Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Չորրորդ իշխանություն»

Հատված տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հարցազրույցից:  – Սերժ Սարգսյանը կուտակայինի անհրաժեշտության մասին խոսելիս իր խոսքում նշեց, որ մեր տնտեսության հիմնական պրոբլեմը էժան եւ երկար փողն է, որն էլ կլուծվի կուտակային համակարգի ներդրմամբ։ Իսկապե՞ս տնտեսության հիմնական խնդիրը դա է։ – Սա էլ է արհեստական թեմա, որ առկա իրավիճակին բացատրություն տալու այդ տերմինոլոգիան է օգտագործում։ Երկար եւ էժան

Ակտիվիստ. Եվրոմայդանի փորձը, կարծում եմ, Հայաստանում կիրառելի չէ. «Ժողովուրդ»

Ուկրաինայում 15 անգամ ավել է բնակչությունը, իսկ ակտիվ քաղաքացիները տոկոսային հարաբերությամբ նույն քանակն են կազմում։ Եվ, իհարկե, կան նաեւ մենթալիտետի տարբերություններ։

Կալանքի որոշում կայացնող դատավորը սպանվածների կնքահայրն է եղել

Վաչիկ Աղաջանի Ղարիբյանի քրեական գործի հետ կապված այսօր ասուլիս էին հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը: 2002թ. «Սիգարոն» ՍՊԸ մոտ տեղի է ունեցել Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի սպանությունը: Տասներկու տարի հետո ձերբակալվել է Վաչիկ Աղաջանի Ղարիբյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 երկրորդ մասի 1-ին և 7-րդ կետով: Փաստաբան

Վարչական դատարանում փորձում էին խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը

Վարչական դատարանում ընթանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հայցի քննությունը՝ ընդդեմ ակտիվիստ Վահագն Մինասյանի: Փորձ արվեց խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը, խոսքը վերաբերում է դռնբաց նիստը ձայնագրելուն և տեսաձայնագրելուն: Մասնավորապես հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ասաց, որ տեսաձայնագրումը կաշկանդում է իրեն, քանի որ մի անգամ սոցիալական  կայքերում իր վերաբերյալ տեսաձայնագրվել և հոլովակ է

Աշխարհում ամեն ինչ առաջինը Պարույր Հայրիկյանն է արել. «Չորրորդ իշխանություն»

«ՀՀՇ-ի պոռոտախոսներն ասում են, թե իրենք են կազմակերպել 88-ի առաջին հանրահավաքները, մինչդեռ առաջինը ԱԻՄ-ն է հավաքել մարդկանց», հայտարարել է Պարույր Հայրիկյանը։ «ՉԻ» – Մեր մեջ ասած՝ «88-ի առաջին հանրահավաքները» կազմակերպվել են 1988թ. փետրվարի 13-14-ին՝ Ստեփանակերտում, որտեղ ոչ Պարույր Հայրիկյան կար, ոչ ՀՀՇ։ Բայց խնդիրր դա չէ։ Խնդիրն այն է, որ վաղուց պիտի բոլորի համար պարզ

Նախարարը զինվորների հետ նախաճաշել է

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի

Տեառնընդառաջը Արարատյան Հայրապետական թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջ տոնը: Տոնը նորածին Քրիստոսին տաճար ընծայելու հիշատակությունն է և նշվում է հունվարի 6-ից ճիշտ 40 օր հետո: Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այս օրը հռչակված է նորապսակների օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

ՀՀ գլխավոր դատախազություն. Կիպրոսից, ի պատասխան հայկական կողմի 3 գրությունների, դեռ որեւէ արձագանք չի ստացվել. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ փուլում են գտնվում օֆշորային սկանդալի հետ կապված Աշոտ Սուքիասյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունների համադրման աշխատանքները: Ի՞նչ ընթացքի մեջ է այս գործը: «Ժողովուրդ»-ի հարցին ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանեցին. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի

Հայ Եկեղեցին դեմ է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին` հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման

Արմեն Աշոտյանը կհանդիպի «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության ղեկավարության հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախատեսվում է

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի հետ

Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Անհետ կորած ազատամարտիկների մայրերի խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվեցին ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը անդրադարձան նաեւ սոցիալական հարցերի, մասնավորապես թոշակներին, բուժօգնության, ուսման վճարների ու մի շարք այլ հարցերի: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում զոհված եւ

Ջոն Ուիթինգդեյ. «Հիասթափված ենք, որ Հայաստանը չի ստորագրել եւ չի էլ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը». «Հայկական ժամանակ»

Ես չեմ կարծում, որ եթե Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվել, ապա ԵՄ-ն պետք է հետ քաշվի Հայաստանից կամ էլ Հայաստանը իր հերթին հետ կանգնի ԵՄ-ի հետ համագործակցությունից։

Հանրապետության մի շարք վայրերում թույլ ձյուն է տեղում. վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն

Փետրվարի 19–ին, ժամը 10:00–ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում: Արագածոտնի մարզի Օհանավան-Ռյա Թազա ճանապարհահատվածը պատված է մերկասառույցով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն: Վարորդներին կրկին հորդորում

Սփյուռքահայերի նկատմամբ հերթական բռնությանն է գրանցվել. «Հայկական ժամանակ»

Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, սփյուռքահայ Միշել Սարկոյանի վաճառակետում։ Վերջինս պատմեց, որ ընտանիքը մեկ տարի է, ինչ Գերմանիայից տեղափոխվել է Հայաստան։ Բնակություն են հաստատել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, որտեղ էլ, տանը կից, հիմնել է ավտոմասերի առք ու վաճառքի փոքրիկ կետ։ Հենց այդ վաճառակետում էլ, Միշել Սարկոյանի խոսքով, տեղի է ունեցել միջադեպը։ Ըստ այդմ,

Նոր նշանակումներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կառլեն Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։

Ողբերգական ավտովթար Երևանում. Վարորդի և 2 ուղևորի դիերը ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայի գործադրմամբ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում՝ «Մեծ Անիվ» խանութի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են: Մահացածների դիերը ավտոմեքենայից դուրս

«Աստղային տոմսը» տրվեց երիտասարդ հայ բանաստեղծ Հարություն Հովակիմյանին

Ինչպես հայտնում է kazanpress.ru-ն, Կազանում` «Ակսյոնով-ֆեստ» փառատոնի շրջանակներում, տեղի է ունեցել «Աստղային տոմս-2013» մրցանակաբաշխությունը: 300 ստեղծագործություններից ընտրվել և մրցանակի են արժանացել ընդամենը երկուսը: «Պոեզիա» անվանակարգում հաղթել է երիտասարդ բանաստեղծ, ՀԳՄ անդամ, գրականության ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանացած, «Երբ մենք չաղոթեցինք» ժողովածուի հեղինակ Հարություն Հովակիմյանը: «Արձակ» անվանակարգում մրցանակ է ստացել սանկտպետերբուրգցի գրող, լրագրող, երաժիշտ Եվգենի

Ո՞ր ծառայության համար են Լիսկային ԵԿՄ անդամ դարձրել, նա գնացել ա Հորադիզ, զորքը թողել ու փախել. Էմիլ Բուդաղյան. NEWS.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին Երկրապահ կամավորների վարչության անդամ դարձնելով՝ հերթական անգամ պաշտպանում են եւ վերցնում իշխանության հովանու ներքո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: «Ո՞ր ծառայության համար են ԵԿՄ անդամ դարձրել, ինքը ընդհանրապես չի ծառայել, գնացել ա Հորադիզ, զորքը թողել ու փախել»,- նշեց նա: Բուդաղյանների հոր

Բայդեն. «ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Ուկրաինայում տեղի ունեցած բռնություններով». «Ամերիկայի Ձայն»

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար. «Միացյալ Նահանգները ցնցված է Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների մասին հաղորդագրություններով» Ուկրաինայում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, առաջացել են ԱՄՆ-ի «խորը մտահոգությունը»: Այս մասին, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հեռախոսազրույցում:

Интерфакс. Կիևի բախումներում ավելի քան 20 մարդ է զոհվել

Կիևի բախումների ժամանակ գիշերվա ընթացքում 20-ից ավելի մարդ է զոհվել, սակայն ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով փետրվարի 18-19 մահացել է 9 ոստիկան: Առողջապահության նախարարությունը ամսի 18-ի 23:00 դրությամբ (Երևանի ժամով 21:00) գրանցել է 11 ցուցարարի մահ, իսկ 114 հոգի հիվանդանոց է տեղափոխվել: Սակայն գիշերը տեղեկություն է հայտնվել, որ

Սփյուռքահայ գործարարը կլքի երկիրը, եթե «Հայռուսգազարդը» չընդունի սխալը. «Առաջին լրատվական»

Գազի դիմաց գոյացած պարտքի պատճառով արդեն երկու շաբաթ է՝ պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ՍՊԸ-ն դադարեցրել է աշխատանքները: Շուրջ հիսուն աշխատակից մնացել է անգործ: Գործարանը չի կարող գործել, քանի որ գազամատակարարումն անջատված է: Իրանահայ գործարար, ընկերության սեփականատեր Սերժիկ Մոսեսյանն ունի փաստեր, որ այս տարիներին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն գազի հաշվարկը կեղծել է և 11-12 տոկոսով ավել գումար գանձել:

Գնաճը մսամթերքի ներմուծման մասով անխուսափելի է. «Հրապարակ»

Մսամթերքի մասով մեր ներմուծումների վեկտորը հստակ ուղղված է դեպի երրորդ երկրներ, մինչդեռ Մաքսային Միությանն անդամակցելով՝ Հայաստանը ստիպված կլինի նշյալ պարենամթերքը ներմուծել, կիրառելով միասնական՝ 15-25%-ի հասնող մաքսատուրքեր՝ այն դեպքում, երբ Հայաստանում գործող մաքսատուրքի չափը 10% է։

Մարտի 1-ի սխալը. «Ժամանակ»

Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան բոլորի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, Կիևի Եվրամայդանը, որը երեկ ենթարկվել էր ոստիկանական հատուկ ջոկատների գրոհին: Ուկրաինական իրադարձությունները երեկ ծավալվեցին ողբերգական բովանդակությամբ: Ուկրաինայում երեկվա բախումների հետևանքով արձանագրվել է 9 զոհ: Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը, փաստորեն, արդեն անցնում է 11-ից, քանի որ ևս երկու մարդ, այդ թվում և մեր հայրենակից Սերգեյ

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում. «Ամերիկայի Ձայն»

«Հուսով ենք՝ ԱՄՆ-ի Սպիտակ տունը կհամաձայնվի տրամադրել «Հայ որբերի գորգն» այս միջոցառման համար, սակայն նման հանձնառության բացակայության պայմաններում միջոցառումն այնուամենայնիվ կկայանա»: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» (H. Res. 227) բանաձևի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը այս տարվա մարտի 3-ին Կապիտոլյան բլուրում անցկացնելու է միջոցառում, որը նվիրված կլինի

Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք հանրահավաք անելու խնդիր չունենք. «Հրապարակ»

Հանրահավաք չենք հրավիրել՝ իմանալով, որ մեր գործընկեր կուսակցությունը նույն օրը, նույն ժամին ուզում էր, մենք սիրով զիջեցինք մեր տեղը։

Կիևի բախումներում սպանվել է առնվազն 18 մարդ. «Ազատություն» ռադիոկայան

 «Ռոյթեր» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, փետրվարի 18-ին ծավալված ընդհարումների հետևանքով Կիևում սպանվել է առնվազն 18 քաղաքացի, որոնցից 7-ը` ոստիկաններ։ Սա ամենածանր բախումն է Ուկրաինայում` անցած տարվա նոյեմբերից մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում։ Բուժօգնության է դիմել ավելի քան 150 մարդ, որոնցից մոտ 40-ը հրազենից է վիրավորվել։ Տուժածներից 30-ը ծանր վիճակում է։ Կիևից ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորին տաներ քաղաք, որ լուսանկարչություն սովորեր ու Շամշյանի պես հայտնի մարդ դառնար: Կինը չէր համաձայնվում:

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ես պեսոկը չեմ հիշում, բայց ինքը Մեղրի կռվել է. Շմայսը՝ Սամվել Ալեքսանյանի մասին. NEWS.am

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») վստահեցնում է, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է արցախյան պատերազմին: «Իհարկե, մեր հետ մասնակցել է, կռվել է ու սպա է ինքը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը: Մեկնաբանելով ԼՂՀ ինքնապաշտպանության հիմնադիրներից, «Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքերը, թե «Էն ժամանակ, որ տղերքը կռվում էին, Սամվել Ալեքսանյանը Մեղրիում  պեսոկի բիզնեսով

«Ազատության» լրագրողին Բաքվում կանչել են դատախազություն. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խաջիդա Իսմայլովային հրավիրել են դատախազություն` դեռևս վկայի կարգավիճակով։ «Ինձ զանգահարել են գլխավոր դատախազությունից և հայտնել, որ ՔՕ 284 հոդվածով գործ են հարուցում», – ասել է Խաջիդան։ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 284 հոդվածը (պետական գաղտնիքի հրապարակում) ենթադրում է 3-7 տարվա ազատազրկում և որևէ կոնկրետ գործունեությամբ 5 տարի զբաղվելու արգելք։ Ի՞նչ է արել

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930