Օրվա լրահոսը
«Ցնդաբանությունների շարքից է այն, որ հնչակյանները կարող են հանդես գալ իշխանամետ դիրքերից»
Հայտարարում է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալաստյանն «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հնչակյան կուսակցության ղեկավար մարմինը Բեյրութում որոշում է կայացրել կուսակցության կենտրոնը Հայաստան տեղափոխելու մասին, եւ ճի՞շտ են այն լուրերը, թե հնչակյանները մտադիր են հաստատվել Երեւանում ու սկսել իրենց ակտիվ քաղաքական գործունեությունը, հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Նախ ասեմ, որ Հնչակյան կուսակցությունն ակտիվ
Ւ՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանը ազատամարտիկների նոր միությունների հետ. «Ժողովուրդ»
Սա ոչ մեկի դաշինքը չէ, այնտեղ կան մի քանի տասնյակ հրամանատարներ ու բոլորս միասին որոշել ենք հավաքվել իրար գլխի։
Սա այն նույն Վաղարշն է, որը մի տարի առաջ աղիողորմ ձայներ էր արձակում առ այն, որ… «Չորրորդ իշխանություն»
Երեւում է՝ բանակցությունները հաջողությամբ են պսակվել։
Ալեքսանդր Արզումանյանը՝ Սուրեն Խաչատրյանի նշանակման մասին. «ՀՀԿ-ի քայլերն անմեկնելի են»
«Ես էլ եմ այն կարծիքին, որ դա ապտակ էր հանրությանը: Դա ամոթալի նշանակում էր: Հիմա գնդակը հասարակության դաշտում է և կարևոր է, թե ինչպես մենք այդ ամենին կպատասխանենք»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ Սուրեն Խաչատրյանի նշանակումը ապտա՞կ էր հասարակությանը, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Պարոն Արզումանյանի
ՀՀ վարչապետի ինքնասպանությունը. «Իրատես de facto»
Որևէ քաղաքական խնդիր չարժեր այն գինը, որ վճարում է իշխանությունը Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելով։
ԵՏՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի համար սահմանված արտոնությունները, մեղմ ասած, սպասվածից քիչ են. «Ժողովուրդ»
Եթե չասենք՝ իսպառ բացակայում են։
Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից իբր ձեռ է առնում Իլհամ Ալիեւի ստեղծած Ադրբեջանին, բա ի՞նչ է Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած Սյունիքը. «Հայկական ժամանակ»
Եթե ոչ արեւելյան տիպի բդեշխություն։
Թուրքիայի հայկական համայնքին վերադարձվել է 42.000 քմ տարածք Ստամբուլում
Ermenihaber.am. Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում էր կայացրել Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանից նախկինում հայապատկան 42.000 քմ տարածքը վերադարձնել հայկական «Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ»-ին: Այդ տարածքի մեջ մտնում են նաև Զեյթինբուրնուի մարզահամալիրը, ֆուտբոլային մարզադաշտը, վիթխարի ավտոպարկը: Զեյթինբուրնուի քաղաքապետարանն ընդդիմացել էր Հիմնադրամների խորհրդի ընդունած որոշմանը` ճանաչելով այն ապօրինի: Հայցով դիմել է դատարան: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը,
Բացառիկ. Եվրամիությունը ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին և կոչ անում անցկացնել թափանցիկ հետաքննություն. Panorama.am
«Եվրամիությունը խորապես ցավում է Լեռային Ղարաբաղի հակամարտության արդյունքում կյանքերի շարունակական ողբերգական կորստի կապակցությամբ, որն առավել է ընդգծում հակամարտության կարգավորմանը շուտափույթ և արդար լուծում գտնելու հրատապությունը։ Մենք նաև մեր ցավակցություն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի ընտանիքին, և մյուս հայ և ադրբեջանցի զոհերին»,- այս մասին Panorama.am-ի թղթակցին ասաց Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի
Մարկ Գրիգորյան. «Մեր քաղաքականությունում բացակայում է հարգանքը փոքրամասնությունների կարծիքի վերաբերյալ»
Մարկ Գրիգորյանը՝ շոտլանդական հանրաքվեի՝ Հայաստանին տրված դասերի մասին
Այդ ինչո՞ւ մի քանի ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելն անիմաստ չէր, իսկ այսօր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելն անիմաստ է. «Հայկական ժամանակ»
Տարօրինակ է եղել հանդիպմանը ոստիկանության ներկայացուցիչների սակավաթիվ լինելը։
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ստացավ «Ոսկե բանալի» (Ֆոտոշարք)
12-րդ անգամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփում է տեղեկատվության ազատության իրավիճակը Հայաստանում եւ ՏԱ միջազգային օրը ամփոփում «Ոսկե բանալի» եւ «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությամբ: Միջոցառմանը մասնակցում էր Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան: ՀՀ Արմավիրի մարզպետարանը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն եւ մրցանակը՝ «Ոսկե բանալին» հանձնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ոսկե բանալիներ» ստացան տեղեկատվության ազատության
Քաջարանի գյուղապետ. «Սուրեն Խաչատրյանը վատ մարզպետ չէր». «Հրապարակ»
Հա, ճիշտ է, ինքը կառավարությանն էր պաշտպանում, բայց ինքը եկավ, մեզ հետ հանդիպեց, տեսավ, որ ժողովուրդը ճիշտ էր, եւ մեր կողմն աևցավ
Շուշան Դոյդոյան. «Խարխլում են լրագրող եւ լրատվության աղբյուր փոխվստահության մթնոլորտը»
«Այդ որոշման սաղմերը մենք տեսանք դեռեւս մայիսին, երբ գլխավոր դատախազը հատուկ հրաման արձակեց այն մասին, որ լրատվության միջոցների հանդեպ պետք է ավելի խիստ լինել, եւ գաղտնի լրատվության աղբյուրները պետք է բացահայտվեն,- ասում է Ինֆորմացիայի կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ նկատի ունենալով ilur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի վերաքննիչ բողոքի մերժման մասին որոշումը: -Մենք դա ընդունեցինք, որպես օրենքին հակասող
Ոստիկանության բաժնում հետաքրքրվել են. արդյոք թակարդ դնելը Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունի՞.«Հրապարակ»
Վարդան Հարությունյանի խոսքով, այժմ նախաքննություն է գնում, քրեական գործ դեռ չի հարուցվել:
Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետներ Ջեյմս (Ջիմ) Քոլինզի, Ջեյմս (Ջիմ) Թրաուբի, Սթիվեն Սեստանովիչի և Վալի Նասրի հետ: ՀՀ Նախագահին և միջազգային փորձագետներին հյուրընկալել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը: Փորձագետները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակի և վերջին
Ոստիկանությունից բացատրել են՝ ինչու «Ոսկու շուկայի» հարցով գործ չի հարուցվի. epress.am
Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցելու երեկ Ոսկու շուկայում սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից առևտրականների սեղանները ջարդելու փաստի առթիվ: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, որ Վաղարշյանը ջարդել և հեռացրել է շուկայից 5 սեղան՝ արգելելով դրանց տերերին շարունակել ոսկի վաճառել իր շուկայում: Նախօրեին նա զգուշացրել էր, որ ով
Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 26-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 29-ին և 30-ի գիշերը շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը
Ներեցեք, սյունեցիներ
Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին ես շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս: Բայց այս նշանակումով վիրավորել են ոչ թե իմ անձը, այլ ինձ՝ որպես քաղաքացու: Վիրավորել են նաեւ բոլոր
ԿԱՐԾԻՔ
Եթե Մաքսային միությունը կայանա, հայերը ոչ թե Քոբուլեթի ու Անթալիա կգնան հանգստանալու, այլ միայն՝ Ղրիմ:
Վարդան Ղուկասյան. «Ամենաշատը տանջվել եմ առաջինը ես, հետո՝ Սուրիկ Խաչատրյանը». 1in.am
–Իսկ անձամբ Սուրիկ Խաչատրյանին ճանաչո՞ւմ եք, մտերի՞մ եք: -Ճանաչում եմ, հարգում եմ, այո, մտերիմ եմ: –Իսկ մի՞թե նրա արած վատ արարքները չգիտեք: -Չի կարող պատահի այդպիսի արարքներ արած չլինի: Ո՞նց կարա արած չլինի: Այսօր մեծ Նարեկացին ասում է՝ բազմամեղիս. եթե Նարեկացին է իրեն մեղավոր համարում, Սուրեն Խաչատրյանը ո՞նց կարող է մեղք չունենա, կամ դուք, կամ ես,
Տիգրան Մանսուրյան. «Ես գերադասեցի, որ խոսք լինի»
Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Անվանի երաժշտին նվիրված մշակութային երեկոն մի դիսկուրս էր հենց նրա հետ, նրա ուղղորդմամբ «Հայ երգ-հայ ռոմանս» թեմայով, թե ինչ ճանապարհ է անցել հայ երգը, որն է այսօրվա հայ երգչի պատկերը: Տիգրան Մանսուրյանի հետ քննարկում ծավալեց նաեւ երաժշտագետ,
Մարկ Գրիգորյան. «Եթե 1988-ին Ղարաբաղում հանրաքվե կազմակերպվեր, կգտնվեին հայեր, որոնք դեմ կքվեարկեին»
Մարկ Գրիգորյանը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ շոտլանդական կոնֆլիկտին վերաբերող բանավեճերի ընթացքում չի բարցրացվել տարածքային հարց: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ ե՛ւ կողմ քվեարկողները, ե՛ւ դեմ քվեարկողները շոտլանդացիներ էին, այսինքն՝ ազգային պատկանելության խնդիրն այստեղ չկար»,- այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում նկատեց լրագրող Մարկ Գրիգորյանը: Կլոր սեղանի թեման էր
Ալեքսանդր Իսկանդարյան. «Եթե շոտլանդիացիները կողմ քվեարկեին անկախությանը, ապա Շոտլանդիան կշարունակեր մնալ Եվրամիության կազմում»
Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է՝ Ադրբեջանը շատ նման է 18-րդ դարի Անգլիային: «Հայերի համար այն, ինչ որ կատարվել է Շոտլանդիայում՝ ո՛չ լավ է, ո՛չ վատ»,- այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Կլոր սեղանի թեման էր «Հանրաքվեն Շոտլանդիայում. Տրամադրությունները եւ հետեւանքները»: Նա նշեց, որ ժամանակակից Ադրբեջանը
NBA-ի չեմպիոնը տեղափոխվում է քիկբոքսինգ
Սերբ բասկետբոլիստ Դարկո Միլիչիչը, որը ժամանակին «Դետրոյդի» կազմում նվաճել է NBA-ի չեմպիոնի տիտղոսը, ավարտում է բասկետբոլիստի կարիերան, որպեսզի զբաղվի պրոֆեսիոնալ քիկբոքսինգով: Նա այս ուրբաթ օրը պայմանագիր է ստորագրելու Քիկբոքսինգի համաշխարհային ասոցիացիա կազմակերպության (WAKO) հետ, որից հետո կհայտարարվի պրոֆեսիոնալ ռինգում նրա առաջին մրցակցի անունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի
«Այս որոշմամբ իշխանությունները թքեցին հանրության վրա». Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման շուրջ. «Մեդիալաբ»
Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում քրեաօիլգարխիկ ռեւանշի հերթական փուլն է, որը սկսվեց Հայաստանում անցյալ տարի սեպտեմբերի 3-ին` Մաքսային միություն մտնելու հայտարարությամբ, հետո մարմնավորվեց Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակամամբ: Այս կարծիքին է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նշում է, որ Խաչատրյանի վերանշանակմամբ մենք տեսնում ենք «հին ընկերների վերադարձը»: «Սա մարտահրավեր է,
«Հոկտեմբերի 10-ին ընդդիմությունը շահարկելու բան կունենա»
Բլոգեր Տիգրան Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանը այժմ միայն մի երկընտրանք ունի՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) կամ չմիանալ: «Մյուս այլընտրանքը՝ Եվրամիության խորը համապարփակ առեւտրի համաձայնագրի ստորագրումը անէացավ, իսկ Եվրոպան առանձնապես չցանկացավ ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- Aravot.am-ին ասաց պարոն Քոչարյանը: Ըստ նրա, դժվար է հիմա հաշվարկել Հայաստանի տնտեսական օգուտները ԵՏՄ-ին միանալու դեպքում, որովհետեւ դեռեւս ամեն ինչ նորմալ
Ռոնալդուն ոչ ֆուտբոլային բացառիկ ռեկորդ է սահմանլ
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ միակ մարզիկը դարձավ, որի բաժանորդների թիվը Twitter-ում հատեց 30 միլիոնի սահմանը: Ամենասիրված մարզիկների եռյակում են նաեւ Կական՝ (ֆուտբոլ, 20,9 մլն բաժանորդ) եւ Լեբրոն Ջեյմսը (ԱՄՆ, բասկետբոլ, 14,9 մլն բաժանորդ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































