Օրվա լրահոսը
Սոս Գիմիշյանը՝ ԵԽԽՎ-ում կատարվածի առիթով. «Կարող էին ազդեցիկ խոսքով ընդդիմանալ, բայց, փաստաթուղթը նույնը կլիներ»
«Կարող էր պատվիրակությունը որակով լինել, պատրաստված, քաղաքականապես լուրջ, ճկուն, մտածող մարդիկ, բայց արդյունքը փոխվել չէր կարող»,-Aravot.am-ի հարցին՝ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստումը արդյունք էր Հայաստան Եվրասիական տնտեսական միության անդամակցությա՞ն, թե՞ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ոչ պրոֆեսիոնալիզմի, այսպես պատասխանեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ում կարելի էր ազդեցիկ խոսքով ներկայացնել Հայաստանի շահերը, ընդդիմանալ, բայց,
Էբոլան` միջազգային հանրության անհանգստության պատճառ
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է: Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է: Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների
Բաքվում խորացել է մառազմը. Անդրեյ Մակարևիչ
«Մառազմը խորանում է», – գրել է ռուս երաժիշտ Անդրեյ Մակարևիչը՝ նկատի ունենալով Բաքվում իր համերգը չեղյալ հայտարարելը: Մակարևիչի պնդմամբ՝ համերգը խափանվել է, քանի որ Ադրբեջանում պնդել են, թե դրա ժամանակ հնարավոր է «ուկրաինամետ ելույթներ» հնչեն: «Դեռևս մեր համերգների ընթացքում «ուկրաինամետ ելույթներ» չեն հնչել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Լատվիայում, ո՛չ Մոլդավայում, ո՛չ Ամերիկայում», – գրել
Նախագահն ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Ք. Գաֆէսճեան Բարադարանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հիմնադրամի գործունեությանը, առաջիկա ծրագրերին: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Երևանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի լավագույն նմուշներն է ցուցադրում Հայաստանում և նաև աշխարհին ներկայացնում հայկական մշակույթը, դարձել է երևանցիների և քաղաքի հյուրերի համար սիրված ու նախընտրելի վայր:
2015թ. Ադրբեջանը Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն կգնի. Trend
Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հոկտեմբերի 13-ին ստորագրվել է 2015թ. համագործակցության ծրագիրը, փոխանցում է «Թրենդ»-ը: Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ այդ ծրագրի համաձայն, նախատեսվում է ռուսական արտադրության ժամանակակից սպառազինություն և ռազմական սարքավորումներ գնել: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Հայկական վիոլաներով հնարավոր է նաև եվրոպական դասական երաժշտություն կատարել
Վինագործ Մարտին Երիցյանը ստեղծել է լարային երաժշտական գործիքների մի խումբ՝ հայկական վիոլաներ, որոնք, նրա կարծիքով, ավելի հարմար են հայկական երաժշտություն կատարելու համար. «Մոտ 15 տարի առաջ ես մի համերգի էի մասնակցում, որի ժամանակ հայկական գեղեցիկ մեղեդիները նվագում էին քամանչայով և այլ գործիքներով, որը չէր «սազում» հայկական մեղեդուն: Հենց այդ ժամանակ որոշեցի ստեղծել այնպիսի մի յուրօրինակ
Խարբերդի երեխաները բոլորիս հոգատարության կարիքն ունեն
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազան հոր օրհնությամբ հոկտեմբերի 10-ին ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը ԱՀԹ միջազգային հասարակական կազմակերպությունների կապերի համակարգող Շուշան Պետրոսյանի, կանադահայ բարերար Անահիտ Ամիրյանի և մի խումբ երիտասարդների հետ այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Տնօրեն Հ. Բալասանյանի խոսքով ներկայումս մանկատունն ունի 6-24 տարեկան 286 սան՝
«Ընդդեմ պուտինիզմի» դուրս եկած ակտիվիստը հայց է ներկայացրել ոստիկանության դեմ
Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Արթուր Պետրոսյանի հայցով սկսված դատական գործի վարույթն այսօր Վարչական դատարանի որոշմամբ, ժամանակավորապես կասեցվեց: Արթուր Պետրոսյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին` ընդդեմ «Մաքսային միության, պուտինիզմի» ակցիայի ընթացքում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Ակտիվիստի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանն ասաց, որ գործի քննությունը ժամանակավորապես կասեցվեց, մինչեւ ավարտվի ընդդեմ ոստիկանության` Արթուր Պետրոսյանի ներկայացրած
Ասորի Ուղղափառ եկեղեցու հովվապետն այցելեց Մայր բուհ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի հետ: Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին ուղեկցում էին Տրիպոլիի և Լեռնային Լիբանանի արքեպիսկոպոս, Ս. Սինոդի գլխավոր քարտուղար Մոր Թեոփիլոս Սալիբան, Հոմսի արքեպիսկոպոս Մոր Սիլվանոս Բուտրոս ալ Նեհմեհը, պատրիարքական քարտուղար Մոր Տիմոթեոս Մաթթա ալ
Լավն էր ծնունդդ, «ավելի բարեկարգ» Երեւա’ն
Օր 1 Տասներկուսին տաս էր պակաս, դուրս էի գալիս Մամուլի շենքից, երբ նկատեցի փողոցում ամրացրած սպիտակ դրոշակը «Երեւան 2976» գրառմամբ, հետո եւս մեկը, մի հատ էլ … Եթե հիշողությունս չէր դավաճանում, մինչեւ այդ այս դրոշակները չկային: Քայլերս ուղղեցի դեպի Երեւանի քաղաքապետարան, կրկին ու կրկին սպիտակ դրոշակներն էին: Հանկարծ ձայներ լսեցի. «Արա՛, արագացրո՛ւ: Էս քանի ժամ
Ուկրաինայում դիտարկում են ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. ТАСС
Ուկրաինայի Գերագույն Ռադայում Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու մասին օրինագիծ է գրանցվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի կայքին: Օրինագծի հեղինակը «Սվոբոդա» կուսակցության պատգամավորներն են: Նախագծի տեքստը դեռ հրապարակված չէ: «ՏԱՍՍ»-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակության ղեկավար, Ռադայի պատգամավոր Սերգեյ Գրինևեցկին հայտնել էր, որ Կիևը այժմ չի դիտարկում
Ակտիվիստը ոստիկանության բաժնում ի նշան բողոքի պառկել է
Հակահարված» խմբի ակտիվիստ Արտակ Գեւորգյանը իր նկատմամբ ոստիկանների երեկվա բռնությունները ու իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության որոշումը բողոքարկելու մասին դեռ չի մտածել: Նա պնդում է, որ ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի երեկվա փողոցային ցուցահանդեսին որեւէ մասնակցություն չի ունեցել, ընդամենը դիտորդ է եղել: Նրա պատմելով, ինքը ցուցահանդեսը դիտելու էր գնացել մոտոցիկլետով, հենց այդ ժամանակ նրան են մոտեցել երկու
Ռուսաստանն ու Ադրբեջանը խորհում են համատեղ անվտանգության համակարգ ստեղծելու շուրջ. Московский Комсомолец
Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատրաստվում է Կասպից ծովի տարածաշրջանի հավաքական անվտանգության համակարգ ստեղծել: Այդ նոր կառույցի հիմնական տարրերից մեկը կլինի մերձկասպյան երկրների ռազմածովային ուժերի խորհրդի ստեղծումը: Այս է եղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի հիմնական արդյունքը, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթը: Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարաձայնությունից
Միմիին թրաֆիքինգի են ենթարկում
Սովորաբար մարդիկ են ընտանի կենդանիներին պահում, իսկ Միմիի դեպքում հակառակն է: Այս խելացի շունն ամբողջ օրը ծաղիկներով զամբյուղը բերանին շրջում է, ու իր եւ տիրոջ ապրուստի միջոցը հոգում. Միմիի հետ նկարվելն արժե 200-500 դրամ: Այս շան տերը Միմիին ավելի գրավիչ դարձնելու համար եղունգներն էլ կարմիր «լաքով» է ներկել. ասում է՝ որովհետեւ Միմին «գլամուր» աղջիկ է:
Ինչո՞ւ են դադարեցվել նախկին «Մանկական աշխարհի» տեղում Արա Աբրահամյանին պատկանող ընկերության աշխատանքները
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի` նախկին Մանկական աշխարհի կամ Կենտրոնական հանրախանութի շենքում առևտրային համալիրի կառուցման նախաձեռնությունը բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունն առաջացրեց: Մի շարք դատական գործեր, ՀՀ նախագահին ուղղված նամակներ, որոնցով բնակիչները պահանջում էին, որ իրենց սեփականությունը համարվող տարածքներն իրենց ձեռքից վերցնելու համար իրենց փոխհատուցեն: Սակայն խնդիրներն այդպես էլ չլուծվեցին, մնաց միայն
Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՄԳԻՄՕ-ի հիմնադրման 70-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին
Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երկրորդ համաշխարհային ֆորումի բացման հանդիսավոր նիստին՝ ԲՈՒՀ-ի հիմնադրման 70-րդ տարեդարձի շրջանակներում։ Համաժողովին մասնակցում են 54 երկրից ժամանած շուրջ 1200 շրջանավարտներ։ Հանդիսավոր նիստը բացեց ՄԳԻՄՕ-ի բազմամյա ռեկտոր ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ողջույնի խոսքերով հանդես եկան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստան-Ֆրանսիա խաղն սպասարկելու է ռումինական անձնակազմը
Վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը սպասարկելու է Ռումինիայի մրցավարական անձնակազմը՝ Իշտվան Կովաչի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Միլոշ Իշտվան Նագին եւ Աուրել Օնիցան: Չորրորդ պաշտոնյան Վլադիմիր Ուրզիցան է, լրացուցիչ օգնականները՝ Մարիան Պետրեսկուն եւ Ռոբերտ Դիմիտրուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ informatia-zilei.ro-ի
Դոլարի գինը կազմել է 412.5 դրամ
Հոկտեմբերի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Եվրոպան եւ մենք. «Ռասպուտինին» լսելով…
Երբ պրագմատիզմը զիջում է «գաղափարախոսությանը» Լեոնիդ Բրեժնեւը, երբ կենսունակ ղեկավար էր, լսում էր Ալեքսեյ Կոսիգինի եւ Նիկոլայ Բայբակովի կարծիքը: Խորհրդային երկրի վարչապետը եւ Պետպլանի ղեկավարը խորացած չէին գաղափարախոսության մեջ, մասնագետներ, պրագմատիկներ էին: Կոսիգինը նույնիսկ ծրագրեր ուներ բարեփոխելու, «շուկայականացնելու» խորհրդային տնտեսությունը՝ դանդաղ, զգուշավոր եղանակով: Սակայն այդ բարեփոխումները տապալվեցին հենց գաղափարախոսական պատճառներով: Բորիս Ելցինն իր պաշտոնավարման առաջին
Ոսկերչական ու նորաձեւության օրեր հոկտեմբերի 24-ից (տեսանյութ)
Հոկտեմբերի 24-ից կմեկնարկեն նորաձեւության եւ ոսկերչության ցուցադրության օրեր` Ազատ տնտեսական գոտուն կից գործող «Մերիդիան» կենտրոնում:
Քաղաքագետը դատարան չներկայացավ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության տնօրեն Սենիկ Ջուլհակյանի հայցի քննությունն ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ www.aravot.am կայքի: Սենիկ Ջուլհակյանը պահանջում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրել, պարտավորեցնել պատասխանողներին զրպարտության ձեւով արատավորող տեղեկությունները հերքելու, պարտավորեցնել փոխհատուցել: Այսօր պետք
Ո՞ւմ են Հայաստանի նախագահ տեսնում գյումրեցի տարեցները (տեսանյութ)
«Բա սա կառավարությո՞ւն է, Սովետական միության ժամանակվա կոստյումները կհագնինք, չհաշված վերևներում նստած սպասում են, թե երբ պիտի մենք մեռնինք: Ի՞նչ կառավարություն, երբ 20- 25 տարվա մեջ մի աշխատատեղ չստեղծեց Գյումրիում, զուտ ձեռքը տնկում է, իրեն մուրացկանի պես է պահում, դե արի ու դրան կառավարություն անվանի»,- զայրացած ասացին Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում հավաքված տարեցները` պատասխանելով
Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածում օծվեց նորակառույց եկեղեցին
Հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության անդամներ, մշակութային գործիչներ, համայնքի անդամներ: Շնորհավորելով երևանցիներին նոր եկեղեցի ունենալու առթիվ՝ Սրբազան հայրը, մասնավորապես, ասաց. «Մեծարգո տիա՛ր Նախագահ, Վեհափառ Հայրապետի անունից ողջունում ենք Ձեր
Արա Աբրահամյանը` Սուրիկ Խաչատրյանի դոկտորականի և նշանակման մասին
Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձավ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը և դոկտորականի պաշտպանությանը: Հարցին, թե տեղյա՞կ են Սուրիկ Խաչատրյանի դոկտորականի պաշտպանությունից, քանի որ Ռուսաստանի հայերի միությունը բազմիցս աջակցել է գիտնականներին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Մեզ համար գիտությունը կարևոր ուղղություններից է: Յուրաքանչյուրն էլ գիտության մեջ իրենց կարևոր դերն են խաղում, չեմ ուզում որևէ
Արմեն Գևորգյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին: Զրուցակիցները քննարկեցին ԱՊՀ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձան Երեւանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին: Փոխվարչապետը նշեց, որ ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են եւ ողջունելի համարեց առաջին
«Լեւոն, նախագա՞հ», թե՞ «Ծառուկյան, նախագահ»
Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է` որեւէ քաղաքական ուժ այլեւս հետդարձի ճանապարհ չունի – Գո՞հ եք հանրահավաքից, սպասելիքներն արդարացա՞ն: – Ինձ համար միանշանակ կանխատեսելի էր, որ բազմահազարանոց հանրահավաք է լինելու: Նաեւ վերջին 1-1,5 ամիսների ընթացքում մեր մարզային այցերը ցույց տվեցին, որ այն, ինչը մենք իրապես տեսնում էինք, որ ժողովուրդը լրջագույն համակարգային փոփոխություններ է ուզում` այդպես է: Երեկ
Թուրքիան պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը. Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ: Երկուստեք գոհունակությամբ նշվել է հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, կարեւորվել է խորհրդարանական փոխգործակցության հետագա խորացումը: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ տարակուսանք է առաջացնում
Ավետ Տերտերյանի շատ ստեղծագործություններ կհնչեն առաջին անգամ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի շրջանակներում առաջին համերգը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում կկատարվեն կոմպոզիտորի կամերային, երգչախմբային և սիմֆոնիկ անտիպ ստեղծագործությունները, որոնք մինչև օրս պահված են եղել նրա արխիվում և
Սոս Գիմիշյանը` Գագիկ Ծառուկյանի մասին. «Չէի ուզենա, որ օլիգարխը երկրի նախագահ լիներ»
«Այսօրվա քաղաքական էլիտան իրենց սպառել է»,-այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա համոզմունք հայտնեց, որ երկրում լուրջ փոփոխություններ պիտի տեղի ունենան և դրանք պիտի լինեն առանց ցնցումների: Պարոն Գիմիշյանը նշեց՝ «Աստված հեռու պահի, հանկարծ ուկրաինական տարբերակ մեր երկրում չլինի»: Պարոն Գիմիշյանն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին,
Րաֆֆի Հովհաննիսյանը «ջղաձգվողների» ցանկում չէ
Լեւոն Զուրաբյան. «Այս քսան- երեսուն ջղաձգվողներին ես մեղադրում եմ Հայաստանը ծախելու մեջ»:


















































