Օրվա լրահոսը
ՀՔԾ-ն մերժել է «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործը. «Ա1+»
Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի կողմից «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր ակցիան նկարահանող լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը: Գործը մերժելու կապակցությամբ մանրամասներ ՀՔԾ-ն կհայտնի ավելի ուշ։
Մագդա Մկրտչյանը նոր դերերգ է պատրաստում
Վաստակավոր արտիստը չի մանրամասնում՝ որ թատրոնում Հայաստանում խորհրդային շրջանում թատերարվեստի ոլորտում առաջին անգամ 1925թ. հանրապետության պատվավոր կոչման արժանացան հայ բեմի երախտավորներ Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Հովհաննես Աբելյանը… Այս գործընթացը կասեցվեց, հետո վերականգնվեց 2002թ.: Բարձր՝ ժողովրդականի կոչման արժանացած առաջին արտիստների թվում էին Ժենյա Ավետիսյանը, Լորենց Առուշանյանը եւ մյուսները: Պետական տոների առիթով ՀՀ նախագահի հրամանագրով պետական պարգեւների եւ
Ավետիք Իշխանյան. «Այս նշանակումով կառավարությունը ձեռնոց նետեց ողջ հայությանը»
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելով՝ կառավարությունը, փաստորեն, որոշում ընդունեց խթանելու Սյունիքից արտագաղթը: Մյուս կողմից էլ այս նշանակումով կառավարությունը ձեռնոց նետեց ողջ հայությանը, հատկապես Սյունիքի հասարակությանը: Կլինի,՞ արդյոք, ձեռնոց բարձրացնող: Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ
Հովհաննես Մանուկյանն ասուլիսից դուրս եկավ՝ չպատասխանելով Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին ոչ մի հարցի (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ պետք է հանրությանը մամուլի ասուլիսի միջոցով ներկայացներ նիստում քննարկված վարչական իրավախախտումների մասին որոշ մանրամասներ, սակայն ասուլիսն այդպես էլ տեղի չունեցավ եւ պարոն Մանուկյանը դահլիճից հեռացավ: Ասուլիսին ներկա լրագրողներն արդարադատության նախարարից փորձեցին ճշտել՝ ի՞նչ կարծիքի է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին: Հովհաննես Մանուկյանից նաեւ հետաքրքրվեցին,
«Պատժել եմ»․ Ոսկու շուկայի տերը կոտրել է աշխատողների սեղանները. (Տեսանյութ). epress.am
Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատժել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիային մասնակցած աշխատողներին։ Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքվածները նշել են, երեքշաբթի իրենք որոշել էին ավելի զանգվածային ակցիա կազմակերպել, սակայն այսօր Ոսկու շուկայի և «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերը աշխատողներին սպառնացել են բողոքելու դեպքում զրկել աշխատանքից։ Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կոտրել է բողոքի ակցիային
Սերժ Սարգսյան. «Մեր գործընկերների հետ համագործակցության այնպիսի մեխանիզմներ ենք փորձում մշակել, որոնք համադրվում և ոչ թե հակադրվում են»
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել է աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային ժառանգությանը, ընտրած՝ զարգացման ժողովրդավարական ուղուն, առկա մարտահրավերներին. «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է
Ասպիրանտուրայում կրեդիտների կիրառումը վիճահարույց է
Վերջերս «Առավոտը» «ԿԳ նախարարության ուղեցույցը շփոթ եւ դժգոհություն է առաջացրել» հրապարակմամբ անդրադարձավ հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված ակադեմիական կրեդիտների կիրառման համակարգին, ակնարկելով, որ այն որոշակիորեն դժգոհություն է առաջացրել հայցորդների եւ ասպիրանտների շրջանում: Ի սկզբանե, կրեդիտների կիրառումը մասնագիտական կրթական համակարգում երկու կարեւորագույն նպատակ հետապնդեց: Առաջին՝ կրեդիտներով չափել եւ գնահատել սովորողի ակադեմիական ծանրաբեռնվածության արդյունքները, եւ երկրորդ՝ որակավորված կրեդիտների
Արմեն Խաչատրյան. «Հատուկ քննչական ծառայությունը ընդհանրապես ձեռ է առնում իրեն». «Չորրորդ իշխանություն»
Եթե չգիտեն, թե ինչ է նախաքննական գաղտնիքը, թող բացեն Քրեական դատավարության օրենսգիրքը, այնտեղ դա մանրամասն գրված է:
Շուշան Պետրոսյան. «Ես սիրում եմ պատգամավորի իմ աշխատանքը». «Հայոց աշխարհ»
Խխորհրդարանական աշխատանքը շատ ավելի դժվար է. ամեն քայլ անելիս պետք է մտածես երկրի շահերի, ժողովրդի մասին:
Կյանքը վագոն-տնակներում՝ ձմռան նախաշեմին. «Շիրակ կենտրոն»
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներին օգնության տրամադրման ձեռնարկների մասին տեսանյութերի պատրաստմամբ ու դրանց հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել անօթևան ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը, որն անտանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին: Ավելացնենք, որ հերթական բարեգործական ակցիան հնարավոր է դարձել իրականացնել ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցությամբ:
Կամավոր, ոչ թե պարտադիր
«Առաքելություն» կուսակցության առաջարկները «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունները թեև առևտրային գործունեությամբ զբաղվողների հարկային դրույքաչափի զգալի փոփոխություն են նախատեսում, սակայն ձեռքբերումների փաստաթղթավորման պահանջը և դրա չկատարման պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացնելու փոքր և միջին ձեռնարկատերերի մոտ: «Առաքելություն» կուսակցությունը, կողմ լինելով ստվերի դեմ պայքարի կառավարության նախաձեռնություններին, միևնույն ժամանակ
Արթուր Գեւորգյան. «Հիմա ուրիշների համար հայաստանցի բռնցքամարտիկի դեմ ընկնելը խնդիր է»
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանով այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ նախատեսված չեն, սակայն մեր բռնցքամարտիկները երիտասարդների տարիքային խմբում նվաճեցին աշխարհի մեկական ոսկի եւ բրոնզ, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում` մեկ երրորդ մրցանակ: Ազգային հավաքականն էլ, մասնակցելով միջազգային ներկայացուցչական մրցաշարերի, առանց մեդալների հարուստ հավաքածուի տուն չի վերադարձել: Մեդալների այսքան հարուստ հավաքածու մեկ մրցաշրջանում վաղուց չէինք
Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն
Երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները և «ցուցում է» տվել դատախազին: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը իրավական գնահատական է տվել Դատախազության գործողություններին և առաջարկել է, այլ ոչ թե ցուցում տվել վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Գլխավոր դատախազին ուղղված Պաշտպանի այն առաջարկը, որով կարող է ամուսնու
Վահագն Խաչատրյան. «Ընդամենը մեկ հրահանգ է պետք։ Բայց այդ հրահանգը չի տրվում». «Չորրորդ իշխանություն»
Հատված տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցից: – Առողջ տրամաբանության շրջանակում է, արդյոք, հայտարարությունը, թե փոքր ու միջին բիզնեսը մի հարթակ է, որտեղ խոշորները պետությանը խաբում են: – Առողջ տրամաբանության եւ բանականության շրջանակում չէ։ Եթե դուք ուզում եք իսկապես խոշորներին հանել ստվերից, դուք շատ ավելի լավ գիտեք, որ կառավարության կամ իշխանության մեծ մասը, եթե
Լևոն Շիրինյան. «Եթե իշխանափոխության կոչեր հնչեն, նշանակում է համագործակցում են իշխանության հետ»
«Իշխանափոխություն, որ գոռում են, այսօրվա ռեսուրսով հնարավոր չէ»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով եռյակի պահանջներին և իշխանափոխության անհրաժեշտությանը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը: Նա նշեց, որ եռյակի ներկայացրած 12 կետերը «փոքր քայլերով արագություն վերցնելու մեկնարկային վիճակ է», և եթե ինքը լիներ ՀՀԿ նախագահը, այդ պահանջների իրականացման աշխատանքը եռյակի հետ կաներ: Քաղաքագետը
Առանց փոքրերին օրինական դաշտ բերելու՝ հնարավոր չի լինի վերահսկել խոշոր բիզնեսի շրջանառությունը. «Հայոց աշխարհ»
Ինչպես հայտնի է, գործող օրենքը փոքր եւ միջին բիզնեսին ազատել է փաստաթղթերով աշխատելու պարտավորությունից։ Դրանով վերջին տարիներին ոլորտը լուրջ առավելություն էր ստացել վարչարարության թեթեւացման առումով։ Մի բան, որ էապես թուլացրել էր հարկային ճնշումը այս խմբի տնտեսավարողների վրա։ Նրանք գրեթե լրիվորեն ազատվել էին թղթաբանությունից։ Սակայն, մյուս կողմից, այդ արտոնությունը նպաստավոր դաշտ է ստեղծել խոշոր տնտեսավարողների ստվերային
«Հայ Դատի հարցերով զբաղվելը ոմանց համար դարձել է հոբբի». «168 ժամ»
Ես, օրինակ, Սփյուռքի նախարարություն չէի պահի և
առհասարակ մեզանում կկրճատեի ոչ միայն՝ Սփյուռքի, այլ՝ մի քանի նախարարություն ևս։
Թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվել է 89 հեռախոսազանգ
Երևանի քաղաքապետարան – վարչական շրջան – բնակիչ կապը սերտացնելու և քաղաքացիների բարձրացրած խնդիրներին արագ ընթացք տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքացիներից ստացված յուրաքանչյուր ահազանգ կամ խնդիր մանրամասն ուսումնասիրվում և հնարավորին արագ լուծում է ստանում: Սեպտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում վարչական շրջաններում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի հոգևոր առաջնորդի հետ
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս առումով կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Պրահայի
Առեւտրականները «կարմիր քարտ» ցույց տվեցին Հովիկ Աբրահամյանին (Տեսանյութ)
Տոնավաճառների առեւտրականները «ամոթանքի ակցիա» են անցկացնում
Մանր ու միջին գործարարությունը Հայաստանում «որբի գլուխ է», որի վրա իշխանավորները դալլաքություն են սովորում. «168 ժամ»
Ծնողական հոգատարությամբ գործադիր ու օրենսդիր իշխանությունների քայլը 3.5 տոկոսանոց շահութահարկը 1 տոկոս իջեցնելն ընդամենն ական էր մանր գործարարների համար։
Երբ տեսանելին դառնում է անտեսանելի
Կամ՝ ինչպես Ցիցերոնն էր ասում՝ դատավորը խոսող օրենքն է, իսկ օրենքը՝ համր դատավորը Երբ դատարանում տեսանելին դառնում է անտեսանելի եւ անհերքելին հերքվում է, դու պապանձվում ես, ակամայից ուզում ես այդպիսի դատարանի վրա… մեղա քեզ Աստված, օրենքն արգելում է ոչ հարգալից վերաբերմունք դատարանի եւ դատավորի նկատմամբ: Այսպես կոչված՝ մրցակցային դատավարության գոյություն ունեցող սկզբունքը պահանջում է, որ
Սերժ Սարգսյանը New York Times-ում հոդված չի հրապարակել. ՍիվիլՆեթ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տարածեց Սերժ Սարգսյանի մի հոդվածի տեքստ, որը, ըստ հաղորդագրության, հրապարակվել էր International New York Times թերթում։ Սերժ Սարգսյանի տեքստը International New York Times-ում տեղադրվել է որպես վճարովի գովազդ և ոչ թե որպես հոդված։ Հոդվածը թերթի էլեկտրոնային կայքում չկա, քանի որ գովազդային նյութերը թերթի առցանց տարբերակում տեղ չեն գտնում: ՀՀ
Արթուր Սաքունց. «Խնդիրը իրավապաշտպանի կողքին ոստիկան դնելը չէ, այլ մոտեցումը փոխելը»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցն այսօր անդրադարձավ Հայաստանում իրավապաշտպանների գործունեությանը, նրանց նկատմամբ ահաբեկումներին եւ բռնություններին, ներկայացրեց «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում- 2013» զեկույցը: Ըստ Սաքունցի՝ 2013թ. տեղի ունեցան բազմաթիվ քաղաքական իրադարձություններ, որոնք իրենց ազդեցություններն ունեցան քաղաքացիական հասարակության, քաղաքացիների ակտիվության վրա: Մասնավորապես նշվեցին Երեւանում տրանսպորտային ուղեվարձի, գազի սակագների, կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված բողոքի
«ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Ժամը 08.30-ին ոստիկանության ծառայողները ավտոմեքենան հայտնաբերել են Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում, իսկ ժամը 08.40-ին ինքնակամ բաժին է ներկայացել 22-ամյա երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է
Էրդողան․ Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան. «Ազատություն» ռադիոկայան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ աշխարհի կարևորագույն խնդիրները լուծելու հարցում անգործություն ցուցաբերելու համար: «Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», – սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ
Վարչապետը Սուրիկ Խաչատրյանին ցանկացավ արդյունավետ աշխատանք
Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու որոշումը մինչ կառավարության նիստը օրակարգում ընդգրկված չէր եւ միայն վերջին պահին է դրվել կառավարության կայքէջ:
«Doing Business in Armenia» հավելվածն այժմ իրականություն է
Գրանթ Թորնթոն Հայաստանը ուրախությամբ ներկայացնում է «Doing Business in Armenia» հավելվածը, որը թողարկվել է iOS համակարգի սարքերի համար: Հավելվածը մշակվել է Հայաստանում ներդրում անելու մտադրություն ունեցող գործարարների համար եւ նրանց տրամադրում է ներդրումային հնարավորությունների դիտարկման համար կարեւոր տեղեկատվություն, վիճակագրական եւ այլ տվյալներ: Այն ներառում է երկրի քաղաքական եւ տնտեսական ոլորտների ամփոփ նկարագիր, քաղվածքներ օրենսդրությունից, օգտակար
«Դեմ առ դեմ». Գագիկ Մակարյան եւ Արմեն Մարտիրոսյան
Այսօր ժամը 17-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի եւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի բանավեճը: Թեման՝ հարկային օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունները եւ դրանց հնարավոր հետևանքները Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք
Սերժ Սարգսյանը մի վերջին անգամ փորձ է անում սթափեցնել Թուրքիային. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հայ-թուրքական էպոպեան այլեւս ուղարկված է «գրողի ծոցը»:


















































