Օրվա լրահոսը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 12-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 5-7 աստիճանով: Երեւանում հոկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բեռնար Շալանդ. «Երկակի զգացողություն ունեմ»

Հայաստան-Սերբիա ետխաղային մամուլի ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը գոհունակություն հայտնեց իր սաների խաղից ու ցուցադրած բնավորությունից: «Տղաները ցուցադրեցին, որ իսկական թիմ են: Մենք պաշտպանությունում առյուծների պես խաղացինք: Եթե հաշիվը 2-0 լիներ, ամեն ինչ հիանալի կլիներ», – ասաց Շալանդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիկ Ադվոկատ. «Ստացվում էր, որ հինգ ֆուտբոլիստով պաշտպանվում էինք երկու խաղացողի դեմ»

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, որ Հայաստան-Սերբիա հանդիպումից առաջ հայտարարել էր, թե ինքը եկել է միայն երեք միավոր տանելու նպատակով, հանդիպումից հետո լրատվամիջոցներին հայտարարեց, որ այս խաղում 1-1 հաշիվն իրեն բավարարում է: «Ես ասել էի, որ ծանր խաղ է լինելու: Հայաստանի հավաքականը հիանալի էր պաշտպանվում եւ ստացվում էր այնպես, որ հինգ ֆուտբոլիստով պաշտպանվում էինք

«ՀՀ իշխանությունները հակադրվում են 1991 թվականի հանրաքվեին»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պնդում է, նոր Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը Եվրոպական միությանը միանալու կողմնակից էր: Նա չի հավատում «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ Մաքսայի՞ն, թե՞ Եվրոպական միություն թեմայով հարցումների արդյունքներին, որոնց համաձայն քաղաքացիների մեծամասնությունը տեղյակ էր հենց Մաքսային միության մասին: Նա հիշեցրեց, որ քաղաքացիների նախընտրությունները պարզելու համար ԱԻՄ-ն էլ էր հարցումներ անցկացրել. «Նախնական փուլում ստացել էինք 73% կողմ

«Սաղին հանենք, Ծառուկյանին տանենք դնենք աթոռին, ասենք այս քո թիմով ղեկավարա». հանրահավաքի մասնակից (տեսանյութ)

«Մենք պիտի մնանք մինչեւ վերջ, մեր ասածը պիտի անենք, որ իմանան մենք տղամարդ ենք, կանգնել ենք, մեր ասածն արել ենք: Բոլորին պիտի ազատենք: Գագիկ Ծառուկյանի պես տղամարդ պիտի եղնի ղեկավարը, որ ժողովուրդն իմանա, որ ապրելու է, գործարանները սարքելու է, համալիրը, «Նաիրիտը», էս էն: Ծառուկյանը տեր կկանգնի, գործարանները կաշխատեն, ամեն ինչ կլինի, ժողովուրդը կապրի, արտագաղթ չի

Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում հայ զինծառայողը ենթարկվել է բռնությունների և խոշտանգման

«Կարմիր խաչ միջազգային կոմիտեի» կազմակերպության ներկայացուցիչների այցելումից առաջ «մայոր» կոչումով նշված սպան ծեծի է ենթարկել հայ զինծառայողին՝ ստիպելով այդ կազմակերպության ներկայացուցիչներին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան

«Լինելու է գնաճ եւ ոչ ԵՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կտրուկ նվազում» 

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության տնտեսական հետեւանքները :  Եվ այսպես, երեկ Մինսկում Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը: Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին եւ վստահեցրել, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, ապա հույս է հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն իրենց ազգային խորհրդարաններում մինչև տարեվերջ վավերացնելու այդ

Ֆուտբոլասերների երթը շփոթում էին հանրահավաքի հետ (ֆոտոշարք)

Երեւանի փողոցներում երթով դեպի «Հանրապետական» մարզադաշտ գնացող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին մայրաքաղաքի բնակիչները եւ հյուրերը ժպիտով եւ ծափողջույններով էին ուղեկցում, շատերն էլ միանում էին «Հայաստան հուպ տուր» վանկարկումներին: Սակայն մարդիկ էլ կային, որոնք անհանգստացած էին: «Էլի՞ միտինգ» հարցնում էին նրանք՝ հավանաբար, մտածելով, որ երեկվա հանրահավաքը շարունակվում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՌԴ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան. АПА

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Ակնկալվում է, որ այցի ընթացքում կստորագրվի երկու երկրների նախարարությունների միջև 2015թ. համագործակցության ծրագիրը: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Արա Պապյան. Եթե անդամակցում ենք ԵՏՄ-ին, մեր սահմանները դառնում են այդ միության սահմանները (Տեսանյութ)

Արա Պապյանը թեական է համարում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը «Ստորագրությամբ Հայաստանը չի դառնում Եվրասիական տնտեսական միության անդամ»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա նշեց, որ պայմանագիրը պետք է վավերացնեն միության անդամ բոլոր

Ստավրոպոլի հիվանդանոցում զանգվածային կռվի և սպանության գործով ևս երեք հայ է ձերբակալվել. Росбалт

Ստավրոպոլի Մինվոդ հիվանդանոցում անցած ամիս զանգվածային կռվի և սպանության գործով ևս 6 հոգի են ձերբակալվել, որոնցից 3-ը՝ հայեր, նրանք են՝ 23-ամյա Հրանտ Հակոբյանը, 28-ամյա Վլադիմիր Ցականյանը և 28-ամյա Արմեն Օսիպյանը, հայտնում է «Ռոսբալտ»-ը: Ըստ հետաքննության, սեպտեմբերի 20-ին Միներալնիե Վոդի քաղաքի «Եվգենիա» ռեստորանի հաճախորդների մեջ վեճ է ծագել: Ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող Անդրանիկ Ցականյանը և

«Առաջին ճակատը» հայրենասիրական երգերով նախապատրաստվում է Հայաստան-Սերբիա խաղին (ֆոտոշարք)

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի ընտրական խաղում հյուրընկալում է Սերբիայի  ընտրանուն: Թեեւ մեր թիմի կկազմում վնասվածքների պատճառով բացակայում են մի ամբողջ շարք առանցքային ֆուտբոլիստներ, Ֆուտբոլային ֆանատների «Առաջին ճակատը» վստահ է, որ Հայաստանը հաղթելու է եւ պատրաստվում է Ֆրանսիայի հրապարակից քայլերթով գնալ «Հանրապետական» մարզադաշտ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Արամ Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում մաքսակետը բացառվում է»

Արամ Սարգսյանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող հումանիտար աղետի ենթարկվել «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում մաքսակետ դնելու հարցն արհեստածին է»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին , հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ համարում է՝

«Երևան՝ իմ տուն» խորագրով «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության մեկնարկելու մասին

Երկօրյա տոնակատարությունների առաջին օրվա միջոցառումները մեկնարկել են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Էրեբունի-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկը մեծ տոնավաճառ էր։ Շուրջ 90 տաղավարներում ժողովրդական արվեստի ձեռագործերի՝ զարդերի, հուշանվերների, տարազի տարրերով հագուստի ցուցահանդես վաճառք էր, ազգային խոհանոցի տոնավաճառ։ Տաղավարներից մեկում էլ վարպետ կավագործները երեխաներին նաև ցուցադրում էին, թե ինչպես են անձև կավից կահկարասի ստեղծում։

Խեցգետնածառ՝ Հերացի փողոցում

Մեր մայրաքաղաքում ինչ-որ բան գովազդելիս մարդիկ ստեղծագործաբար են մոտենում: Մի խեցգետնավաճառ էլ որոշել է Հերացի փողոցում գտնվող այս ծառը գովազդային «ցուցանակ» դարձնել: Թե ինչ արժե խեցգետինը, որտեղ է վաճառվում՝ «պատմությունն այդ մասին լռում է», այսինքն՝ «գովազդում» չկա: Միայն հեռախոսահամար է նշված, որը հասկանալի պատճառով չենք հրապարակի: Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 10.10.2014

Ինքնության քարի պտույտը

Թերեւս իմ կյանքում ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, եւ ես կործանիչ ինքնաթիռի օդաչու դառնայի, ինչպես Էկզյուպերին կամ Ռիչարդ Բախը: Սակայն ես այդպես էլ չուզեցի մնալ Բեռլինի համալսարաններն ավարտած եւ սիբիրյան երկար աքսորներից վերադարձած՝ Անապայում ապրող իմ Արտաշես Սարյան պապի տանը, ուր ես պիտի գնայի ռուսական դպրոց: Խորքային պատճառն այն չէր, սակայն, թե ես՝

Հայազգի քանդակագործը Լեհաստանում կկերտի Վիքիպեդիայի առաջին արձանը. The Scotsman

Վիքիպեդիա առցանց հանրագիտարանի առաջին արձանը կտեղադրվի Լեհաստանի Սլուբիցա քաղաքում՝ Գերմանիայի սահմանին մոտ, հայտնում է «Սքոթսմեն» պարբերականը: Արձանի հեղինակը 30-ամյա Միհրան Հակոբյանն է, որն ավարտել է Սլուբիցայի քոլեջը: Քաղաքապետարանը նախագծի համար հատկացրել է 10 հազար եվրո: Արձանը կբացվի այս տարվա հոկտեմբերի 22-ին: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Գագիկ Մակարյան. «Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում պայմանագիրը վավերացնելու ժամանակ խնդիրներ կարող են առաջանալ»

Գագիկ Մակարյանը չի բացառում, որ Բելառուսն ու Ղազախստանը կարող են նաեւ պայմաններ առաջ քաշեն «Նոր իրավիճակ է, որը ես փորձարարական եմ համարում, որովհետեւ մենք գտնվում ենք խոշոր երկրների քաղաքականության փորձարարության կիզակետում»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց Հայաստանի գործատուների միության

Ի՞նչը կարող է խանգարել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են քաղաքագետ Սերգեյ Մինասյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը Արամ Աբրահամյան.– Փորձագետների մեծ մասը պնդում է, որ վաղը Հայաստանը չի անդամակցի ԵՏՄ-ին: Ձեր կարծիքը: Սերգեյ Մինասյան.- Ես կարծում եմ` այդ հարցը պետք է ուղղել ոչ թե ինձ, այլ երեւի թե մեծ հավանականությամբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Ինձ թվում է, որ այս

Ռուբեն Մեհրաբյան. «Էրդողանի Թուրքիան մատը մատին չի խփելու»

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրվեցին Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ու ներկայացվեցին երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Արձանագրությունների ստորագրումից ամիսներ անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում` ասելով, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների շարունակելու գործընթացը: Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ Հայաստանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու

Սերժ Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և դպրոցի բացման նպատակով Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերի հետ այսօր մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը: Հայաստանի Հանրապետությունում

Տեր-Պետրոսյանը խոսեց «կոմունիստական լեզվով»

Ընդդիմության անցած հանրահավաքի հիմնական թեման ավանդական էր. «Այս իշխանությունը կործանել է երկիրը եւ անհապաղ պետք է հեռանա: Իսկ եթե չհեռանա… մենք մի բան կանենք»: Սա ես լսում եմ ավելի քան 22 տարի: Կամ կհեռանա, կամ չի հեռանա՝ բացարձակապես սկզբունքային հարց չի: Ավելի հետաքրքիր եւ նշանակալից էր «հարակից թեման», որն առնչվում էր «օրվա խորհրդին»՝ Եվրասիական միությանը

Արամ Սարգսյան. «ԵՏՄ-ն եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը շատ սերտ հարաբերությունների մեջ են լինելու»

Արամ Սարգսյանը համարում է, որ հոկտեմբերի 10-ին աշխարհն ականատես է եղել աշխարհաքաղաքական նոր համակարգի ձեւավորմանը «Կատարվեց շատ լուրջ, ճակատագրական քայլ»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ համաձայնագրի ստորագրումը շատ լուրջ քաղաքական իրադարձություն

Անմատչելի միջավայրի պատճառով հազարավոր հաշմանդամ մարդիկ մնում են տանը փակված

Որեւէ երկիր չի կարող քաղաքացիական համարվել, եթե այնտեղ հաշմանդամ մարդկանց համար չկան պայմաններ, չեն հարգվում նրանց իրավունքները: 2010 թվականի հոկտեմբերի 20-ից մեր երկրում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ: Երեկ Երեւանի 2796 քաղաքացի

Վալերի Օսիպյանի մորեղբորորդուն ՀԿԳ են կանչել

Հունիսի 1-ին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության վկա Սարգիս Հովհաննիսյանի մոր եւ Օսիպյանի խանութի աշխատակցի ու մորեղբորորդու միջեւ առաջիկայում առերեսում է նախատեսված: Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սուսան Հովհաննիսյանը, Aravot.am-ին պատմեց, որ հոկտեմբերի 8-ին առերեսման ծանուցում էին ստացել, բայց Օսիպյանի աշխատակիցն ու մորեղբորորդին այդպես էլ ՀԿԳ չէին եկել: Տիկին Հովհաննիսյանի խոսքով, ինքը մի

Ստյոպա Սաֆարյան. «Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ապացուցեց իրենց քաղաքական ուժի մեծ ամբիցիաների մասին»

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ Բարգավաճ Հայաստանը 2018-ին ցանկանում է ունենալ իր նախագահը Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը երեկվա եռյակի հանրահավաքին անդրադառնալով, նշեց, որ Բարգավաճ Հայաստանը փորձում է իր կապիտալը օգտագործել՝ իր մտադրությունները կյանքի կոչելու համար. «Շատ մեծ ապացույցներ պետք չի ներկայացնել, որ այս քաղաքական հոսանքում ամենավճռորոշ եւ դոմինանտ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետել են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

«Երեկվա հանրահավաքից պարզ էր, որ եռյակը ոչ մի տեղ էլ չի շտապում»

Ստյոպա Սաֆարյանը մտահոգված է, որ եռյակ/քառյակը չի անդրադառնում արտաքին քաղաքականությանը «Այս գործընթացը ուղղված է 2017-2018 թվականի նախագահական ընտրություններին»,-մեկնաբանելով երեկվա ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, այսօր «Հենարան» ակումբում ասաց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ արատավոր է, երբ այդ ռազմավարությունը մատուցվում է այն կերպ, թե իրենք արտահերթ իշխանափոխություն են անում. «Երեկ հնչած

Աղավնաձորցիների խաղողը մնացել է առանց մթերման

Երեկվա դրությամբ Աղավնաձոր գյուղում խաղողի մթերման հարցը դեռ չէր լուծվել: Մինչ գյուղացիները գյուղամիջում հավաքված հարմար տարբերակ էին մտածում` ինչպես իրացնել հասունացած բերքը, որպեսզի կորուստներ չունենան, Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը հանդիպել էր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին եւ ներկայացրել խնդիրը: Հանդիպումից հետո գյուղապետը համագյուղացիներին հավաքեց գյուղապետարանի դահլիճում՝ քննարկելու գյուղացիների խաղողի մթերման նոր տարբերակ: Հիշեցնենք, որ նախօրեին

Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը

Չինարիի գյուղապետը չգիտի, թե երբ կլինի թաղումը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը: Գյուղապետն ասաց, որ չգիտի,թե երբ կլինի Կ. Պետրոսյանի թաղումը, քանի որ դիակը պետք է դեռ դատաբժշկական փորձաքննության ենթարկվի: 31-ամյա Կ. Պետրոսյանը օգոստոսի 7-ին գերեւարվել էր Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում, մեկ օր անց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031