Օրվա լրահոսը
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին` ժամը 21.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Ոստիկանությունը օրենքի խախտումներով գործող կառույց է». Արգիշտի Կիվիրյան
ՀՀ վարչական դատարանում այսօր Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Հայցվոր կողմը՝ Ոստիկանության ներկայացուցիչները, անհիմն համարեցին ինքնաբացարկի միջնորդությունը եւ առարկեցին: Դատարանը որոշեց այդ միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակել փետրվարի 10-ին: Դատական կարճատեւ նիստից հետո պարոն Կիվիրյանը բացատրեց ինքնաբացարկի միջնորդության նպատակը. «Այդ միջնորդությունը ներկայացվեց, որովհետեւ մենք գտնում ենք, որ
Ռուբեն Բալոյան. «Բազմիցս խնդրեցինք կրակի վրա բենզին չլցնել»
NEWS.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալելու որոշումը կայացրած ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Արսեն Սարգսյանն էլ նշել էր, որ մոտ մեկ շաբաթ առաջ իրեն ազատել են աշխատանքից, այժմ գտնվում է կադրերի ռեզերվում: «Պատճառը պետք է նախարարից հարցնեք: Որեւէ
Վնասվածքներ՝ մինչեւ Սոչիի օլիմպիական խաղերի մեկնարկը
Այս պահին Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում ընթանում է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը: 15 մարզաձեւերի հիմնական մեկնարկները տրվելու են վաղը, սակայն լրատվամիջոցները արդեն գրում են մարզիկների մասին, որոնք վնասվածքների պատճառով օլիմպիական մրցումներին չեն կարողանալու մասնակցել: Բրիտանացի բոբսլեյիստ Քրեյգ Պիկերինգը մեջքի վնասվածք է ստացել եւ ի վիճակի չէ մասնակցել երկյակների եւ քառյակների պայքարին: Ո՞վ կփոխարինի Պիկերինգին,
Ֆիդայի. «Իշխանությունները ժողովրդին կենդանի, առանց դանակ մորթում են». (Տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի ու նրա համախոհների կազմակերպած հանրահավաքին մասնակցում էին նաև ազատամարտիկները: Երդվյալ ֆիդայի Սասուն Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ՀՀ իշխանությունների նկատմամբ ու վրդովված ասաց. «Ամոթ չեք անո՞ւմ, երկու միլիոն հայեր թողել, գնացել են Հայաստանից: Այս տասը հազար ազատամարտիկներն են պայքարել, կյանքեր տվել, անկախ հայոց աշխարհ ստեղծել: Մոլորակի դեմ ենք
Արտակ Գրիգորյան. «ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելն օբյեկտիվ անհրաժեշտություն է»
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը պատասխանել է Կապանի 10 հասարակական կազմակերպության ներկայացուցիչների նամակին: Հիշեցնենք, որ հ/կ ներկայացուցիչները 2013թ.-ի դեկտեմբերին նամակով դիմել էին ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին` իրենց բողոքը հայտնելով հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման վերաբերյալ եւ պահանջել հրաժարվել այդ նախաձեռնությունից: Աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը պատասխան նամակում նշել է,
Պարույր Հայրիկյան. «ՀՀ իշխանությունները դավաճանական ճանապարհի վրա են»
«ՀՀ իշխանությունները սխալ, դավաճանական ճանապարհի վրա են»,-այսօր Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի և նրա համախոհների կազմակերպած հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ի պատասխան Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզի» մասին հարցին, այսպես պատասխանեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այն փաստին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցությունը բխում է մեր ազգային շահից, պարոն Հայրիկյանն այսպես արձագանքեց.
Կյանքից հեռացել է Ռաֆիկ Հակոբի Հակոբյանցը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 6-ին, 72 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը: Ռաֆիկ Հակոբյանցը սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է հատուկ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1962-67 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: 1973 թ. սովորել
Երեւանի «Մեդիան» ջախջախեց Մոսկվայի «Սպարտակին»
Ամանորյան տոների առիթով հայտարարված ընդմիջումից հետո մեկնարկեց ինտերնետային բոուլինգի առաջնությունը: Երեկ «Փլեյ-Սիթիում» Երեւանի «Մեդիա» (նկար` 1) եւ «Արարատ» (նկար` 2) թիմերը մրցեցին Մոսկվայի թիմերի հետ: Մրցաշարի դադարից առաջ «Արարատը», որ 108 միավորով 22 թիմերի մեջ զբաղեցնում էր 3-րդ տեղը, երեկ հանդիպեց առաջատարների տասնյակը եզրափակող «Օրիոնի» հետ: Անհատական պայքարում արարատցիները 4:2 հաշվով առավելության հասան, թիմայինում հաղթեցին
Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Գևորգ Հարությունյանի նկատմամբ հայցադիմումի մեջ սեռական բնույթի հայհոյանք օգտագործելու համար
Փետրվարի 6-ին lurer.com կայքը հրապարակել է հոդված «Սկանդալ հայկական դատաիրավական համակարգում. փաստաբանը դատավորին փորձել է պարտավորեցնել հայհոյանքով (ֆոտո. 16+)» վերտառությամբ տեղեկատվություն: Այսօր՝ փետրվարի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմելով ՀՀ փաստաբանների պալատին՝ տեղեկացրել է, որ 2014թ. հունվարի 21-ին դատարան է մուտքագրվել Էդուարդ, Աննա, Կարինե Սահակյանների լիազորված անձ՝
Աշխատանքային խորհրդակցություն Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ
Փետրվարի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Անդրադառնալով ծառայության գործունեության մեջ դեռևս առկա թերություններին ու բացթողումներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա և ընդգրկուն շփում ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ոստիկանության պետը դժգոհություն հայտնեց,
Սոչիում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը
Այսօր 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիի օլիմպիական ավանում կայացել է Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ տոնական արարողությանը ներկա է եղել ՄՕԿ-ի եւ Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ, օլիմպիական քառակի չեմպիոն Սերգեյ Նեմովը: Նա ողջունել է Հայաստանի պատվիրակներին եւ հաջողություն մաղթել մրցուղիներում: Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ օլիմպիական խաղերում Հայաստանի գլխավոր
Ի տես կրիմինալ աշխարհի` Շիրակի նորանշանակ ոստիկանապետը ցուցադրեց իր հնարավորությունները
Այսօր Գյումրու կայարանամերձ հրապարակում այս քաղաքի ոստիկանության պատմության մեջ թերևս առաջին անգամ տեղի ունեցավ ուշագրավ մի միջոցառում. Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը, հավաքելով ոստիկաններին, հրահանգավորումներ էր տալիս: «Հասարակական կարգի, անվտանգության, ճանապարհային երթևեկության ապահովման ուղղությամբ հրամայում եմ լինել խիստ, բոլոր կարգազանց, օրինազանց անձանց հանդեպ կիրառել օրենքով նախատեսված միջոցները, և հասարակության հետ շփվելիս ցուցաբերել առավել
«Լատինատառ գրելու յուրահատուկ մի «ժանր» կա, որն ուղեղի ցնցում է առաջացնում». Ս. Մարտիրոսյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի ուզում, որ «Համացանցում հայատառ գրելու օրը» պաշտոնականացվի. «Միայն փետրվարի 7-ին չէ, որ պիտի գրենք հայատառ: Եկեք չպաշտոնականացնենք օրը, որովհետև այն, ինչ պաշտոնականացնում ենք, տվյալ օրն անում ենք, մնացած օրերը՝ ոչ: Կանանց մարտի 8-ին և ապրիլի 7-ին հարգում ենք, մնացած օրերին՝ ոչ, հունիսի 1-ին երեխաներին սիրում ենք, մնացած օրերին մեքենաներով անցնում ենք
Հանրությանը կներկայացվի «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը փետրվարի 7-ին ընդունեց «Հայաստանի հարավային երկաթուղի», «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» կոնցեսիոն ծրագրերի կառավարիչ, «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։
Պարույր Հայրիկյան. «Առաջին անգամ ժողովրդի դեմ զորք օգտագործեց Լևոն Տեր-Պետրոսյան կոչված նախագահը»․ (Տեսանյութ)
«Մենք ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում»,- Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի և նրա աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Խաչակիր ՀԿ-ի» նախագահ Գագիկ Սարուխանյանը: Շարունակելով նա նշեց. «Դե յուրե ունենք հանրապետություն, բայց դե ֆակտո ոչ մի օրում չենք ունեցել: Այսօր մենք չունենք ընտրված որևէ նախագահ: Բոլոր իշխանություններն էլ ԿԳԲ-ի գործակալներ են և տարել
Աշակերտները պայքարում են աղանդների դեմ
Փետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։ Հատկանշական է, որ նման հանդիպման
Ընթացիկ տարվա ընթացքում Դիլիջանի 80 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ
Վարչապետի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական և
Կենսաթոշակային բարեփոխումների գծով մասնագետներ են վերապատրաստվել
Քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից ազատելու, կարճ ժամանակում նրանց տեղեկատվություն տրամադրելու, նրանց հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելու համար եւ ընդհանրապես աշխատանքը ճիշտ կազմակերպելու նպատակով, սոցիալական ծառայությունների աշխատակիցները վերապատրաստվել են: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» (ԿԲԻԾ) եւ ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Ինչպես հայտնում են ԿԲԻԾ գրասենյակից, մասնագիտական
Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով ավագ և հանրակրթական դպրոցի դասագրքերի փորձարկմանը՝ նախարարն ընդգծել է դպրոցներից ստացված մասնագիտական կարծիքների հավաքագրման, ներկայացվող առաջարկությունների ու դիտողությունների վերլուծության կարևորությունը: Ա. Աշոտյանը հանձնարարական է տվել նիստին մասնակից մարզային,
Հատկացվել են համարժեք բնակարաններ, իսկ բնակմակերեսի բարելավում օրենքը չի նախատեսում
Շինարարների փողոցի 15 հասցեի վթարային շենքում դեռևս 4 բնակարան զբաղեցնող ընտանիքներին առնչվող որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տարաբնույթ լուրերի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որպես 4-րդ կարգի վթարային և ամբողջությամբ քանդման ենթակա, ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված ծրագրում: Ծրագրով նախատեսված շենքի
Մինչեւ փետրվարի 12-ը մեր հանրապետությունը անդադար գտնվելու է տաքօդային հոսանքների ազդեցության գոտում
«Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ ցուրտ օդի լճացումով պայմանավորված օդի ամսական միջին աստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով»,- այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ պարոն Սուրենյանի՝ այն օրերին, երբ Արարատյան դաշտում օդի
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Հայկական մշակույթի և բարեկամության օր Լեչչե քաղաքում
Իտալիայի Լեչչե քաղաքում տեղի է ունեցել «Հայկական մշակույթի և բարեկամության օր» միջոցառումը, որ կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը` Լեչչեի Եվրո-Միջերկրածովյան մշակութային ժառանգության գործակալության և տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ: Ներկաների թվում էին նահանգային և քաղաքային իշխանությունների, մշակույթի և գործարար ոլորտների, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ: Պուլիայի նահանգապետարանի, Լեչչեի շրջանային և քաղաքային իշխանությունների,
«Սեփական խնդիրները պուտինյան Ռուսաստանի միջոցով լուծելու տարբերակն են ընտրել». Արթուր Սաքունցը` ԱԽ քարտուղարի գրության մասին
ՕԵԿ-ը որոշել է ՌԴ-ում այս տարվա հունվարից գործող նոր օրենքի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ իր մտահոգությունը հայտնելով նոր օրենսդրության վերաբերյալ, ըստ որի` ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկվում են: Հովհաննես Մարգարյանը նաեւ տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդեն գրություն է
Փոխվարչապետն ու Իտալիայի դեսպանը քննարկել են ապակենտրոնացված փոխգործակցության զարգացման հնարավորությունները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: Փոխվարչապետը շնորհավորեց դիվանագետին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց
«Եվրոպական փաթեթ» Արևելյան գործընկերության երկրներին. «Ազատություն» ռադիոկայան
Եվրամիության 13 պետություններ կազմել են քննարկման հիմք հանդիսացող փաստաթուղթ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար։ Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ «Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ «Եվրոպական փաթեթը» հաշվի է առնում «հետվիլնյուսյան»
ՀՀԿ-ի «ղազագրերն» ու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Մեկնարկեց Հայրիկյանի հանրահավաքը (Տեսանյութ)
Այս պահին Ազատության հրապարակում ՀՀ հիմներգով մեկնարկեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը: Ինչպես նշեց Պարույր Հայրիկյանն, այն ինչ-որ առումով նախապատրաստությունն է փետրվարի 18-ին կազմակերպվելիք հանրահավաքի: Հանրահավաքի հիմնական ուղերձներն էին Մաքսային միությունը հավասար է անվճար ուղեգիր Սիբիր, «Ղազագիրը ՀՀԿ ղազագիրն է» և այլն: Պարույր Հայրիկյանն իր ելույթում շեշտը դրեց ՀՀ անկախության և ինքնիշխանության հարցի վրա ու
411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ