Օրվա լրահոսը
«Էյր Ֆրանսի» գործադուլից ե’ւ ընկերությունն է ֆինանսական վնասներ կրում ե’ւ ուղեւորները
Գյումրեցիները չգիտեն Փարիզի վաղվա չվերթը կլինի թե չի լինի
Վարչապետը ներկա է գտնվել Դանիել Վարուժան Հեջինյանի ցուցահանդեսի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի «Խաղաղության արվեստը» խորագրով կտավների ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ամերիկահայ նկարչի աշխատանքներին: Ցուցահանդեսը բացվել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակում: ՀՀ կառավարություն
Փաստաբանների պալատում հյուրընկալվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հյուրընկալվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանը: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, Պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ Փիթըր Քութուջյանը շրջայց է կատարել Հայաստանի փաստաբանների պալատի շենքով, ծանոթացել պայմաններին: ԱՄՆ-ից ժամանած հյուրը հանդիպում է ունեցել հայ փաստաբանների հետ, ներկայացրել
ԼՂՀ խորհրդարանը հաստատել է ԼՂՀ ընտրական օրենսգրքի նոր նախագիծը
Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նախքան նստաշրջանի բացումը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների հետևանքով Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը: Այնուհետև խորհրդարանի նախագահն ամփոփել է նախորդ նստաշրջանի ավարտից հետո խորհրդարանի իրականացրած
Զոհվածների հարազատները հորդորել են Սեյրան Օհանյանին չլացել իրենց որդու հուղարկավորությանը
Այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսեց բանակի այսօրվա կարողությունների մասին, խելացի մարտավարության եւ զինվորների անձնուրաց գործողությունների մասին: Նա կոչ արեց այսօրվա հերոսներին չմոռանալ, ասաց, որ պետք է ուշադիր լինել նրանց հարազատների նկատմամբ. «Այսօրվա իրավիճակում բանակի ղեկավարությունը, իհարկե, ուրախանում է: Բայց մենք չենք ուզում դափնիները մեր ուսերի վրա
ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով մարմինը դադարեցնում է Ադրբեջան կատարած այցը՝ վկայակոչելով պետության կողմից ստեղծված խոչընդոտները
ՄԱԿ–ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն (ԽԿԵ) որոշել է դադարեցնել Ադրբեջան իրականացվող այցը՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ» կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունից բխող իրավասությունների իրականացման ժամանակ հանդիպելով խոչընդոտների։ ԽԿԵ պատվիրակությանը խոչընդոտել են այցելել մի քանի վայրեր, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք, թույլ չեն տվել աշխատանքն ավարտել մի քանի այլ վայրերում՝ չնայած պատվիրակության
Ռիչարդ Միլզ. «ԱՄՆ-ը հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից»
ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի խոսքով՝ Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքական այն կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը:
Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգությանն» ու ԲՀԿ-ին ՀՅԴ-ից սկզբունքային համարեց
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՅԴ-ի` հանրահավաքից հրաժարվելու քայլը իշխանություններին որոշակիորեն աջակցելու քայլ է համարում: «Բայց հույս ունեմ, որ հետագա գործողություններին կմիանան, որովհետեւ Արմեն Ռուստամյանն էլ, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է, որ քառյակի 12 կետերին իրենք միանալու են, գնահատական են տալու, հետագա գործողություններին էլ են միանալու, որովհետեւ այսօր հասարակությանը սահմանադրական բարեփոխումները չեն, որ հուզում են: Եթե
ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդին կմնա կալանքի տակ. «Փաստինֆո»
Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր վերահաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդու` Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքի որոշումը: Այսպիսով, փաստորեն, մարդու առևանգման համար մեղադրվող Ռոմա Գասպարյանը կշարունակի մնալ ազատազրկված: Նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, պատգամավորի որդին սեպտեմբերի 17-ին
Վլադիմիր Գասպարյանին. «Ի՞նչ է ինքն աշխատում`սառը ցնցո՞ւղ, սանտեխնի՞կ»
«Վովա Գասպարյանն ավելի շատ խոսում էր` որպես մարդ, քան որպես ոստիկանապետ»,-Aravot.am-ի հարցին` թեժ աշունը սառը ցնցուղով ավելի թեժացնելու մասին` ՀՀ ոստիկանապետի հայտարարությունը ընդունել որպես սպառնալի՞ք, թե՞ ոստիկանապետի լիազորությունների գերազանցում, այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նա նշեց, թե իր համար նույնքան դժվար է խոսել Վովա Գասպարյանի մասին, որքան դժվար է հենց ոստիկանապետին տալ հարցազրույցներ:
«Ուկրաինական կողմից Հայաստանին հրավեր չի եղել». Սեյրան Օհանյան
Այսօր Ուկրաինայում ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են տեղի ունենում, որոնց Հայաստանը մասնակցել է 1995-ից: Այսօր լրագրողները նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին, թե ինչո՞ւ է այս տարի Հայաստանը նախապես ասել, որ կմասնակցի, բայց վերջին պահին մտքափոխվել է եւ մերժել, ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը: Նախարարը պատասխանեց. «Ուկրաինայում այդ զորավարժությունների նախապատրաստական փուլի բոլոր խորհրդակցություններին Հայաստանը մասնակցել է: Բայց ուկրաինական կողմից
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը): Զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը հակառակորդի կողմից
Սեյրան Օհանյանը՝ Շուշան Պետրոսյանի նախաձեռնության արձագանքի մասին
Օրերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը պաշտպանության նախարարին առաջարկեց, որ դպրոցների, կրթօջախների նորոգման, կահավորման նախադեպն օգտագործել բանակի համար եւ գործարարների, բարերարների միջոցով կահավորել հենակետերը, զինվորի պայմանները բարելավել. «Թող ցուցանակներն էլ վկայեն, թե ում շնորհիվ են բարելավել զինվորի ծառայության պայմանները»: Նախարարն ասաց, որ անկասկած, դրա կարիքը կա. «Հատկապես տեխնիկական հարցերը, ինժեներական
Եւրոպական Խորհրդարանը կը դատապարտէ Ազրպէյճանը, կոչ կ’ուղղէ թիրախային պատժամիջոցներու
Պրիւքսէլ, Սթրազպուրկ – Այսօր, սեպտեմբեր 18 2014ին, ջախջախիչ մեծամասնութեամբ Եւրոպական Խորհրդարանը հաստատելով իր նախորդ բանաձեւերը՝ որդեգրեց բանաձեւ մը, դատապարտելով Ազրպէյճանը մարդկային իրաւունքներու պաշտպանողնները հալածանքի ենթարկելուն դէմ եւ կոչ ուղղեց թիրախային պատժամիջոցներու Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմին դէմ, ինչպէս նաեւ վիզա ստանալու արգելման ` ճնշումներուն անմիջական պատասխանատու որոշ անձերու հանդէպ: Ազրպէյճանը խիստ քննադատութեան ենթարկուեցաւ Եւրոխորհրդարանի պատգամաւորներու
Արտերկրի դաշնակցականնե՞րն են դեմ, որ ՀՅԴ-ն լինի կտրուկ ընդդիմություն
«Երեկ ես հանդիպել եմ արտասահմանյան դաշնակցական ներկայացուցիչներին, որոնք նաև դեմ են, որ Դաշնակցությունը լինի կտրուկ ընդդիմություն, քանի որ նրանց ասելով` իշխանության հետ միասին պիտի պատրաստեն միջոցառումներ` կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ` թե Հայաստանում, թե արտերկրում»,-Aravot.am-ի հարցին`Դաշնակցությունը` քառյակը լքելու քայլով ցույց տվեց իր սկզբունքայնությո՞ւնը, իշխանության հետ գործարքի մեջ մտնելու փա՞ստը, թե՞ այլ պատճառներ էլ կային,
Սեյրան Օհանյանը՝ այսօր հայ զինվորի հերթական կորստի մասին. «Հույս ունեմ անպատիժ չի մնա». (Տեսանյութ)
Այսօր հայ-ադրբեջանական շփման գծում նորից հայկական կողմը զինվորի կորուստ է ունեցել: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը գնահատական տվեց այդ միջադեպին: Հարցին՝ Սոչիի հանդիպումից հետո իրավիճակի լարվածությունը կարծես մեղմվել էր եւ հաշվի առնելով սեպտեմբերի վերջին սպասվում է արտգործնախարարների մակարդակով հանդիպում, նորից այս կրակոցներն ինչ-որ բան նշանակո՞ւմ են: Նախարարը պատասխանեց. «Ես գտնում
Գագիկ Ծառուկյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են. zham.am
Հավաստի աղբյուրների համաձայն, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որտեղ և հանդիպել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ըստ մեր աղբյուրի` քննարկվել են երկու պետությունների և ժողովուրդների համար հետաքրքրություն ներկայացանող հարցերի լայն շրջանակ և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Նյութի մանրամասները կարդացեք zham.am-ի կայքում Աղբյուրը` top-news.am
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Համլետ Հարությունյան եւ Ազատ Արշակյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանի /ՀՀԿ/ եւ խորհրդային շրջանի այլախոհ Ազատ Արշակյանի հետ: Թեման՝ պետական անկախության պրագմատիկ եւ ռոմանտիկ բաղադրիչները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
ՀԵՀ մարզային կենտրոնները՝ երիտասարդական խնդիրների արագ արձագանքման ջոկատներ
2011 թվականից բոլոր 10 մարզկենտրոններում գործում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։ Երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգող Հայկ Մամիջանյանը նկատում է, որ հիմնադրամն իր գործունեության ընթացքում որդեգրել է համաչափ զարգացման քաղաքականությունը և փորձում է երիտասարդական բոլոր տեսակի միջոցառումները՝ սոցիալական, կրթական, մշակութային և այլն, իրականացնել նաև ՀՀ մարզերում։ «Ընդ որում, մարզային ծրագրերը կազմակերպվում են ոչ
Ավտոներկրողները դժգոհ են «գողի կարգավիճակում» աշխատելուց
«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի որոշ վիճարկելի կետերի վերանայման պահանջով դիմել ենք վարչապետին, որպեսզի ավտոներկրումը ներգրավվի հարկային դաշտ»,-այսօր «Հայելի« ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա կարծիքով` այդ դեպքում ավտոներկրողները կկարողանան սահմանված կարգով աշխատել այդ դաշտում, իսկ իրենց շահույթից մեկ տոկոս հատկացնել պետությանը՝ որպես հարկ: Այժմ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի
Ոստիկանության կանխարգելման աշխատանքների մեջ էր մտնում «am» տիրույթի մշտադիտումը
Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ անձնական տվյալներ հրապարակելու հետ կապված ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն այսօր ասուլիսում ասաց.«Առավել մանրամասն ցավոք չեմ կարող, չեմ կարող շռայլ լինել, քանի որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, կարող եմ փաստել, որ սեպտեմբերի 5-ին նշյալ համալսարանից ստացվել
Հարություն Կարապետյան. «Բալետի պարողը երկու տարի ավտոմատ բռնի, հետո ո՞նց է պարելու»
Պարտադիր զինվորական ծառայությունից ուսման նպատակով տարկետումը հանելը առաջացրել է իրարանցում
407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Կայացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության փակ խորհրդաժողովը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին և 18-ին Անի հյուրանոցում կայացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի, աշխարհասփյուռ կառույցների և մամուլի պատասխանատուների համատեղ փակ խորհրդաժողովը, որտեղ արծարծվեցին կուսակցության ներքին կազմակերպչական, Հայ Դատի լոբբիստական աշխատանքների հետ կապված և ՍԴՀԿ հովանու տակ գտնվող լրատվամիջոցների աշխատանքների համադրման հարցեր: Խորհրդաժողովի ժամանակ կուսակցության կազմակերպչական բոլոր մարմիններին հստակ հանձնարարականներ
Բյուջեի փողերը «քամուն տալը» ՎՊ-ն նորից հիշեցրեց վարչապետին
Կառավարության նիստին Իշխան Զաքարյանը հիշեցրեց
քաղաքաշինության անարդյունավետ ծախսերի մասին
Բեռնար Շալանդը մասնակցել է ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ խորհրդաժողովին
Սեպտեմբերի 16-ից 17–ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ խորհրդաժողով՝ ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 54 երկրների հավաքականների գլխավոր մարզիչների և տեխնիկական տնօրենների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը: Խորհրդաժողովի 2 օրերի ընթացքում քննարկվել են ֆուտբոլային բազմաթիվ թեմաներ. տակտիկական նորույթներ, մրցավարություն, առողջապահական խնդիրներ: Մասնակիցների
Դպրոցի սաները հյուրերին դիմավորել են Հրանտ Դինքի՝ իրենց նկարած դիմանկարների ցուցադրությամբ
Հրանտ Դինքի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի միջոցառում էր պոլսահայ խմբագրապետի անունը կրող Երևանի համար 44 դպրոցում։ «Ապրած ու չապրած տարիներ» խորագրով միջոցառմանը ներկա էին մեծաթիվ հյուրեր՝ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ընտանիքի այլ անդամներ, պոլսահայ երգչուհի Սիպիլը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց խորվաթներին
Քիչ առաջ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց Խորվաթիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց 1:4 հաշվով: Մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ առաջին խաղակեսում դարձավ Էմիլ Ղուկասյանը: ՀՖՖ
«Ոսկե հասկ» փառատոնը Վարդենիսում բիզնեսի զարգացման հնարավորություն կտա
Սեպտեմբերի 20-ին Վարդենիսում տեղի կունենա «Ոսկե հասկ» փառատոնը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանում փոքր բիզնեսի եւ էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկների հոսքը կենտրոնից դեպի ավելի հեռու վայրեր, հանրապետության մարզեր ուղղելու նպատակով։ Այս մասին այսօր «Նովոստի» մամուլի ակումբում տեղեկացրեց Հայրենիքի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը։ Նա տեղեկացրեց, որ սա հիմնադրամի կողմից կազմակերպած արդեն երրորդ փառատոնն է, որը


















































