Օրվա լրահոսը
Նալբանդյանը` Դավութօղլուին. «Ես նրան ասացի, երեք տարի առաջ դու ասել ես նույնը, հիմա եկել ես, նո՞ւյնն ես ասում»
Թուրքիան շարունակում է նախապայմաններ ներկայացնել Հայաստանին
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում, տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Աշտարակի և Ապարանի: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ևս 11 գերատեսչություն
Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության
Ի գիտություն ոստիկանությանը` ակտիվիստները զգուշացնում են. «Ավտոերթ էլի է լինելու եւ այս անգամ…» (Տեսանյութ)
«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանն այսօր հայտարարեց, որ առաջիկայում էլի են ավտոերթ անցկացնելու: «Որ չմտածեն, թե ոստիկաններն եկան մի քանի ավտոերթի մասնակիցների տուն, դա մեզ վախեցրեց: Հարգելի’ ոստիկաններ, այս անգամ համարներն էլ կգրենք ու ձեզ կտանք նախօրոք, որ էլ չչարչարվեք»: Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչով՞ է բացատրում ոստիկանության տարածած հերքումը, թե ոստիկանությունից ոչ ոք չի
Ըստ ԲՀԿ-ի՝ ուսանողների օր նշելը պլագիատի լավագույն դրսևորում է կառավարության կողմից
Հունվարի 16-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Կրթության և գիտության նախարարի կողմից եղավ առաջարկ մայիսի 16-ը Հայաստանում պաշտոնապես որպես պետական տոն նշելու կապակցությամբ, որը ստացավ կառավարության և նրա ղեկավարի հավանությունը: Միանշանակ գաղափարը լավն է, սակայն այն իրականում կառավարությանը չի պատկանում… Դեռևս 2006թ.-ից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շքեղ համերգային ծրագրով և ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրվելով՝
Ռիչարդ Կիրակոսյան. Եթե իմանայի, որ նրանք ազգայնամոլ են, երբեք չէի հանդիպի նրանց հետ. Yerkir.am
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստան այցից: Նա Երևանում լուսանկարվել է, թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով: Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակիցների հետ: «Այո, ես երեկ հանդիպել եմ թուրք դասախոսի եւ լրագրողի հետ: Նրանք մի քանի փորձագետների հետ էլ են հանդիպել Հայաստանում: Ես
ՀՀԿ-ական պատգամավորները վիճաբանեցին արդարադատության փոխնախարարի հետ (Տեսանյութ) . «Ա1+»
Դավիթ Հարությունյանն իր ելույթում հիշեց մի անեկդոտ, երբ երկու հոգի գնում են փողոցով, ու մեկը մյուսին ասում է` արի ծեծենք դիմացից եկողին, մյուսն էլ ի պատասխան ասում է` բա որ նա մեզ ծեծի՞, նա էլ, թե` մեզ ո՞վ կարող է ծեծել. «Կառավարության ներկայացուցչի ոճը վիրավորական էր` ուսուցողական, դա անընդունելի է. կառավարության ղեկավարը պետք է որոշի, թե ում է ուղարկում ԱԺ, որ կարողանա պահի էթիկայի կանոնները»:
«Փարքինգ սիթի սերվիսի»-ի կարմիր գծերը ձյունից ու սառույցից պետք է քաղաքապետարանը մաքրեր (Տեսանյութ)
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գտնում է, որ միանգամայն արդարացված է մայրաքաղաքում դրոշներ տեղադրելու համար այս տարվա պետբյուջեով նախատեսված 80 միլիոն դրամը: Այսօր Երեւանի քաղաքապետարանում, պատասխանելով լրագրողների եւ Aravot.am-ի հարցին էլ, թե կարմիր գծանշումով վճարովի ավտոկայանատեղիները չմաքրվելու հետեւանքով մարդիկ անտեղի տուգանվել են, քանի որ ձյան ու սառույցի չմաքրվելու պատճառով այդ գծերը չեն երեւացել եւ որքան էլ
Ըստ բժիշկների, էպիդուրալ ցավազրկման հանդեպ հետաքրքրությունը մեծացել է. https://medialab.am/
«Շատ տարիներ առաջ էր, հիմա որ հիշում եմ, զարմանում եմ` թե ոնց էի գիշերով ձորերի միջով շակալների ու գայլերի բերանով հասնում ծննդկանի տուն, մենակով կամ տան մեծի հետ ծնունդն ընդունում ու նույն ճանապարհով տուն դառնում, ինչ բժիշկ, ինչ հիվանդանոց, մի Լենա ու մի գյուղ` ձորի մեջ,- հիշում է 80-ամյա մանկաբարձուհի Լենա Պետրոսյանն ու ավելացնում,- հիմա
Վլադիկավկազում մեքենա հարբած վարելու պատրվակով բերման են ենթարկել Արամ Խաչատրյանին
Հայազգի Արամ Խաչատրյանին Ռուսաստանի Դաշնությունում դատարան կանչելու նպատակով ուղարկել են մի թուղթ, որը չի պարունակում ոչ մի իրավաբանական հիմք
Հմայակ Հովհաննիսյանն այսօր կրկին դատարանում էր
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, փոխհատուցում պահանջելու մասին դատական նիստը: Հմայակ Հովհաննիսյանը դատարան էր ներկայացել
Հունվարի 30-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 127.2-րդ
«Բաղդասարովը թող իր սեփական գրպանից աշխատավարձերը վճարի»
«Արմավիայի» նախկին աշխատակիցները ավիաընկերության գույքի վաճառքից գումար ստանալու հույս չունեն Չնայած «Արմավիան» անցյալ տարի հայտարարեց, որ սնանկացման գործընթաց է սկսելու, գործերը վատ են, այլեւս չի կարողանում աշխատել, թռիչքներ իրականացնել, աշխատակիցների աշխատավարձերը վճարել, բայց այդպես էլ չդիմեց դատարան եւ եզրափակվեց միայն հայտարարություն անելով: Իսկ ավիաընկերության պարտքերը միլիարդների են հասնում, աշխատակիցներն էլ այլեւս հույս չունեն, որ ընկերությունը
Մադրիդյան սկզբունքների անգործությունը, Բաքվի խորամանկություններն ու սահմանային դիվերսիան
«Տխրահռչակ մադրիդյան սկզբունքներն ուղղակի խթանում են Ադրբեջանի նման ագրեսիվ, դիվերսիոն քաղաքականությանը»,-անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներին` այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը: Շարունակելով՝ նա ասաց. «Փաստն այն է, որ իրենք հիմնվում են սեղանի վրա դրված, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա: Տարիներ շարունակ մենք` փորձագիտական համայնքի անդամներս, պնդում ենք, որ այն, ինչ պարունակում
Հանցանքի պահին մեղադրյալը գտնվել է «կումուլատիվ աֆեկտի վիճակում»
Ըստ փաստաբանի, քննիչը եւ դատախազը «դիտավորյալ» նորից փորձում են լարվածություն եւ թշնամություն առաջացնել ամուսինների միջեւ Տիգրան Համբարձումյանը դանակահարել է կնոջը՝ Տ. Ն.-ին: Հետագայում կինը ոչ միայն հաշտվել է նրա հետ, այլ երեխաների հետ այցելել է մեկուսարան՝ ամուսնուն տեսնելու համար: Մեղադրյալ Տիգրան Համբարձումյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի (լուսանկարում) տեղեկացմամբ, անցյալ տարվա հունիսի 29-ին
Ինչու են մշակույթի գործիչները քաղաքականացվում
Ունենք արվեստագետների մեծ բանակ, որոնց գործունեությունը ժամանակին ճանաչելի էր զուտ հոգեւոր, մշակութային կյանքում: Վերջին շրջանում նրանք հանդես են գալիս որպես ակտիվ քաղաքացիներ: Մշակույթի ճանաչված 1-2 գործիչներից հետաքրքրվեցինք՝ ինչպես են համատեղում մշակույթն ու քաղաքականությունը: Կինովավերագրող Տիգրան Խզմալյան. – Չեմ կարծում, որ զբաղվում եմ քաղաքականությամբ. դրա համար կան մասնագետներ… Ինչ անում եմ, անում եմ ինքնապաշտպանության բնազդով, փորձում
Գարեգին Չուգասզյանը հանդիպեց Սեյեդ Ջաֆառ Աղաիի հետ
2014 թ. հունվարի 22-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Սեյեդ Ջաֆառ Աղաիի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը և հնարավորությունները տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների համատեքստում: Նախախորհրդարան
Տարաձայնություններ ԱԺ-ում. Ա1+
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀԿ պատգամավորները տարաձայնություններ ունեցան «ԱԺ կանոնակարգ»-ի եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի շուրջ: Նախատեսվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը ոչ միայն պետք է հաշվետու լինի ԱԺ-ին, այլեւ նշի կոնկրետ ժամկետներ եւ ընթացակարգ, ստանա ԱԺ եզրակացությունը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք
Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը վտանգված է
Լրագրող, արվեստաբան Անահիտ Կորյունը դեկտեմբերի 9-ին նամակով դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն՝ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասի շենքերից մեկում գտնված՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի՝ 1989-ին ստեղծած «Հայաստան» որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ շնորհելու եւ որմնանկարը տեղափոխելու համար համապատասխան վայր գտնելու խնդրանքով: Մշակույթի նախարարությունից, սակայն, պատասխանել են, որ Արծրունյանի միակ որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ
Արծրուն Հովհաննիսյան. «Այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել». «Փաստինֆո»
Հակառակորդ շարունակում է ակտիվություն դրսևորել, այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով. «Փառք Աստծո զոհեր և վիրավորներ չունենք»: Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար
Դեսպանությունը հաստատում է Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատում է Կիևում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը: Աշխատանքներ են տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ: ԱԳՆ հաղորդագրություն
Որ կառավարությունը «հարցնի»
Կուտակային կենսաթոշակի հետ կապված պատմությունը համոզիչ կերպով ցույց է տվել, որ հասարակության մեջ պետք է լինի դերերի բաժանում: Ընդդիմությունը (կամ «ոչ իշխանությունը», «ոչ կոալիցիոն ուժերը»՝ անունները կարեւոր չեն) պարտավոր է զբաղվել պոպուլիզմով եւ խաղալ բնակչության զգացմունքների, բնազդների վրա՝ «ալան-թալան», «հանցավոր ռեժիմ», «էս երկրում մարդ չի մնացել» եւ այլն: Դա նրանց աշխատանքն է, գործառույթը: Մնացածը՝ լրագրողները,
Խարդախը ներկայացվում է ճանաչման (Տեսանյութ)
Տղամարդը, բնակարան հատկացնելու պատրվակով, մի շարք քաղաքացիներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ և յուրացրել: ՀՀ ոստիկանություն
Սփյուռքահայ գործարարը բացահայտել է՝ «Գազպրոմը» ուռճացնում է գազի ծախսերը
«Ալիշան» ընկերության պահածոների արտադրության հիմնադիր, սփյուռքահայ գործարար Սերժիկ Մոսեսյանը պնդում է, որ արդեն չորս տարի է ՝ նախկին «Հայռուսգազարդը»՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը իրենցից մի քանի հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ ավելի գումար է գրում սպառած գազի դիմաց, քան իրենց ընկերությունը ծախսում է: Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Մոսեսյանն ասաց, որ վերջին անգամ գազի սպառած ծախսի
Մայդանի զենքերը (ֆոտոշարք)
Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Կիեւում ընթանում են բախումներ ոստիկանության հետ: Այս ընթացքում Մայդանում սովորեցին ոչ միայն պատնեշներ կառուցել, այլ նաեւ դիմակայել Բերկուտին: Որպես զենք ցուցարարներն օգտագործում են ոչ միայն քարեր ու փայտեր: Վերջին երկու օրերին Կիեւից տեսանյութերն արդեն հիշեցնում են իսկական ռազմական գործողություններ: Իսկ արդեն այս գիշերվանից օրենսդրությամբ թույլատրվում է գործածել հրազեն: Մանրամասները, թե
Ի՞նչն է խանգարում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը
Այդ հանդիպումը գոնե վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր էր կազմակերպել Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացած «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» հանրահավաքը՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ Դաշնակցության մասնակցությամբ, ոգեւորության եւ ընդդիմության «կոնսոլիդացիայի» հույսեր է արթնացրել: Ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ը վաղուց է կարեւորում «կոնսոլիդացիայի» կայացումը: Ավելին՝ ԱԺ-ում որոշ հարցերի շուրջ միասնաբար հանդես գալու փաստեր
ԲՀԿ-ական պատգամավորը ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Կսատարի՞ արդյոք ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին, եթե նա առաջադրվի 2018թ. նախագահական ընտրություններում: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը այս հարցին հստակ չպատասխանեց, քանի որ «չորս տարվա «եթե»-ներով քաղաքականություն չեն անում, հիմա օրերով, ժամերով է ամեն ինչ փոխվում»: Իսկ ընդհանրապես, պարոն Մելքումյանը կարծում է, որ մինչեւ 2018թ.-ը քաղաքական ուժերը չեն սպասի. «Մի քիչ ավելի ինտենսիվ պետք է լինի,
Հայաստանը՝ հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատար գործազրկության մակարդակով. «Ազատություն» ռադիոկայան
Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18․6 տոկոս և աճի միտում ունի: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, գործազրկության մակարդակով հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարը Հայաստանն է: Սա են վկայում ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպության երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի տվյալները: Կազմակերպության պաշտոնական կայքում Համաշխարհային աշխատանքային շուկայում այս տարի սպասվող զարգացումներին նվիրված ծավալուն հետազոտությանը կից