Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ուրիշ գյուղերից Բերքաբեր հարս չեն գնում

Փետրվար 07,2014 17:56

2013թ. Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբերի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն, այժմ կենսաթոշակառու, «Մովսես Խորենացի» շքանշանակիր Հենրիկ Արզումանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ասել է, որ ադրբեջանական կրակոցների, գյուղի ծանր կենցաղի պատճառով ուրիշ գյուղերից Բերքաբեր հարս չեն գնում: Ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող գյուղը պարբերաբար գնդակոծվում է: «Հիմա ձյուն է, կրակոցները որոշ չափով քչացել են»,-ասաց Հ. Արզումանյանը:

Սահմանամերձ, 528 բնակիչ ունեցող գյուղում խմելու ջրի խիստ պակաս կա: Աճարկուտ գյուղի տարածքից ձգվող խմելու ջրատարը կեսդարյա է, մաշված, բերքաբերցիները ջուր են կրում գյուղի տարածքում գտնվող 2 աղբյուրից կամ այլ համայնքներից: Բերքաբերի շուրջ 830 հա հողերը գտնվում են Ջողազի ջրամբարի ձախ կողմում եւ այժմ մշակվում են ադրբեջանցիների կողմից: Հենրիկ Արզումանյանը վկայում է, որ իրենց տնամերձ հողերը մշակելու համար ոռոգման ջուր չունեն: Գյուղացիները հնարավորություն չունեն օգտվելու իրենց կողքին գտնվող, 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարից, իսկ մյուս ափին գտնվող ադրբեջանական Մազամլի գյուղի բնակիչները պոմպերով ջրամբարից ջուր են մղում եւ ոռոգում իրենց հողամասերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Garegin says:

    Բերքաբեր գյուղում տիրող իրավիճակը պետք է որ ՀՀ կառավարության համար ազդակ ծառայի 2013թ. Տավուշի մարզում աննպատակ ծախսված 26 մլրդ դրամին անդրադառնալու, մսխված գումարներն օրենքով սահմանված կարգով հետ վերադարձնելու, գումարների փոշիացմանը մասնակից պաշտոնատար անձանց, մարզպետի գլխավորությամբ, պատասխանատվության ենթարկելու, իրավապահ մարմինների ղեկավարներին անգործության համար պատժելու և վերադարձված գումարները սահմանամերձ գյուղերին վերաբաշխելու համար: Այս ամենը պետք է որ արվի, եթե իհարկե մեր պատկերացումները պետության և պետականության վերաբերյալ փոքրիշատե ճիշտ են: Հետաքրքիր է այս հոդվածը կարդալով ինչ է մտածելու փոխվարչապետ Ա.Գևորգյանը, մի թե 26 մլրդ դրամից սահմանամերձ և մշտապես կրակի տակ ապրող և արարող բերքաբերցիների համար խմելու ջրի հարց չեր կարելի լուծել: Տավուշի մարզային իշխանությունն օտարներից առավել դաժան է սեփական ժողովրդի նկատմամբ: Ցավալի էէէէէէէ……….

  2. Աննա says:

    Տավուշում երբեք ոչինչ չի կարգավորվի քանի Լ.Չիբուխչյանի հստակ խորհուրդների ներքո ղեկավարում է Ա.Ղուլարյանը,ճիշտ ասված կարծիքները ոչ ոք հաշվի չի առնում:Հավանաբար կան մարդիկ ում ձեռնտու է կիսագրագետ ղեկավարումը,առկա արտագաղթը,գրագետ մարդկանց ոտնահարված լինելը, անգրագետների առաջընթացը: Բերքաբերցիներն էլ ինչ կարող են թող իրենց իրենց մասին մտածեն ու իրագործեն,հույսը ոչ մեկի վրա չդնեն:

  3. Վահե says:

    Եթե Բերքաբերում հարս չեն գնում,ջրագիծ չկա,ապա մարզի տարածքի բոլոր համայնքներում տեղական իշխանությունների կողմից տնտեսական խնդիրների լուծման լուրջ պահանջարկ կա:Սահմանամերձ մարզի բնակչությունը ապաշնորհ մարզային ղեկավարի եսակենտրոն մտածելակերպի պատճառով կործանման եզրին է հայտնվել:Մարզը մոնղոլ թաթարների կողմից այնպես չի թալանվել `ինչպես հիմա:Այս ղեկավարության օրոք շուտով կունենանք ևս մեկ թալանված ու կորսված հայրենիքի մասունք,որտեղ դեռևս շատ երկար չակերտավոր բարի խոսքերով կհիշեն արմեն թալանչիին ու նրան հովանավորող հանրապետության ղեկավարներին:

  4. marat says:

    Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը զբաղված է Տավուշի Ֆիրդուսու՝Լյուբիկ Չիբուխչյանի
    ,,Էլնարե,,գլուխգործոցի ,,հայերեն,,տարբերակը ադրբեջաներենի և ռուսերենի թարգմա-
    նելու գործով ու սահմանամերձ Բերքաբեր գյուղի պրոզայիկ հիմնախնդիրների լուծումը
    ողորմածաբար թողել է աստծո հույսին:Եթե հավատանք հոդվածագրի նախորդ համա –
    րում տպագրած տեղեկատվությանը,որ Լյուբիկը արդեն ունի 161 անուն տպագրած ժո-
    ղովածու և այդ ,,ստեղծագործական կայֆերի,, մի մասի ֆինանսավորումը և գրական
    վաստակի նյութական գնահատականը տրվել է մարզպետի կողմից,դժվար չէ պատկերա-
    ցում կազմել ծախսված գումարների մասշտաբի մասին:Այս գրական մակուլատուրայի
    վրա ծախսված գումարները հաստատ կհերիքեին Բերքաբերի հիմնախնդիրների մի մասի
    լուծմանը:

  5. karp says:

    Մարզպետի անգործության պատճառով Տավուշի մարզի հազարավոր ընտանիքներ
    գտնվում են ծանր,անելանելի վիճակում:

  6. karine says:

    Աստված, ազատիր մեզ այս փորձությունից:

  7. Aram says:

    Իրավիճակի անհեթեթությունը կայանում է նրանում, որ մարտական գործողությունների ժամանակ հաղթած հերոս ժողովրդի խմելու ջրի և մի շարք նմանատիպ այլ հարցերի լուծումը կախված է մի խումբ թիկունքային առնետներից, ովքեր գեթ մեկ ժամով չեն մասնակցել մարտական գործողություններին: Արժե հիշատակել այդ ՛՛հերոսների՛՛ անունները՝ մարզպետ Արմեն Ղուլարյան, փոխմարզպետ Վահե Վարդապետյան, փոխմարզպետ Լևոն Սարգսյան, ՀՀԿ Իջևանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Սամվել Առաքելյան: Այս անդեմ արարածների վարքագծում նույնիսկ ժամանակն ի զորու չի եղել փոփոխություն կատարել, ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա ապրում են նույն կարգախոսով՝ ժողովրդի թիկունքում, ժողովրդի հաշվին:

  8. ivan says:

    Թղթի վրա հեշտ է գրել կրակոց,գնդակոծություն,ռմբակոծել,պատերազմ բառերը:Ոչ տոն- նաներով կարդացած գրականությունը,ոչ հազարավոր ժամեր դիտված ֆիլմերն ու ռեպո- րտաժները,ոչ ականատեսների պատմածները ի վիճակի չեն իրական պատկերն ու զգա- ցողությունները վերարտադրել:Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ամենօրյա գտ- նվում են էքստրեմալ վիճակից անդին:Պատերազմի արհավիրքները,մահվան պարբերա- բար կրկնվող սարսափը իրենց վրա զգացող բնակիչները գտնվում են նաև սոցիալական ծանր վիճակում: Երբ ավերվում են սահմանամերձ բնակավայրերը, հեռուստատեսությամբ իտալական կահույքի գովազդ է սփռվում:Ահասարսուռ պատկերների և ոչ համարժեք պահ- վածքի զուգորդումների շարքում արտասավոր,անհեթեթ,տրագիկոմիկ դրսևորում է Լյուբիկ Չիբուխչյանի հետ կապված ֆարսը,յուրատեսակ իջևանյան սերիալ մի քանի տարի տևո – ղությամբ,մարզպետի հովանավորչությամբ ու ֆինանսավորմամբ:Դրայվի մեջ գտնվող մարզպետն ու Լյուբիկը արդեն հայտնվել են ադրբեջանական շոու բիզնեսի դաշտում,նրան- ցով հետաքրքրվում է BBC-ին ու ադրբեջանական մեդիան,ֆեյսբուքը:Լյուբիկի երկերի ադր- բեջաներեն թարգմանությունից ու տպագրությունից հետո մնում է այդ երկերը ներկայացնել նոբելյան կոմիտեին հեղինակին գրականության,իսկ մարզպետին խաղաղության գծով նոբե- լյան մրցանակ շնորհելու համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728