրող Արթուր Սարգսյանի գործողությունների դեմ, նշելով, թե այդ ամենն արվում է դատավորի լուռ համաձայնությամբ:

Թամար Պողոսյան. «Ի՞նչ է, որ աշխատավարձերը բարձրացված չէին քաղաքապետարանը լա՞վ չի աշխատել» (Տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 5 միլիարդ դրամից ավելի բեռ է բյուջեի վրա

Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները (14.11.2014թ. «Հրապարակ» օրեթերթ՝ «Աշտարակի մոտ նոր ՀԵ՞Կ են կառուցում», 15.11.2014 «armlur.am» լրատվական կայք՝ «Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում»): Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,

Երկու քաղաքացու մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել

Նոյեմբերի 21-23-ը մոտ 200 անցորդներ հետազոտվել են՝ իմանալու սեփական ՄԻԱՎ կարգավիճակի մասին, ինչի արդյունքում երկու քաղաքացու մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ: Այս մասին հայտնում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունից: Հետազոտությունն իրականացվել է «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» հանրային միջոցառման շրջանակներում: ՄԻԱՎ ունեցող երկու քաղաքացիներն ուղեգրվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն: «Հաշվի առնելով Հայաստանից դեպի ՄԻԱՎ վարակի

Ջեք Հաջինյանը Մոնտեբելոյի քաղաքապետ է ընտրվել. WDN

Ամերիկահայ Ջեք Հաջինյանը նոյեմբերի 25-ին ընտրվել է Կալիֆոռնիա նահանգում գտնվող Մոնտեբելոյի քաղաքապետ: Նա առաջին հայն է, որը կզբաղեցնի այդ պաշտոնը, հայտնում է «Ուիթիեր Դեյլի Նյուզ» պարբերականը: Մինչ քաղաքապետ ընտրվելը Հաջինյանը 2011թ.-ից Մոնտեբելոյի քաղխորհրդի անդամ էր: «Շատ զգացված եմ ու շնորհակալ, որ Մոնտեբոլոյին պիտի ծառայեմ որպես քաղաքապետ, – ասել է Հաջինյանը, – որպես քաղաքի երրորդ սերնդի

ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով խոսել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացից

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների եւ դիվանագետների հետ: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության

Կարապետիչի իրական կարծիքը՝ «Ժողովրդին շան տեղ չդնող» Ծառուկյանի, «գող Տեր-Պետրոսյանի» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

«Ժողովրդի պահանջն է գնալ դեպի արդար իշխանություն, արդար պետականություն: Համաժողովրդական շարժումը պետք է ունենա ընդգծված լիդեր: Պատրաստ ենք աշխատելու եւ համախմբվելու ձեր շուրջ, պարո՛ն Ծառուկյան, ընդունելով ձեզ, որպես լոկոմոտիվ՝ այս շարժման: Պատրաստ ենք ձեր կողքը կանգնելու մինչեւ վերջ»,- օրերս ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, հայտարարելով, որ միանում է եռյակին՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը այսպես գովերգում էր

Հայ երիտասարդ դիվանագետները Եվրոպայի հիմնական դիվանագիտական կենտրոններում անցկացրել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երկամսյա պրակտիկա

Չորս հայ երիտասարդ դիվանագետ անցկացրել են երկամսյա պրակտիկա Բրյուսելի, Ստրասբուրգի, Վիեննայի և Ժնևի եվրոպական ու միջազգային հաստատություններում և Հայաստանի դիվանագիտական առաքելություններում: Վարչական և կառուցվածքային կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակներում Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտները ԵՄ-ի կողմից ստացել են կրթաթոշակ: Վերադառնալով հայրենիք՝ նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել ծրագրում մասնակցելու ընձեռած հնարավորության համար: Դիվանագետները նշել են, որ 2

«Օրագիր իմ եւ բոլորի համար». Իսկ անիծյալ պատերազմը դեռ շարունակվում է

Ոչ խոսք, ոչ ձայն՝ լռությունից բացի։ Այս սանձարձակ պատերազմում ոգեւորումի պատճառ չկա։ Մի պատեք նրանց այսօր հերոսի գերմարդկային հատկանիշներով։ Նրանք պարզ զինվորներ էին ու պատրաստ չէին հերոսության, անգամ Հերոսը պատրաստ չի լինում հերոսության։ Մահվան այս սեւ, անագորույն մահճում, միակ բանը, որ կուզենային մեր անբախտ զոհերը, թերեւս, ապրելն էր։ Մնացածը մենք ենք հորինել. մեդալ, կոչում ու

2015-ի հուլիսի 1-ից Հայաստանը կանցնի թվային հեռարձակման (Տեսանյութ)

Սոցիալապես անապահովներին թվային հեռարձակումն անվճար կապահովվի

«Էրեբունու հիմնադրումից առաջ ուրարտացիները հաստատվել են Նախիջեւանում». փաստում է Արգամ Այվազյանի «Աժդանական կամ Վիշապասար» գիրքը

Հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց իր վերջին երկու աշխատությունները՝ տպագրված 2014 թվականին։ Առաջին գիրքը, որ հեղինակը ներկայացրեց, «Քյոթահիայի հախճապակին» գիրքն է՝ նվիրված Կոմիտաս վարդապետին, որը ծնունդով հենց Քյոթահիայից է։ Պրն Այվազյանի աշխատությունում ներկայացված հախճապակու հավաքածուի շուրջ հարյուրից ավելի նմուշները հիմա պահպանվում են Հունաստանում. «Երբ ուսումնասիրեցի այդ հախճապակին, ես արձանագրեցի մի զարմանալի փաստ։ 2

Գասպարյանների ընտանիքն ուներ բոլոր ապացույցները

Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց Գասպարյանների ընտանիքի բողոքի վճիռը: Հիշեցնենք, որ Գրիգոր Գասպարյանը, նրա կինը՝ Նվարդ Հարությունյանը, նրանց զավակը՝ Հայկ Գասպարյանն ու դուստրը՝ Հասմիկ Գասպարյանը վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք էին ներկայացրել, որ վերաքննիչ դատարանը բեկանի 14.05.2014թ. թիվ ԵԿԴ/1760/02/13 քաղաքացիական գործով կայացրած վճիռը եւ կայացնի նոր դատական ակտ, այն է՝ կողմերի միջեւ (Գասպարյանների ընտանիքի եւ Երեւանի

Վահրամ Աթանեսյանը հրապարակեց ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի դիմումը՝ «Հեռուստամարաթոն-2014»-ի կապակցությամբ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Քննության առնելով օրենքի նախագծերն ու լսելով գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացություններն՝ Արցախի օրենսդիրները հաստատեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ  օրենքի հետ կապված փաթեթում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ

Մայր Աթոռը բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է խոցելի խավին

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 2014 թ. սկզբին ձևավորված Սոցիալական ծառայության բաժինն արդեն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում` աջակցություն ցուցաբերելով հասարակության խոցելի խմբերին: Իրականացվող ծրագրերի, ինչպես նաև առաջիկա ձեռնարկների մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: -Հայր սուրբ, ովքե՞ր են Սոցիալական ծառայության գրասենյակի ուշադրության կենտրոնում: -Սոցիալական ծառայության հիմնադրության

Թամար Պողոսյանի գլխավորությամբ՝ ԲՀԿ ավագանին բոյկոտեց Երեւանի ավագանու նիստը եւ դահլիճից դուրս եկավ (Տեսանյութ)

ԲՀԿ-ն դեմ քվեարկեց ՏԻՄ ոլորտի 7 հազար աշխատակցի աշխատավարձերը բարձրացնելու նախագծին

«Փարաջանովն իրականում շա՜տ միայնակ էր»

Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյանի հուշերը Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյանի եւ նրա դուստր՝ հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Էվա Ոսկանյանի համերգը, որը նվիրված էր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին։   «Առավոտի» հետ զրույցում Մարինե Աբրահամյանը մի դրվագ հիշեց. ուղիղ 25 տարի առաջ, երբ ամուսնու հետ հյուրընկալվել էր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները

Փարիզում կայացել է «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում» խորագրով համաժողովը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և ներդրումային հնարավորությունները Նոյեմբերի 25-ին Փարիզում, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական շաբաթ 2014-ի շրջանակներում, տեղի է ունեցել գործարար համաժողով` «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում»խորագրով: Համաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ

«Վարչապետը խոսքեր շռայլեց, արդյունքը չկա». ակտիվիստ

«Շատ երիտասարդներ, գիտությամբ զբաղվելով ծուղակի մեջ են: Միայն Ինֆորմատիկայի ինստիտուտից այս տարի դուրս եկան 10 հոգի, իսկ ընդհանուր առմամբ` իրենց դասախոսական աշխատանքից հրաժարվել է 150 երիտասարդ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ԳԱԱ նախկին գիտաշխատող Գրիգոր Պետրոսյանը՝ անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխության ազդեցությանը կրթության ոլորտում: Հիշեցնենք, որ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր

Լարիսա Ալավերդյան. Դիվերսանտների դատավարությունը ապացուցում է, որ Արցախը ունակ է ինքնուրույն գործողությունների (Տեսանյութ)

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Ադրբեջանին որեւէ մեկը թույլ չի տա լայնամասշտաբ պատերազմ սկսել

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 52-63, Տիգրանյան փող. 1-7, Ազատության պող. 7 և 9 համարների՝ իրենց կոտորակներով, Զարյան, Արաբկիրի 49, 51, 53 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031