Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը ուղեւորափոխադրողներից կրկին մրցույթի հայտ չստացավ

Փետրվար 06,2014 23:47

Այսօրվա սակագնով ուղեւորափոխադրումներ կատարելու համար քաղաքապետարանը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից առաջիկա օրերին նախատեված մրցույթին մասնակցելու համար դեռ ոչ մի հայտ չի ստացել: Այսօր արդեն 4-րդ անգամն էր, որ կազմակերպություններին հայտ ներկայացնելու հնարավորություն էր տրվել:

«Մենք դեմ ենք 150 դրամին» նախաձեռնության անդամ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ քաղաքապետարանը անթաքույց ցանկություն ունի ամեն կերպ բարձրացնել տրանսպորտի սակագինը, դրա համար էլ նույնիսկ մրցույթների մասին ոչ ամբողջական տեղեկատվություն են տարածում. «Այն կարգի ստվերային քաղաքականություն են վարում, որ ձեւակերպումներից էլ է երեւում՝ մրցույթ է, չի կայացել, թափանցիկ կերպով չի արվում եւ հասարակությանն էլ ներկայացնում են տեղեկատվության պատառիկներ, ոչ ամբողջական տեղեկատվություն»:

Նմանատիպ մրցույթների չկայանալն էլ պարոն Կիվիրյանի համոզմամբ, տրանսպորտի սակագինը թանկացնելու գործընթացն արդարացնելու նպատակով են անում, որ ցույց տան, թե ուղեւորափոխադրողներն էլ են դեմ 100 դրամով աշխատելուն. «Ամեն պահի հնարավոր է տրանսպորտի սակագնի թանկացումը, քանի որ քաղաքապետարանն արդեն մի անգամ այդ փորձն արել է ու չի էլ թաքցնում, որ դա ցանկանում է անել: Պարզապես հիմա վախենում են դա անել, վախենում են պայթեցնել իրավիճակը, թե չէ կանեին ավելի շուտ: Հիմա Հայաստանում, Երեւանում լարված իրավիճակ է՝ պայքար է գնում կուտակային կենսաթոշակների  դեմ, տեղական օջախներ կան: Հարմար պահի են սպասում, որ դա կարողանան իրենց համար ոչ ցավագին ձեւով անել: Հասկանում են՝ կարող է ավելի մեծ պայթյուն լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728