Օրվա լրահոսը

Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհի երկրների միջև

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» խորագրով փառատոնը, որին կմասնակցեն Մետաքսի մեծ ճանապարհի 12 երկրներից (Հնդկաստան, Չինաստան, Ղազախստան, Իրան, Հորդանան, Իսպանիա և այլն) Հայաստան ժամանած երաժիշտներ: Նրանց մասնակցությամբ գալա համերգը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հայաստանը համերգում կներկայացնի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, քանոնահարուհի

Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի հակասում Ռուսաստանի հետ 1997թ. կնքված փաստաթղթին. Սթոլթենբերգ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման ընդլայնումը չի հակասում Ռուսաստանի և Հարավատլանտյան դաշինքի միջև 1997թ. կնքված հիմնարար ակտին, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը, փոխանցում է «Ռոյթերս»-ը: Ըստ նրա, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ընդլայնման ծրագրերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին: «Այն Ռուսաստանի հետ ավելի կառուցողական համագործակցության հիմք կստեղծի», – ասել է Սթոլթենբերգը Լեհաստանում ռազմաօդային

Գագիկ Հարությունյանը «քննում է» իր խորհրդականին

ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավորների հավակնորդների հարցազրույցի փուլն անցնում է հավակնորդների միջև անհավասար պայմաններում և խախտումներով

Սուրիկ Խաչատրյանն ու իր «նախկին սիրուհին» նախկին քաղաքապետի դեմ են դուրս եկել

Սյունիքի բնակիչներ Անուշավան Առուշանյանը եւ Արեւիկ Միրզոյանը դատի են տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին: Հիշեցնենք, որ ըստ Սամվել Հարությունյանի, Արեւիկ Միրզոյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սիրուհին էր: Ըստ նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանը, տարիներ առաջ,  հենց իրենից հղիացած Արեւիկ Միրզոյանի վրա է կրակել ու սպանել չծնված երեխային: Պարոն Հարությունյանի հավաստմամբ, Անուշավան Առուշանյանն էլ է մարզպետի

«Սյունիքում գտնվել են մարդիկ, որոնց համար Սուրիկ Խաչատրյանը սրբության սրբոց է, Աստված է»

Ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի գործով մի քանի հայցերի հեղինակ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Հայաստանում արդարադատության հույս չունի: «Տրամաբանություն ունեցող ոչ մի քաղաքացի չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում որեւէ դատարան կարող է արդար վճիռ ընդունել ռեժիմի հենասյուներից որեւէ մեկի դեմ: Բացառվում է պարզապես:Հայաստանը դատարան չունի, բայց ռեժիմն ունի, ունի իրենց սպասարկող դատարաններ, ոստիկանություն, անվտանգության ծառայություն,

Կարգին Հայկոն՝ «Սուպեր Մամայի» մասին. «Ֆիլմի ուղերձը հումորի միջոցով խնդրից խոսելն է»

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Սուպեր Մամա» կինոկատագերգության շնորհանդեսը

Ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Անուշ Ղազարյանին պատկանող բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի օպերլիազոր Գարեգին Մուրադյանը և ոստիկանության նախկին ծառայող Գարուշ Գևորգյանը

Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ծառայության նոր պետին. (Տեսանյութ)

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին: Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարևորեց որպես   բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ

«Ջորջիա», ոչ թե «Գուռուձիա». Վրաստանը Ճապոնիային խնդրել է երկիրը «ճիշտ» անվանել. Грузия-Онлайн

Վրաստանի իշխանությունները Ճապոնիայի կառավարությանը մեկ անգամ չէ, որ խնդրել են, որ իրենց երկիրը «Ջորջիա» անվանեն, գրում է «Գռուզիա-Օնլայն»-ը՝ հղում անելով ճապոնական «Ասահի» հեռուստակայանին: Այժմ Ճապոնիան Վրաստանին անվանում է «Գուռուձիա», սակայն այդ անվանումը վերցվել է ռուսերենից: Հեռուստաալիքը զարմանքով է նշել, որ Վրաստանի իշխանությունները չեն խնդրել վրացական տարբերակով՝ «Սաքարթվելո» անվանել: Այժմ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Վրաստանին անգլերեն

Անցկացվել են շտաբային բանակցություններ՝ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների հետ

Ս.թ. հոկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են շտաբային բանակցություններ՝ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության

Յուրի Խաչատուրովն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոյին: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Սեբոյին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:   ՀՀ Պաշտպանության նախարարություն  

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:   «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ և

Նախագահը «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այցելել է հեռուստաընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այսօր այցելել է հեռուստաընկերություն, շնորհավորել «Շանթի» աշխատակիցներին, սեփականատերերին և բազմահազար հեռուստադիտողներին՝ հեռուստաընկերության հոբելյանի առթիվ: «Այս տարիների ընթացքում ընկերությունը կայացել է որպես ոլորտի առաջատարներից մեկը, և կարծում եմ, որ այսպիսի գնահատականն արժանի գնահատական է: Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքը, ինձ դուր է գալիս հատկապես աշխատանքը երիտասարդների շրջանում, ձեր

Հայաստան են ժամանել ռուսական «հոգևոր» կործանիչներ. РИА Новости

Հայաստանում ռուսական ռազմակայան են ժամանել սրբերի պատկերներով զարդարված ՄիԳ-29 տեսակի կործանիչներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով ՌԴ բանակի Հարավային շրջանի մամուլի ծառայությանը: Ինքնաթիռների վրա պատկերված են ռուս երեք սրբացած իշխաններ՝ Ալեքսանդր Նևսկին, Դմիտրի Դոնսկին և Մերկուրի Սմոլենսկին: Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ռազմական օդաչուները վստահ են, որ կործանիչների վրայի սրբապատկերները իրենց ոչ միայն

Դիմել են Սահմանադրական դատարան` «Հրապարակային ներկայացնել» եզրույթի մեկնաբանությունը

Վարդան Բուռնազյանի հայցը վարույթ էր ընդունվել դեռևս 2012թ. օգոստոսի 18-ին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացվել է 27 նիստ: 20.11.2013թ. գործով որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ դատարանը և ամբողջովին բեկանել է առաջին ատյանի վճիռը: 15.01.2014թ. որոշում էր կայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանը պատասխանողի՝ Հրաչյա Հարությունյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ: 07.02.2014թ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր

Խնդրանքն անպատասխան չմնաց. ԱՀԹ երիտասարդներն օգնության ձեռք մեկնեցին Ճամբարակի դպրոցականներին

Հոկտեմբերի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի մի խումբ երիտասարդներ ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ և ԱՀԹ միջազգային ՀԿ-ների համակարգող Շուշան Պետրոսյանի հետ այցելեցին Գեղարքունյաց թեմի Ճամբարակ քաղաքի կիրակնօրյա ու միջնակարգ դպրոցներ, և մանկապարտեզներ: Նրանց դիմավորեցին Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Պսակ քահանա Մկրտչյանը և Ճամբարակի

Իշխան Զաքարյան. «Չեմ կարող ասել, թե ինչպես են ոչխարներն անցել ՀՀ սահմանը»

Օրերս ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը քննարկեց «էդիլբաեւ» տեսակի ոչխարների հայտնի պատմությունը: Ըստ ՎՊ-ի բացահայտման, «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել էր ծրագիր ու ասել, որ 1350 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Գումար էր վերցրել՝ 90 մլն դրամ ներդրում եւ 160 մլն դրամ փոխառություն: Բայց պարզվել էր, որ 2012-2013-ին Հայաստան ընդհանրապես «էդիլբաեւ»

Երեկ դիլեման՝ այս կամ այն կողմ, իր լուծումը ստացավ, և քաղաքական դաշտում ամեն ինչ պարզ դարձավ. Աշոտյան. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: – Երեկ Վանաձորում ոչ իշխանական ուժերի հանրահավաքին ԲՀԿ որոշ անդամների շուրթերից հնչեցին ամբողջական իշխանափոխության պահանջներ: Դուք մինչ այդ հերքում էիք նման հնարավորությունը: Ըստ էության՝ ԲՀԿ-ն գնում է ամբողջական իշխանափոխությա՞ն, ի՞նչ կարծիքի եք: – Ես երկար ժամանակ է՝ փորձում եմ չանդրադառնալ Եռյակի քաղաքական տեսակետներին՝ սևեռվելով

Արտակ Դավթյանի հետ քննարկել են նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում հնարավոր փոփոխությունները

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: ՀԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է կազմակերպության կողմից մշակված Ժողովրդավարության եւ մարդու իրավունքի կրթության հայեցակարգի նախագիծը՝ նշելով, որ ծրագիրը եռափուլ է եւ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի կողմից: Նա ընդգծել

«Հաճախ ավելի ադեկվատ լեզու չկա». Լեւոն Զուրաբյանը՝ Արամ Մանուկյանի հայհոյանքի մասին

Աբովյան քաղաքում Եռյակի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայհոյանքը Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին բուռն քննարկումների տեղիք տվեց: Անգամ Եռյակի ներսում այդ հայհոյանքները միանշանակ չընդունվեցին եւ նույնիսկ Արամ Մանուկյանի հասցեին քննադատություններ եղան ԲՀԿ-ականների կողմից: Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ուղիղ հայհոյանքներն իշխանության հասցեին, ինչքանո՞վ են դրանք ընդունելի:

Սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է անձրև

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 7-11-ին հյուսիսային և արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Հանրապետության մյուս շրջաններում 7-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: Քամին` հյուսիս–արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 7-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է անձրև: Երևանի հոկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական

«Եթե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո չդիմագրավենք՝ կզրկվենք խոսքի ազատությունից». Աշոտ Մելիքյան

Երեք օր հետո Հայաստանը հավանաբար կստորագրի ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը, որն իր հետքը կթողնի համարյա բոլոր ոլորտների վրա: Խոսքի և մամուլի ազատությունը նույնպես փոփոխություններից անմասն չեն մնա: ԵՏՄ անդամակցության՝ մամուլին ու ազատ խոսքին սպառնացող վտանգների, հետագա հնարավոր փոփոխությունների մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում խոսեցին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

«Եթե մի օր տեսնեք, որ Թավշուտը դատարկվել է, ուրեմն ԷՐԳԻՐՆ է էդ տունը, ուր որ գնացել ենք» (տեսանյութ)

Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Աշոցքի շրջանի Թավշուտ գյուղի դաշնակցական գյուղապետ Սուրեն Սարգսյանը: Մեր զրույցի ընթացքում երգում էր օպերային երգիչ Ռուբեն Նուրիջանյանը, որը ծնունդով թավշուտցի է:Մենք գյուղապետից հետաքրքրվեցինք, թե այլ տաղանդավոր, հայտնի մարդիկ կա՞ն այս գյուղից: «Շատ ունենք նշանավոր մարդիկ, օրինակ` հանրագիտարանում աշխատում է Լևոն Վարդգեսի Սարգսյանը, «Մխիթար Գոշ» ամսագրի գլխավոր խմբագիրը էլի Լևոն Սարգսյան է,

Տարոն Մարգարյանը շրջայց կատարեց Գլխավոր պողոտայում կառուցվող զբոսայգում

Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է այգու շինհրապարակ: 2014թ. նախատեսված համալիր բարեկարգման ծրագրով շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է և առաջիկայում կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ներկայացնելով աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ համաձայն նախագծի՝ տարածքի 5976 քմ-ն արդեն երեսպատվել

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկ է արվել. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի ունեցած հավաստի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկ է արվել եւ ուղարկվել է կադրերի ռեզերվ: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Զ.Փոստանջյանի հայտարարությունը Գալուստ Սահակյանի գործունեության վերաբերյալ

07 հոկտեմբերի 2014 Պարոն Կարեն Անդրեասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Երևան, Հայաստանի Հանրապետություն ԺԽ-Ե-0243/14 ԴԻՄՈՒՄ 2014թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, 52-րդ, 104.1-րդ հոդվածներով, պաշտոնապես Ազգային Ժողովի նախագահին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի

Լուկաշենկո. «Իլհամ Ալիևի հետ իմ բարեկամությունը տեղափոխվել է միջպետական մակարդակ». «Ազատություն» ռադիոկայան

Բելառուսի նախագահը շարունակական աջակցություն է խոստանում Ադրբեջանին: «Աստված տա բոլորի հետ այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպիսիք ձևավորվել են Ադրբեջանի հետ», – երեկ հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Մինսկ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների մեկնարկին: Ըստ Բելառուսի նախագահի՝ Բաքվի և Մինսկի երկկողմ սերտ հարաբերությունների հիմքն իր անձնական ջերմ կապերն են Իլհամ Ալիևի հետ:

Նախագահը ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տիկին Ռիտա Սարգսյանի և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին,

Գլխավոր գրադարանավարը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ներկա է գտնվել Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով գրադարանավարներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց սրտացավ ու նվիրված աշխատանքի համար. «Արագ զարգացող գիտության և տեխնիկայի մեր իրականության պայմաններում, երբ բարձր տեխնոլոգիաներն այլևս մեր կյանքի ու կենցաղի շատ որոշակի բաղադրիչն

«Խելագարի հիշատակարանը»՝ Ռոբերտ Բոումենի մեկնաբանությամբ

Բրիտանական «Living Pictures» ընկերությունը Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործության հիման վրա երեկ Երևանի պետական կամերային թատրոնում բեմադրեց համանուն մոնոներկայացումը, որն ընդգրկված է «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի այս տարվա ծրագրում: Հանդիսատեսը մոնոներկայացումը դիտելու հնարավորություն ունի նաև այսօր: Մոնոներկայացումը բեմադրել է Շինեյդ Ռուշը, իսկ Գոգոլի վիպակի հերոս Պոպրիշինին մարմնավորել է Ռոբերտ Բոումենը: Նրա հերոսը 40-ը բոլորած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031