Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը հորդորել է ակտիվացնել կապերը ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: Նախարարը լիահույս է, որ կարճ ժամանակում համատեղ ուժերով կհաջողվի լուծել սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրները: «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Մինսկում

Ինչո՞ւ եռյակի հանրահավաքում չհնչեց Հովիկ Աբրահամյանի անունը

Լեւոն Զուրաբյանն`ի հեճուկս Րաֆֆի Հովհաննիսյանի

ՀՀԿ-ում սպասում են Գագիկ Ծառուկյանի ելույթին

Հովհաննես Սահակյանը լուրջ չի վերաբերվում Լեւոն Զուրաբյանի տված ժամկետին «Քանի որ ԲՀԿ առաջնորդը ոչինչ չասաց, կասի հաջորդ անգամ, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ բոլոր հարցերի պատասխանները հաջորդ անգամ տանք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին` երեկ եռյակի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացավ հաջորդ հանրահավաքում

Ոստիկանները հայտնաբերել են գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկին

Ոստիկանության տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 03.30-ին, 1977 թ. ծնված Արման Բ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Երևանի Խանջյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է,

Յուդիթ Պոլգարը դարձել է Գինեսի գրքի ռեկորդակիր

Հունգարացի գրոսմայստեր Յուդիթ Պոլգարին Գինեսի գրքի ռեկորդակրի պաշտոնական հավաստագիր է շնորհվել: Այն վկայում է, որ նա բացառիկ ռեկորդ է սահմանել` կանանց վարկանիշային դասակարգման ցուցակն անընդմեջ գլխավորելով 25 տարի 1 ամիս (1989 թվականի փետրվարի 1-ից` 2014 թվականի մարտի 1-ը): Քանի որ Յուդիթի ռեկորդը դեռ գերազանցված չէ, կանանց վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականում գտնվելու նրա «ստաժը» արդեն կազմում

Նիկոլայ Գրիգորյան. «Հայաստանը օգնություն եւ փրկարարություն ներմուծող երկրից դարձել է դրանք արտահանող երկիր»

Աղետների եւ ռիսկերի նվազեցման միջազգային օրը առիթ է հանրությանը իրազեկելու, թե ինչ ռիսկեր կան աշխարհում եւ ինչպես է կարելի դրանք նվազեցնել

Աշխարհի առաջնությունում Կարեն Գրիգորյանը բաժանում է 2-րդ հորիզոնականը

Հնդկաստանում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության մասնակիցներն այսօր հանգստանում են: Տղաների պայքարում հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը յոթ տուրում վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է պերուացի գրոսմայստեր Ջորջ Քորին: Վաղը Կարենը խաղում է առաջատարի հետ: Աղջիկների պայքարում ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա

Ղարաբաղի մասին զեկույցը, ստրասբուրգյան գործուղման հաճույքը եւ ընդդիմադիր պատգամավորները

Մարգարիտ Եսայանը՝ ի պաշտպանություն գործընկերուհու «Եկեք պայմանավորվենք, որ չի կարելի ամեն մի քննադատություն, առավել եւս՝ իրականությունից կտրված, համարել քննադատություն եւ մեկնաբանել, ինքս հակված չեմ այդ կարգի անհիմն եւ ուղղորդված քննադատությանն անդրադառնալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը` պատասխանելով հարցին, թե ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, կարծես, անհաջող էր ՀՀ ԱԺ պատվիրակության համար, ըստ էության՝ ԵԽԽՎ-ում

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամանել է Արցախ: Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր կտա արցախցի երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագրված է Մ.Կաբալիեի հանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Տնտեսագետ. «Արցախի սահմանին մաքսակետը ձեւական բնույթ կունենա»

Տնտեսագետը վստահ է՝ Հայաստանը Ուկրաինա չէ, որ Եվրոպան կոնֆլիկտի գնա Ռուսաստանի հետ

Տիգրան Ուրիխանյան. «Ծառուկյանը անձերի դեմ դուրս չի գալիս, այլ՝ այս խայտառակ իրավիճակի»

«Շատ մեծ թվով մարդիկ հույսեր են կապում Եռյակի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի ելույթին, նա շատ սպառիչ ասաց հանրությանը իր «մեսիջը»՝ այլեւս իրավիճակը հանդուրժելի չէ, իշխանությունները վարում են մի քաղաքական կուրս, որի հետ ԲՀԿ-ի թիմն անհամաձայնելի են: Այս պահից սկսվում է փոփոխությունների անդառնալի փուլ: Այսինքն, չի լինելու նահանջ, իրավիճակը պիտի փոխվի»,- այսօր «Հայացք» ակումբում

«Փոփոխությունների սկիզբը դրվեց այդ օրը, այդտեղ». Վահե Հովհաննիսյան. «Zham.am»

«Zham.am»-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ. – Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է դրա պատճառը, որո՞նք էին հանրահավաքի հիմնական ուղերձները: – Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքով Հայաստանում դրվել է անդառնալի փոփոխությունների սկիզբը: Մի պահից դա պետք է

Ի՞նչ կտա Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալը ժողովրդին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գտնում է, որ եթե Գագիկ Ծառուկյանը շատ ակտիվանա, որոշ ԲՀԿ-ականներ կենթարկվեն «վրաերթերի» «Առավոտ»-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալով՝ ի՞նչ կշահի ժողովուրդը, մի՞թե այդ դեպքում մի օլիգարխին չենք փոխարինի մեկ այլ օլիգարխով: Ի պատասխան մեր հարցի՝ քաղաքագետն ասաց. «Այստեղ խնդիրը հետեւյալն է, թե մի օլիգարխի կառավարման տարիները ինչո՞վ

Սոս համայնքում դպրոց է կառուցվում

Երեւան, 13 հոկտեմբերի, 2014թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է դպրոց: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի /հովանավոր Ջերրի Թրփանջյան/ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Երկհարկանի դպրոցը` 830 քմ ընդհանուր տարածքով, նախատեսված է 200 աշակերտի համար: Նորակառույցը կունենա ընդարձակ դասասենյակներ, գրադարան, բուժկետ, ուսուցչանոց: Հիմնական շենքին կից կկառուցվի մարզադահլիճ: Նախատեսվում

Դատական դեպարտամենտի գործ. նախկին «դատական կարգադրիչը» ֆեյսբուքից է իմացել իր «ազատման» մասին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ դատական դեպարտամենտի գործով՝ «Միսակ Մարտիրոսյան +12», ծանուցագիր էր ուղարկվել 20 վկայի, այսօր դատարան էին ներկայացել 4-ը: Նախ՝ մեղադրյալ Հայկ Մարգարյանը հրաժարվեց նախաքննության տված ցուցմունքներից, ինչպես նաեւ հրաժարվեց պատասխանել հարցերին: Դատակոչված վկա Արմեն Մանուկյանի հարցաքննությունից հետո պարզվեց, որ նա նախորդ նիստին ներկա է

Հիվանդանոցում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

2014 թվականի հոկտեմբերի 09-ին` ժամը 10:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրում ահազանգ է ստացվել, որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել: Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ին, «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և

Նախագահն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի մասնակիցների պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի գլխավորությամբ: Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում՝ մաղթելով ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդին հաջողություններ: Սերժ Սարգսյանը կարևորել է միգրացիայի ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ

Գլխավոր պողոտայի վերակառուցված այգում քաղաքապետը շրջայց կատարեց

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ամփոփիչ՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա-համերգից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած նորաբաց այգում: Տոնական օրվա կեսօրին շահագործման հանձնված հանգստի գոտին անգամ ուշ երեկոյան մարդաշատ էր, ինչը մեկ անգամ ևս փաստում էր, որ այն արդեն իսկ համալրել է երևանցիների

«Եռյակն ասաց, որ հեղափոխություն չեն անելու, սպասում են Սերժ Սարգսյանի առաջարկներին». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ հեղափոխություն չեն ուզում անել: «Հանրահավաքի ժամանակ ասվեց, որ հեղափոխություն չեն անելու: Դա ասվեց այս կոնտեքստում, որ ոստիկանապետն ու այլ ուժեր իրենց մեղադրում են հեղափոխություն անելու մեջ, բայց դրանք ստահոդ մեղադրանքներ են: Ասվեց, որ պահանջներ, փոխզիջումային տարբերակներ, վերջնագրեր չեն ներկայացվելու Սերժ Սարգսյանի վարչակազմին:Այսինքն,

Թերսնվելու պատճառով երեխան չի բուժվում

Անտուն մարդուն պատասխանել են՝ սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու որեւէ ծրագիր չունենք «Ուզում եմ բիզնեսմեն դառնալ, որ կարողանամ մեզ համար մեծ տուն գնել, մայրիկիս համար էլ՝ ավտոմեքենա». սա 12-ամյա Կառլենի երազանքն է: Կառլենը հատուկ սարքի օգնությամբ է լսում, տեսողական խնդիրներ ունի, ինչի հետեւանքով էլ հաշմանդամության կարգ ունի: Երեխան ընտանիքի հետ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան

Առաջարկ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Երևանցիներ, խնդրում եմ քննարկել առաջարկս և կարծիքներ հայտնել Երևանի տոնն արդեն անցավ: Ինչպես իր ֆբ էջում իրավացիորեն նկատել էր լրագրող և փաստաբան իմ բարեկամը, այն ավելի շքեղ էր կազմակերպված, քան Հայաստանի անկախության տոնի օրը: Տեսնես ո՞վ է անկախության տոնի տերը: Երևանի փողոցներն այս օրերին իսկապես մարդաշատ էր և ուրախ: Առաջին անգամ սոցիալապես խիստ անապահով երևանցիները

Երիտասարդական պալատի քարհանքը` սողանքների պատճառ (Տեսանյութ)

Մեր երկրում աղետներն անկառավարելի են

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ու ոչ իշխանական ուժերի գործողությունները «աֆյոռայություն» է համարում

«Երբ Սերժ Սարգսյանն ու մյուս ուժերն ասում են Սահմանադրության փոփոխություններ, նրանք լրիվ այլ բան նկատի ունեն: Դա, ըստ էության, քաղաքական մեծ աֆյոռա է, ուրիշ ոչ մի բան»,- այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը, երբ ասում է սահմանադրական փոփոխություններ՝ չի խոսում այդ փոփոխությունների մասին. «Գիտենք՝ ինչի մասին

Հայի բախտ. վերջը

Անխուսափելիի հետ աստվածներն էլ չեն վիճում: Պիտակոս Միտիլենացի Ճակատագիրը կհաղթի մեզ, եթե մենք ինքներս չհաղթենք նրան: Լուցիոս Սենեկա Ահա ուրեմն, Նոյի տապանի ամենաուղիղ ժառանգը՝ մեր պատմության նավը դեգերելով տարածության եւ ժամանակի անհունում, եկավ հասավ XX դար: Այդ դարում տեղի ունեցավ մեր ժողովրդի ամենամեծ դժբախտությունը՝ ցեղասպանությունը, ստեղծվեց առաջին անկախ հանրապետությունը, որը կործանվեց՝ մասնատվեց Սովետական Ռուսաստանի ու

«Պատրաստ եմ մի շաբաթում Բաքուն մտցնել Կասպից ծովի մեջ, խեղդել Ադրբեջանը». Վիկտոր Պողոսյան (Տեսանյութ)

«Այսօրվա իշխանություններն ազգատյաց են, թշնամի, ժողովրդի ամենաոխերիմ թշնամին՝ թուրքից առավել, որոնք այսօր մտածում են միայն Հայաստանը հայաթափեն, որ ոչինչ չմնա Հայաստանում, իրենք տիրապետեն չգիտեմ ինչին: Երեւանը աղբակույտի է վերածված, իրենց նման աղբ է դարձել արդեն Հայաստանը՝ կառավարության անդամներով հանդերձ: Խորհրդարան, դեպուտատներ, իշխանություն, բոլորը դարձել են աղբ»,- Aravot.am-ի հետ զրույցում իշխանություններից այսպես դժգոհեց եռյակի հանրահավաքին մասնակցելու

Ոստիկանները պարզել են Ամիրյան փողոցում հայտնաբերված դիակի ինքնությունը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից իրենց մոտ է տեղափոխել անհայտ տղամարդու դիակ, իսկ քիչ անց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը՝ ԻԻՀ

Արա Աբրահամյան. «Այն քննիչին, ով Հրաչյային խալաթ էր հագցրել, մենք պատժեցինք ու օրգանից հեռացրինք»

«Այնպիսի տպավորություն է` կարծես ես «Կամազի» ղեկին նստած լինեի, կամ ես Հրաչյային բանտ նստացրած լինեի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ինչպես տեղեկացրել էինք, Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր էր ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման հայտարարությունը՝ եռյակի հանրահավաքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած եռյակի հանրահավաքի վերաբերյալ այսօր հայտարարություն հրապարակեց: «Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր՝ նրան զսպելով քաղաքական գործընթացների վրա իրական ազդեցություն ունենալուց: Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության բաժանման

Գևորգյան հոգևոր ճեմարան-140 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը նշել է իր հիմնադրման 140 ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ: Հանդիսությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, փոխնախարարներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ: Հանդիսության բոլոր ներկաներին իր հայրապետական օրհնությունը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031