Օրվա լրահոսը

Ցորենի ալյուրի հարստացումը երկաթով մեր երկրում հանրային առողջապահական միջոցառում է

Աշխարհում շուրջ 2 միլիոն մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով 0-5 տարեկան երեխաների 47 %-ը եւ հղի կանանց 42 %-ը տառապում է սակավարյունությամբ: Երեկ առողջապահության նախարարությունում կազմակերպված՝ «Ցորենի ալյուրի հարստացումը Հայաստանում» հանրային առողջապահական ծրագիր, հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի տվյալներ ներկայացրեց առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան

Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում ամրագրված իրավունքը իրացնելու նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան: Դիմումը վերաբերվում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային Միությանը (Եվրասիական տնտեսական միությանը) անդամակցելու հայտարարությանը: Դիմումով կազմակերպությունը խնդրել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ և 69-րդ հոդվածները այնքանով,

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է ԼՂՀ-ում

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի

ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է կործանված ուղղաթիռի հարցը. Ուորլիք

ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խփված ԼՂ ռազմաօդային ուղղաթիռի հարցը, այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, ներառյալ՝ երեկ կործանված ուղղաթիռի դեպքը», – գրել է դիվանագետը: Մեկ այլ գրառման մեջ նա կողմերին զսպվածության կոչ է արել. «Լեռնային

ԲՀԿ-ի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ, մեծահոգի լինենք» (Տեսանյութ)

«Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեր քննադատական շատ ելույթներ ես ընդունում եմ, բայց ընդդիմության ընդդիմություն լինել, այն էլ այս փուլում, երբ մենք բոլորս լծված ենք համակարգային փոփոխություն անելու, պրոբլեմները լուծելու, չեմ գտնում ճիշտ, որ դուք ձեր առաջ առաջադրանք եք դրել, կամ էլ ձեր առաջ են դրել այդ առաջադրանքը, որպեսզի մենք կարողանաք հարվածել եւ փոշիացնել միջավայրը զուլալ դարձնելու

Վարչապետ. «Ուղղաթիռին հարվածելը ոճրագործություն եմ համարում եւ դատապարտում եմ»

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ բարձր հանդիպումներից առաջ կամ հետո նման սադրանք է անում

«Բարդակ»` անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծում դեռևս ամբողջությամբ արտացոլված չէ հանրային շահը. երբեմն հնարավոր են դեպքեր, որ անձնական տվյալների հրապարակումը պայմանավորված է հանրային շահով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գևորգ Հայրապետյանը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը մտահոգություն հայտնեց, թե «Անձնական

Քննիչն, իբր, «չի կարողացել պարզել Երիցյանի փաստացի բնակության հասցեն», եւ վարույթը կարճվել է

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի կայացրած որոշմամբ արձանագրվել են բոլոր բացթողումները եւ բավարարվել է քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանի զոհերից մեկի՝ Գայանե Թումասյանի հայցը՝ քննչական մարմնին պարտավորեցնելով վերացնել «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը: Ի դեպ, եթե քննչական մարմինը չբողոքարկի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ապա կվերսկսվի կեղծ գործարքի գործով

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն. «Ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ»

Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։ Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլև ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և,

Ադրբեջանին «զսպման մեր քաղաքականությունը դեռեւս արդյունավետ չէ» ՀՅԴ-ական պատգամավորը` երեկվա միջադեպի մասին (Տեսանյութ)

«Մենք լավ ենք ճանաչում մեր հարեւանին, նրա քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել` անընդհատ լարվածություն ստեղծել, անընդհատ փորձել խոսել ուժի դիրքերից, ցույց տալ, որ դա իր տարածքն է: Սա մեզ համար սովորական է, բայց հակազդեցությունն այս անգամ գոնե պետք է այլ լինի, համարժեք»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնական վարժանքի ժամանակ երեկ

Ուղղաթիռի կործանումով Բաքուն Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ է բացում. Կոլերով. Регнум

Բաքուն սխալվում է՝ կարծելով, թե կարող է այս անգամ էլ Սոչիի հանդիպումով դուրս գալ ստեղծված իրավիճակից, մեկնաբանել է «Ռեգնում»-ի գլխավոր խմբագրի պաշտոնակատար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանմանը: «Հաշվի առնելով հայկական զինված ուժերի այժմ տեղի ունեցող մեծամասշտաբ զորավարժությունները՝ Բաքուն փորձում է սադրել հակառակորդին», – ասել է Կոլերովը, – «Կարծում եմ՝

Նախկին վարչապետի դստեր ու խնամու հայցի քննությունը շարունակվում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վարույթում է գտնվում  Նարինե Տիգրանի Սարգսյանի, Հրանտ Ռաֆիկի Սուվարյանի՝ ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը: Երեկ հերթական ծանուցագիրն ենք ստացել մենք: Ըստ այդ ծանուցագրի, նոյեմբերի 14-ին՝ ժ.10.30-ին, նշանակվել է հերթական դատական նիստը:

Գագիկ Ծառուկյան. «Ինձ ոչինչ հետ չի պահի, լինելու եմ ժողովրդի կողքին» (Տեսանյութ)

bhk.am. Համաժողովրդական շարժումն օրըստօրե իր առանցքի շուրջ է համախմբում ավելի մեծ թվով համակիրների: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունեց «Առաքելություն» կուսակցության անդամներին՝ նշելով, որ դռները բաց են բոլորի ու ցանկացած ողջամիտ առաջարկի համար: Հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահն ընդգծեց, որ գնալու է մինչև վերջ, ու իրեն ոչինչ հետ չի պահելու: Ի դեմս «Բարգավաճ Հայաստանի»` ոչ իշխանական ուժերը

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի դիմումը ԿԽՄԿ

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։ Հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք

«Խաչիկյանի եւ մյուսների գործով». Արսենյանը դատավորից պահանջում է արդարացնել, եթե նրա «դուխը» հերիքի

«Վազգեն Խաչիկյանի եւ 12-ի գործով» պաշտպանական ճառերով հանդես եկան փաստաբաններ Հովիկ Արսենյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը: Հովիկ Արսենյանի պաշտպանյալներն են Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության աշխատակից, օպերատոր Հրանուշ Դանիելյանը եւ Համլետ Մարտիրոսյանը: Ըստ պաշտպանի՝ տպավորությունը մեղադրողից այնպիսին էր, որ նա չէր իր մեղադրական ճառը պատրաստել: Հիշեցնենք, որ մեղադրողն ասել էր, որ ամբաստանյալները հրաժարվել են դատարանում ցուցմունք

Վաչե Տերտերյանը` ԱԻՆ-ի հետ միավորվելու մասին (Տեսանյութ)

«Կարծում եմ, որ շատ կրճատումներ չեն լինի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, պատասխանելով այն հարցին, թե կրճատումներ կլինե՞ն արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների միավորման արդյունքում: Հարցին էլ` անհրաժեշտությունը տեսնո՞ւմ էիք այդ նախարարությունները միավորելու, Վաչե Տերտերյանն ասաց. «Բայց դա փաստ է, չէ՞»: Մանրամասն` տեսանյութում   Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ավտովթարի գործով ամբաստանյալին տանում են դատարան

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի Արթիկի բաժնից այս պահին Գյումրու դատարան է տարվում Մանվել Ինգլիզի Վարդանյանը, որը օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահին «Կամազի» ղեկին էր: Նրա պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լիանա Բալյանը:

Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն ավարտված է

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով մայրաքաղաքի մշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էին նաև տարիներ շարունակ ու նույնիսկ երբևէ չվերանորոգված գրադարանները: Այս տարի ամբողջությամբ հիմնանորոգվել և ամբողջությամբ նոր ու հարմարավետ պայմաններ է ապահովվել մայրաքաղաքի թվով 12 գրադարաններում: Շինարարական աշխատանքների շրջանակում գրապահոցների, ընթերցասրահների և աշխատասենյակների ներքին հարդարման աշխատանքներից բացի ամբողջությամբ փոխվել են դռներն ու պատուհանները, վերանորոգվել

Հայկական մսամթերքն այսուհետ կիրացվի նաև ռուսական շուկայում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ս.թ. հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել էին ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էին ինչպես ՌԴ

«Արդեն վախենում եմ հայկական բեմերից»

Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանը Հայաստանում նոր նախագծեր անելու ցանկություն ունի, բայց չի մոռանում իր հետ կատարվածը Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանն ամեն աշնանն ու գարնանը Ֆրանսիայից վերադառնում է Հայաստան ու հայրենիքում է աշխատում: Վերջերս նա հյուրընկալվել էր «Առավոտի» խմբագրությունում, որտեղ էլ հարցազրույց ունեցանք: Տիկին Թոփչյանը պատմեց, որ վերջին 4 տարիներին ավելի շատ

ՀԲ հայաստանյան գրասենյակի նոր տնօրենը` ՀՀ արտաքին պարտքի մասին (Տեսանյութ)

ՀԲ-ի 75 միլիոն դոլար վարկը` գործարար միջավայրը բարելավելու համար է

Հայաստանի հավաքականը ժամանել է Պորտուգալիա եւ վերսկսել մարզումները

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ օրվա երկրորդ կեսին ժամանել է Պորտուգալիա եւ Երեւանի ժամանակով ուշ երեկոյան վերականգնողական մարզում անցկացրել: Այսօր մեր ընտրանին «Ալգավրե» մարզադաշտում Բեռնար Շալանդի ղեկավարությամբ նախախաղային մարզում է անցկացնելու, որին նախորդելու է մեր ընտրանու գլխավոր մարզչի մամուլի ասուլիսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ ffa.am-ի

Ուսումնասիրվել է «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացը. Դեպարտամենտի ղեկավարին հայտարարվել է նկատողություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում «ժողովուրդ» թերթի խմբագրությանը` հնչեցրած ահազանգի համար։ Տեղեկացնում ենք, որ Ա.Հովսեփյանը հանձնարարել է ուսումնասիրել «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացը, իսկ գումարի փոխանցումը կասեցվել է։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ նոյեմբերի 3-ին ստորագրված թիվ «ՀՀ ՔԿԴ-ԲԸԱՀ-ԱՊՁԲ-14/1-1» պայմանագրի գինն է 5.064.600 դրամ, որի դիմաց պետք է մատակարարվի ՀՀ Կառավարության 441-Ն որոշմամբ

«Հայազնի» բաց նամակը ՀՀ Սահմանադրական դատարանին

Պարոնայք դատավորներ, Ձեր քննությանն է ներկայացված Եվրասիական Տնտեսական Միությանը միանալու Հայաստանի Հանրապետության պարտավորությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին միանալու որոշումն՝ արդեն ամրագրված և ապագայում ստանձնվելիք պարտավորությունների տեսանկյունից կոպտորեն ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունը, հակասում է գործող Սահմանադրության տառին ու ոգուն և անմիջական վտանգ է ներկայացնում Հայոց պետական անկախությանը: Ռուսական կայսրության վերականգնման կրեմլյան ծրագրերը

Աշխարհում ճիշտ «դիրքավորվելու» ու ներկայանալու դեղատոմսը

Կիեւում վերջերս կայացած Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրերի երկրորդ տարածաշրջանային կոնֆերանսին մասնակից 6 երկիր՝  Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան:  Հայաստանը ներկայացնում էր 16 կազմակերպություն: Հանդիպեցինք նրանցից մեկին՝  «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կոնֆերանսի գերխնդիրն էր մշակել ծրագրեր Եվրոպայի եւ արեւելյան գործընկեր երկրների մշակութային փոխթափանցման, ընդհանուր մշակութային դաշտ

Հայաստանի Եվրասիական հեռանկարը. գիտաժողով ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության հետ միասին այսօր ԵՊՀ-ում կազմակերպել էին «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» անունը կրող միջազգային համաժողով: Կոնֆերանսը կազմակերպվել է ուսումնասիրելու համար ԵՏՄ-ի կայացման փուլում մեր միության առջև կանգնած տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները: Քննարկման հյուրերը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի պրոֆեսորներն ու

Կառավարությունն առաջարկել է գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքներին, ասել է. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիս անունից ցավակցել Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր քաղաքացիների հարազատներին, մերձավորներին: Միաժամանակ, ինձ ներկայացված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա ուզում եմ

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը». Իրավապաշտպաններ. «Մեդիալաբ»

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածին, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ ԵՏՄ համաձայնագիրը հակասահմանադրական է: «Ես կարծում եմ, որ ԵՏՄ անդամակցությունը հակասում է Սահմանադրության այդ հոդվածին: Եվրամիության անդամակցությունն էլ կհակասեր,

Փաշինյանը՝ Եռյակին ու ԲՀԿ-ին. «Կարո՞ղ է 2 շաբաթից էլ ասեք, թե Սերժ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել»

«Մենք գործ ունենք անողնաշար բյուջեի հետ»,- 2015-ի բյուջեի նախագծի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ բյուջեի նախագծում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին: Ոչ ոք չի ասում, թե այսօր աղքատությունն ինչքան է եւ ինչքան է դառնալու, ավելանալո՞ւ է բյուջեի արդյունքում, թե՞ պակասելու է. «Հայաստանը տոկոսի տակ ընկած

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից

Նոյեմբերի 13-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եպիսկոպոսաց ժողովը, առաջին նիստի ընթացքում, մասնավոր անդրադարձ ունեցավ Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ պաշտպանության բանակի օդուժի ուղղաթիռի խոցման միջադեպին` դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունները: Եպիսկոպոսաց դասը աղոթք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031