Օրվա լրահոսը
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. «Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Նազարբաեւը, բայց ասում եմ, որեւէ խոչընդոտ եւ խնդիր չկա». «Հայկական ժամանակ»
Հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, թե ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը համաձայնեցված է, եւ Ղազախստանը ՀՀ-ի անդամակցության շուրջ ոչ մի խոչընդոտ չի տեսնում։ «Հաջողվել է կոմպրոմիսային տարբերակ գտնել այն հարցի շուրջ, որ մենք տվել էինք սահմանների վերաբերյալ, որով Հայաստանը միանում է մեր միությանը»,- հայտարարել էր
30 րոպե Բուլգակովի տանը (ֆոտոշարք)
Կիեւի լավագույն անկյուններից է գրող, դրամատուրգ, ռեժիսոր Միխայիլ Բուլգակովի թանգարանը, այն հիմնադրվել է 1989-ին: Այս տանը նա ընդմիջումներով ապրել է 1906 – 1919թթ: Երբ հայաստանցիներով ներս մտանք, թանգարանի խստադեմ աշխատակիցը հետաքրքրվեց, թե որ երկրից ենք, Հայաստանի անունը լսելուց հետո դեմքի արտահայտությունը փոխվեց, սկսեց ժպտալ: Խոստացավ 30 րոպեանոց հետաքրքիր էքսկուրսիա: Այդպես էլ եղավ: Թանգարանն այժմ ունի
Մեզ ոչ թե ջղաձգվող, այլ քմծիծաղող ու խղճացող կարելի էր անվանել. Մ. Հայրապետյան. News.am
Հայաստանը ոչ հեռու ապագայում կտեղավորվի բնական եւ բնականոն զարգացման ուղեծրում, որը քիչ կապ ունի «Սերժիկ հեռացիր»-ի կամ «կարմիր գծերի» հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Ներկայացնում ենք նրա հարցազրույցը NEWS.am-ին: – Հանրահավաքում ժողովուրդը անընդհատ վանկարկում էր «Սերժիկ հեռացիր» իսկ հարթակում ելույթ ունեցողները խոսում էին կարմիր գծերից, սոցիալական վիճակից
Լեւոն Զուրաբյանը համաձայն չէ այն կարծիքներին, թե նախապես հռչակված գլխավոր թեմաները շրջանցվել են. «Հրապարակ»
Փաստորեն, հանրահավաքը երկու կարեւոր օրակարգային հարց ուներ՝ սահմանադրական բարեփոխումներ եւ 12 կետի կատարողականի ամփոփում։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այս երկու հարցերից ոչ մեկը չարծարծվեց հանրահավաքում։ …ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համաձայն չէ այն կարծիքներին, թե նախապես հռչակված գլխավոր թեմաները շրջանցվել են, եւ հիշեցրեց իր ելույթը։ ԲՀԿ-ից չէին ժխտում, որ շրջանցվել է, սակայն փորձում
Կրակոցներ և սպանություն Առինջ գյուղում
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը
ԱՍԵԿՈՍԵ
Ոչինչ այնքան չի նպաստում խղճի հանգստությանը, որքան՝ սեփական կարծիքի բացակայությունը: ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
Թարգմանության դժվարությունները
Վերջերս զրուցակիցներիցս մեկը իրավացիորեն, ինձ թվում է, նկատեց, որ միջազգային «մենեջմենթ» բառը պետք չէ թարգմանել որպես «կառավարում»: Ընդհանրապես պետք չէ թարգմանել, քանի չի գտնվել ճշգրիտ բառը: Իսկ ինչու է management-ը դարձել governance` դա էլ, հավանաբար, պատահական չէ, մեր հոգեբանության դրսեւորումն է: Մենեջմենթում շատ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ մենեջերը չի ասում՝ «գյադեք, էս կողմ, գյադեք,
Երվանդ Բոզոյան. «Բարձր մաքսերը թույլ չեն տալու, որ Հայաստանը մրցի իր հիմնական հակառակորդ Ադրբեջանի հետ»
Որովհետեւ Ադրբեջանն ունենալու է արտոնյալ պայմաններ
Գիտությունների մերձեցում՝ Բյուրականի աստղադիտարանում
Հոկտեմբերի 7-10-ը Բյուրականի աստղադիտարանում կայացավ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի եւ հասարակության հետ» թեմայով գիտաժողովը, որը նվիրված էր գիտության, մշակույթի եւ մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին եւ տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը: «Առավոտի» հետ զրույցում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն ասաց, որ գիտաժողովին մասնակցել են հայտնի աստղագետներ,
Սպանություն Առինջ գյուղում. shamshyan.com
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Ոստիկանության հոսպիտալ, որտեղ մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի դիմապակու և թափքի վրա առկա են հրազենից արձակված
Նախագահը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և 56-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված 35-րդ և 36-րդ կետերը, ինչպես նաև հաշվի առնելով Մարդու իրավունքների
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Պատրիարքը ստորագրեցին համատեղ հայտարարություն
Հոկտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը երկու Եկեղեցիների պատվիրակությունների ներկայությամբ ստորագրեցին համատեղ հայտարարություն: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ասորի Ուղղափառ Եկեղեցու
Գոմեշի մսի գործ. Միսը ՊԲ մատակարարելը թույլատրել է պաշտպանության նախարարը. ArtsakhNews.am
Սյունիքի առաջին ատյանի դատարանում դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ (նստավայրը՝ Ստեփանակերտ) ընթանում է դատավարություն, որը հայտնի «գոմեշի մսի» շրջանակներում է: 2014թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալ, ՊԲ մայոր Արտո Չիթչյանը մի քանի փաստարկներ է բերել, որոնք ցույց են տալիս, որ դատախազությունը մեղադրյալներին ճիշտ տեղում չի փնտրում: Գործով մեղադրող դատախազը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության
Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ
Հոկտեմբերի 9-ից 12-ը Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ դպրոցի ունկնդիրների ամենամյա ուսումնական այցն Արցախ: Հոկտեմբերի 9-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի և նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և ԼՂՀ արտաքին գործերի
Ալեքսանդր Իսկանդարյան. «Հոկտեմբերի 10-ին ոչինչ էլ տեղի չունեցավ»
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` Հայաստանի` ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցելիս նույն խոսակցություններն էին հնչում
Դիդյե Դեշամ. «Խմբի կեսը, եթե ոչ ավելին, Եվրոպայի առաջնություն անցնելու հնարավորություն ունի»
Վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լրագրողներին ասաց, որ տեղյակ է հայ ֆուտբոլիստների վնասվածքների մասին, բայց վաղը Հայաստանի հավաքականը խաղադաշտ մտնելու է 11 ֆուտբոլիստներով: Բնականաբար, դիտել է Սերբիայի հետ խաղը, որում Հայաստանի հավաքականն արժանի էր հաղթանակի: 11 մետրանոցը չիրացվեց,
Նախագահն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան): Հանրապետության Նախագահը Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգևատրվել էր Անկախության տոնի առթիվ: Նախագահը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին: ՀՀ Նախագահի նստավայր
Իշխանափոխությունից հետո ԵՏՄ-ի անդամակցությունը հանրաքվեի կդնեն. Սուսաննա Մուրադյան
«Ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է: Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»,- Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում այսպիսի գնահատական տվեց նրանց,
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված նյութատեխնիկական միջոցների ապահովման, գնումների գործընթացի ծրագրավորման և պլանավորման, ինչպես նաև ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման խնդիրների քննարկմանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի,
«Եթե Եռյակն իշխանափոխություն անի, ես ինձ այսօրվանից հայտարարում եմ ընդդիմություն». Պետրոս Մակեյան
ՀԱԿ-ԲՀԿ «սիրախաղի» պատճառով որոշ կուսակցություններ ու քաղաքական գործիչներ հեռացան Կոնգրեսից՝ անհեռանկարային համարելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը` ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին: Ուստի այսօր Aravot.am-ը ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց՝ արդարացված չէ՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունն ու հաշվարկները, քանի որ այսօր մենք տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի
Երվանդ Բոզոյան. «Հայաստանն իրեն պահեց թեթեւաբարո կնոջ պես»
Երվանդ Բոզոյանի կարծիքով` Հայաստանը իր քաղաքականության պատճառով հայտնվեց կասկածելի հեռանկար ունեցող իրավիճակի մեջ
Սուրիկ Խաչատրյանին վերանշանակեցին, որ նրա վաճառած հանքի գումարնե՞րն օգտագործեն
«Սա ակնհայտ ապտակ է ողջ հասարակությանն ու ժողովրդին»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը, այսպես պատասխանեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա վրդովված նկատեց՝ ինչի՞ն էր պետք Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնը ու շարունակեց. «Սուրիկ Խաչատրյանն իրենց ընկերն է, իրենց տղան, կարող էին այլ պաշտոն նշանակել, կամ պաշտոնն իր ինչի՞ն էր
Իրանի քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։ Նույն ժամին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրից ներքև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քանի տղաներ խփել
Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները
ՀՀ զինված ուժերի 2014 թվականի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց հավաք-պարապմունքները: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական բոլոր կառույցների
Սոս Գիմիշյանը՝ ԵԽԽՎ-ում կատարվածի առիթով. «Կարող էին ազդեցիկ խոսքով ընդդիմանալ, բայց, փաստաթուղթը նույնը կլիներ»
«Կարող էր պատվիրակությունը որակով լինել, պատրաստված, քաղաքականապես լուրջ, ճկուն, մտածող մարդիկ, բայց արդյունքը փոխվել չէր կարող»,-Aravot.am-ի հարցին՝ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստումը արդյունք էր Հայաստան Եվրասիական տնտեսական միության անդամակցությա՞ն, թե՞ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ոչ պրոֆեսիոնալիզմի, այսպես պատասխանեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ում կարելի էր ազդեցիկ խոսքով ներկայացնել Հայաստանի շահերը, ընդդիմանալ, բայց,
Էբոլան` միջազգային հանրության անհանգստության պատճառ
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է: Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է: Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների
Բաքվում խորացել է մառազմը. Անդրեյ Մակարևիչ
«Մառազմը խորանում է», – գրել է ռուս երաժիշտ Անդրեյ Մակարևիչը՝ նկատի ունենալով Բաքվում իր համերգը չեղյալ հայտարարելը: Մակարևիչի պնդմամբ՝ համերգը խափանվել է, քանի որ Ադրբեջանում պնդել են, թե դրա ժամանակ հնարավոր է «ուկրաինամետ ելույթներ» հնչեն: «Դեռևս մեր համերգների ընթացքում «ուկրաինամետ ելույթներ» չեն հնչել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Լատվիայում, ո՛չ Մոլդավայում, ո՛չ Ամերիկայում», – գրել
Նախագահն ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Ք. Գաֆէսճեան Բարադարանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հիմնադրամի գործունեությանը, առաջիկա ծրագրերին: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Երևանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի լավագույն նմուշներն է ցուցադրում Հայաստանում և նաև աշխարհին ներկայացնում հայկական մշակույթը, դարձել է երևանցիների և քաղաքի հյուրերի համար սիրված ու նախընտրելի վայր:


















































