Օրվա լրահոսը

Որքա՞ն կարժենային հայկական պլանշետները, առանց կառավարության միջամտության

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուր էր տարածել այն մասին, որ  Կառավարություն այն նախաձեռնությանը, ըստ որի դպրոցների ցածր դասարանի աշակերտների ուսուցման համար պետք է կիրառվեն հայկական պլանշետներ, հնարավոր է ավելի էժան գնով ձեռք բերել, քան`այն, ինչն առաջարկվում էր դպրոցականներին: Ֆեյսբուքյան օգտատերը նաեւ նշում էր, որ պարզվում է հայկական պլանշետ կարող է «արտադրել» ցանկացած մարդ եւ, ինչպես երեւում

Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ռաֆայել Հովհաննիսյանին

Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի

Интерфакс. Պայթյուն Կիևի Արհմիությունների տանը. իրավապահներին ներս չեն թողնում

Կիևի Արհմիությունների տանը, որը գտնվում է ցուցարարների տրամադրության տակ, այսօր պայթյուն է տեղի ունեցել: Երկու հոգի տուժել է: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Նախապես հայտնի էր, որ մի տղամարդ է վիրավորվել, որին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ ևս մեկ հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որը, հավանաբար, վիրավորվել է Արհմիությունների

15 տարվա ազատազրկում` Անիի նախկին ոստիկանապետի որդու համար

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության  ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով  քիչ առաջ դատախազ  Արմեն Մարուքյանը 15 տարվա ազատազրկում պահանջեց Անիի նախկին ոստիկանապետի` որդու` Հարություն Սարգսյանի համար: Դատախազի մեղադրական ճառի ընթացքում ամբաստանյալը  մի քանի անգամ վատացավ, ընդհուպ մինչև շտապօգնության մեքենա եկավ: Հիշեցնենք, որ նա երեկվանից նա չէր կարողանում ներկայանալ դատարան բարձր ջերմություն ու

Ավանեսյանը պրոբլեմ է ունեցել ՄՄ մաքսատուրքերով ապրանքների ցուցակը հրապարակելով. (Տեսանյութ)

Ի՞նչ լավ բան կտա Մաքսային միությունը Հայաստանին, եթե անդամակցենք: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, որն էլ բավականին երկար ու մանրակրկիտ փորձում էր բացատրել, որ Մաքսային միությունն այնքան էլ վատ բան չէ, հակառակը` շատ լավ բան է: Ըստ նախարարի, եթե համեմատություն է տարվում ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ եւ ասվում, թե ասոցացման համաձայնագիրն

ԿԳՆ-ն դեռ լռում է դպրոցներում ուսուցիչների նկատմամբ ճնշումների մասին

«Պատահական չէ, որ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի երթը այսօր սկսում  ենք ԿԳ նախարարության շենքի մոտից: Պատճառն այն է, որ դպրոցներում և մանկապարտեզներում տոտալ ճնշումներ են իրականացվում աշխատակիցների նկատմամբ, որոնց պարտադրում են ընտրել կենսաթոշակային ֆոնդերը, թեև օրենքը կասեցված է և դրա իրավունքը չկա: Ուստի մեր ուղերձը ուղղված է նաև ԿԳՆ-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դեմ եմ»

Բարեգործական և ներդրումային պայմանավորվածություններ վարչապետի՝ Մեծ Բրիտանիա այցի արդյունքում

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով: Վարչապետը ՀԲԸՄ-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում այդ կազմակերպության կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Այցի շրջանակներում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի և մի շարք գործարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի զարգացման որոշ ծրագրեր: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը

Արթուր Գեւորգյան. «Դավիթ Թորոսյանին չեն ազատել, նա ինքն է հեռացել հավաքականից»

Հունվարին բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ Aravot.am-ը ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ զրույցում խոսել էր նաեւ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի մասնագիտական գործունեության հետ ժամանակին առնչված երկու հարցի շուրջ: – Պարոն Գեւորգյան: Դուք  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել եք Մոնրեալի օլիմպիական խաղերի եւ 1974 թ. Հավանայում անցկացված աշխարհի

2013-ին պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերափոխման աշխատանքների իրականացման 386 թույլտվություն

2013 թվականի տարեսկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում գտնվող  տնատիրություններում բարեկարգման, վերանորոգման, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը բնակչության համար հնարավորին պարզեցնելու նպատակով, մշակվեց փաստաթղթային ձևակերպումների նոր, առավել պարզեցված ընթացակարգ: Համաձայն նոր ընթացակարգի՝ նման թույլտվությունները, օրինակ՝ տանիքների վերանորոգում, ցանկապատերի վերականգնում, տրամադրվում են մեկօրյա ժամկետում: Նման աշխատանքների իրականացման համար

Ամփոփվեցին փոխվարչապետի մարզային խորհրդակցությունները

Արմավիրի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցությամբ ամփոփվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից անցկացվող մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում  ներկայացվում էին  2014թ. ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ, զեկուցվեցին  մարզային  զարգացման ծրագրի կատարման արդյունքները: Նշվեց, որ  2013թ. 

Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 6–ին` ժամը  17.30–ի  դրությամբ, Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայություն

Վաղը հոսանքազրկումներ կլինեն Երևանում և մի քանի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում` «Հարավ» մասնաճյուղ 10:30-12:00 Դեղատան փ. 4 շենքը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Սարի թաղի 13-19 փողոցների սեփական տները մասնակի և հարակից հանրային բաժանորդները, 12:30-14:30 Ֆիրդուսի փ. 15-80 սեփական տները, Չայկովսկու

Asbarez. Ցեղասպանության մասին հարցի համար Հայ Դատի ղեկավարներից մեկին ԱՄՆ-ում սպառնացել են դուրս հանել

Վաշինգտոնի թուրքագիտության ինստիտուտի արխիվագետ Էդվարդ Էրիկսոնը փետրվարի 5-ին Ջորջթաուն համալսարանում դասախոսության ժամանակ սպառնացել է դուրս հանել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանին, այն բանից համար, որ նա հարցրել է, թե Հայոց ցեղասպանության հետ կապված ինչ դիրքորոշում ունի Էրիկսոնը, և ինչ կապ կա իր կազմակերպության ու Թուրքիայի կառավարության միջև: Հայտնում է

Զենք-զինամթերք` մետրոպոլիտենի կայարանի աստիճանների տակ

Փետրվարի 4-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աստիճանների տակ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, նռնակ` պայթուցիչով, 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի

Վահրամ Ավանեսյան. «Գազից կախվածությունը կավելանա» (Տեսանյութ)

«Էներգետիկ եւ գազի կախվածության առումով Հայաստանը, Ուկրաինայի համեմատ, շատ ավելի ցածր կախվածություն ունի»,-այսօր նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ  է արել 2 տասնամյակի ընթացքում Հայաստանի կառավարությունը, որպեսզի ռուսական գազից մեծ կախվածություն չլինի եւ էներգետիկ դիվերսիֆիկացիա լինի երկրում: Ապա նախարարն ավելացրեց` «Եթե մենք իսկապես ուզում ենք արդյունաբերությունը զարգանա Հայաստանում, ապա

410.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.35 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Բորիս Նավասարդյան. «Բրյուսելում բավականին հստակ պատկերացում կա` ինչ է Ուկրաինայում կատարվում»

«ՀՀ-Եվրամիություն հարաբերություններում իրավիճակը շարունակվում է անորոշ մնալ: Օրակարգից դուրս է Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին հարցը»,-այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում հայտարարեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը: Նա փաստեց, որ չկա պայմանագրային իրավական բազա, որի ձևավորման համար Հայաստանի կողմից ծանր և լուրջ աշխատանք պետք է կատարվի, մանավանդ հիմա Եվրամիությունը կենտրոնացած է Ուկրաինայի

Քաղաքապետարանը պատասխանում է սեփականաշնորհված շքամուտքի վերաբերյալ «Առավոտի» հրապարակմանը

«Առավոտ» օրաթերթի 06.02.2014թ. համարում հրապարակված «Տարոն Մարգարյանի խոստումն ընդամենը 5 օր է ուժի մեջ եղել» հոդվածի մասին Տեղեկացնում եմ, որ Սայաթ-Նովա պողոտայի հ.25 շենք հ.1 բնակարանի և 1-ին մուտքի 1-ին և 2-րդ հարկերի աստիճանավանդակների տարածքների ներքին վերակառուցման, մուտքի ձևավորման և բակի հատվածում կցակառույցի իրականացման շինարարական աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանի հետ դեռևս 30.07.2004թ. համաձայնեցվել է հ.18-05/Օ-21/3-100 նախագիծն,

Արմեն Մարտիրոսյան. «Որոտանի ՀԷԿ-ը ոսկե ձվեր ածող օբյեկտ է, այն վաճառելն անթույլատրելի էր»

«Որոտանի հիդրոէլեկտրակայանի գործարքը մեզ համար հաջողված գործարք է»,-այսօր անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքին ամերիկյան կազմակերպություններին` այսպիսի կարծիք հայտնեց ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Շարունակելով՝ նա ասաց. «Հիդրոէլեկտրակայանը 40 տարվա պատմություն ունի և պետք էին ֆինանսական ներդրումներ: 70 միլիոն ներդրում է կատարվելու արդիականացման աշխատանքների համար, այնպես որ, շահավետ գործարք է տեղի ունեցել մեր բոլորիս համար»:

Ավանեսյանը հրաժարական չի տա, եթե անգամ սխալվի (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստին եւ նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վստահեցրեց, որ Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանում ինֆլյացիան կլինի 1.5%: Իսկ եթե գնաճն ավելին լինի, քան կանխատեսում է նախարարը, արդյոք նա պատրա՞ստ է հրաժարական տալ, լրագրողների այս հարցին՝ պարոն Ավանեսյանն ասաց` «Եթե սխալվեմ ինֆլյացիայի հարցով, ապա ես հրաժարական չեմ տա. ես հասկացա, որ լրիվ ուրիշ

«Որոտանից» մինչեւ ատոմակայան՝ ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրներն ԱԺ-ում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից հանգստացրեց Ռոբերտ Նազարյանին, ասելով, որ Ազգային ժողովը նման լիազորություն չունի, ինչին ի պատասխան ՀԾԿՀ նախագահը ասաց՝ «բայց հարգարժան պատգամավորը վրես դրեց էդ հոդվածը»: Համընդհանուր ծիծաղի միջից լսվեց Արծվիկ Մինասյանի ձայնը, որով նա փարատում էր պարոն Նազարյանի մտահոգությունը՝ դա Ձեզ չէր վերաբերվում, Դուք էս գործում չկաք:

Ստեփան Սաֆարյան. «Շարմազանովի գնահատականները միտված են նախագահների մակարդակով ապօրինի գործարքը օրինականացնելուն»

Aravot.am-ի հիշեցմանն ի պատասխան, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ գազային պայմանագրում կրիմինալ չկա, ժամանակը գա, ամեն ինչ կիմանանք եւ որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել, այսինքն`գազի գինը ոչ թե 189, այլ`400-600 դոլար լինել, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց.  «Իրականում կա կրիմինալ, որովհետեւ այդ պարտքի մասին երբեւէ հասարակությանը չի տեղեկացվել,

Թմրամիջոցների գործով թուրք մեղադրյալի առողջական խնդիրները չեն սպառնում նրա կյանքին . «Փաստինֆո»

Իրացնելու նպատակով՝ մաքսանենգությամբ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի առողջական խնդիրները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Արտակ Գարոյանը: Նրա խոսքով, դա պարզվել է իր պաշտպանյալի առողջական գանգատների կապակցությամբ անցկացված բժշկական զննության արդյունքում: Ա.Գարոյանը նշեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված

Րաֆֆի Հովհաննիսյանը հակասահմանադրական լուծումներ է տեսնում (Տեսանյութ)

«Դեմ ենք պարտադիր կուտակային համակարգին» ակցիային այսօր միացել են նաեւ ատոմակայանի տասնյակ աշխատողներ: Ըստ նրանց, ատոմակայանում 1974 թվականից հետո ծնված 600 աշխատակից կա: Ակցիային միացած ատոմակայանի աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենց մոտ պահումները լինելու են նվազագույնը 25.000 դրամ: «Իսկ մարդիկ, բոլորը հիմա բանկերից վարկ են վերցրել, նույնիսկ ատոմակայանի աշխատակիցները, դուք մի զարմացեք մեր բարձր աշխատավարձի

Լյուբիկ Չիբուխչյանի «Էլնարան» թարգմանվում է ռուսերեն եւ ադրբեջաներեն

Տավուշի մարզպետի խորհրդականը գրքեր է ձոնել նաեւ Մանվել Գրիգորյանին եւ Նիկոլայ Ռիժկովին

Հայաստան է տեղափոխվել 11 միլիոն 700.000 դրամ յուրացրած անձը (Տեսանյութ)

Ռուսաստանում ձերբակալվել և Հայաստան է տեղափոխվել բնակարան վաճառելու պատրվակով մի քաղաքացուց խաբեությամբ 11 միլիոն 700.000 դրամ յուրացրած անձը ՀՀ ոստիկանություն

Ջրամբարի պայթեցումը չի սպառնում ԼՂՀ-ին. «Ա1+»

2013թ. իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ԼՂՀ տարածքում գտնվող ջրամբարները լուրջ ինժեներական վերանորոգման կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ջրամբարների հետազոտության ղեկավար Արեստակ Սարուխանյանը: Պրն Սարուխանյանը փոխանցեց, որ արդյունքները ներկայացվել են պատվիրատուներին, և այս տարի նախատեսում են սկսել շինարարական աշխատանքները: Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Արմնյուզի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ (Տեսանյութ)

Արմնյուզ– Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը չի լսում կամ չի ցանկանում լսել ձեզ:  – Ի՞նչ առումով: Մենք ակտիվ համագործակցում ենք կողմերի հետ, ուզում ենք գտնել առաջ շարժվելու միջոցներ: Իհարկե, կողմերը պետք է քաղաքական կամք էլ դրսևորեն, որպեսզի այդ լուծումը գտնվի: Մենք կշարունակենք աշխատել ու փնտրել Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորմամբ լուծելու միջոցներ: Արմնյուզ– Ըստ հայ փորձագետների, կարևոր հանդիպումներից

Ստեփան Սաֆարյան. «Քաղաքական իշխանության վակում ունենք»

Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, որից վերադարձել էր օրերս: Նրա փոխանցմամբ` այդ կոնֆերանսին Հայաստանից մասնակցում էին երկու հոգի, ինքը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ստեփան Սաֆարյանի խոսքով`ցավալի է, որ Հայաստանի հետ կապված խնդիրները շոշափելու առումով նվազման միտումներ ունեն. «Հայաստանը մտնում է մի միության մեջ, որտեղ բոլորի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031