Լրահոս
Օրվա լրահոսը

2013-ին պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերափոխման աշխատանքների իրականացման 386 թույլտվություն

Փետրվար 06,2014 17:56

2013 թվականի տարեսկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում գտնվող  տնատիրություններում բարեկարգման, վերանորոգման, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը բնակչության համար հնարավորին պարզեցնելու նպատակով, մշակվեց փաստաթղթային ձևակերպումների նոր, առավել պարզեցված ընթացակարգ:

Համաձայն նոր ընթացակարգի՝ նման թույլտվությունները, օրինակ՝ տանիքների վերանորոգում, ցանկապատերի վերականգնում, տրամադրվում են մեկօրյա ժամկետում: Նման աշխատանքների իրականացման համար այժմ, ըստ էության, շինթույլտվություն չի պահանջվում, և կատարված փոփոխություններն էլ  պետական գրանցման ենթակա չեն:

2013 թվականի ընթացքում վարչական շրջանների ղեկավարների կողմից պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերանորոգման (վերափոխման) աշխատանքների իրականացման 386 թույլտվություն:

Տրամադրվող բոլոր թույլտվությունների մասով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում է հատուկ հսկողություն՝ թույլտվություն ստացած աշխատանքների փոխարեն շինթույլտվություն պահանջող աշխատանքներ չկատարելու համար:

Նման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը ներկայացնել վարչական շրջանի համապատասխան բաժին և տեղում լրացնել դիմում: Ընթացակարգով հստակ սահմանվում է ինչպես աշխատանքների իրականացման ժամկետը, այնպես էլ կարգը:

Նշված աշխատանքների իրականացման համար թույլտվությունների տրամադրումն  անվճար է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728