Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանությունը հավատա եւ վստահի IRI հարցմանը, ապա կստացվի, որ գուցե Նիկոլ Փաշինյանը վեհարանի առջեւ միայնակ մնա թիմակիցների հետ. «Ժողովուրդ»

Հուլիս 23,2025 10:21 Share

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները, մեղմ ասած, հոգեվարքի մեջ են գցել իշխանություններին։

Հերիք չէ այն հանգամանքը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը էականորեն նվազել է նախորդ տարվա համեմատ, հիմա էլ եկեղեցուն սատարողներն են ավելացել։

Համաձայն այս հարցման՝ 1,505 քաղաքացու հարց է ուղղվել՝ «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից»։

Հարցվածների 34%-ը «լիովին գոհ» է, 24%-ը «ավելի շուտ գոհ» է. այսինքն՝ 58%-ը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ունի դրական կարծիք եւ գոհ է վերջինիս աշխատանքից։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի իշխանության:

Եթե իշխանությունը հավատա եւ վստահի հարցմանը, ապա կստացվի, որ գուցե Նիկոլ Փաշինյանը վեհարանի առջեւ միայնակ մնա թիմակիցների հետ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել