Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 19,2014 12:22
Vahagn Khachatryan

Հատված տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հարցազրույցից: 

– Սերժ Սարգսյանը կուտակայինի անհրաժեշտության մասին խոսելիս իր խոսքում նշեց, որ մեր տնտեսության հիմնական պրոբլեմը էժան եւ երկար փողն է, որն էլ կլուծվի կուտակային համակարգի ներդրմամբ։ Իսկապե՞ս տնտեսության հիմնական խնդիրը դա է։

– Սա էլ է արհեստական թեմա, որ առկա իրավիճակին բացատրություն տալու այդ տերմինոլոգիան է օգտագործում։ Երկար եւ էժան փող լինելու համար պետք է նախ համապատասխան տնտեսական միջավայր ունենաս։ Ի՞նչ ծրագիր ունես, որ էժան ու երկար փողը չի հերիքում։ Ինչպե՞ս ես օգտագործելու այդ փուլերը։ Աշխարհում երկար եւ էժան փող շատ կա, ինչո՞ւ չես կարողանում օգտագործել։ Քո տնտեսությունը այսօր նման փողեր կլանելու հնարավորություն չունի, որ հետագայում ավելի խոշոր ծրագրեր իրականացնի։

Պետք է տնտեսական միջավայրը փոխվի։ Իսկ դրա համար նախեւառաջ պետք է ունենալ արդարադատություն, նորմալ դատարաններ, գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ տնտեսական ազատ եւ մրցակցային դաշտ։ Այս խնդիրները լուծելու ցանկություն չեմ տեսնում։ Երբ այդ խնդիրը լուծվի, այն ժամանակ կերեւա, թե արդյո՞ք նման փողերի անրաժեշտություն կա։ Եթե իմ նշած հարցերը լուծվում են, ապա էժան եւ երկար փողերը կգան։

Իսկ այսօրվա քաղաքական համակարգը, որպես թելադրող, հակառակն է անում։ Սերժ Սարգսյանը ընդամենը լավ պայմաններ է ստեղծել փոքրիկ մի խմբի համար, որոնք օգտվում են տնտեսական եւ քաղաքական դաշտում ունեցած առավելություններից։ Արդյունքում հասարակության բեւեռացումը գնալով ավելի է խորանում եւ դեռ խորանալու է։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728