Օրվա լրահոսը

Քննարկվեցին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 2015-2018 թթ. ռազմավարական մոտեցումները

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նոյեմբերի 12-ին ընդունեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը` ՎԶԵԲ-ի գործունեության երկրների ռազմավարության եւ տեխնիկական աջակցության կառավարման դեպարտամենտի ղեկավար Մայքլ Վայնշտայնի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվեցին Վերակառուցման եւ եվրոպական բանկի 2015-2018 թթ-ի համար մշակվող ռազմավարությունը Հայաստանում,ինչպես նաեւ այն առաջնահերթությունները, որոնք հայկական կողմը նպատակահարմար է գտնում ներառել ռազմավարական ծրագրում: Բանկի

Հետախուզվում էր դատարանի կողմից սահմանված պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի բակից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը 2013 թ. փետրվարի 22-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր դատարանի կողմից սահմանված պատժի կրումից /տուգանք 200.000 դրամ/ խուսափելու համար: ՀՀ ոստիկանություն  

Տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդի ու ԲՀԿ նախագահի հանդիպումը. «Հայկական ժամանակ»

Հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիպումից հետո եռյակը համալրվի, ու ՕԵԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքեց. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Երկրապահ կամավորականների միության» միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը նոյեմբերի 12-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Երկկողմ համագործակցության շրջանակներում կշարունակվեն հայրենիքի պաշտպանության և նրա սահմանների անձեռնմխելիության համար մարտնչած ազատամարտիկների և զինծառայողների սոցիալական պաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես` կճշտվեն արցախյան հերոսամարտին մասնակցած ազատամարտիկների թվաքանակը, կհստակեցվեն նրանց կարգավիճակները, կգնահատվեն

Ջոն Հեֆերն. «ՆԱՏՕ-ն երբեք ու ոչ մի երկրի չի դիտարկել կամ վերաբերվել իբրեւ թշնամու». «Հրապարակ»

ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի հանդեպ երբեք չի եղել եւ այսօր էլ թշնամական չէ:

Թանկացման ենթակա ապրանքները 

Ինչպես հայտնի է, նախատեսվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանդամակցի Եվրասիական Տնտեսական Միությանը: Մենք արդեն հրապարակել ենք տեսանյութեր այդ անդամակցության արդյունքում սպասվելիք գնաճի, դրա պայմանագրի հակասահմանադրականության ու մի շարք այլ հարցերի մասին: Այժմ ներկայացնում ենք ԵՏՄ-ին անդամակցության հետևանքով սպասվող մաքսային դրույքաչափերի աճման չափը` առավել հետաքրքրություն ներկայացնող ապրանքների մասով (թանկացող 7000 ապրանքատեսակներից ընտրվել են

Ադամ Շիֆ. Ադրբեջանի վարքագիծը հղի է ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով. «Ազատություն» ռադիոկայան

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ: «Անզեն ուղղաթիռի խոցումը ԼՂՀ տարածքի վրա ցույց է տալիս Ադրբեջանի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, և իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով բռնության սադրիչ գործողություններում ներգրավվելու նրա ցանկությունը», – հայտարարել է Ադամ Շիֆը՝ հավելելով,

Ադրբեջանը խախտում է Ֆրանսիային տրված իր խոստումը. Ֆրանսուա Ռոշբլուան. «Ա1+»

Չորեքշաբթի օրը, նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը խոցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին պատկանող մի ուղղաթիռ: Սարքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համատեղ զորավարժությունների համատեքստում ուսումնական թռիչք է իրականացնելիս եղել ղարաբաղյան տարածքի վրայով: Հարձակման հանգամանքները պարզելու նպատակով անցկացվելու է հետաքննություն, սակայն ուղղաթիռում առկա երեք զինվորականները զոհվել են: «Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը գործում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջեւ

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

Հոկտեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է: Մասնավորապես, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին

ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ, որ Ծառուկյանը դառնա նախագահ. «Հրապարակ»

Ժողովուրդը միշտ էլ քննադատելու ա իշխանությանը՝ ով էլ լինի, ԲՀԿ լինի, ՀՀԿ լինի, ժողովուրդը միշտ պիտի քննադատի, որովհետեւ աղքատությունը շատ ա մեր երկրում։

Արծրուն Հովհաննիսյան. «Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը»

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ արել է հետեւյալ գրառումը. «ԼՂՀ ՊԲ -ից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը: Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ

Ու՞մ է ձեռնտու պատերազմը Կովկասում. «Ժամանակ»

Երեկ անսպասելիորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում: Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի իրականացրած լայնածավալ զորավարժությունների ընթացքում ադրբեջանական կողմը խոցել է հայկական ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը, որի անձնակազմի երեք անդամները զոհվել են: Այս միջադեպը աննախադեպ է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի հաստատումից ի վեր: Ընդհանրապես երևի թե միջազգային հարաբերություններում աննախադեպ է, երբ մի պետությունը խոցում է զորավարժություն իրականացնող

Նորից՝ քանակի եւ որակի մասին

Եթե այսօր հանրահավաք անի Պարույր Հայրիկյանը, ապա առանց կազմակերպիչների կողմից կոպեկ ծախսելու կհավաքվի 200 հոգի՝ մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ: Եթե այսօր առանձին հանրահավաք անի «Ժառանգությունը», ապա միանգամայն անշահախնդրորեն կհավաքվի 1000-1500 հոգի՝ մարդիկ, որոնք ուզում են ապրել ազատ եւ ժողովրդավարական հայրենիքում: Եթե այսօր հանրահավաք անի ՀԱԿ-ը, ապա դարձյալ բացառապես հասարակական հիմունքներով կհավաքվի 3-4 հազար

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Գագոն որ չուզենա, էդ սահմանադրական փոփոխությունները չեն կարա անցկացնեն: – Ո՞ր Գագոն. Հարությունյա՞ն, թե՞ Ծառուկյան: – Խաչատրյան:

Ադրբեջանի ԱԳՆ-ը պնդում է, որ Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ` որում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ պնդել է, թե Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք: «Հայաստանի ուղղաթիռների ապօրինի ներխուժումը Ադրբեջանի օդային տարածք հանդիսանում է Ադբրեջանի նկատմամբ օկուպացիայի և ագրեսիայի շարունակությունը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ ուժի գործադրման քաղաքականության

Հայաստանի ԱԳՆ. Բաքուն նորանոր սադրանքների է գնում

Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ

ԵՄ-ն ուղղաթիռի միջադեպի առնչությամբ զսպվածության կոչ է անում

Եվրոպական միության կայքէջում հրապարակվել է հայտարարություն ուղղաթիռի միջադեպի առնչությամբ, որում, մասնավորապես ասված է, թե խիստ էական է, որ «բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ խուսափեն որեւէ գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է լարել իրավիճակը»: ԵՄ խոսնակը կոչ է արել նաեւ հետաքննել այս միջադեպը: Եվրոպական միությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. «Երկու կողմերը պետք

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տնօրենի կոչը Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման կապակցությամբ

Arfd.info. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցույց տվեց Ղարաբաղի նկատմամբ իր անխոհեմ ագրեսիան` խոցելով ռազմական ուղղաթիռ, որի արդյունքում զոհվել է երեք հոգի: Երեք զոհերի համար աղոթելու, նրանց վշտահար ընտանիքներին ցավակցելու և Արցախի զինվորների հետ ձեր միասնականությունը ցույց տալու համար համացանցում տեղադրեք #ArtsakhStrong գրությունը»:

ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ խիստ մտահոգված է ուղղաթիռի միջադեպով

ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ առաջ հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ, որում իր շատ լուրջ մտահոգությունն է արտահայտում շփման գծում ուղղաթիռի կործանման եւ վերջին բռնությունների առնչությամբ. «Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար եւ մեր ցավակցություններն ենք հայտնում ընտանիքներին: Եռանախագահողները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո:

«Ինչ թաքցնեմ, խմել եմ ու սթրեսի մեջ էի». Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի ինքնախոստովանությունը. Shamshyan.com

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը զղջում է այսօր՝ նոյեմբերի 12-ին, Չարենցի փողոցում իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի համար: Իր նախաձեռնությամբ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցում, պարոն Պետրոսյանն ընդունել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում, ինչպես ինքն է ձեւակերպում, «մի թեթեւ ոչ սթափ էի, մի թեթեւ էլ սթրես էի տարել»: Նա նաեւ

Սյունիք գյուղի բնակիչները դժգոհ են խմելու ջրի որակից

«Մեր գյուղի խմելու ջուրը պղտոր է, չի քլորացվում, անդուր հոտ է գալիս, տարիներ շարունակ` սովետը քանդվելուց հետո, էդ ձեւի ջուր ենք օգտագործում: Օր ա եղել, որ որդեր են եկել ծորակից: Ստեղից-էնտեղից աղբյուրներից ջուր ենք բերում, որ ճաշ սարքենք»,- Սյունիք գյուղական համայնքի խմելու ջրի խնդրի մասին այսպես արտահայտվեցին գյուղամեջին մեզ հանդիպած բնակիչները: Շատերը նույնիսկ խանութներից են

Կարեն Վրթանեսյան. «Փորձը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը պատասխան չի ստանում, ավելի է ոգեւորվում»

«Ադրբեջանական կողմի արարքներն իրենց քաղաքականության շարունակությունն են, զարմանալի, անսովոր ոչինչ չկա, իրենք անընդհատ ինչ-որ սադրանքներ են անում. էսկալացիա են անում, լարվածությունը գալիս, հասնում է ինչ-որ բախման, սովորաբար քթներին ուտում են, հետո սկսում են ինչ-որ միջնորդներ խառնել, հետո վերքերը լիզելու համար ժամանակ են ստանում, երկու, երեք, չորս ամիս համեմատաբար հանգստանում են, հետո նորից սկսում: Վերջին տասնամյակում

ԵԱՀԿ. Ռազմական ուղղաթիռի ոչնչացումը հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է պարունակում

Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի ոչնչացումը հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է պարունակում։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Վանաձոր» ՔԿՀ-ում ինքնասպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Վանաձոր» ՔԿՀ-ի թիվ 3 պատժախցում պահվող, կալանավորված անձ Ա.Թամարյանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, և նոյեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, կյանքին վերջ տալու նպատակով սավանի և ծածկոցի կտրած կտորներով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, որը կանխվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ

Սերժ Սարգսյան. «Այս մրցանակով մենք երախտագիտություն ենք հայտնում նրանց, ովքեր նոր խոսք են ասում ՏՏ ոլորտում»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլային, ով արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակին: Հանրապետության Նախագահը ողջունել է Մարիո Մացցոլային և նրա տիկնոջը՝ Լուչիանա Կավալետին, Հայաստանում:

Քաշքշուկ և շտապ օգնություն նախագահականի մոտ․ զոհված զինվորների ծնողների ակցիան (Տեսանյութ). Epress.am

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների պահանջները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, իրենց որդիների գործերի արդար քննություն, չեն կատարվում, ուստի նրանք պատրաստ են ծայրահեղ քայլերի։ Այս մասին ծնողները հայտարարել են այսօր նախագահականի մոտ անցկացված հերթական ակցիայի ժամանակ։ Ծնողները հրաժարվել են ասել, թե կոնկրետ ինչ քայլերի են դիմելու։ Ակցիայի մեկնարկից քիչ անց ոստիկաններն ասել են

«Ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում»

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի`Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ: Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ եւ Արցախի նախագահներին եւ պաշտպանության նախարարներին` միաժամանակ համոզված եմ,

«Վարչապետի ստվերի դեմ պայքարը` ներկայացում» (տեսանյութ)

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծիքով՝ իշխանություններն իրենց խոստումների տակից դուրս գալու խնդիր ունեն:

Ադրբեջանը պարգևատրել է Ղարաբաղի սահմանի մոտ ուղղաթիռը խփողին, հայտնի է նրա անունը. АПА

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական արևելյան սահմանի մոտ Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը խփած ադրբեջանցի զինվորականը պարգևատրվել է, հայտնում է «ԱՊԱ»-ն: «Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար Մուրադով Իլկին Մամեդ օղլուն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով պարգևատրվել է «Օրինակելի զինծառայության համար» 3-րդ կարգի շքանշանով և թանկարժեք նվերով՝ զգոնության և հերոսության համար, որը նա ցուցաբերել է թշնամու «Մի-24» ուղղաթիռը խփելիս»,-

Ավարտվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսների շարքը

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստերին կից սրահում տեղի է ունեցել «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի ամփոփիչ փուլը: Նշենք, որ Ազգային ժողովի նախաձեռնած ցուցահանդեսների շարքն անցկացվել էր հանրապետության տարբեր մարզերում եւ Արցախում՝ արժանանալով արվեստասեր ու շնորհալի երիտասարդների ուշադրությանը: Եվ այժմ Ազգային ժողովում ցուցադրվում են այն ստեղծագործությունները, որոնք, արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին, իրենց տեղն են գտել խորհրդարանում: ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031