Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Ազատամարտիկների փողոցում

Փետրվար 13,2014 17:28

Փետրվարի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում այրվում են տան պատուհաններ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.18-ին, մարվել՝ 14.37-ին: Ս. Կ.-ին պատկանող տան երկրորդ հարկի ոչ բնակելի հատվածում այրվել են տախտակներ (1 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերից 4 քմ հատված:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728