Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿՅԱՆՔԸ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿՅԱՆՔԸ ԿՐԿԻՆ Է ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ ՀՅԴ ղեկավարությունը անցած շաբաթ հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ ամենայնի, այդ հանդիպումից հետո Դաշնակցության լիդերները վերանայել են «կոշտ» հայտարարություն անելու իրենց նախնական մտադրությունը։ Երեկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցից նման տպավորություն ստացանք։ Սեպտեմբերի վերջին, ինչպես եւ խոստացել էին, ՀՅԴ ներկայացուցիչները մամուլի ասուլիս կհրավիրեն

ԱՍՏՂԱԳՈԻՇԱԿ

Սեպտեմբերի 23 ԽՈՅ 21.03-20.04։ Խորհուրդ է տրվում այսօր խոշոր գնումներ չկատարել։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Օրը բացվել է, ասես, հատուկ ձեզ համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Դուք չափից ավելի շատ եք ծախսում։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Այսօր ֆինանսական հաջող գործարք կկատարեք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Աշխատեք հնարավորիս շատ քնել։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Կարիերայում առաջընթացի հեռանկարերը քիչ չեն լինի։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Տանն առաջվա պես ամեն

ԲԺԻՇԿՆ ԻՆՔՆ Է ՀԻՎԱՆԴ

ԲԺԻՇԿՆ ԻՆՔՆ Է ՀԻՎԱՆԴ «Թրանսփերանսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երեկ կազմակերպել էր սեմինար՝ «Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը Հայաստանում» թեմայով: Կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը նախ հարկ համարեց անդրադառնալ ԶԼՄ-ների՝ կոռուպցիոն թեմաներով հրապարակումներին, որոնք, ըստ նրա, մակերեսային են. «Բուն հետաքննող լրագրողներ, բացի մի քանիսից, չկան»: Ըստ տիկին Կոստանյանի՝ մեր ժողովուրդը մեծ հանդուրժողականություն է ցուցաբերում կոռուպցիայի հանդեպ, եւ փոխանակ

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԷԻՆ

Աթենքում օլիմպիական խաղերի ժամանակ գյումրեցի եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանը նախնական մրցահերթում իրեն ընձեռված երեք հնարավորություններից հաջող օգտագործեց միայն մեկը: Ցատկելով 15,05 մետր՝ նա չմտավ եզրափակիչ փուլ: Նրա եւ վանաձորցի արագավազորդուհի Մարինե Ղազարյանի մրցելույթները գնահատում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Խաչատրյանը: «Նախ, ասեմ, թե ինչպես են այդ երկու աթլետները ընդգրկվել օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցակում: Մեր ֆեդերացիան

Հայագետներին համախմբելու փորձ

Վերջին շրջանում աճում է հայագիտության հանդեպ հետաքրքրությունը: Պատահական չէ, որ ԱԺ-ում բարձրացվել է հայագիտության աջակցման հիմնադրամ ստեղծելու հարցը: Օրերս Երեւանում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 23-րդ հատորի շնորհանդեսը: «Մեր նպատակը այն չէր, որ ցույց տանք մեր քաջագործությունը, թե տեսեք՝ Բեյրութի մեջ ինչ արեցինք: Ուզում էինք կոչ անել բոլորին՝ գործակցել հանուն հայագիտության»,- այսպես հիմնավորեց Հայաստանում Հայկազյան

ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՆ ԿՄԵԿՆԻ ՄԱՐԶԵՐ

Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան սեպտեմբերի 26-ին կբացի նոր թատերաշրջանը՝ Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերային ներկայացմամբ։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավար, կոնսերվատորիայի սիմֆոնիկ եւ խմբավարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը մեր զրույցի սկզբում կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ անցյալ թատերաշրջանը իրենք չեն էլ փակել։ Ասածը փաստելով, որ օգոստոսին մեկնել են Արցախ. «Ի դեպ, Ստեփանակերտում առաջին անգամ ներկայացվեց օպերային

Բարեփոխենք, բայց ինչպե՞ս

Սահմանադրական փոփոխությունների հերթական քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ բարեփոխումների կարիք կա: Դա միակ բանն էր, որում նրանք համամիտ էին: Սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկում անցկացնելու հերթը երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությանն էր: Զեկուցողները՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Ժողովրդավարություն» հ/կ նախագահ Վարդան Պողոսյանը եւ սահմանադրական բարեփոխումների հարցով ՀՀ նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, սահմանադրական փոփոխությունների մասին տարբեր

$4,8 ՄԻԼԻՈՆ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ ԿԱՏԱԿ ԳՈՐԾ ՉԷ

Սակայն այդ հանցագործության մեջ մեղադրվողը ազատության մեջ է, իսկ նրա դատաքննությունը «սառեցված» է։ 2002թ. դեկտեմբերից ՀՀ գլխավոր դատախազությունը քննում էր ռուսաստանյան «Ռոսվնեշտորգ» պետական ձեռնարկության կողմից կատարված ներդրումների ոչ նպատակային օգտագործման քրգործը։ 1996-ից սկսած, «Ռոսվնեշտորգի» կողմից կատարվեց 6 մլն դոլարի ներդրում, որից վերադարձվեց 1 մլն դոլարը։ Մնացածը ըստ «Ռոսվնեշտորգ» ՊՁ նախկին գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ներկայումս

«ՀայՌուսգազարդը» ներխուժում է ջեռուցման ոլորտ

Թանկ ջերմաէներգիան փաթաթում են բնակիչների վզին Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Մեդիկ-2» եւ «Զեյթուն-1» համատիրությունների կողմից սպասարկվող Սուրենյան 1, 2, 3, 4, 11ա եւ 11բ շենքերը ներառվել են Համաշխարհային բանկից ֆինանսավորվող ջեռուցման փորձնական ծրագրում։ Ընդ որում, $32537 արժողության վարկային ծրագրի 10%-ը ներդրել են բնակիչներն ու Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը, իսկ մնացածը պետք է բնակիչները մարեին 10 տարվա ընթացքում, տարեկան 5%

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՆԵՐԸ

Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) հրապարակել է հայաստանյան խոշորագույն ընկերությունների ցանկը: Հիմք են ընդունվել այս եւ նախորդ տարվա առաջին եռամսյակների տվյալները: Մեր տնտեսության հսկան «Հայէլցանցերն» է: Իրացման (այսինքն՝ սպառած արտադրանքի) ծավալներով Եվգենի Գլադունչիկի ղեկավարած ընկերությունը ամենամեծն է: Անցած տարվա ընթացքում այն մեզ 78 միլիարդ դրամի էլեկտրաէներգիա է վաճառել: Ընդ որում, ընկերությունը նախորդ

ՆԱԽԱՐԱՐ, ԻԶՈՒՐ ՄԻ՛ ԺԽՏԻՐ

ՆԱԽԱՐԱՐ, ԻԶՈՒՐ ՄԻ՛ ԺԽՏԻՐ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հերթական անգամ հերքել է «Առավոտի» հրապարակած այն տեղեկությունը, թե Սեւանի «Նոյլենդ» հանգստյան տնակների մերձակայքում հուլիսի 31-ին կրակել է ճայերի վրա: Մենք արդեն նշել ենք, որ հանգստացողներից ոմանք են այդ տեղեկությունը հայտնել «Առավոտին», եւ միայն այդ մարդկանց տհաճություններից զերծ պահելու նկատառումներով է, որ չենք հրապարակում նրանց անունները: Եթե

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԿԼԻՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԿԼԻՆԻ BBC-ի ռուսական ծառայության ինտերնետային էջում սեպտեմբերի 21-ին հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի հարցազրույցը: Նա հայտարարել է, թե Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միջնորդների հանդիպման նպատակը երկու երկրների ղեկավարների մոտ քաղաքական կամքի առկայության բացահայտումն էր: «Մենք ասում ենք երկու կառավարություններին. ժամանակը ձեր օգտին չի

Պուտինը եւ Մուսոլինին

Պուտինը եւ Մուսոլինին «Պուտինյան ռեժիմը շատ բաներով հիշեցնում է Մուսոլինիի ֆաշիզմը»,- հանդես գալով ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնլ» պարբերականում՝ նշում է ամերիկացի հայտնի քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով երբեմնի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին: Նա հետեւյալ կերպ է զուգահեռում այդ նմանությունները. երկու դեպքում էլ՝ իշխանության կենտրոնացում շովինիզմի համատեքստում, քաղաքական վերահսկողություն տնտեսության նկատմամբ առանց այն

Եթե Թուրքիան Մասիսները վերադարձնի

Միայն այդ դեպքում է համաձայն պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայաստանցի զինծառայողների՝ Իրաք գործուղմանը – Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։ – Ես ականատես ը եւ վկան եմ նորանկախ Հայաստանի ամենածանր տարիներին ՌԴ պահվածքին եւ վարքագծին, որը այլ կերպ, քան խոր դաշնակցային եւ բարեկամական չեմ կարող անվանել։ Սակայն առկա հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը համարում եմ

ՀԵ՞ՇՏ Է ԱՐԴՅՈՔ ՍԱՓՐԱԳԼՈՒԽ ԼԻՆԵԼԸ

Մի՛ շտապեք դրական պատասխան տալ: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Վրեժ Օսիպյանի խոստովանությունից դատելով՝ Հայաստանում լավ չեն ապրում անգամ սափրագլուխները: Սափրագլուխները լավ չեն ապրում ոչ միայն այն պատճառով, որ լրագրողների եւ քաղաքական գործիչների վրա նրանց քսի տված տերերը հեշտությամբ նաեւ «զոհ» են տալիս իրենց կամակատարներին: Ապացույցը Գագիկ Ստեփանյանի ճակատագիրն է, որը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում հայտնվեց Ծաղկաձորում

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿՅԱՆՔԸ
ԿՐԿԻՆ Է ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ

ՀՅԴ ղեկավարությունը անցած շաբաթ հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ ամենայնի, այդ հանդիպումից հետո Դաշնակցության լիդերները վերանայել են «կոշտ» հայտարարություն անելու իրենց նախնական մտադրությունը։ Երեկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցից նման տպավորություն ստացանք։ Սեպտեմբերի վերջին, ինչպես եւ խոստացել էին, ՀՅԴ ներկայացուցիչները մամուլի ասուլիս կհրավիրեն եւ կներկայացնեն իրենց առաջարկությունների փաթեթը։ Եթե նախնական

ԱՍՏՂԱԳՈԻՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈԻՇԱԿ Սեպտեմբերի 21 ԽՈՅ 21.03-20.04։ Հաջող օր է կարիերայում առաջխաղացման համար։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Այսօր սեքսի խիստ կարիք կզգաք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Ֆինանսական դրությունն առայժմ որոշ չափով կայուն է։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Խուսափեք կարեւոր փաստաթղթեր ստորագրելուց։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Կարելի է օրը նվիրել ակտիվ հանգստին։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Այսօր ինքներդ ձեզ նորովի կբացահայտեք։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Առողջության հետ խնդիրներ չեք ունենա։

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ Երեկ առավոտյան քաղաքապետարանի առաջ ցուցարարների երկու խումբ կար: Այս անգամ Հյուսիսային պողոտայի բնակիչներին միացել էին նաեւ Աջափնյակ համայնքի վթարային շենքերի բնակիչները: Երկրի իշխանություններից ցուցարարների պահանջը նույնն էր՝ «բնակիչներից խլած բնակտարածքների դիմաց շուկայականին համարժեք փոխհատուցում»: Առաջիկա օրերին իրենց պահանջները չկատարելու դեպքում ցուցարարները խոստանում են «Թուրքիայից քաղաքական ապաստան խնդրել»: Իսկ մինչ այդ, քաղաքապետի ուշադրությանն

ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է Մարզիկներ կան, ովքեր կենդանության օրոք են լեգենդ դառնում: Նրանցից է գյումրեցի հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: Նրա՝ 18 տարի առաջ Ծաղկաձորում սահմանած 8 մետր 86 սանտիմետր արդյունքը այսօր էլ անհասանելի է Հին աշխարհամասի աթլետների համար: Հիմա Ռոբերտ Էմմիյանը պայմանագրով մարզում է Քաթարի ցատկորդների ազգային հավաքականը: Այդ ընթացքում նրա սաներից Աբդուլա

Գթասրտությունը՝ որպես կարգախոս

Գթասրտությունը՝ որպես կարգախոս Մեր օրերում, երբ ինքնահոսի են թողնված մարդկային բարձր արժեքներն ու վեհ զգացումները, ակամայից հոգիդ լցվում է, երբ այս թոհուբոհի մեջ տեսնում ես մարդկանց, որոնք կարող են իրենց հոգու բարությունը, կամեցողությունն ու գթասրտությունը ներդնել հանուն վաղվա սերնդի առողջ ապագայի։ Սրանք լոկ խոսքեր չեն. մեզանում իրոք կան մարդիկ, ովքեր սեփականը պատրաստ են հանրային դարձնել

ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՔՍԸ ՍԱԴԻԶՄ Է ԾՆՈՒՄ

ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՔՍԸ ՍԱԴԻԶՄ Է ԾՆՈՒՄ «Սեքսուալ կուլտուրա ունենալու համար նախեւառաջ հայերիս անհրաժեշտ են տարրական գիտելիքներ»,- վստահեցնում է սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը։ «Առավոտի» հետ զրույցում Երեւանի բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Արամ Հակոբյանը այն կարծիքը հայտնեց, որ մեծ վտանգ է համարում տեխնիկայի՝ համակարգչի միջոցով տարածված «սեռական հարաբերությունները»։ Ըստ նրա, տարածված վիրտուալ սեքսը, որ գայթակղում է համակարգչի մոտ

Հանրապետականների հրավերին քչերն արձագանքեցին

Հանրապետականների հրավերին քչերն արձագանքեցին Նոմենկլատուրային երիտասարդները քննարկեցին ամեն ինչ՝ անկախությունից սկսած, սերիալներով վերջացրած: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը (ՀՀԿ ԵԿ) «Անկախության 13-րդ տարելիցը» խորագրով կլոր սեղան էր հրավիրել։ Չնայած քննարկումներին մասնակցելու, անկախության ձեռքբերումների ու կորուստների մասին իրենց կարծիքն արտահայտելու համար հրավիրվել էին մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀԿ ԵԿ

«ԺԱՆՏԱԽՏԸ ՁԵՐ ԵՐԿՈՒ ՏՆԵՐԸ»

«ԺԱՆՏԱԽՏԸ ՁԵՐ ԵՐԿՈՒ ՏՆԵՐԸ» Հայաստանում չկա այն լսարանը, որը պատրաստ է ընկալել որեւէ բանական փաստարկ Այսօր անկախ Հայաստանը դարձել է 13 տարեկան: Այդ ընթացքում, ինչ խոսք, հաջողվել է շատ բան անել: Իսկ չհաջողված բաներից առավել էական եմ համարում արդյունավետ քաղաքական համակարգի բացակայությունը: Դա շատ պարզ երեւում է, երբ փորձում ենք հասկանալ, թե ովքեր են այսօրվա

Քանի՞ անօթեւան կա Գյումրիում

Քանի՞ անօթեւան կա Գյումրիում Նախագահն ասում է՝ 1500, իսկ իրականո՞ւմ Մինչեւ օրս Գյումրիի քաղաքապետարանում անօթեւանների ցուցակները փակցված չեն: Չնայած՝ քաղաքապետարանի մուտքի մոտ հաճախակի հավաքվող անօթեւանների խոսակցություններից կարելի է ենթադրել, որ նոր ցուցակների հայտնվելու դեպքում չի բացառվելու «ծեծուջարդն ու մարդասպանությունը»: Բանն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն անհանգստացած է անօթեւանների ցուցակից հանկարծակի «դուրս մղվելու» մտքից: Իսկ նման

ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ

ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ Ինչու է մեր քաղաքական վերնախավը զարմացել Թերի Դեւիսի զեկույցից Այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգը հետաքրքիր դրսեւորումներ է ունենում. չընկալելով եւ մեկուսանալով համաշխարհային գործընթացներից՝ մերոնք ինչ-որ սխեմաներ են հնարում եւ հավատում դրանց, մինչեւ «պալիտբյուրոն»՝ Եվրոպան եւ Պուտինը, հայտարարություն անեն մեր մասին: Եվ խախտվում է ներքաղաքական իդիլիան՝ իշխանությունով, ընդդիմությունով, չեզոքներով՝ գումարած պոլիտոլոգները: Հետո շատ

«ՍԱ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՆ Է»

«ՍԱ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՆ Է» ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկույցից հետո ստեղծված իրավիճակը ամենեւին նորություն չէ. ընդդիմությունը շարունակում է պնդել, թե Հայաստանի իշխանությունները իրենց պարտականությունները չեն կատարել, իսկ իշխանության ներկայացուցիչները գոհունակությամբ շփում են ձեռքերը՝ այլեւս անելու բան չունեն։ Սակայն «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ դեռեւս անելիք կա։ Ուրբաթ օրը «բացարձակ ոչ օբյեկտիվ

Կարճվեցին քաղաքական քրգործերը

Կարճվեցին քաղաքական քրգործերը Ո՛չ Վաղարշակ Հարությունյանի եղբայրն ու պաշտպանը, ո՛չ «Արդարություն» դաշինքի ղեկավարները տեղյակ չէին, որ գլխավոր դատախազությունը շուրջ 1 ամիս առաջ կարճել է նրանց նկատմամբ հարուցված գործերը: Վաղարշակ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված գործի կարճման մասին իրենց չտեղեկացնելու փաստին տվեց իրավական գնահատական. «Մենք չէ, որ պետք է խնդրեինք տեղյակ պահել գործը

«ԴԱՇԻՆՔԸ ԴԵՌԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ»

«ԴԱՇԻՆՔԸ ԴԵՌԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ» Վստահ է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը – Մոտ երկու ամիս է՝ դուք, ըստ էության, դադարեցրել եք քաղաքական գործունեությունը, անցել եք ընդհատակ։ Ի՞նչն է պատճառը. արդյոք որոշակի տարաձայնություննե՞ր կան ձեր կուսակցության կամ դաշինքի ներսում։ Մամուլը գրեց նաեւ, թե դուք ամառվա ընթացքում զբաղված եք եղել պատշգամբ վերանորոգելով։ Ի վերջո, ի՞նչ էր պատահել։

«44»-Ի ՄԱՐԱԹՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

«44»-Ի ՄԱՐԱԹՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ Այս անգամ ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի Կոտայքի մարզի թիվ 44 ընտրատարածքում անցյալ կիրակի տեղի ունեցան ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, որոնց արդյունքում առաջադրված թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է ՕԵԿ անդամ Արտակ Սարգսյանը՝ «Սասի Արտակը»՝ 13970: Մյուս անկուսակցական թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Արայիկ Հայրապետյան՝ «Լավանդայի Արայիկ»՝ 5578, Բաբկեն Մարգարյան՝ 1598,

ԱՍՏՂԱԳՈԻՇԱԿ

Սեպտեմբերի 21 ԽՈՅ 21.03-20.04։ Հաջող օր է կարիերայում առաջխաղացման համար։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Այսօր սեքսի խիստ կարիք կզգաք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Ֆինանսական դրությունն առայժմ որոշ չափով կայուն է։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Խուսափեք կարեւոր փաստաթղթեր ստորագրելուց։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Կարելի է օրը նվիրել ակտիվ հանգստին։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Այսօր ինքներդ ձեզ նորովի կբացահայտեք։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Առողջության հետ խնդիրներ չեք ունենա։ ԿԱՐԻՃ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031