Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ կրկին «Ժառանգության» խմբակցության ղեկավար

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակեց «Ժառանգություն» խմբակցության գրությունը, ըստ որի՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբեն Հակոբյանը, իսկ քարտուղար՝ Թեւան Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ՝ ուսման:

Վարդգես Գասպարին ոստիկանության մասին իր կարծիքը չի փոխել․ նրանից 1 միլիոն են պահանջում. epress.am

եմիրխանյանը վիրավորվել է, երբ դատարանում Գասպարին ասել է, թե ոստիկանության ներկայացուցիչն «ավելի անարժապատիվ է, քան լճի ափին կանգնող կանայք»:

Նախարարը հանձնել է պարգեւներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ: Դրանք տրվել են ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից՝ ՀՀ ԿԳՆ  հետ համագործակցության շրջանակում: ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել

Գագիկ Ծառուկյանը հարցերի չպատասխանեց (Տեսանյութ)

«Ձեր բոլոր հարցերին, որ պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, իր ասելիքն ասի, բոլորդ էլ լսեք»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Խաշը կոտրվածքին չի օգնում, իզուր մի’ կերեք

Կոտրվածք ունեցող մարդկանց շատ հաճախ խորհուրդ են տալիս խաշ ուտել, որպեսզի ոսկորը շուտ կպչի: Այսօր «Հենարան» ակումբում վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Գալստյանն ասաց, որ դա ժողովրդի մեջ տարածված սխալ կարծիք է, եւ որ խաշը ոչ մի ազդեցություն էլ չունի ոսկորների կպնել-չկպնելու վրա. «Ընդհակառակը` մենք մեր վիրահատված հիվանդներին առաջարկում ենք խաշ չուտել: Ծանր սնունդ

Ֆրանսիայում բողոքի նոր ալիք է նույնասեռական ամուսնությունների դեմ (Տեսանյութ)

Փարիզում եւ ֆրանսիական այլ խոշոր քաղաքներում կիրակի կայացել են բողոքի ցույցեր ընդդեմ նույնասեռական ամուսնությունների: Ըստ euronews.com-ի՝ տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք դուրս էին եկել փողոցներ՝ համարում են, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունը խնդրահարույց է դարձնում ավանդական ընտանիքի գոյությունը: Մանրամասն՝ տեսանյութում

Տնակային ավաններում հաճախակի կարելի է հանդիպել մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ սոցիալական ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքներում զգալի է ի ծնե հիվանդություններ ունեցող երեխաների թիվը: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելիս առավել ուշադրության կենտրոնում են պահում հատկապես այն ընտանիքներին, որոնցում առկա են հաշմանդամություն ունեցող անձինք ու հատկապես երեխաներ: Ներկայացվող տեսանյութը մանկուց հաշմանդամ իննամյա իր տղայի հետ տնակում

Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում

Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 64 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.27-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:  ԱԻՆ

Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվե՞ց համոզել

«Իմ որոշումներն իմ անձնական խնդիրների դաշտում են եղել, քանի որ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի`ոչ էլ ցանկություն ունեմ հանրային քննարկման առարկա դարձնել»:

ՀՔԾ-ն մեղադրանք կառաջադրի՞ ոստիկանների նկատմամբ (Տեսանյութ)

Քննիչ Մելքոնյանն անակնկալի է եկել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ հրապարակած որոշումից: Հիշեցնենք, որ դատարանը բավարարեց Կիվիրյանի դիմումը` պարտավորեցնել ՀՔԾ-ին հարուցել քրեական գործ օգոստոսի 2-ին քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների փաստի առթիվ: Քննիչը դատական նիստից հետո պնդեց` որպես ապացույց Արգիշտի Կիվիրյանի ներկայացրած տեսագրություններն ու լուսանկարները դիրքորոշմանը չեն

Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն այսօր մեղադրանք կառաջադրեն. NEWS.am

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, այսօր՝ փետրվարի 3-ին մեղադրանք կառաջադրվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ նրան մեղադրանք կառաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Իսկ թե ինչ խափանման միջոց կընտրվի նախկին քաղաքապետի որդու նկատմամբ, առայժմ հայտնի չէ, դա պարզ կդառնա օրվա ընթացքում:   Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր

Տեսակետի քրեականացումը

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքը Լենինգրադի շրջափակումը վերացելու 70-ամյակի առթիվ խնդրել էր հեռուստադիտողներին պատասխանել հետեւյալ հարցին՝ արժե՞ր արդյոք հանձնել քաղաքը՝ բնակիչներին փրկելու համար: Հարցն, իհարկե, վիրավորական է ոչ միայն այդ շրջափակման մեջ կյանքի-մահու կռիվ մղող բնակիչների եւ նրանց հետնորդների, այլեւ միլիոնավոր այլ մարդկանց համար: Ինձ էլ, օրինակ, այդ հարցը դուր չի գալիս, որովհետեւ պապս խորհրդային բանակի սպա

Դատարանն ընդունեց` ոստիկանները ապօրինի գործողություններ են թույլ տվել

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  քիչ առաջ բավարարեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դիմումը`  պարտավորեցնել  ՀՔԾ-ին հարուցել քրեական գործ օգոստոսի 2-ին քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների փաստի առթիվ: Հիշեցնենք, որ պարոն Կիվիրյանը բողոքարկել է իր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը: Մանրամասները շուտով

Այրվել է մոտ 1300 պարկ ալյուր

Փետրվարի 2-ին, ժամը 22.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արմաշ գյուղի ալրաղացում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին, մարվել` 00.24-ին: Պարզվել է, որ Այգեգործների թիվ 1 հասցեում գտնվող «Մանանագրեյն» ՍՊԸ-ի ալրի պատրաստի արտադրանքի պահեստում (720 քմ) այրվել է մոտ 1300 պարկ ալյուր:  ԱԻՆ

Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Իջևանի, Նոյեմբերյանի, Ալավերդու, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի, Լաչինի ավտոճանապարհներին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են

Շառլ Ազնավուրն այցելել է Լեւոն Արոնյանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Լեւոն Արոնյանը Ցյուրիխում փայլել է իր խաղով: Հայ շախմատիստը խաղը նվիրել է շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով նրան այցելել է Ցյուրիխում։ Այս մասին Լեւոն Արոնյանը գրել է Թվիթերի իր էջում։ Լուսանկարը՝ Լեւոն Արոնյանի Թվիթերի էջից        

Հանրակրթական Դիջիթեքն անցկացվելու է փետրվարի 3-8-ը

«Հանրակրթական Դիջիթեք` թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա բաց ստուգատեսը 2014թ. Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվում է 6-րդ անգամ։ Հունվարի 14-ից մեկնարկել է մրցույթի 20 անվանակարգերում հայտագրվելու գործընթացը։ Արդյունքում ներկայացվել են  1000-ից ավելի անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտեր: Մրցութային նյութերը և նախագծերը հեղինակների կողմից հրապարակված են իրենց բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում։ Մրցույթի

Ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին` ժամը 21.30–ի դրությամբ Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ  ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Մարտունու, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում, Իջևանի, Թումանյանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով

Լեւոն Արոնյանը փայլում է

Ցյուրիխում ընթացող շախմատի 23-րդ կարգի գերմրցաշարում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հենց նոր սպիտակ խաղաքարերով 45-րդ քայլում պարտության մատնեց Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Հիկարու Նակամուրային:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ chesspro-ի  

Հայաստանցիներից Մոսկվայում հաջող են մեկնարկել ոչ այնքան հայտնի շախմատիստները

Մոսկվայի պետական սոցիալական համալսարանում մեկնարկած շախմատի «Moscow Open 2014» մրցաշարի «A» խմբում, որը նաեւ Ռուսաստանի գավաթի փուլ է, հանդես եկող հայաստանցիներից հաջող մեկնարկել են ոչ այնքան ճանաչված շախմատիստները: Առաջին տուրում հաղթանակ տարել են գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Հարությունյանն ու Դավիթ Շահինյանը: Այսօր երկրորդ տուրի օրն է:   Աշոտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն խնդրել է պարգեւների հանձնման արարողությունը քաղաքական ակցիաների չվերածել

Միջազգային օլիմպիական կոմիտեն Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցներին խնդրում է պարգեւների հանձնման արարողությունը քաղաքական ակցիաների չվերածել: ՄՕԿ-ի նախագահը հայտարարել է, որ քաղաքական ցանկացած արտահայտության համար մասնակից մարզիկները կպատժվեն եւ խորհուրդ տվել սեփական դիրքորոշումներն արտահայտել մամուլի ասուլիսներում: Խաղերի ժամանակ մարզիկների վարքագծի ուղեցույց կանոնները օլիմպիականներին ուղարկվել են դեռ դեկտեմբեր ամսին, որոնցում նախազգուշացվում է. քաղաքական, կրոնական, ռասիստական համոզմունքների ցանկացած

Սոչիի քաղաքապետը «կորցրել է» իր քաղաքի գեյերին

  Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը հայտարարել է, թե իր քաղաքում գեյեր չկան: «Դա չի ողջունվում Կովկասում, որտեղ մենք ապրում ենք: Մեր քաղաքում այդպիսիք չկան», – նրա խոսքերը մեջբերել է BBC-ի ռուսական ծառայությունը: Ընդորում, հարցին, թե դրանում համոզվա՞ծ է, Պախոմովը պատասխանել է, թե վստահ չէ: Պախոմովն ընդգծել է, որ ուրախ կլինեն

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ կառավարությունը  հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ 256 գործողությունների ծրագիրը, բաղկացած է 20 գլուխներից: Aravot.am-ը կանդրադառնա դրանցից մի քանի կետի. Առաջին կետով նախատեսվում է Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այն միջազգային պայմանագրերի ցանկի արդիականացում, որոնց միանալը Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է: Պայմանագրում նշված է.

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը բասկետբոլ խաղալիս երկրորդ անգամ կոտրել է նույն մատը

Ռուսաստանի դաշնությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը «Twitter»-ում տեղադրել է իր լուսանկարը, որում ձեռքը պատկերված է ֆիքսող վիրակապով: Դիվանագետն այն մակագրել է «Ֆիզիկական թերապիա»՝ ոչ մի մանրամասնություն չներկայացնելով: Սակայն հետաքրքրասեր օգտատերերից մեկին Մաքֆոլը պատասխանել է, թե ճկույթը կոտրել է բասկետբոլ խաղալու ժամանակ: Անցած տարվա նոյեմբերի վերջին դեսպանը կրկին բասկետբոլ խաղալիս կոտրել էր նույն՝ ձախ ձեռքի ճկույթը:

Արամ Աբրահամյանը հարևանի ննջասենյակից գողացել է կես միլիոնի ոսկե զարդեր. 1in.am

1in.am. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ սկսվում է Արամ Աբրահամյանի գործի դատավարությունը: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 40-ամյա Արամ Աբրահամյանը 2013 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում գնացել է իր հարևան Գարեգինի բնակարան, ձայն է տվել ու պատասխան չստանալով՝ եզրակացրել է, որ դուռը բաց է, բայց տանը ոչ ոք չկա:

Ըստ քաղաքացու` հարկային տեսուչը ծեծել է իրեն

Investigatory.am. Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Լ. Գ.-ի հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի հյուրանոցային համալիրի համարներից մեկում, վիճաբանել է տեսուչ Գ. Թ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով մի քանի անգամ հարվածել է իր

«Դեմ առ դեմ». Վարդան Բոստանջյան եւ Թաթուլ Մանասերյան

Փետրվարի 3-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք տնտեսագիտության դոկտորներ Վարդան Բոստանջյանի եւ Թաթուլ Մանասերյանի միջեւ բանավեճը: Թեման՝ ո՞ր ապրանքները կթանկանան եւ որոնք՝ կէժանանան Մաքսային միությանը միանալուց հետո:  Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում  չեն

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի  տարածաշրջաններում տեղում է թույլ  ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Մարտունու, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930