Օրվա լրահոսը

«Կանայք գիտեն այն կոճակը, որը սեղմելով՝ ամուսինները կհայտնվեն իրենց կողքին» (Տեսանյութ)

Համացանցն ու գլոբալիզացիան, նոր սոցիալական ստատուսը` ամուսնալուծությունների պատճառ

Նախախորհրդարանը իրազեկման ավտոերթ կանցկացնի

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ռեժիմին հեռացնելու մեր ծրագրի մասին իրազեկելու, ժողովրդին հույս ու հավատ ներշնչելու, քաղաքական գործակալների խարդավանքներից ու մոլորություններից զերծ պահելու ու նրանց ազգային շահերի դաշտ բերելու և ազգային նպատակների ծառայող շարժման մեջ դնելու համար մենք կազմակերպում ենք իրազեկման գործընթացներ, որոնցից է նաև ավտոերթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Նախախորհրդարանի մամուլի խոսնակ և Հիմնադիր խորհրդարանի

Սերժ Սարգսյանին հարցաքննելու միջնորդություն է ներկայացվել

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը այսօր դատական նիստի ժամանակ միջնորդեց վերսկսել դատաքննությունը, ասաց, որ ունեն եւս մի տեսաերիզ, որն ապացուցում է իրենց պաշտպանյալների անմեղությունը. «Ուզում ենք դատարանին ներկայացնել տեսաերիզի զննությունը, որով ապացուցվում են հանգամանքներ, որ մեր պաշտպանյալները անմեղ են, և որ նրանց իրավունքները խախտվել են: Բացի այդ, մեզ մոտ կան 10.000 քաղաքացիների

Դատապարտվածի հարազատները դիմելու են «տնային կալանքի» համար

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գագիկ Գյուլնազարյանի կինը՝ տիկին Անուշը, դիմել է «Առավոտին»՝ կապված իր ամուսնու՝ Գագիկ Գյուլնազարյանի հետ: Գագիկը հանդիսանում է առաջին կարգի հաշմանդամ, տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ անբուժելի: Ինչպես արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեզ հայտնեց, նա ունի խցանվող թոմբանգիտ, զարկերակների նեղացում, երրորդ աստիճանի

Ադրբեջանում ընդդիմադիր թերթերը ֆինանսավորվում են նախագահական ապարատի կողմից

«Ադրբեջանում թերթերը, այդ թվում նաև ընդդիմադիր, տարեկան մինչև երկու հարյուր հազար մանաթ ստանում են նախագահականից՝ որպես նախագահական հիմնադրամի դրամաշնորհներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում նախագահական ապարատը միայն թերթերին օգնելու համար տարեկան ծախսում է հինգ միլիոն մանաթ, և մտադրություն ունեն այդ ֆինանսավորումը հասցնելու մինչև քսան միլիոն: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի դպրոցի վերապահվել է Տարոն Մարգարյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է շախմատի նորաստեղծ դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը: Մարզադպրոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին և միջազգային գրոսմայստեր, շախմատի օլիմպիական չեմպիոն, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Արոնյանին: Հանրապետության

Քոբանիի քրդերը ադրբեջանցի ահաբեկչի են մահապատժի ենթարկել. Haqqin.az

Թուրքիային սահմանակից Սիրիայի Քոբանի քաղաքում քրդերի մոտ 20-ամյա ադրբեջանցի էր գերի ընկել, որը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման անդամ էր, գրում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «ալ-Հայաթ»-ին: Ադրբեջանցի գրոհայինը գերի էր ընկել 10 օր առաջ, իսկ գերության հաջորդ օրը մահապատժի էր ենթարկվել: 33-ամյա քուրդ Ջունեյիդ Հիմուն նկարագրել է տեղի ունեցածն այսպես. «Ես քրդերի կազմում չեմ կռվում, բայց

Հոկտեմբերի 24-ին կմեկնարկի «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը

Ցուցահանդեսին կմասնակցեն 25 տեղական ընկերություններ

«ԵՏՄ անդամ այլ երկրները նույնպես չգիտեն՝ ուր են գնում». Հովհաննես Իգիթյան

«Ինչպես գիտենք, Հայաստանը գնում է մի տեղ, որի անդամ երկրները նույնպես չգիտեն, թե ինչ է լինելու, ինչ է սպասվում: ԵՄ-ում` ի տարբերություն ԵՏՄ-ի, չկա պարտավորվածություն, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` տեղավորվո՞ւմ է այդ չափանիշների մեջ, թե` ոչ: Եվրամիությունը միշտ դռները բաց է թողնում, ու մենք պետք է որոշենք՝ ինչպե՞ս տեղավորվել այդ չափանիշի մեջ»,- այսօր

Երեւանի երաժշտական կամերային պետական թատրոնն իր հիմնադրի վերադարձից հետո ամեն ինչ սկսելու է 0-ից

Առիթ ունեցել ենք նախկինում ակնարկելու, որ մեր մշակութային օջախների ղեկավարների մեծ մասն իրենց դիրքը դիտում են որպես «կաթողիկոսական աթոռ», ասել է թե՝ ցմահ: Այդուհանդերձ, կան մասնագետներ, որոնք անփոխարինելի են: Այս դեպքում խոսքը մեզանում հազվադեպ հանդիպող մասնագիտության՝ երաժշտական թատրոնի ռեժիսորի մասին է, մասնավորապես՝ Արմեն Մելիքսեթյանի, որը Երեւանում 1997թ. հիմնադրեց երաժշտական կամերային պետական թատրոնը՝ ղեկավարելով մինչեւ 2006թ.:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր մենք պարտավոր ենք վերստին մտածել, որոշել և միասնական քայլեր ձեռնարկել ծայրահեղ աղքատության դեմ ու նախագծել մի աշխարհ, որտեղ ոչ ոք անտեսված չէ: Մենք կարողացանք նախատեսված ժամկետից շուտ հասել Հազարամյակի զարգացման նպատակների թիրախներից մեկին, որը նախատեսում էր կիսով չափ կրճատել աղքատության մեջ ապրող մարդկանց քանակը: 1990-2010 թվականների ընթացքում առնվազն 700 միլիոն մարդ դուրս է բերվել

Սերժ Սարգսյանը կժամանի Գյումրի. իշխանավորները նախապատրաստության մեջ են

Aravot.am-ի տեղեկություններով, ամսի 22-ին Գյումրի կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանի ֆինանսավորմամբ կառուցված «Վարդուհի» արվեստի դպրոցը բացելու: Ժապավենը կտրելու: Այստեղ կուսուցանվեն բալետ ու երաժշտություն: Մարզային, քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունն այսօրվանից արդեն իսկ լրջորեն նախապատրաստվում են նախագահի ընդունելությանը, որն անձամբ է այդ դպրոցի ժապավենը կտրելու: Նշենք, որ 1920 թվականին Կ.Պոլսի մերձակա Չիլինգար

Գուրգեն Եղիազարյան. «Եռյակը կդառնա դուետ»

«Հարթակում կանգնած մարդիկ չեն կարող գրպանից հանել իշխանությունն ու նվիրել նրանց»

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Շախմատը դպրոցներում» խորագրով գիտաժողովի բացմանը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարության, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ), Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ

Թաթուլ Ալթունյանի անվան համույթը հանդես եկավ Նիդեռլանդներում

Հոկտեմբերի 13-ին Հաագայի Lucent Danstheater դահլիճում Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին Նիդեռլանդներում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, Նիդեռլանդների խոհրդարանի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որին հաջորդեց տոնական համերգը Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթի մասնակցությամբ: Վաստակավոր կոլեկտիվը,

Ջհանգիրյան. «Այ ձեր խիղճը կտրվի, բա մարդու կյանքը ոչ մի քոռ կոպեկ չե՞ք գնահատում, դուք անսիրտ եւ անհոգի եք»

«Մենք ռեալիստ ենք, չկա անձ, ով չուզենա փոխհատուցում տա բռնության ենթարկվածներին, բայց սա բարի ցանկությունների դաշտ չի»,- այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագծի մասին: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Սա նաեւ փոխհատուցում է լինելու ոչ միայն

«Ով եկել է իշխանության, եղել է կամակատար». Մեղադրյալ Վահե Մկրտչյան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր մեղադրյալների պաշտպանական ճառերի հերթն է: Մեղադրյալ Վահե Մկրտչյանը նկատեց, որ ընկերներով շատերից տարբերվում են, որովհետև ուրիշ արժեքներ են կրում.« Դուրս եմ եկել, որովհետև տեսել եմ, որ Մոսկվան բոլոր լծակները պահել է իր ձեռքը, և ով եկել է իշխանության կա՛մ եղել է կամակատար, կա՛մ վախի

Հովհաննես Սահակյանը՝ Փոստանջյանին. «Մի խոսա, թե չէ ես ձեր պապաներին կանդրադառնամ»

Այսօր ԱԺ պետաիրավական հարցեի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը  «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը նիստերի օրակարգում ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ դժգոհեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Նա ասաց, որ միջազգային կոնվենցիաներ կան նույն բովանդակությամբ, որոնք Սահմանադրական դատարանի դրական եզրակացությամբ մտել են վավերացման փուլ. «Եթե դուք նայեք կոնվենցիայի փաստաթղթերը, կտեսնեք,

Սպասվում է թույլ անձրև

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ անձրև, 18-19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-20-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 17-ին , 18-ի գիշերը սպասվում է

Հաշմանդամություն ունեցողին չեն թույլատրել դիսկոտեկ, ու նա դատի է տվել

«IDEAS. ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» թեմայով համաժողովի մասնակիցները հետաքրքիր դրվագներ ներկայացրին Կիեւում շարունակվում են Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ եւ ԵՄ աջակցությամբ հոկտեմբերի 13-ից մեկնարկած «IDEAS. ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» թեմայով համաժողովի աշխատանքները: Համաժողովը կավարտվի հոկտեմբերի 17-ին: Միջոցառման ժամանակ անդրադարձ եղավ այն հարցին, թե ինչպես է լուսաբանվում հաշմանդամության թեման մասնակից երկրներում:

Դավիթ Հարությունյանը՝ Արմեն Գեւորգյանի եւ իր՝ «Քոչարյանի կադրը» լինելու մասին

Այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ հնարավո՞ր է Դուք դառնաք փոխվարչապետ, որովհետեւ Ձեր անունը եւս շրջանառվում է՝ պատասխանեց. «Եթե հիշեք, ես երբեւէ որեւէ հարցում կանխագուշակումներ չեմ անում»: Հարցին՝ իսկ ցանկություն ունե՞ք՝ նա պատասխանեց. «Ցանկությունների վերաբերյալ ասեմ, գործադիր իշխանությունն այլ ոլորտ է, ի տարբերություն ԱԺ-ի եւ օրենսդիր իշխանության, որտեղ դու պարտավոր ես

Մամուլի ազատության առումով ՀՀ-ն վարկանիշի անկում է գրանցել

Հայաստանի ընդհանուր վարկանիշը 2014-ի առաջին հնգամսյակի կտրվածքով՝ «5» է, այն զիջում է Վրաստանին՝ «7» և Մոլդովային՝ «6»,-այս իրավիճակն է արտացոլված «Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս» հերթական ուսումնասիրության մեջ: Այն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում «Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» նախագծի շրջանակներում։ Նախագիծն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ։ ՀՀ-ում այն իրականացրել

Պատերազմի թոհուբոհից՝ դեպի հայաստանյան ԲՈՀ-ը

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ Բեյրութում լույս տեսնող «Հայկազեան հայագիտական հանդէսի» հերթական՝ 34-րդ տոմարի շնորհանդեսը: Ինչպես միշտ, այն անցավ շատ ջերմ եւ բարձր հայրենասիրական ներշնչումով: Ինչպես հայտնի է, հանդեսը սկսել է գործել Բեյրութի Հայկազեան համալսարանի հիման վրա՝ 1970 թ. եւ մինչ օրս սերտորեն համագործակցում է ներկայիս սփյուռքի ամենահզոր գիտակրթական հաստատության

Քաղաքացու ներկայությամբ ոստիկանության աշխատակիցներն անցել են իրենց պաշտոնեական լիազորությունները և իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություններ կազմել

Քաղաքացի Կարեն Դ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Կարեն Դ.-ի հաղորդման` 2014 թվականի օգոստոսի 20-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները հեռախոսազանգով իրեն հրավիրել են հիշյալ բաժին, որտեղ հայտնել են,

Դավիթ Հարությունյան. «Առաջին նախագահը, չի ծանոթացել այդ փաստաթղթին, նման խնդիր իր առջեւ չի դրել»

«Ոչ միայն որպես իշխանության ներկայացուցիչ, այլ նաեւ որպես հանձնաժողովի անդամ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, որը նման պնդում է անում, թող այդ հայեցակարգի մեջ կարողանա հայտնաբերել մի հատված, որը կհաստատի դա: Ես կարծում եմ, որ հայեցակարգն այն տեսքով, ինչ ներկայացվել է ՀՀ նախագահին, լուրջ քայլ է կատարվել առաջ: Բուն գաղափարախոսությունը բնականոն քաղաքական զարգացումների արտացոլումն

«Դա ռուսական կամ մաքսային միության հանրահավաք էր». Իրավապաշտպան. «Ա1+» (տեսանյութ)

Ընդդիմադիր եռյակի անցած և սպասվող հանրահավաքները ոչ թե իշխանափոխության իրականացման, այլ պարզապես ընտրազանգվածին ակտիվ պահելու գործընթաց է։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ ընդդիմադիր եռյակը դեռ երկար է ժողովրդին փողոց դուրս բերելու: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Տատիկի թաղումը (Պատմվածք)

Հիմնարկի աշխատակիցներից մեկի տատիկը մահացել էր: Կոլեկտիվով գումար հավաքեցին, ծաղկեպսակ պատվիրեցին հանգուցյալի անունով և պատրաստվեցին հաջորդ օրը մասնակցելու տատիկի թաղման արարողությանը: Չնայած դեռ մի կարգին իրար հետ չէին ծանոթացել նոր կոլեկտիվի աշխատակիցները, բայց կարգ էր, պետք է կատարեին: Տղաներից մեկը զանգահարեց Նարեկենց տուն, որի տատիկն էր մահացել, որպեսզի ճշտի թաղման օրը և ժամը, նրանց շենքի

Գուրգեն Եղիազարյանի որդիները հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից (Տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանի ստացած ժառանգությունը նա համեմատում է «հասարակաց տան» հետ

Ծննդյան կապակցությամբ խնդրած նվերը՝ բարեգործության համար

«Հույսի կամուրջ» հ/կ նախագահի անսովոր ցանկությունը «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը, որը օրերս նշեց իր ծննդյան տարեդարձը, որոշել էր անձամբ ընտրել իր նվերները: Դիմելով գործընկերներին, բարեկամներին ու ընդհանրապես բարի մարդկանց՝ Սուսաննա Թադեւոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես էր եկել հետեւյալ հայտարարութամբ՝ «Այսօր իմ ծննդյան օրն է: Ես առանձնապես իմ ծննդյան օրը նշել չեմ սիրում, բայց

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հոկտեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների՝ հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Փարիզում Նախագահների հանդիպմանն ընդառաջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031