Օրվա լրահոսը
«Կին լինելը բարդ մասնագիտություն է»
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի տիկին Ելենա Կուխտան խոստովանում է, որ հայուհիներից սովորել է շատ սիրել ու շատ լռել Վերջերս կայացած «Ուղեւորություն բրազիլական երաժշտությամբ» խորագրով բրազիլական երաժշտության համերգի ժամանակ իբրեւ երգիչ ելույթ ունեցավ ոչ միայն Հայաստանում Բրազիլիայի արտակարգ ու լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, այլեւ անակնկալ մատուցեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի տիկին Ելենա
Ժողովրդական ապրանքանիշ №1 մրցանակաբաշխության քվեարկությանը կմասնակցեն միայն սպառողները
Քվեարկությունը կլինի հոկտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը
Ինչո՞ւ փակվեց Նոյեմբերյան-Երեւան «գիծը»
Այդ ընկերության փաստացի (փաստաթղթերով ընկերության սեփականատերն այլ անձ է) սեփականատերը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է:
Եվրոպայի ոսկե մեդալը նվաճել է վերջին չորս վայրկյանում
Հոկտեմբերի 5-ին Նիկոսիայում ավարտված կարատեի Եվրոպայի 17-րդ առաջնությանը, որին մասնակցում էր 27 պետություն, Հայաստանը ներկայացնում էր Սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը` անձնական մարզիչ Տիգրան Մուրադյանի ուղեկցությամբ: Սկզբում Կամոն հանդես է եկել իր` 75 կգ, քաշային կարգում, անցկացրել չորս մենամարտ` Նորվեգիայի, Իռլանդիայի, Իսպանիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ եւ բոլորում էլ հաղթել մրցակիցներին:
«Մենք անկոչ հյուր չենք». Մհեր Շահգելդյանը չի մասնակցի եռյակի հանրահավաքին
«Նախ հրավեր չենք ստացել և անկոչ հյուր չենք»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի նախաձեռնած հանրահավաքին: Փոխարենը պարոն Շահգելդյանն ասաց, թե իրենք էլ են հանրահավաքներ կազմակերպում և ըմբռնումով են մոտենում եռյակի հանրահավաքին ու մանրամասնեց. «Հանրահավաքին նայում ենք որպես քաղաքական
Ոստիկանության ներկայացուցիչը դատական նիստը վերածեց թատրոնի
Դատավորն էլ սկսեց ծիծաղել՝ ի՞նչ իմացաք, հայտարարեց, որ բեմականացում, ակտ առաջին՝ հեռացեք, մի՛ թանկացրեք ուղեվա՞րձը:
Ադրբեջանցի դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան
Թիվ 341001/14 քրեական գործը ըստ մեղարանքի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 350-րդ հոդվածի 1-ին մասով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183-րդ հոդվածի 1-ին
Դեսպան Ադոնցն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավորին
Հոկտեմբերի 6-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Հանձնման արարողությունից հետո դեսպան Ադոնցն առանձնազրույց ունեցավ Ֆելիպե 6-րդի հետ, որին մասնակցում էր նաև Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալլոն: Երկուստեք անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և կարևորվեց քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացումն ու տնտեսական համագործակցության խորացումը: Ֆելիպե 6-րդի խնդրանքով դեսպանը ներկայացրեց
Մհեր Շահգելդյանը՝ ի հեճուկս Կրեմլի հրապարակած օրակարգի. «Հոկտեմբերի 10-ին ստորագրություն կլինի»
«Ենթադրում եմ, որ հոկտեմբերի 10-ին ստորագրություն կլինի: Եվրասիական միությանն անդամակցելը բխում է մեր անվտանգության շահերից, և կարծում եմ, որ տարբերակված պետք է լինեն հարաբերությունները տնտեսական բլոկում»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Aravot.am-ի հարցին, բայց Կրեմլի հրապարակած օրակարգում Հայաստանին վերաբերող կետ չկա, պարոն Շահգելդյանն արձագանքեց.
Հարուցվել է քրեական գործ՝ ադրբեջանական մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2014 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Չորաթան գյուղի 25-ամյա բնակիչն իր անձնական օգտագործման «ԶԻԼ-130» մակնիշի 59 ՏԼ 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, իր տան շինարարական աշխատանքների
«Երեւանը Հայաստանը չէ»
Ըստ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի՝ ՀՀ մյուս քաղաքներն ու գյուղերը սպասում են գրադարանների զարգացման լուրջ վերափոխումների: Տարիներ առաջ «Առավոտի» զրույցը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի (լուսանկարում) հետ այնքան էլ դրական երանգներ չուներ: Տիկին Կարապետյանը մտահոգություն էր հայտնում գրադարանների վերանորոգման, ջեռուցման, կահավորման եւ այլ
Պաշտպանության նախարարը Նիլս Մուիժնիկսին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարը Հանձնակատարին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում Մարդու իրավունքների պաշտպանության ուղղության իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող թրեյնինգային և իրազեկվածության բարձրացման ծրագրերին, որոնք ընդգրկում են լայն շրջանակ` սկսած նախազորակոչային տարիքի երիտասարդներից, վերջացրած զորամասերի
Երևանում քննարկվում են ՄԱԿ-ի զարգացման նոր օրակարգի թիրախները
Երևանում այսօր մեկնարկել է «Կառավարության և կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շրջանակում ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից: Նպատակն է՝ քննարկել ՄԱԿ-ի զարգացման նոր ծրագրի իրականացման եղանակները և բացահայտել արդյունավետ կառավարման նոր ուղիներ: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի
Գիրքը նվիրվել է որդեկորույս մայրերին
Մերուժանի «Ցավի ընդերքից» բանաստեղծությունների նոր ժողովածուն, ինչպես հեղինակն է առաջաբանում գրել, նվիրվել է այն որդեկորույս մայրերին, որբեւայրի կանանց ու երեխաներին, որոնց հարազատներն իրենց արյունը հեղեղեցին Արցախյան պատերազմի զոհասեղանին: Գրքում տեղ են գտել սոնետները՝ «Արեգակին», «Խոհականը», «Վերջալույսի», «Ձորամիջյան գիշեր» բալլադը, բանաստեղծությունները: «Ամռան թեւերին թեթեւ երգում է հովն Արարատյան, թթենու կանաչ ստվերն էր խաղում իմ տան կտուրին».
«Մարտի մեկի ախոյանները եւ «օգտակար իդիոտները» նույն հարթակում» (Տեսանյութ)
Ազատ Արշակյանը եւ Սոս Գիմիշյանը`հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին
Զենք-զինամթերք՝ այգու նստարանի տակ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցում գտնվող «Շախմատի տան» հետնամասում, այգու նստարաններից մեկի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կաշվե պայուսակ, որի մեջ առկա էր առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 27 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն
Սպասենք Եվրասիական զավեշտախաղի ավարտին. «Հայոց աշխարհ»
Հոկտեմբերի 9-10-ին Մինսկում նախատեսվող ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի, ապաեւ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստերի նախօրեին տեղի ունեցող ակտիվ դիվանագիտական շփումները վկայում են, որ հետխորհրդային պետությունների ինտեգրացման գործընթացները վերստին անկանխատեսելի ընթացք են ստանում։ Սկիզբ առած իրարանցումը վկայում է, որ, մի կողմից, շարունակվում է Մինսկ-Աստանա «ընդդիմադիր տանդեմի» բացահայտ ու անսքող «առեւտուրը» Մոսկվայի հետ, մյուս կողմից էլ
Ապագա իրավաբաններից շատերը դեմ են խորհրդարանական համակարգին
Սահմանադրության մեջ ամրագրել աշխատանքի իրավունքը և շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման մասին դրույթ, բարձրացնել օրենքների՝ սահմանադրական հսկողությունը, Սահմանադրության մեջ ամրագրել տեղական հանրաքվեի ինստիտուտը, ունենալ սահմանադրական երաշխիքներ, որոնց շնորհիվ համայնքները կլինեն անկախ մարզպետարաններից. ապագա իրավաբաններից այսպիսի առաջարկներ են ստացվել «AM» իրավաբանական ընկերության կազմակերպած «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով համապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփումից հետո: Հատուկ մրցանակների արժանացան՝
Հովհաննես Սահակյան. «Հանգիստ եղեք, մենք իշխանափոխության հոտ չենք զգում» (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է`Հայաստանը ամսի 10-ին կանդամակցի ԵՏՄ-ին
Խոսրով Հարությունյանը կասկածի տակ է դնում Լեւոն Զուրաբյանի քայլերը
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում դիվանագիտական պարտություն չի կրել ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, ինչի հիման վրա էլ հետագայում ընդունվելու է բանաձեւ: Սրա վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե զեկույցի վերնագիրն այլեւս փոփոխման ենթակա չէ, եւ որ ԵԽԽՎ-ում զեկուցող են նշանակել Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խոստացել է լուծել վրացահայերի վիզային խնդիրը
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը: Հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ
Ռուսաստանում թուրքական ու հայկական ձկնամթերքի միջեւ անհավասար մրցակցություն է
Ի տարբերություն Հայաստանի` թուրքական պետությունն իր ձկնարտադրողներին տեր է կանգնում
Ապացույց, որ կենսամակարդակն աճում է. «Չորրորդ իշխանություն»
Կարող են ասել «տեսեք՝ Հայաստանում ընդամենը մի տարվա ընթացքում մարդկանց կենսամակարդակն այնքան է աճել, որ ինքնաթիռով են արտագաղթում, ոչ թե ավտոբուսներով»։
Կներեք, հապա ո՞ւր մնաց «միասնական քաղաքական օրակարգը». «Հայոց աշխարհ»
Դատելով ամենից, «բուրժուադեմոկրատական հեղափոխականներն» ուզում են այնպես ջուրը մտնել, որ չթրջվեն:
Օձի խայթոցի 100, կարիճի` 45 դեպք
Ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ մարզային` 71 քաղաքացի: Օձի խայթոցի դեպքերը մարզերից ամենաշատն արձանագրվել են Արմավիրում և Արարատում, ամենաքիչը` Կոտայքում և Լոռիում: 100-ից 56 դեպքում ներարկվել է հակաթույն: Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մայիսի 8-ին Արմավիրի մարզի «Արմավիր» բժշկական կենտրոնից:
Ինքնակամ մտնում ենք մի կազմակերպություն, որի երեք անդամներից առնվազն երկուսը մեզ համար կարեւորագույն հարցում բացահայտորեն թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ. «Չորրորդ իշխանություն»
Նախօրեին Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ բացահայտ դժգոհություն արտահայտել, որ այդ կազմակերպության «մի շարք անդամներ» այլ հարթակներում դեմ են արտահայտվում Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներին ու «համապատասխան արձագանքի» չեն արժանացնում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները։ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու փաստաթղթի ստորագրումից ընդամենը չորս օր առաջ նման
ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլի և մրցութային հանձնաժողովի որոշման հրապարակման մասին
Այսօր կհրապարակվի ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի որոշման արձանագրությունը, որում կներկայացվի ինչպես հարցազրույցի փուլն անցած մասնակիցների միավորները, այնպես էլ այս օրերին բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշումը: Երեկ երեկոյան ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը: Երկու օր շարունակ ՀՀ Վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանում
Հայաստանում կյանքը թանկանում է. «Ժողովուրդ»
Չնայած այն բանին, որ նախորդին փոխարինելու եկած ներկայիս կառավարությունը սկզբնական փուլում բավականին ինքնավստահ կերպով խոստումներ էր շռայլում երկրում տնտեսական աճի եւ մարդկանց բարեկեցության բարձրացմանն ուղղված կառավարության իրականացնելիք ծրագրերի շուրջ, Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը փաստում են, որ այս կառավարությունն էլ, նախորդի նման, չի կարողանում գոնե դույզն-ինչ փոքրացնել տրված խոստումների եւ տխուր իրականության միջեւ առկա խորը
Ոստիկաններին գրավոր հայտարարություններ է արել, սակայն արձանագրությունը քրեական գործի նյութերին չի կցվել
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից ստացել է քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումն ամենեւին էլ չի հուզում քաղաքական ուժերին. «Ժողովուրդ»
Հոկտեմբերի 10-ին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում այդ օրը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան եռյակի հրավիրած հանրահավաքի մասին է, որքան Մինսկում ծավալվելիք զարգացումների, որոնք վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստան պետության համար՝ անկախ այն բանից, թե առաջիկա տարիներին ով կլինի իշխանության ղեկին։ Սակայն


















































