Օրվա լրահոսը
«Ոսկե հասկ» փառատոնը Վարդենիսում բիզնեսի զարգացման հնարավորություն կտա
Սեպտեմբերի 20-ին Վարդենիսում տեղի կունենա «Ոսկե հասկ» փառատոնը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանում փոքր բիզնեսի եւ էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկների հոսքը կենտրոնից դեպի ավելի հեռու վայրեր, հանրապետության մարզեր ուղղելու նպատակով։ Այս մասին այսօր «Նովոստի» մամուլի ակումբում տեղեկացրեց Հայրենիքի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը։ Նա տեղեկացրեց, որ սա հիմնադրամի կողմից կազմակերպած արդեն երրորդ փառատոնն է, որը
ՀՀ նախագահը խոստացել է`«կզբաղվենք» ու հեռացել է առանց լուծումներ առաջարկելու
«Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչներն այսօր «Արցախբանկ» են գնացել իրենց բնակարանների հարցով: Բանկում իրենց խնդրով իրավասու որեւէ մեկին նրանց չի հաջողվել հանդիպել: «Արցախբանկում» իրավասու մարդ չկար, ժամադրել են սեպտեմբերի 25-ին բանկի խորհրդի նախագահի հետ»,- Aravotam.-ին ասաց բնակիչներից Ավետիք Ավետիսյանը: Հիշեցնենք, որ բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որ Դավիթաշեն վարչական շրջանում բնակարաններ ստանան։ Գումարները
«Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը». համոզված են ռուս վերլուծաբանները
Ռուսաստանցի վերլուծաբանների խոսքով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ կարող է հարաբերություններ ունենալ, սակայն պետք է գիտակցի, որ ռազմաքաղաքական հիմնական մասը ապահովում է Ռուսաստանը
Շոտլանդիայում ռեֆերենդում է անցկացվում. Ոչ քաղաքակիրթ երկրները նյարդայնանում են
Այսօր` սեպտեմբերի 18-ին, մեզանից հեռու` Մեծ Բրիտանիայում,ավելի ճիշտ այդ պետության մասերից մեկում` Շոտլանդիայում մի գործընթաց է տեղի ունենում, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես քաղաքակիրթ, այնպես էլ ոչ քաղաքակիրթ երկրների ու ժողովուրդների մոտ: Սեպտեմբերի 18-ին բազմամսյա նախապատրաստական աշխատանքներից հետո (սկսած 2012թ.-ից) Շոտլանդիայում տեղի է ունենում ռեֆերենդում, որի միակ հարցը հնչում է հետևյալ կերպ. «Արդյո՞ք Շոտլանդիան
Սենատը միաձայն հաստատել է Ջոն Բասի թեկնածությունը որպես Թուրքիայում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան
Վաշինգտոն- Երեկ, Սենատը 98 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ հաստատեց Ջոն Բասի թեկնածությունը որպես Թուրքիայի Հանրապետությունում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Ինչպես հաղորդվել է նախկինում, Բասի թեկնածությունը դարձել էր թեժ քննարկման առարկա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի, սենատորներ Բարբարա Բոքսերի, Մարք Քըրքի և մինչ իր հաստատումը Էդ
Կովկասն ու Կենտրոնական Ասիան հետ են մղում քաղցը
Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը՝ քաղցած մարդկանց ընդհանուր թիվը նվազեցնելու գործում տասը ամենահաջողակ երկրների թվում Բուդապեշտ, 15 սեպտեմբերի 2014 թվական – Ըստ այսօր հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի՝ աշխարհում մոտ 850 միլիոն մարդ կամ իննից մեկը քաղցած է: Զեկույցի համաձայն՝ հաստատվել է այն միտումը, որ անցած տասնամյակի ընթացքում աշխարհով մեկ քաղցած մարդկանց թիվը նվազել է ավելի քան 100
Փոխնախարարը վարչապետից չի նեղացել (Տեսանյութ)
Հովիկ Աբրահամյանի կշտամբանքից տրանսպորտի եւ կապի փոխնախարարը չի նեղացել
Չարիքը պետք է խեղդվի օրորոցում
Դուք պատրա՞ստ եք ապրել Խալիֆայությունում: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: 7-րդ դարում էլ պատրաստ չէինք, բայց հարցնողն ո՞վ էր: Քաջարի սպարապետ Թեոդորոս Ռշտունու առաջնորդությամբ կռիվներ տվեցինք արաբների դեմ եւ մեկում նույնիսկ հաղթեցինք, բայց չօգնեց: Չմոռանամ նշել, որ բյուզանդական ռազմաբազա էլ ունեինք, բայց չկռվեցին, թողեցին գնացին՝ մեկը լիներ իրենց փրկեր: Սփոփիչն այն է, որ միայն մենք չեղանք Մուհամմադ
Ոչ մի ակնկալիք` հոկտեմբերի 10-ի հանրահավաքից
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարեցին, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքից ակնկալիքներ չունեն: «Ընդդիմության տեղը թափուր է»,- հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Ըստ նրա` ընդդիմություն հասկացությունն այլ պիտի լիներ, այն պիտի լիներ՝ այլընտրանք այն ամենին, ինչ ասում է նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` ընդդիմությունը
«Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը կաջակցի հալեպահայերին
«Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 20-22-ը Երեւանում՝ Կարապի լճի հարակից տարածքում:
Նոյեմբերի մեկից մայրաքաղաքում կմեկնարկեն աշնանային ծառատնկման աշխատանքները
Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջին անգամ օգտագործվել է կենսահումուս, որը խթանում է տնկիների լիարժեք աճն ու կպչողականությունը: Կենսահումուսն օգտագործվել է Իսակովի պողոտա-Լենինգրադյան, Ազատության, Թևոսյան, Դավիթ-Բեկ, Սարալանջ, Դավիթ Անհաղթ և այլ հասցեների, ինչպես նաև Դավթաշենի կամրջի շրջակայքի ծառերի սնուցման նպատակով: Այս ամենի հիմքում նաև տնկիների դեկորատիվ տեսքի ձևավորումն ու առողջ աճն ապահովելն է։
Ամո Շարոյան. «Եզդիների ցեղասպանությունը դեռեւս շարունակվում է»
Իրավիճակի մեղավոր Ամո Շարոյանը համարում է քաղաքակիրթ մի շարք երկրներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը
Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Բացման
Ռուբեն Հակոբյանին կասկածում են իշխանության հետ գործարքի գնալու մեջ
Ըստ Վարդան Բոստանջյանի, նա նպաստում է իշխանության վերարտադրմանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց 3 կետից կազմված իրենց պայմանը՝ իշխանություններին, որը կատարելու դեպքում կհամաձայնեն մասնակցել քննարկումներին եւ փոխել Սահմանադրությունը: Այդ պայմաններն են՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ընդդիմությանը տալ վերահսկողական լուրջ լծակներ եւ 2016-ի գարնանը համապետական ընտրություններ անել՝ բարեփոխված Սահմանադրությամբ:
Վերացվում են գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող պատճառները
Նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին» որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը:
Հայաստանի հավաքականը 52-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում
Սեպտեմբերի 18-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 16 տեղով և զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է: 1. Գերմանիա – 1765 միավոր 2. Արգենտինա – 1631 3. Կոլումբիա – 1488 4. Հոլանդիա 1456 5. Բելգիա – 1444 6. Բրազիլիա
Եվրախորհրդարան. ոչ մի հետագա հարաբերություն և պատժամիջոց Ադրբեջանի հետ մինչև չպահպանվեն մարդու իրավունքների եվրոպական չափանիշները
Բրյուսել, սեպտեմբեր 18, 2014 Սեպտեմբերի 18-ին՝ հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին: Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարարելու դեպքում:
Աջակցություն է ստանում ևս երկու ներդրումային ծրագիր
Նոր խմբագրությամբ շարադրելով «Գլաս Քամփնի» ՓԲԸ կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու իր նախկին որոշման հավելվածը, գործադիրը Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա վերակառուցված ձեռնարկությանը հնարավորություն է տվել վերակառուցել նաև վերարտադրման վառարանը, որի համար կներդրվի շուրջ 1,75 մլրդ դրամ: Դրա շնորհիվ կնվազի արտադրանքի ինքնարժեքը, կբարձրանա մրցունակությունը, կստեղծվի
Երկու լուսանկարի պատմություն
Սիրիական պատերազմի ընթացքում իննամյա հայ տղան ռումբի պայթյունից լուրջ վնասվածքներ էր ստացել՝ կոտրվել էին երեխայի սրունքները: Նրան վիրահատել էին Դամասկոսում, ապա տեղափոխել Երեւան՝ հետվիրահատական բուժում ստանալու նպատակով: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փոքրիկների բուժման ընթացքին ծանոթանալիս, նախարարին ներկայացվել էր նաեւ
Ֆիզիկական անձը հնարավորություն կստանա իր գույքն առանց մաքսատուրքի ներմուծել Հայաստան
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից ՀՀ վերադարձող ֆիզիկական անձը հնարավորություն ստանա առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը երկու տարվա ընթացքում ներմուծել Հայաստան: Նիստում հավանություն է տրվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և ևս երեք օրենքում
Սահմանափակ ջրային պաշարն առավել արդյունավետ կօգտագործվի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունն իր որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից: ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր
Բացահայտվեց կողոպուտի հերթական դեպքը
Օգոստոսի 20-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Թամարա Ս.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, հափշտակելու մասին: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է սեպտեմբերի 3-ին մեկ այլ կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված, 1985 թ. ծնված Գուրգեն Ա.-ն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Անձրեւի առկայության գործոնը օգտագործվում է ինքնապաշտպանության նպատակով»
2012թ. օգոստոսի 31-ին տեղի ունեցած վրաերթի մասին «Առավոտն» անդրադարձել է՝ լուսաբանելով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Արտակ Ավդալյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստերը: Արտակ Ավդալյանին մեղադրանք էր հարուցվել այն բանի համար, որ նա իր անձնական օգտագործման «Ջիփ Գրանդ Չերոկի» մակնիշի 50 ՕՕ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ
Երկարող ստվերներ
Տղան շնչասպառ էր լինում: Մարմնի յուրաքանչյուր մաս հիմա առանձին միավոր էր և չէր զգում, չէր ըմբռնում, չէր օգնում մյուսին: Սարսափը, հուզումը, տևական վազքն անելին արել էին. խախտվել էր ներդաշնակությունը, և ոտքերն իրենց փրկելու մասին էին մտածում, թոքերը՝ իրենց, նույնը՝ ստամոքսը, ձեռքերը, գլուխը, սիրտը: Համաձայնություն չկար անգամ երկու ձեռքի, մարմնի երկու կեսի միջև: Ոչ մեկը չէր
Հրաչյա Ռոստոմյան. «Եթե մարզիկը մի քանի մրցում իրար հետեւից պարտվում է, ավելի լավ է հավաքական չընդգրկվի»
Հրաչյա Ռոստոմյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց նաեւ հունահռոմեական ըմբշամարտում գերծանր քաշային կարգում առկա խնդրով: – Տաշքենդից վերադառնալուց հետո հրավիրված մամուլի ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ շատ դժգոհ է գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանի մասնակցությունից եւ ասաց, որ ավելի լավ է 130 կգ քաշային կարգում ներկայացուցիչ ընդհանրապես չունենանք: – Լեւոն
Իրավագիտություն առարկան դասավանդողներից որքանն են փաստաբան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014թ. ապրիլի 3-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան` խնդրելով հայտնել, թե իրավագիտություն եւ իրավագիտության ոլորտի առարկաներ (իրավունքի տարբեր ճյուղեր, իրավունքի պատմություն, իրավունքի տեսություն, դատավարական իրավունք եւ այլն) դասավանդող քանի դասախոս (ներառյալ՝ սեմինարավարները) ունի լեզվաբանական համալսարանը, ինչպես նաեւ հայտնել, թե լեզվաբանական համալսարանում իրավագիտություն եւ իրավագիտության ոլորտի առարկաներ
Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր. Բունդեսթագում ամենայն հավանականությամբ կքննարկվի բանաձեւ ցեղասպանության վերաբերյալ
«Ես պատմաբան կամ գիտնական չեմ, եւ դա է պատճառը, որ ես չեմ կարող ասել՝ ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ»: Սա Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդի պատասխանն է Aravot.am-ի հիշեցմանը, որ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ Գերմանիան այն երկրներից է, որ չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Իր խոսքում Գերմանիայի
ՀՀԿ-ական պատգամավորը քաղաքական գրագետ հեռատեսություն է համարում ՀՅԴ-ի քայլը
Այդ պայծառատեսությունը չեմ կարող այս պահին դրսեւորել ու մարգարեանալ, իսկ քաղաքականության մեջ հնարավոր է այն ամենը, ինչ հնարավոր է
Հրաչյա Ռոստոմյան. «Եթե ըմբշամարտում եղած խնդիրներն այսօր չլուծենք, հետագայում լրագրողներդ կհարցնեք՝ այսքան ժամանակ ինչի՞ ոչինչ չարեցիք»
Մի քանի մարզական լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խոսելով հատկապես ազատ ոճի ըմբշամարտում կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերով աշխատելու անհրաժեշտության գաղափարի մասին՝ ասաց, որ դրանք պետք է համատեղել: «Ազատ ոճի ըմբշամարտը մեր հենակետային մարզաձեւերից է եւ մենք Ռիո դե Ժանեյրոյում նրանցից լավ արդյունքներ ենք սպասում: Եթե միայն երկարաժամկետ ծրագրի մասին մտածենք, ապա
«Առավոտի» դեմ պատվի, արժանապատվության գործով նիստը հետաձգվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, «Առավոտ» օրաթերթի՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, փոխհատուցում պահանջելու մասին դատական նիստը: Հմայակ Հովհաննիսյանը դատարան է ներկայացել ուշացումով: Մինչ


















































