Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Հայաստանը պատրաստ չէ դուրս գալ ռուսական շուկա»

Ներդրումներ են պետք անել: «Մենք առայժմ պատրաստ չենք ինչ-որ ծավալներով դուրս գալ ռուսական շուկա»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ դրան պետք է նպաստեր բյուջեն, սակայն 2015 թվականի բյուջեում գյուղատնտեսությանը հատկացվող գումարը չի ավելանալու. «Փող է պետք դնել, ներդրումներ է պետք անել, որպեսզի կարողանաս

«Կհասնենք նրան, որ ռուսական դասագրքերում ընդգրկվի Հայոց ցեղասպանության թեման». Սուրեն Մանուկյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) այսօր տեղի ունեցավ «ԽՍՀՄ տարածքում իրականացված Հոլոքոստի պատմությունը» ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի համահեղինակ, Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» կենտրոնի համանախագահ Ալլա Հերբերը լրագրողների հետ զրույցում, կարևորելով նման ձեռնարկի ստեղծումը, ասաց, որ դրանով ցանկացել են հասարակության բոլոր շերտերին (անկախ տարիքից, սեռից, ազգությունից, մասնագիտությունից և այլն) համառոտ պատմել հրեական մեծ ողբերգության՝ Հոլոքոստի մասին.

Մինչեւ 2025-ը Հայաստանում գոնե որորները կուշտ կլինեն

3-րդ գյուղ կոչվող թաղամասի աղբանոցը որորների կերուխումի «օբյեկտն է»: Եվ քանի որ Հայաստանում ջրային ավազանները գնալով վերանում են, այս ամենակեր թռչուններն իրենց սնունդը գտնում են աղբավայրերում: Այս եւ Նուբարաշենի աղբավայրերում անթիվ, անհամար որորներ կան, եւ հուրախություն այս թռչունների՝ աղբանոցը գոյություն կունենա մինչեւ 2025 թվականը, որից հետո որորների կերն այսպես առատ չի լինի, քանի որ քաղաքապետարանը

Դարձյալ թորած ջրի մասին

Այդպես եղել է: Կյուրոս Մեծը, Մեծն Ալեքսանդրը եւ նրանցից առաջ Շումերի Ան-Ակ թագավորը, ով հպարտանում էր, թե ինքը սիրում է կարդալ միայն նախաջրհեղեղյան գրականություն, մեծարում էին գիրն ու գրի հեղինակներին պահում էին իրենց կողքին՝ որպես ճշմարտության բերան: Եվ այնուհետեւ նաեւ իշխան Սահակ Բագրատունին, ով փնտրեց ու գտավ Մովսես Խորենացուն եւ պատվիրեց Հայոց Պատմությունը, որը, թերեւս,

Հայաստանի և Ղարաբաղի շուրջ 1000 կմ հեծանվարշավի շնորհիվ ստեղծված կատակերգությունը. Րաֆֆի Յուրջյանի գիրքը

1000 կիլոմետր Հայաստանի և Ղարաբաղի շուրջ կատարած հեծանվարշավի մասին ճանապարհորդ Րաֆֆի Յուրջյանը փաստա-երգիծական գիրք է հրատարակել: «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գիրքը, ինչպես նշում է հեղինակը, մասամբ նաև սիրո պատմություն է: «Երիտասարդ սփյուռքահայերը հայրենիքի հետ իրենց կապող ոչինչ չունեն, ու ես ուզում էի լրացնել այդ բացը», – ասում է Յուրջյանը՝ էլ. փոստով ուղարկած նամակում, – «Ամեն ստեղծվող

Ինչի՞ մասին գրեն լրատվամիջոցները

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը եւ Anews.am կայքի հիմնադիր, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը: Արամ Աբրահամյան.– Կյանքը ավելի հարուստ է, քան քաղաքականությունը` մշակույթ, իրավաբանություն, տնտեսություն… բայց երբ լրագրողների կամ խմբագիրների հետ սկսում ես խոսել, խոսում են հենց քաղաքականությունից: Ինչո՞ւ: Արմինե Օհանյան.- Ինձ թվում է, որ մեր ընթերցողներն

Լյովա Խաչատրյան. «200 հա հող վարակված է քաղցկեղով»

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ կեղտոտ, վարակված ջրով են ոռոգում այդ հողերը: «Արագածոտնի մարզի Արագած գյուղում 200 հա հող արդեն վարակված է քաղցկեղով»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նա նշեց, որ պատասխանատու մարմինները պատճառները չեն պարզաբանում եւ  կարանտին չեն հայտարարում: Նրա կանխատեսմամբ՝ սերմերը դուրս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ: Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր: Մայր աթոռ Ս. Էջմիածին                         Տեղեկատվական համակարգ 

«Մի հայ էլ սպանենք, սրտներս հովանա»

Ադրբեջանական հայտնի ձեռագիրը` փարիզյան հանդիպմանն ընդառաջ Սահմանային միջադեպերի վերջին շրջանի վիճակագրությունը հետաքրքիր դինամիկա է ցույց տալիս: Օգոստոսյան դիվերսիաներից ու լարված իրավիճակից հետո, որը կտրուկ նվազեց նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի՝ Սոչիում կայացած հանդիպումից հետո, կրկին սկսել է աճ արձանագրել: Արձագանքելով «Առավոտի» այդ դիտարկմանը՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության

Արմեն Աղայան. «Իշխանափոխություն կատարելու համար նախ եւ առաջ պետք է կատարել ընդդիմափոխություն»

Արմեն Աղայանը համարում է, որ 1988 թվականի 3-4 անգամ փոքր հանրահավաքները ավելի մեծ արժեք ունեին, քանի հոկտեմբերի 10-ի հանրահավաքը «Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքը կարելի է նախընտրական քարոզարշավի սկիզբ համարել»,- այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը: Նա հնարավոր է համարում, որ հանրահավաքը տեղի ունեցավ

Արդարադատության նախարարը Գյումրիում տեսակցության գնաց իր ուսուցչին (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը սովորել է  Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան  թիվ 29 դպրոցում, ուսուցչի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում առանձնակի շնորհավորել էր  իր պատմության ուսուցչին` Արթուր Նիկողոսյանին` նշելով, որ պիտի գնա Գյումրի ու տեսնի նրան: Այսօր աշխատանքային  այցով Գյումրի ժամանած նախարարը, Շիրակի մարզպետարանում  բողոքներ ունեցող քաղաքացիներին ընդունելուց հետո,  շտապեց տեսակցության  իր ուսուցչին: Նրանց

Լյուդմիլա Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին չի հարցրել

ՎՍԴՀԿ ատենապետը՝ ՀԱԿ-ի հետ տարաձայնությունների եւ ամսի 24-ի հանրահավաքից սպասելիքների մասին – Թեեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը քաղաքական լանդշաֆտի ցնցում էր, այնուհանդերձ՝ արագ փոփոխությունների մասով հանրության սպասելիքները կարծես չիրականացան: Ամառվա ընթացքում հանրությանը մատուցվում էր տեսակետ, որ ամսի 10-ին միասին կորոշենք` ինչ անել, բայց այդ օրն այդ որոշումն այդպես էլ չկայացվեց:

Առաջարկվում է 275 հազար դրամ՝ չաշխատող հղիներին

Աշխատող հղիների նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա:   Մայրության նպաստ. այս ձեւակերպմամբ կառավարությունն առաջարկում է վերանվանել հղիության եւ ծննդաբերության նպաստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի քանի օրենքներում փափոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի, առաջարկվում է աշխատող հղիների աշխատավարձերի ներկայումս 100%-ի չափով տրամադրվող նպաստը կրճատել, դարձնել՝ 80%,

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ տարածաշրջան կատարած վերջին այցի մասին

  ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 14-18-ը տարածաշրջան կատարած այցի հետ: Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը և ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրյոն հանդիպել են ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված երկների ղեկավարների հետ և մասնակցել հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգի առաքելությանը: Նրանց է միացել ԵԱՀԿ գործող

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։ Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի

Մամուլն ու «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում էր հայկական մամուլի օրը։ Մեր երկրում անկախության տարիներից ի վեր մամուլն, ինչպես ասում են, շատ բաների միջով է անցել: Լրատվամիջոցներ են փակվել, քաղաքական հետապնդումների ու ծեծի են ենթարկվել լրագրողները: Այսօր էլ մամուլն ու լրագրողները իրավապահների «ուշադրության» ներքո են գտնվում: Եվ դա վատ է: Նշանակում է՝ մեր երկրում ժողովրդավարության, մամուլի ազատության պահպանման

Վարչապետը մասնակցել է «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից  ողջունելով և շնորհավորելով ներկաներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության արդիականացումը, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համընդհանուր զարգացման

Առաջարկվում է ծխախոտի հարկը բարձրացնել. ովքե՞ր են խոչընդոտում ծրագրին

Հայաստանում ծխախոտն իր արժեքով, կարելի է ասել, մատչելի է նույնիսկ անապահով խավի համար, մինչդեռ եվրոպական բազմաթիվ երկրներում եւ ԱՄՆ մի շարք նահանգներում ծխախոտի գինն այնքան բարձր է, որ շատերը պարզապես հրաժարվել են ծխախոտից: Արդեն մի քանի տարի է՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունն առողջապահության նախարարության հետ պայքարում է Հայաստանում առողջապահության ոլորտի համար այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել:

Արդարադատության նախարարն այցելեց իր ծննդավայր Գյումրի ու հանդիպեց բողոքավորներին (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր աշխատանքային այցով վաղ առավոտից  Գյումրիում էր:  Նա իր ծննդավայր ոտք դնելուն պես,  Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի առանձնասենյակում  ընդունեց տարբեր խնդիրներ ու բողոքներ ունեցող քաղաքացիների: Նկատենք սակայն, որ գյումրեցիներից ոչ բոլորն էին տեղյակ արդարադատության նախարարի այցի մասին, այլապես նրան հանդիպելու ցանկություն շատ ավելի մարդ կհայտներ: Նախարարը ընդունեց 7 քաղաքացու, նրանցից

Արմեն Աղայան. «Հայազնը» կողմ է Հայաստանի՝ բացարձակ ինքնիշխանությանը

  Եվ դեմ է ինքնիշխանության կորուստի ցանկացած դրսեւորմանը: «ԵՏՄ համաձայնագիրը բացարձակապես մերժելի է»,- այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Երկու երես» մամլո ակումբում հայտարարեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը: Նրա կարծիքով՝ Հայաստանը չպետք է անդամակցի որեւէ վերպետական կազմավորման, նոր ԽՍՀՄ ստեղծելու նախագծին: Նա հավելեց, որ իրենք դեմ են նաեւ Եվրամիությանը. «Եվրամիությունը ենթադրում է ինքնիշխանության կորուստ՝ մի մասը, այսինքն՝ մեր

Աշխատող մայրերը բողոքի ակցիաներ կանեն

Աշխատող մայրերի հաշվին չաշխատող մայրերին լավություն անելու կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատող մայրերի շրջանում: Մեր զրուցակից մայրերը կարծում են, որ եթե կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ծնելիության աճին սպառնալիք կլինի: Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ աշխատող մայրերի դեկրետային գումարի

Նրանք վճարել են քաղաքապետարանի փոխարեն

Գասպարյանների ընտանիքն 9 ամիս շարունակ բնակարանի վարձ է վճարել՝ նկատի ունենալով, որ քաղաքապետարանը մի օր կկատարի պայմանագրով ստանձնած իր պարտականությունները: Շինարարների փողոցի 15 շենքի (4-րդ կարգի վթարային) նախկին բնակիչներ Գրիգոր Գասպարյանը եւ նրա ընտանիքի մյուս անդամները՝ տիկին Նվարդը, Հայկ եւ Հասմիկ Գասպարյանները, բողոք են ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ Հայաստանի քաղաքացիական վերաքննիչ դատարան: Ամիսներ առաջ «Առավոտն»

«Հայկական Գանձեր» հավելվածի միջոցով հնարավոր է օնլայն շրջել եկեղեցու տարածքում, մտնել եկեղեցի եւ մոմ վառել (տեսանյութ)

IOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների եւ պլանշետների օգտատերերը արդեն հնարավորություն ունեն նոր «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) հավելվածի միջոցով շրջել հայկական պատմամշակութային հուշարձանների տարածքով՝ ինչպես իրական կյանքում: Այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտնեցին «Հայկական Գանձեր» ինտերակտիվ նախագծի հեղինակները: Ինչպես ներկայացրեց նախագծի հեղինակ Վլադիմիր Սոֆյանը՝ «Հայկական Գանձեր» ինտերակտիվ նախագիծը իրենից ներկայացնում է վիրտուալ ճանապարհորդությունների

Քննիչը դժգոհել է, որ հարցերով իրեն հունից հանում են

«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրվող, HSBC աշխատակից Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ վիճարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Նրա միջնորդությամբ վերաքննիչ դատարան է ներկայացել քննիչ Մուշեղ Ալեքսանյանը: Երկրորդ անգամ Աշոտ Առուշանյանի եւ նախկին բռնցքամարտիկ Էդգար Կարաքեշիշյանի

«Դասական երաժշտության սիրահարների ընտանեկան խորհուրդ»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն առաջարկում է գերմանացիների օրինակով մեզանում էլ հիմնել նման «կառույց» Օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) վերադարձավ Ավստրիա, Գերմանիա կատարած համերգային շրջագայությունից: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՊՖՆ-ի կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանն ասաց, որ երեք տարբեր ծրագրերով համերգներ են ունեցել Ավստրիայի Լինց, Կլագենֆուրտ եւ Գերմանիայի Լյուբբեկե քաղաքներում: Նշեց,

Ի՞նչ է լինելու ակադեմիական փառքից հեռու արվեստագետի 90-ամյակին

Երվանդ Մանարյանի համար անակնկալ է Այսօր Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Երվանդ Մանարյանի մեծարման երեկոն է՝ անվանի արվեստագետը տոնում է իր ծննդյան 90-ամյակը: Արվեստագետի ծնունդը կնշվի «Երվանդ Մանարյան՝ 100 մինուս 10» հոբելյանական ներկայացմամբ, որի գաղափարը պատկանում է նրա թոռանը՝ «Փոփոխությունների թատրոն» մշակութային կազմակերպության գործադիր եւ ստեղծագործական տնօրեն Հայկ Սեկոյանին: Թե ի՞նչ է լինելու բեմում, բոլորի

7 օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 5000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:  — ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն 

Հայ որբերի գորգը Սպիտակ տանը ցուցադրելը կապ չունի ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունների հետ. Թուրքիայի ԱԳՆ. Hurriyet

Հայ որբերի գորգը Սպիտակ տանը ցուցադրելու որոշման առնչությամբ Անկարայից հայտնել են, որ այն քաղաքական քայլ չէ՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի տարաձայնությունների հետ, փոխանցում է «Հուրիեթ»-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին: «Գորգը, որը ցուցադրվելու է Սպիտակ տան մուտքի մոտ ևս երկու [ԱՄՆ-ին արված] նվերների հետ, չպետք է մեկնաբանել, թե ԱՄՆ-ը

Ադրբեջանցու սպանության գործում կարող է մեղադրվել 32 հայ. «Ա1+»

Ռուսական Մինվոդի քաղաքի հայերը քաղաքային հիվանդանոցում հաշիվ են մաքրում։ Ընկածին անխնա հարվածողը հայազգի Անդրանիկ Ցականյանն է։ Ընկածը ռուս է՝ ադրբեջանական արմատներով, որը դեպքից որոշ ժամանակ հետո մահանում է։ Ողբերգական դեպքից առաջ Անատոլի Լարիոնովի ընկերները եւ մի խումբ հայեր Մինվոդիի ռեստորաններից մեկում բախվում են, որտեղ միմյանց գլխին շիշ են ջարդում։ Հիվանդանոցում է հայտնվում նա, ում գլխին

Հայի բախտ. հայուհին

Կարծում եմ, որ չի կարող կանգուն մնալ կառավարությունն այն երկրի, որը բաղկացած է կիսով չափ ստրուկներից եւ կիսով չափ ազատ մարդկանցից: Աբրահամ Լինկոլն Ընկեր տղամարդ, Ինչքան, այնուամենայնիվ, հրապուրիչ է քո պաշտոնը: Բուլատ Օկուջավա, «Երգ հետեւազորի մասին» Հոգեբանության մեջ մի երեւույթ կա, որը կոչվում է «ստոկհոլմյան սինդրոմ»: Այն արտահայտվում է այսպես՝ գերյալ պատանդները կարեկցանք, համակրանք եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031