Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը պատասխանում է սեփականաշնորհված շքամուտքի վերաբերյալ «Առավոտի» հրապարակմանը

Փետրվար 06,2014 17:02

«Առավոտ» օրաթերթի 06.02.2014թ. համարում հրապարակված «Տարոն Մարգարյանի խոստումն ընդամենը 5 օր է ուժի մեջ եղել» հոդվածի մասին

Տեղեկացնում եմ, որ Սայաթ-Նովա պողոտայի հ.25 շենք հ.1 բնակարանի և 1-ին մուտքի 1-ին և 2-րդ հարկերի աստիճանավանդակների տարածքների ներքին վերակառուցման, մուտքի ձևավորման և բակի հատվածում կցակառույցի իրականացման շինարարական աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանի հետ դեռևս 30.07.2004թ. համաձայնեցվել է հ.18-05/Օ-21/3-100 նախագիծն, (որն անցել է համապատասխան փորձաքննություն և տրվել է մասնագիտական դրական եզրակացություն) և կառուցապատող՝ Արմեն Օհանջանյանին, Կենտրոն համայնքի ղեկավարի կողմից 23.12.2004թ. տրվել հ.23/35-224 շինարարության թույլտվությունը, ուստի <<Առավոտ>> օրաթերթի հոդվածում նշված տեղեկատվությունը՝ առկա անավարտ շինության, այդ թվում՝ կցակառույցի, ապօրինի լինելու մասով անհիմն է, քանի որ այն ի սկզբանե կառուցվել է հաստատված նախագծի պահանջներից ելնելով։ Թույլտվությունն ստանալուց հետո, շինարարական աշխատանքների իրականացման որոշակի փուլում (կցակառույցի երկաթբետոնե կոնստրուկցիաների և արտաքին պատերի կառուցման աշխատանքներն իրականացվել են այդ ժամանակահատվածում) Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 և 23 շենքերի մյուս համասեփականատերերի ու կառուցապատողի միջև ի հայտ եկած անհամաձայնությունների արդյունքում, շինարարական աշխատանքները կառուցապատողի կողմից դադարեցվել են և նշված անհամաձայնությունների արդյունքում տեղի են ունեցել մի շարք դատական գործընթացներ, սակայն այդ վարույթների արդյունքում չեղյալ չի ճանաչվել թիվ 25 շենքի 1-ին մուտքի 1-ին և 2-րդ հարկերի աստիճանավանդակների ու աստիճանահարթակների տարածքների նկատմամբ կառուցապատողի ունեցած սեփականության իրավունքը, որը քաղաքացի Արմեն Օհանջանյանը ձեռք է բերել դեռևս 2003 թվականին, քանի որ նույն մուտքի երրորդ և չորրորդ հարկերում գտնվող՝ համապատասխանաբար թիվ 2 և թիվ 6 բնակարանների սեփականատերերի կողմից, ավելի վաղ, երկաթբետոնե շերտով փակվել են դեպի 1-ին մուտք դուրս եկող իրենց ճանապարհները և օգտվել ու փաստացի օգտվում են շենքի բակային մասում գտնվող արտաքին աստճանավանդակներով դեպի այդ բնակարաններ բարձրացող մուտքից:

Հարկ է նշել, որ Սայաթ-Նովա պողոտայի թիվ 23 և 25 շենքերը տեղակայված են փողոցի անմիջապես առաջին պլանում և դրանց բակային հատվածների մոտեցումը ներկայումս ապահովված է, ինչպես Սայաթ-Նովա պողոտայից՝ թիվ 23 շենքի կողային մասով, այնպես էլ Նալբանդյան փողոցից՝ Սայաթ-Նովա թիվ 27 և Նալբանդյան թիվ 27 շենքերի միջնամասի կամարանցումով, իսկ հետիոտն տեղաշարժման համար փողոցից դեպի բակային մաս առկա է նաև թվով 1 միջանցիկ շքամուտք, որը փաստացի շահագործվում է: Ինչ վերաբերում է 1-ին մուտքի 1-ին և 2-րդ հարկերի աստիճանավանդակների համար նախատեսված տարածքին, ապա այն փաստացի կարող է շահագործվել բացառապես թիվ 1 բնակարանի մոտեցման համար, որը նույնպես հանդիսանում է կառուցապատողի սեփականությունը:

Տեղեկացվում է նաև, որ ներկայումս կառուցապատման ենթակա վերոնշյալ տարածքների սեփականատեր է հանդիսանում՝ քաղաքացի Սուրեն Աղաբեկյանը, սակայն վերջինիս կողմից դեռևս չեն իրականացվում անավարտ շինարարական օբյեկտի կառուցման հետագա աշխատանքները, իսկ Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի հ.1 բնակարանի և 1-ին մուտքի 1-ին և 2-րդ հարկերի աստիճանավանդակների տարածքում իրականացված քաղաքաշինական գործունեության արդյունքում Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 և կից բազմաբնակարան շենքի բնակիչներին պատճառված հնարավոր վնասներին առնչվող, ինչպես նաև նույն բնակիչների սեփականության իրավունքի խախտումներին վերաբերող հարցերը համապատասխան տեխնիկական հետազննության կամ այլ մասնագիտական եզրակացությամբ հիմնավորվելու դեպքում (որը պետք է ապահովվի նշված շենքերի համասեփականատերերի կողմից), Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի համասեփականատեր հանդիսացող բնակիչները նշված հարցը պետք է քննարկեն նույն շենքի մյուս համասեփականատերերի հետ՝ սահմանված կարգով հրավիրված ժողովում և իրենց պահանջները ներկայացնեն տարածքի սեփականատիրոջն, իսկ փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում իրենց պահանջները բողոքարկեն դատական կարգով, քանի որ վիճահարույց միջանցիկ շքամուտքի բացման և այն որպես բազմաբնակարան բնակելի շենքի՝ ընդհանուր օգտագործման տարածք դարձնելու և այն հետագայում օգտագործելու հարցը կարող է քննարկվել գործող օրենսդրության շրջանակներում այդ տարածքի նկատմամբ փաստացի առկա սեփականության իրավունքի պետական գրանցումը չեղյալ համարելու դեպքում, որը ենթակա է լուծման համասեփականատերերի կողմից դատական հայցապահանջներ ներկայացնելու և դատական համապատասխան ակտ կայացնելու միջոցով:

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԻ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728