Օրվա լրահոսը

Յունիբանկի HR տնօրենի պաշտոնում նշանակվել է Գայանե Մացկինը

Յունիբանկի անձնակազմի կառավարման տնօրեն է նշանակվել Գայանե Մացկինը, ով մինչ այդ զբաղեցրել է HR մենեջերի պաշտոնը O.F. Mossberg & Sons ամերիկյան ընկերությունում: Գայանե Մացկինը գերազանցությամբ ավարտել է Albertus Magnus ուսումնական հաստատության մագիստրատուրան ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում: Ունի մենեջերի ավելի քան 13-ամյա փորձ տարբեր ոլորտներում, այդ թվում` անձնակազմի կառավարման, ադմինիստրատիվ ղեկավարման և բանկային համակարգում: «Վերջին տարիներին Յունիբանկի

Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշումը կայացրած քննչական պետին ազատեցին աշխատանքից. news.am

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալելու որոշումը կայացրած ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ ինքը՝ Արսեն Սարգսյանը: Նա նշեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ իրեն ազատել են աշխատանքից, այժմ գտնվում է կադրերի ռեզերվում: «Պատճառը

Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով դիմել է արդարադատության խորհրդին

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախագահող դատավոր Տիգրան Պետրոսյանի դատավճռով տասնհինգ տարվա ազատազրկման դատապարտվեց սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանը: Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ դիմել է արդարադատության խորհուրդ, արդարադատության նախարարին, այդ մասին տեղեկացրել է նաեւ վճռաբեկ դատարանի նախագահին եւ մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանը պահանջում է կարգապահական վարույթ հարուցել

Ինչ են մտածում նոր պատերազմի մասին Հայաստանում ու Ադրբեջանում. «Ամերիկայի Ձայն»

՝՝Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը մեծապես կտարբերվի 9Օ-ականների Ղարաբաղյան պատերազմից։ Նոր պատերազմը, եթե հանկարծ այն սկսվի, կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։ Սակայն այս բախումը լուծում չի բերի, քանի դեռ չեն բախվել ցամաքային ուժերը՛՛։ Այս կարծիքն է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին հայտնում Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի

ԳՐՈՂԱԿԱՆ ՆԱԽԱՆՁ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ երեսունիններորդ

ԱԿՈՒՄԲ-2014

Վ. Պուտինի փիառը, Մեր թարս աճած խիարը, Հմայակ ջան:

Վարդենյաց լեռնանցքում և Գորիս – Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 9.30–ի դրությամբ, Գորիս – Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

Քաղաքապետարանը ուղեւորափոխադրողներից կրկին մրցույթի հայտ չստացավ

Այսօրվա սակագնով ուղեւորափոխադրումներ կատարելու համար քաղաքապետարանը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից առաջիկա օրերին նախատեված մրցույթին մասնակցելու համար դեռ ոչ մի հայտ չի ստացել: Այսօր արդեն 4-րդ անգամն էր, որ կազմակերպություններին հայտ ներկայացնելու հնարավորություն էր տրվել: «Մենք դեմ ենք 150 դրամին» նախաձեռնության անդամ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ քաղաքապետարանը անթաքույց

Հետաքրքրիր կրքեր Ազգային ժողովում՝ դատախազի հաշվետվության հետ կապված

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր նաեւ ԱԺ կանոնակարգ- օրենքում փոփոխություն անելու վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը տարեկան հաշվետվություն, հաղորդում կամ որեւէ այլ անուն կրող ամփոփումով հանդես գա Ազգային ժողովի առաջ: Հիշեցնենք, որ մինչ այժմ նման բան չկա, եւ այսքան տարիների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հաշվետու չի եղել իրեն հաստատող մարմնի՝ Ազգային

Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 6–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Գորիս–Կապան ճանապարհահատվածում և  Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:    ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական 

Լյուքս Ստեփանյանի մայր. «Սա զինվորի մահ է, անմեղ արյուն է թափվել»

Դատի ժամանակ վկաներն իրենց վատ էին զգում

«ՌԴ իշխանությունների միջամտությունը ուկրաինական իրադարձություններին՝ Ուկրաինայի հնարավոր տրոհման սպառնալիք»․ Մարթա Այվազյան

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանին «Aravot.am»-ը հարցրեց, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ի՞նչ ազդեցություն են ունենում ԵՄ-ՌԴ հարաբերությունների վրա, կարո՞ղ ենք այդ հարաբերությունները ճգնաժամային համարել: «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բնականաբար լարվածություն առաջացրել են ԵՄ-ՌԴ հարաբերություններում, սակայն այս պահին իրավիճակը ես չէի բնորոշի որպես ճգնաժամային: Երկու

ՀՀԿ-ականները դարձի՞ են գալիս

«Ես նաեւ դահլիճում նայում եմ մարդկանց դեմքերին, այդ թվում նաեւ ՀՀԿ-ականների դեմքերին ու տեսնում եմ, որ ՀՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ շատ լավ գիտակցում են, թե սա ինչ համաձայնագիր էր, ինչ երկարաժամկետ կախվածությունների մեջ է գցում մեր երկիրը եւ ինչպես է զրկում մեր երկիրը`հետագայում նոր էներգետիկ ոլորտի նոր զարգացման հնարավորություններից»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀԱԿ պատգամավոր

Грузия Онлайн. Վրաստանից ոչ մի իշխանավոր չի գնա Սոչի. ԱԳՆ, նախագահական, վարչապետի հատուկ ներկայացուցիչ

Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում ներկա լինել Սոչիի օլիմպիական խաղերին, և այդ որոշումը փոփոխության ենթակա չէ, հայտնել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստի»-ի տարածած լուրերը, թե հնարավոր է, որ Վրաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպեն Սոչիում: Հայտնում է «Գրուզիա Օնլայն» թերթը: «Նախագահ Պուտինի մամուլի խոսնակի հայտարարությունը տարօրինակ է: Չգիտեմ,

ԵԱՀԿ Մինսկի խումբ․ «Կողմերն ընդգծել են իրենց մտադրությունը՝ պահպանել հրադադարը հաշվի առնելով Սոչիի Օլիմպիական խաղերը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հաղորդագրություն են տարածել, որում ընդգծել են բանակցությունները բարձր մակարդակով շարունակելու կարևորությունը: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) փետրվարի 4-5-ին այցելել են Բաքու և Երևան։ Բաքվում համանախագահները

Բռնվել են խոշոր չափի կաշառք ստանալու պահին

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության  և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը: Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են:

Շտապօգնություն ու անկառավարելի իրավիճակ Շիրակի դատարանում. (Տեսանյութ)

Այսօր  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  ժամը 15.30-ին նշանակված էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը, որը երեկ չէր կայացել ամբաստանյալ  Հարություն Սարգսյանի վատառողջ լինելու պատճառով: Այսօր փոքր -ինչ ուշացումով, սակայն ամբաստանյալին բերեցին դատարան: Ու քանի որ դատախազ Արմեն Մարուքյանը հանդես էր գալու մեղադրական ճառով` պատժաչափ պահանջելով Հարություն Սարգսյանի համար, այսօր

Արման Սաղաթելյան. «ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը»

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են ԼՂ հակամարտության հրադադարի պահպանումը, հատկապես` Օլիմպիական խաղերի ժամանակ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Ջեյմս Ուորլիքի գրառմանը: «Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ, որ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե

Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերի հետ: Սահմանադրական դատարանի հունվարի 24–ի որոշումով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կասեցվել է պարտադիր կուտակային վճարներ չկատարած կամ ուշացումով կատարած անձանց պատասխանատվության ենթարկվելու և կենսաթոշակային ֆոնդերի ու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընտրելու վերաբերյալ դրույթները: ՍԴ-ի այս որոշումը գործատուների և աշխատողների

Որքա՞ն կարժենային հայկական պլանշետները, առանց կառավարության միջամտության

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուր էր տարածել այն մասին, որ  Կառավարություն այն նախաձեռնությանը, ըստ որի դպրոցների ցածր դասարանի աշակերտների ուսուցման համար պետք է կիրառվեն հայկական պլանշետներ, հնարավոր է ավելի էժան գնով ձեռք բերել, քան`այն, ինչն առաջարկվում էր դպրոցականներին: Ֆեյսբուքյան օգտատերը նաեւ նշում էր, որ պարզվում է հայկական պլանշետ կարող է «արտադրել» ցանկացած մարդ եւ, ինչպես երեւում

Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ռաֆայել Հովհաննիսյանին

Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի

Интерфакс. Պայթյուն Կիևի Արհմիությունների տանը. իրավապահներին ներս չեն թողնում

Կիևի Արհմիությունների տանը, որը գտնվում է ցուցարարների տրամադրության տակ, այսօր պայթյուն է տեղի ունեցել: Երկու հոգի տուժել է: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Նախապես հայտնի էր, որ մի տղամարդ է վիրավորվել, որին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ ևս մեկ հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որը, հավանաբար, վիրավորվել է Արհմիությունների

15 տարվա ազատազրկում` Անիի նախկին ոստիկանապետի որդու համար

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության  ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով  քիչ առաջ դատախազ  Արմեն Մարուքյանը 15 տարվա ազատազրկում պահանջեց Անիի նախկին ոստիկանապետի` որդու` Հարություն Սարգսյանի համար: Դատախազի մեղադրական ճառի ընթացքում ամբաստանյալը  մի քանի անգամ վատացավ, ընդհուպ մինչև շտապօգնության մեքենա եկավ: Հիշեցնենք, որ նա երեկվանից նա չէր կարողանում ներկայանալ դատարան բարձր ջերմություն ու

Ավանեսյանը պրոբլեմ է ունեցել ՄՄ մաքսատուրքերով ապրանքների ցուցակը հրապարակելով. (Տեսանյութ)

Ի՞նչ լավ բան կտա Մաքսային միությունը Հայաստանին, եթե անդամակցենք: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, որն էլ բավականին երկար ու մանրակրկիտ փորձում էր բացատրել, որ Մաքսային միությունն այնքան էլ վատ բան չէ, հակառակը` շատ լավ բան է: Ըստ նախարարի, եթե համեմատություն է տարվում ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ եւ ասվում, թե ասոցացման համաձայնագիրն

ԿԳՆ-ն դեռ լռում է դպրոցներում ուսուցիչների նկատմամբ ճնշումների մասին

«Պատահական չէ, որ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի երթը այսօր սկսում  ենք ԿԳ նախարարության շենքի մոտից: Պատճառն այն է, որ դպրոցներում և մանկապարտեզներում տոտալ ճնշումներ են իրականացվում աշխատակիցների նկատմամբ, որոնց պարտադրում են ընտրել կենսաթոշակային ֆոնդերը, թեև օրենքը կասեցված է և դրա իրավունքը չկա: Ուստի մեր ուղերձը ուղղված է նաև ԿԳՆ-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դեմ եմ»

Բարեգործական և ներդրումային պայմանավորվածություններ վարչապետի՝ Մեծ Բրիտանիա այցի արդյունքում

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով: Վարչապետը ՀԲԸՄ-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում այդ կազմակերպության կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Այցի շրջանակներում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի և մի շարք գործարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի զարգացման որոշ ծրագրեր: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը

Արթուր Գեւորգյան. «Դավիթ Թորոսյանին չեն ազատել, նա ինքն է հեռացել հավաքականից»

Հունվարին բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ Aravot.am-ը ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ զրույցում խոսել էր նաեւ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի մասնագիտական գործունեության հետ ժամանակին առնչված երկու հարցի շուրջ: – Պարոն Գեւորգյան: Դուք  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել եք Մոնրեալի օլիմպիական խաղերի եւ 1974 թ. Հավանայում անցկացված աշխարհի

2013-ին պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերափոխման աշխատանքների իրականացման 386 թույլտվություն

2013 թվականի տարեսկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում գտնվող  տնատիրություններում բարեկարգման, վերանորոգման, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը բնակչության համար հնարավորին պարզեցնելու նպատակով, մշակվեց փաստաթղթային ձևակերպումների նոր, առավել պարզեցված ընթացակարգ: Համաձայն նոր ընթացակարգի՝ նման թույլտվությունները, օրինակ՝ տանիքների վերանորոգում, ցանկապատերի վերականգնում, տրամադրվում են մեկօրյա ժամկետում: Նման աշխատանքների իրականացման համար

Ամփոփվեցին փոխվարչապետի մարզային խորհրդակցությունները

Արմավիրի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցությամբ ամփոփվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից անցկացվող մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում  ներկայացվում էին  2014թ. ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ, զեկուցվեցին  մարզային  զարգացման ծրագրի կատարման արդյունքները: Նշվեց, որ  2013թ. 

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031