Օրվա լրահոսը
Ոստիկանները պարզել են Ամիրյան փողոցում հայտնաբերված դիակի ինքնությունը
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից իրենց մոտ է տեղափոխել անհայտ տղամարդու դիակ, իսկ քիչ անց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը՝ ԻԻՀ
Արա Աբրահամյան. «Այն քննիչին, ով Հրաչյային խալաթ էր հագցրել, մենք պատժեցինք ու օրգանից հեռացրինք»
«Այնպիսի տպավորություն է` կարծես ես «Կամազի» ղեկին նստած լինեի, կամ ես Հրաչյային բանտ նստացրած լինեի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ինչպես տեղեկացրել էինք, Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր էր ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման հայտարարությունը՝ եռյակի հանրահավաքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած եռյակի հանրահավաքի վերաբերյալ այսօր հայտարարություն հրապարակեց: «Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր՝ նրան զսպելով քաղաքական գործընթացների վրա իրական ազդեցություն ունենալուց: Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության բաժանման
Գևորգյան հոգևոր ճեմարան-140
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը նշել է իր հիմնադրման 140 ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ: Հանդիսությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, փոխնախարարներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ: Հանդիսության բոլոր ներկաներին իր հայրապետական օրհնությունը
«OPEL»-ի սիրահարի կալանքը հանրային պաշտպանի շնորհիվ փոխվեց
Ըստ մեղադրանքի` Կառլեն Նուբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու եւ հետագայում այն վաճառելու դիտավորությամբ, 2013թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, ավտոմեքենայի մեջ գիշերելու եւ հաջորդ օրն այն վերադարձնելու կեղծ պատրվակով, իր ծանոթ
Մարդու իրավունքների եւ ազատությունների բնագավառում համաշխարհային առաջընթացը նոր մարտահրավերներ է ստեղծում հարկադիր կատարողի համար. Միհրան Պողոսյան
Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպվող միջազգային գիտագործնական երկրորդ՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով համաժողովի հանդիսավոր բացումն ազդարարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Դիմելով ներկաներին` Միհրան Պողոսյանը նշել է. «Կատարողական վարույթին առնչվող հիմնահարցերի շուրջ անցկացված տարբեր գիտագործնական համաժողովների փորձն, անշուշտ, ցույց է տալիս, որ նմանատիպ միջոցառումները
Արա Աբրահամյան. «Ուրախալի է, որ Լևոն Հայրապետյանը գտնվում է տնային կալանքում»
«Ուրախալի է, որ ինքը տնային կալանքում է գտնվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի՝ խափանման միջոցը փոխելու հարցի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց քննիչների միջնորդությունը, և Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: Արա Աբրահամյանը շարունակում է պնդել, որ
Մայդանը փոխել է «ձեւաչափը» (Ֆոտոշարք)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այս օրերին խաղաղ է, բայց հեռուստատեսությամբ հաճախ են երկրում կատարված եւ կատարվող իրադարձությունների մասին թոք-շոուներ կազմակերպվում Եվրամայդանի զոհված ակտիվիստների մայրերի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Կիևի Մայդան Նեզալեժնոստին` Անկախության հրապարակը այսօր էլ շարունակում է գործել , ուղղակի այլ «ձեւաչափով», այդտեղ ու հարակից տարածքում զբոսնում կամ լուսանկարվում են երիտասարդ զույգեր, երեխաներ՝ ծնողների հետ: Ամենուր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի նախագահին
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շարունակականությունը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից
Լույս է տեսել Թաթուլ Մանասերյանի նոր աշխատությունը՝ «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր»
Ընթերցողի սեղանին է Թաթուլ Մանասերյանի նոր աշխատությունը՝ «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր»: Այն հեղինակի գրեթե երկու տասնամյակի գիտական ուսումնասիրությունների արդյունք է: Գրքում վերլուծության առարկա են ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից՝ երկրի տնտեսական անվտանգության ապահովման ռազմավարության հիմնահարցերը, ներառյալ ազգային շահերը, պետության դերը՝ համարժեք ռազմավարության մշակման և կիրարկման գործում: Առանձնահատուկ կարևորվում են մարդու կենսագործունեությանն առնչվող սպառնալիքները, որոնք առնչվում են
Սոս Գիմիշյանն ընդունո՞ւմ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ԲՀԿ-ի հարցում
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը` ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին, ՀԱԿ դաշինքի շատ ուժեր չընդունեցին ու միայն ԲՀԿ-ի հետ այդ «սիրախաղի» պատճառով հեռացան Կոնգրեսից: Aravot.am-ը ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից հետաքրքրվեց՝ այսօր,երբ տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Ազատության հրապարակում է եւ շարժում է նախաձեռնում, կարո՞ղ ենք
Առավոտցիներ. «Ավելի շատ իմ սկզբունքներն ու հայացքներն էին արտացոլվում»
Տիգրան Ավետիսյանը հիշում է «Առավոտում» աշխատած իր տարիները «Առավոտի» մասին մշտապես բարձր կարծիք եմ ունեցել՝ որպես հետաքրքիր, ինքնատիպ, լրատվական դաշտում նոր, թարմ խոսք բերած թերթ: Ես իսկապես ցանկություն ունեի «Առավոտում» աշխատելու: Արամն էլ աշխատանք առաջարկեց, մի տեսակ երկկողմանի ստացվեց»,- ասում է «Ազատություն» ռադիոկայանի ռադիոհաղորդումների խմբագիր Տիգրան Ավետիսյանը: «Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» հոբելյանական շարքում այս անգամ
Արա Աբրահամյան. «Ծառուկյանը իմ ընկերն է, շատ լավ տղա է»
«Ծառուկյանն իմ ընկերն է, շատ լավ տղա է: Բայց այսօր մենք նախագահ ունենք, երբ ընտրություն լինի, հետո կասենք»,-հարցին` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ եք ՀՀ նախագահի պաշտոնում, ասուլիսից հետո որոշ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ասուլիսի ընթացքում պարոն Աբրահամյանն այդպես էլ որևէ հստակ նկատառում չարտահայտեց ՀՀ ներքաղաքական իրավիճակի և
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 2.15 մլն.դր. գումար
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 06-10.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.78 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 923.9 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական
«Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր»
Օպերային արվեստի խթանման չարենցյան այս բանաձեւն է առաջարկում կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը Վերջին շրջանում ժամանակակից կոմպոզիտորները, այդ թվում՝ Էդվարդ Սադոյանը, Վահրամ Բաբայանը, Երվանդ Երկանյանը, որոնք ստեղծագործում են մեծակտավ երկեր, այս դեպքում՝ օպերա, մեծ խնդրի առջեւ են կանգնում: Ոմանց օպերաների բեմադրություններն Ազգային օպերային թատրոնում հաստատված են մշակույթի նախարարության կողմից, բայց այդպես էլ կյանքի չեն կոչվում: Ինչքան էլ
Գագիկ Մինասյան. «Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի լինի» (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավորը`ԵԱՏՄ-ին անդամակցության դրականի եւ բացասականի մասին
Արա Աբրահամյանը՝ Ղարաբաղի սահմանին մաքսակետի մասին. «Մեր նախագահը պայմանավորվածություն ունի»
«Մենք գնանք Եվրամիություն ի՞նչ անենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Մենք պիտի ճկունություն ունենանք Եվրոպային բացատրելու Ռուսաստանի հետ մեր պատմական կապերը: Պարոն Աբրահամյանը նշեց. « Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարևոր իրադարձություն է»: ՀՀ-ի անկախությանը սպառնող մտահոգություններին ի պատասխան՝ պարոն Աբրահամյանն ասաց. «Այդ անդամակցությունը
Վարդենիսում տեղի ունեցած սպանության հետքերով. Բացահայտվել է շարժառիթը, իսկ կասկածյալը՝ ձերբակալվել
2014 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 18:40-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 18:05-ին, հրազենային վնասվածքով հոսպիտալ է տեղափոխվել Արման Մանուկյանը, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական
Փոխվարչապետը մասնակցեց ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի բացմանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Երեւանում աշխատանքներն սկսած՝ ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի բացմանը եւ հանդես եկավ ողջույնի խոսքով: Ընդգծելով, որ միգրացիոն գործընթացների կանոնակարգումը ՀՀ կառավարության գերակայություններից է՝ փոխվարչապետը ներկայացրեց վերջին տարիներին ոլորտում օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքները: «Հայաստանի կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս միգրացիայի
Եռյակը չունի միասնական օրակարգ. հարցազրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. News.am
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հոկտեմբերի 10-ին նախաձեռնած հանրահավաքին: Ձեր ելույթի ժամանակ հավաքվածները սկսեցին պահանջել իշխանափոխություն՝ գոռալով «հիմա, հիմա»: Ինչո՞ւ այդ րոպեին մոտեցաք Գագիկ Ծառուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ի՞նչ էիք քննարկում նրանց հետ: Հրապարակն ինձ ծանոթ է, հարազատ, այնտեղ են հավաքվում տարբեր
Քոպանի կամ ո՞վ պիտի վճարէ քրտական արեան դիմաց
Ինչ որ կը կատարուի Քոպանիի մէջ, կարեւոր ազդեցութիւններ պիտի ունենայ ոչ միայն սուրիական պատերազմի յառաջիկայ զարգացումներուն, այլ յատկապէս մինչեւ հիմա Սուրիոյ պատերազմին հանգիստ աչքերով դիտող Թուրքիոյ վրայ: ISIS, Քոպանին գրաւելով, ոչ միայն նպատակ ունի Թուրքիոյ հետ սահմանային շրջան ապահովել, այլ նաեւ քիւրտերը հարուածել: Այստեղ է, որ ISIS-ի եւ Թուրքիոյ շահերը կը յայտնուին նոյն կէտին վրայ:
Վերադարձ Քոչարյանին կամ՝ Քոչարյանի վերադարձը-2
Վերջերս Ազգային ժողովի մատույցներում տեղի ունեցավ «Բարև, Ռոբ» ակցիան, որի նպատակն էր հիշեցնել տարիներ առաջ «Պապլավոկում» տեղի ունեցած սպանությունը, որի հեղինակն էր Քոչարյանի թիկնազորի անդամներից մեկը, որը, փաստորեն, անպատիժ մնաց: «Բարև, Ռոբ» ակցիան անշուշտ յուրօրինակ արձագանք էր Քոչարյանի վերադարձի թեմայի և ուղղակիորեն էր կապված երկրորդ նախագահի վերջին շրջանի ակտիվության հետ: Սա, իհարկե, իմ համեստ կարծիքն
Դատարանը ոստիկանության թերի հայցադիմում էր ստացել
Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Անի Խաչատրյանի գործով դատական նիստին այսօր ոչ հայցվոր, ոչ էլ պատասխանող կողմը չէր ներկայացել: Դատարանն արձանագրեց, որ կողմերը պատշաճ ծանուցվել են: Ու քանի որ գործով անհրաժեշտ է որոշակի խնդիրների պարզաբանում եւ քննարկում, դատարանը որոշեց նշանակել դատական նոր նախնական նիստ դեկտեմբերի 25-ին՝ կողմերին կրկին ծանուցելու եւ նրանց ներկայությունը ապահովելու համար: Ոստիկանությունը իր
Բերքի տոն Ստեփանակերտում
Հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն ամբողջությամբ վեր էր ածվել գյուղատնտեսական մթերքների հսկա տոնավաճառի, որտեղ հանրապետության բոլոր շրջաններից հայ շինականն իր արտադրած բարիքն էր բերել վաճառքի: Դեռ լուսաբացից առաջ հրապարակն արդեն գեղեցիկ սպիտակ տաղավարներով էր պատված: Յուրաքանչյուր շրջանի տրամադրվել էր համապատասխան տարածք, իսկ տաղավարների վրա գրված էր այն համայնքի անունը, որտեղից բերվել էր գյուղատնտեսական բարիքը: ԼՂՀ
Բացահայտում. ոստիկանները հայտնաբերեցին սպանությունը կատարելու մեջ կասկածվողին
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քանաքեռի գնացքի գծերի վրա տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող զորամասի հարևանությամբ հայտնաբերել էր մոտ 25-30 տարեկան տղամարդու դիակ` գլխի ձախ քունքային շրջանում հրազենային վնասվածքի հետքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1990 թ. ծնված
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատվել են այս հեռավոր, բայց հյուրընկալ և հնարավորություններով անսպառ ափերում: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Միացյալ Նահանգներում՝ դուք դարձել եք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում:
Հայկական երգն ու պարը Կոպենհագենում
Հոկտեմբերի 11-ին Կոպենհագենի Նյորեբրոյի մշակութային կենտրոնում (Nørrebro Kulturcentret) հյուրախաղերով հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի անվ. Հայաստանի երգի և պարի պետական վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան, ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան): Սա անսամբլի առաջին ելույթն էր Դանիայում, և հանդիսատեսն առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց նրանց: Դանիայի և Նորվեգիայի Թագավորություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ելույթ ունենալով համերգի սկզբում,
«ՀՀԿ-ի համար ձայն չենք մուրում՝ շախմատի մրցաշարին չթողեցին մասնակցել». Նարեկ Վարազդատյան
Այսօր Երեւանի տոնի կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել է շախմատի մրցաշար: «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանն էլ որոշել է իր դպրոցի սաներին տանել՝ մասնակցելու այդ մրցաշարին: Նարեկ Վարազդատյանի խոսքերով՝ այդ մրցաշարին մասնակցում էին տարբեր դպրոցների սաներ, սակայն մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացրել են, որ իրենց դպրոցի սաները չեն կարող մասնակցել այդ առաջնությանը.
Ծնունդդ շնորհավոր, իմ տո՛ւն Երևան
Մայրաքաղաքի ծննդյան 2796 – ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվեցին տոնական շքեղ հրավառությամբ: Մեր բոլորի մեծ տուն Երևանն էլի մի տարով մեծացավ: Ծնունդ շնորհավոր, Երևա՛ն: Երեւանի քաղաքապետարան
Հանրապետության հրապարակում՝ Երեւանի տոնի գլխավոր միջոցառումը
Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում«Երևան՝ իմ տուն» խորագիրը կրող գալա-համերգով ամփոփվել են «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակում վաղ առավոտից տոնական 28 բեմերում մեկնարկած բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումները: Գալա-համերգին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության եւ Երևանի ավագանու անդամներ, Երևանի քույր եւ գործընկեր


















































