Օրվա լրահոսը

Արարատի մարզպետարանի ու Արարատի մարզի բոլոր գործատուներին

Մեր ունեցած տեղեկություններով, Արարատի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում կատարվել են կենսաթոշակային պարտադիր պահումներ, ինչը ՀՀ Սահմանադրության, Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի և ՍԴ որոշման կոպիտ խախտում է, եթե այն կատարվել է առանց աշխատողների համաձայնության: Պահանջում ենք հետ վերադարձնել աշխատակիցներից ապօրինաբար պահված գումարները, այլապես մարզպետարանը հայտնվելու է լուրջ սոցիալ-քաղաքական խնդիրների առաջ, քանի որ աշխատողները ակնհայտ

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է ծառայողական քննություն

Փետրվարի 12-ին,  ժամը 18.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում`  մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի

Սպառնալիքներ լրագրողի հասցեին․ «Lragir.am»

Երեկ գիշերվանից, ինչ երիտհանրապետականները փողոցում խոչընդոտեցին Մարտի 1-ի թռուցիկների բաժանումը, և քաղաքացիներին ոստիկանությունը բերման ենթարկեց, Ֆեյսբուքում սկսեցին տարածվել ՀՀԿ-ականների լուսանկարներն իրենց անձնական էջերից, պարզ դարձավ ով ինչ պաշտոն ունի: Առավոտյան արդեն ստացա նամակներ, որ այդ լուսանկարները ջնջեմ իմ անձնական էջից: ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանը մոտ 10-ից ավել նամակներ է ուղղարկում իմ ֆեյսբուքի էջին, որտեղ գրված է,

Կառավարության մատչելի բնակարանները՝ շուկայակա՞ն գներով

Կառավարությունը  որոշել է, ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն ասաց` պետության համար ծառայողներին Արաբկիր համայնքում մատչելի բնակարաններով ապահովել: Ծրագիրը դեռ նախնական փուլում է, սակայն բնակարանների 1 քմ-ի առավելագույն արժեքը 300 հազար դրամ է, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիփոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար: Արդյո՞ք սա կարելի է համարել մատչելի, անշարժ գույքի մի շարք գործակալություններից

ՀՀ ոստիկանապետի ապօրինությունների մասին

«Մաքսային» կոչվող  միությանն անդամագրվելու հայտարարությունից  հետո «ավազակաիշխանության» ապօրինությունները նոր թափ են ստացել։ ՀԱԿԿ ակտիվիստների հանդեպ ոստիկանական  նենգ գործողությունները դրա վառ ապացույցներից են։ Անկասկած, վերջիններիս ուղղակի պատասխանատուն  ՀՀ  ոստիկանապետն է, սակայն, որին անիմաստ է որևէ քննադատական խոսք ուղղել կամ կոչով դիմել։ Մենք ողջունում ենք ՀԱԿԿ ակտիվիստների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների սկզբունքայնությունը իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության գործում։  

Интерфакс. Ուկրաինայի բանակը կարող է խառնվել ճգնաժամի կարգավորմանը արտակարգ կամ ռազմական դրության դեպքում. ՊՆ նախարար

Ուկրաինայի բանակը երկրում ստեղծված իրավիճակին կխառնվի միայն այն դեպքում, եթե արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվի, ասել է Ուկրաինայի Պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը: Ուկրաինական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությամբ ներքաղաքական պայքարին բանակի խառնվելը լիովին բացառված է. «Բայց երկրի լարվածությունը անտարբեր չի թողել զինվորականներին և պաշտպանության նախարարության աշխատակիցներին: Որպես Ուկրաինայի քաղաքացիներ, նրանք նույնպես

Ալեքսանդր Արզումանյան. Վրաստանը վճարել է եվրաինտեգրման գինը`հանձնելով երկու տարածք

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր`«Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով քննարկման ժամանակ, հորդորեց չհամեմատել Հայաստանը Վրաստանի հետ՝ նշելով, որ Վրաստանն անցել է եվրոինտեգրման իր ճանապարհը: «Վրաստանը գին է մուծել՝ իր երկու տարածքներից հրաժարվել է հանուն եվրաինտեգրման: Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել եվրոպական նկրտումները բավարարելու համար»,- հարց հնչեցրեց պատգամավորը: Պատմական ակնարկով պատգամավորն անդրադարձավ

Կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համակարգում նման ապօրինի արարքները բացառելու ուղղությամբ

Երեկ` փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել են «Չորրորդ իշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի եւ «iLur.am» լրատվական կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանի գործունեությանը եւ, բիրտ ուժ կիրառելով, նրանց բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Լրագրողը եւ օպերատորը պողոտայում էին գտնվում՝ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից

Վարդան Օսկանյան. «Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ անել ինչ ուզում էր»

Վարդան Օսկանյանը մեղադրանքներ հնչեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին

Օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ` չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաև օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ և կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ: Կոչ ենք անում բոլոր վարորդներին տրանսպորտային միջոցը վարել միայն գործարանային արտադրության (կամ համարժեք) լուսային և

ՌԴ մաքսապետը Հայաստանի հետ հաղորդակցության լեզվի հարց է բարձրացնում․ «Ազատություն»

Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի կարծիքով` Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացում հրատապ խնդիրներից մեկը տեղեկատվական գործակցությունն է: Չորեքշաբթի օրը Բելառուսում, Նովոպոլոցկում տեղի ունեցած նիստին հաջորդած ասուլիսում նա ասել է, թե իրեն ամենաշատը մտահոգում է տեղեկատվության փոխանակման խնդիրը: «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը», – պարզաբանել է

Մարտի 1-ին Զուրաբյանը Աշոտյանին ցույց կտա ՀԱԿ կապիտալը․ «Ա1+»

Կրթության եւ գիտության նախարարին ոչ ոք չէր խնդրել մեկնաբանություն տալ Մարտի 1-ի եւ Հայ Ազգային կոնգրեսի մասին։ Ինքը ՀԱԿ-ին համարում է անհասկանալի քաղաքական ուժ, որի միակ կապիտալը Մարտի 1-ն է։ Արմեն Աշոտյանը հիշում է նաեւ, որ ՀԱԿ-ի ղեկավարներից մեկն, ըստ իրեն, ԲՀԿ լիդերներից մեկի հետ սակարկում էր մարտի 1-ի զոհերի արյունը։ Ի՞նչը նկատի ունի կրթության

Al-Manar. Հայաստան-Իրան սահմանին այգի ստեղծելու բանակցություններն ավարտված են. Իրանցի պաշտոնյա

Հայաստանի և Իրանի սահմանային գոտում Խաղաղության և բարեկամության այգի ստեղծելու բանակցություններն ավարտված են, հայտնել է Իրանի նախագահի խորհրդական, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մասումա Էբթեկարը: Փոխանցում է «Ալ-Մանար» լրատվականը: Հայ-իրանական բարեկամության այգի ստեղծելու գաղափարը ծնվել է 2012թ., երբ Թեհրանի ու Երևանի միջև սահմանի երկու կողմում բնական արգելոց հիմնելու մասին պայմանագիր էր ստորագրվել. արգելոցը կխորհրդանշի

Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու

Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող աշխատանքների շրջանակում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում գործում է բարեգործական 16 ճաշարան: 2013 թվականի ընթացքում ճաշարանների շահառուների թիվն անցել է 2400-ից: Բարեգործական հիմունքներով գործող ճաշարաններում օրական մեկ անգամ անվճար մատուցվում է տաք կերակուր: Ինչպես 2013թ.-ին, այս տարի ևս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:   Երևանի քաղաքապետարանի

Դատարանի վճռով «ՀիմնաՏավուշը» 4 դիտավանցիներին կվճարի ավելի քան 6 միլիոն դրամ

Հիմնադրամը կոչված է աջակցել մարզի գյուղատնտեսությանը

Քաղաքացիները «ապահովագրված չեն» «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ դատերից․ pastinfo.am

Ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության՝ ներկայումս առկա է 10 դատական գործ, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում:   Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդդեմ այլ ապահովագրական ընկերությունների օրինակ` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության, դեմ առկա է 6 դատական գործ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի` 6, «Ռեսո» ապահովագրական ընկերությունների` 4: Ուսումնասիրությունները ցույց են

Նշանվածներն էլ են տոնում Տեառնընդառաջը

Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջ տոնը: Այս տոնի շրջանակներում «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Տեր հայրը խոսեց Տեռնընդառաջ տոնի խորհրդի և Առաջավոր Պահքի մասին: «Պահքը անբաժանելի մասն է  քրիստոնեական կյանքի  և առավել ևս քրիստոնյա անհատի ձևավորման համար, քանի որ պահքը կոչված

Հայոց այբուբենը՝ հրաշագործ փայտիկ

Քչերը գիտեն, որ հայոց այբուբենը ոչ միայն տառերի, այլև տարբեր նշանակություններ ունեցող մասնիկների խումբ է: Ահա այս եզրակացությանն է հանգել անհատ հետազոտող Արծվի Ալեքսանյանը: Մինչև այբուբենի ուսումնասիրությունը՝ պրն Ալեքսանյանի հետաքրքրությունն ուղղված է եղել հասկանալու մարդու բանականությունը: Այն ուսումնասիրելիս շեշտը հիմնականում դրել է լեզվի վրա: Ահա այսպես էլ պրն Ալեքսանյանի ուշադրությունը սևեռվել է հայոց այբուբենի վրա:

Ալեքսանդր Արզումանյան. «Մեկին հանես, մյուսին հանես` ի՞նչ»

«Եթե այսպես շարունակվի, չորս տարի հետո արտագաղթ էլ է լինելու, տնտեսության անկում էլ է լինելու, ռեժիմն էլ վերարտադրվելու է»,- այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` «Հայաստանի այսօրն ու վաղը» խորագրով քննարկման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանը եւ Վարդան Օսկանյանը: Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, հրաժարականների մասին բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները

Սյունիքի մարզպետ. «Ծույլերին չենք հանդուրժելու»

2013թ.-ին Սյունիքի մարզում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու բացթողումներն այսօր ամփոփվեցին Սյունիքի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ: Սյունիքում կատարված աշխատանքներին զուգահեռ, պատասխանատուների հավաստմամբ, որպես գերակա հիմնախնդիրներ շարունակում են մնալ աշխատատեղերի ստեղծման, գործազրկության մակարդակի իջեցման և բնակչության բարեկեցության ապահովման հարցերը: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Թադեւոս Ղազարյանի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2013թ.

ՀՀ երեք արտգործնախարարները համակարծիք են`ՄՄ-ում Հայաստանն անելիք չունի

«Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է Մաքսային միությունն իրենից ներկայացնում և վստահ էլ չեմ, թե այն մարդիկ, ովքեր տանում են դրան, լավ պատկերացնում են:Մի բան է մտահոգիչ` տարածաշրջանը, որպես ամբողջական միավոր դադարում է լինել ամբողջական, բայց` նմանատիպ առաջարկներ, ձեռնարկներ միշտ էլ եղել են»,- այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը`ՀՀ երեք արտգործնախարարների

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հրդեհ Ազատամարտիկների փողոցում

Փետրվարի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում այրվում են տան պատուհաններ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.18-ին, մարվել՝ 14.37-ին: Ս. Կ.-ին պատկանող տան երկրորդ հարկի ոչ բնակելի հատվածում այրվել են տախտակներ

Ա.Գեւորգյանի մոտ քննարկվեցին մարզային առողջապահական հաստատությունների գործունեությանը վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված` առողջապահական հաստատությունների խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Խորհրդակցության օրակարգում էր մարզային առողջապահական հաստատությունների իրավական կարգավիճակի փոփոխության հարցը: Նշվեց, որ համայնքներում մի շարք հաստատություններ գործում են որպես ՓԲԸ-ներ, սակայն հաշվի

Վարդան Ղուկասյանի դստեր փոխարեն կպաշտոնավարի՞ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը

Ինչպես տեղեկացրել ենք,  օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատել է Վարդան Ղուկասյանի դստերը` Մանյա Ղուկասյանին, որը մոտ 6 տարի զբաղեցնում էր Արմեն Տիգրանյանի անվան Գյումրու թիվ 1 արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը; Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սամվել Բալասանյանը պատրաստվում է այդ պաշտոնում նշանակել իր քրոջ աղջան՝ Լուսինե Սանոյանին, որը

412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 13-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ: NASDAQ OMX Armenia

Գեւորգ Կոստանյանը հանդիպեց ցուցարարներին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր հանդիպեց Կառավարության առջեւ հավաքված բողոքող քաղաքացիներին: Տեսանյութը «Ա1+»-ի

Դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ

Փետրվարի 13-ին, ժամը 13.58-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի նրբանցքի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ճամփեզրին հայտնաբերվել է ժանգոտած «Ֆ-1» տեսակի նռնակ, որը տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժին: ԱԻՆ  

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930