Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար Երևանում. Վարորդի և 2 ուղևորի դիերը ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայի գործադրմամբ. shamshyan.com

Փետրվար 19,2014 10:57

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում՝ «Մեծ Անիվ» խանութի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են: Մահացածների դիերը ավտոմեքենայից դուրս բերելու համար ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ 2 ժամից ավելի հատուկ տեխնիկայի գործադրմամբ են կարողացել դուրս բերել:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728